Հիմնարկի վարչակազմը պարտավոր է դատապարտյալի՝ հիմնարկ ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել դատապարտյալի մերձավոր ազգականներին կամ դատապարտյալի նշած անձանց։

Հիմնարկի վարչակազմն իրավունք չունի դատապարտյալի գտնվելու վայրի մասին հայտնելու դատապարտյալի մերձավոր ազգականներին, եթե դատապարտյալը գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին, բացառությամբ անչափահասների:

Յուրաքանչյուր կալանավորված անձ կալանավորվածներին պահելու վայրում իրավունք ունեն այդ մասին կապի հնարավոր միջոցով անհապաղ տեղեկացնելու իր ընտրած անձին:

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել կալանավորված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել կալանավորված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օգտվելը: