ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Քրեակատարողական ծառայությունում 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում  կատարված աշխատանքների վերաբերյալ

 

Քրեակատարողական ծառայությունում 01.07.2017թ. դրությամբ գործում է 2315 հաստիքային միավոր:

01.07.2017թ. դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է 3792 անձ, ինչը 103-ով պակաս է 2016թ. նույն ժամանակահատվածից: (2016թ. 3895 անձ), որից՝  

- կալանավորված անձ՝   1234   (2016թ. 1-ին կիս.՝   1171),

- դատապարտյալ՝          2558   (2016թ. 1-ին կիս.՝   2724),

01.07.2017թ. դրությամբ ազատվել է 755  անձ (2016թ. 1-ին կիս.՝ 670 ), որից՝

- պայմանական վաղաժամկետ՝ 55  անձ (2016թ. 1-ին կիս.՝ 57 ),

- հիվանդության պատճառով 5 դատապարտյալ (2016թ. 1-ին կիս.՝ 2)

- մահացել է 9 անձ, որից՝ (2016թ. 1-ին կիս.՝ 15 անձ)

քաղաք. բուժհաստ. 3 դեպք (2016թ. 1-ին կիս.՝ 6 դեպք)

ՔԿ հիմնարկներում 6 դեպք (2016թ. 1-ին կիս.՝ 9 դեպք)

ինքնասպանության 1 դեպք (2016թ. 1-ին կիս.` 4)

հետագա պատիժը կրելու նպատակով ՀՀ է տեղափոխվել 6 դատապարտյալ (2016թ. 1-ին կիս.` 5)

Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել են 21 անձինք (2016թ` 9)

2017թ. 1-ին կիսամյակում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 29 քրեական գործ, ինչը 6-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից (2016թ. 1-ին կիս.՝ 35):

23 դեպքերով քրգործերը հարուցվել են հիմնարկների կողմից (2016թ. 1-ին կիս.՝ 20):

Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են .

ա) ոգելից խմիչք 604.4  լ, (2016թ. 1-ին կիս.` 841.52լ.)                                                       բ) թմրամիջոցներ 102.52443 գ    (2016թ. 1-ին կիս.՝ 147.244 գ)

գ) կտրող-ծակող գործիքներ  1014 միավոր, (2016թ. 1-ին կիս.՝ 1586, 572-ով ավել)               դ) դրամ և արժեքավոր իրեր 308.500 ՀՀ դրամ (2016թ. 1-ին կիս.՝   187.000 ՀՀ դրամ/ 30 եվրո),

ե) բջջային հեռախոս 926  հատ (2016թ. 1-ին կիս.՝ 1137, 211-ով ավել):

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1197 կալանավորված անձինք և դատապարտյալներ, ինչը 119-ով պակաս է 2016թ. նույն ժամանակահատվածից,  խրախուսվել  են 55-ը (2016թ. 1-ին կիս.՝ 45):   

Ռիսկային հաշվառման են վերցվել 85 դատապարտյալ (2016թ. 1-ին կիս.՝ 129): 

01.07.2017թ. դրությամբ ՝

- ստացիոնար բուժում է ստացել 365  անձ, ինչը 198-ով պակաս է 2016 թվականի նույն ժամանակահատվածից (2016թ. 563),

- ամբուլատոր ընդունելություն՝ 74941 անձ,  ինչը 27339-ով ավել է 2016 թվականի նույն ժամանակահատվածից (2016թ՝ 47602),

- տուբերկուլյոզով հիվանդներ՝ 24,  ինչը 1-ով պակաս է 2016 թվականի նույն ժամանակահատվածից (2016թ.՝ 25),

Քաղաքացիական հիվանդանոցներ են տեղափոխվել 821 անձ, ինչը 325 դեպքով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ  (2016թ. 1-ին  կիս.՝ 496):

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է թվով 141 ծառայողական քննություն (16-ը՝ ՆԱԲ-ի կողմից, 125-ը՝ ՔԿՀ-ի):

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 55 ուսումնասիրություն (2016թ. 1-ին կիս.՝ 46), որից 17-ը ստուգայցերի շրջանակում:

Անցկացված ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքում 67 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության (2016թ. 1-ին կիս.՝ 58):

Խրախուսվել են 238 քրեակատարողական ծառայողներ (2016թ. 1-ին կիս.՝ 92),

2017 թվականի առաջին կիսամյակում վերապատրաստում են անցել քրեակատարողական 737 ծառայողներ, հատուկ ուսուցում՝ 1281 (2016 թվականի 1-ին կիս.  վերապատրաստում՝ 236 և հատուկ ուսուցում՝ 1282):

Հաշվետու ժամանակահատվածում 2 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ (2016թ. 1-ին կիս.՝ 3), 8 ծառայողի լիազորությունները դադարեցվել են (2015թ. 1-ին կիս.՝ 7):

Գրանցվել է ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման 9 դեպք, որից 4-ը՝   «Հրազդան» ՔԿՀ-ում, 2-ը՝ «Սևան» ՔԿՀ-ում, 2-ը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, 1-ը՝ «Կոշ» ՔԿՀ-ում (2016թ. 1-ին կիս.՝ 4 դեպք): Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 387 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում (2016թ. 1-ին կիս.՝ 431), այդ թվում՝ այլ գործատուների մոտ: Ինքնագործ միավորումներում ընդգրկվել 175-ը (2017թ. 1-ին կիս.՝ 203): Իրացվել է 107 դատապարտյալի կրթական իրավունքը, ինչպես հանրակրթական, մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական (2016թ. 1-ին կիս.՝ 118):

Նույնականացման քարտեր և անձնագրեր տրամադրվել է 89 անձի (2016թ. 1-ին կիս.՝ 76):

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի 2015թ. հունիսի 8-ի թիվ 143-Լ հրամանի համաձայն քրեակատարողական վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվել են թվով 29 ստուգայցեր (2016թ. 1-ին կիս.՝  19 ստուգայց):

Ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումներով ՔԿ հիմնարկների պետերին տրվել են թվով 4 հանձնարարականներ և ցուցումներ` հայտնաբերված թերությունները վերացնելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Իրականացվել է 1 ծառայողական քննություն:

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 266 զանգ (2016թ. 1-ին կիս.՝ 270), որոնցից 237-ը եղել են տեղեկատվական բնույթի, 29-ով իրականացվել են ուսումնասիրություններ:

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատանքային գործունեությանը հայաստանյան տպագիր մամուլը և էլեկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են շուրջ 350 անգամ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Զանգվածային լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների և հասարակական կազմակերպությունների հարցումներին հանրային կապերի բաժնի կողմից տրվել է 40 գրավոր պատասխան:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջում զետեղվել են վարչության գործունեությունը լուսաբանող 60 պաշտոնական և օպերատիվ հրապարակումներ:

2017 թվականի առաջին կիսամյակի   ընթացքում կազմակերպվել է քաղաքացիների թվով 14 ընդունելություն, որոնց կողմից բարձրացված խնդիրներին տրվել են օրենսդրության պահանջներին համապատասխան լուծումներ:

 

                                 ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ծառայության նախաձեռնությամբ ՀՀ կառավարության 18.05.2017թ. թիվ 542-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ   1182-Ն որոշման մեջ, որով հստակեցվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովումը, անհրաժեշտ կալորիականության պահպանումը, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:

2. Իրականացվող վարչարարության պարզեցման նպատակով ծառայության նախաձեռնությամբ 2017թ. փետրվարի 9-ին փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ, որի ադյունքում սահմանվել է տեսակցությունների տրամադրման դիմումները հիմնարկի պետի բացակայության դեպքում պետի տեղակալի կողմից քննարկելու իրավական հնարավորություն ևս:

3. Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2231 հոդվածի պահանջները՝ 27.04.2017թ. քրեակատարողական վարչության պետի թիվ 51-Լ հրամանով հաստատվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման գործով վարույթի ընթացքում կազմվող փաստաթղթերի օրինակելի ձևերը և պատշաճ կերպով տրամադրվել քրեակատարողական հիմնարկներին:

4. Մշակվել և 23.05.2017թ. Ե40/7-2431 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվել է.

ա) Վերացնել առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանց կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու օրենսդրական արգելքը,

բ) ուղղիչ հիմնարկը որոշելիս դատապարտյալին հնարավորինս տեղաբաշխել իր նախկին մշտական բնակության վայրին մոտ գտնվող ուղղիչ հիմնարկ:

5. Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով, ի թիվս այլ կարգավորումների, առաջարկվել է.

ա) Հանել կալանավորված անձին քրեակատարողական հիմնարկ ընդունելու համար ձերբակալելու մասին արձանագրության առկայության պարտադիր լինելու վերաբերյալ իրավանորմը, նաև հստակեցնել անձնագրի բացակայության դեպքում անձը հավաստող այլ փաստաթղթերի հասկացությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.12.1999 թվականի թիվ 767 որոշումը,

բ) կալանավորվածներին պահելու վայր ընդունվող կալանավորված անձին և ուղղիչ հիմնարկ ընդունվող դատապարտյալին չենթարկել կրկնակի մատնադրոշման և լուսանկարման,  եթե տվյալ կալանավորի կամ դատապարտյալի անձնական գործում արդեն իսկ առկա են մատնադրոշման քարտը և լուսանկարը,

գ) փաստաբանների, պաշտպանների և քրեական վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչների աշխատանքի կազմակերման համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով վերջիններիս թույլատրել քրեակատարողական հիմնարկ մուտք գործել համակարգչով,

դ) հստակեցնել կալանավորված անձին կամ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ փոխադրելու դեպքում նրա հետ պարտադիր փոխադրման ենթակա անձնական գույքի բաղադրատարրերը, ինչպես նաև վերջիններիս պատկանող մեծածավալ գույքը իրենց ֆինանսական միջոցների հաշվին փոխադրելու կամ լիազորված անձանց փոխանցելու կարգն ու պայմանները:

6. ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 6-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մաuին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծով նախատեսվում է հոգեմետ նյութերը և թմրամիջոցները պահել չհրկիզվող պահարանում: Նախագիծը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ լրամշակման փուլում:

                                 1. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 1. Եվրոպայի Խորհրդի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար արդեն իսկ ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնց տեղադրման նպատակով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել բոլոր 11 ՔԿ հիմնարկներում («Երևան-Կենտրոն», «Աբովյան» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում):

2. Նույն ծրագրի շրջանակներում 2017թ. հունվար-հունիս ամիսներին կազմակերպվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների աշխատակիցների` մարդու իրավունքների և բժշկական էթիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ:

3. Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիրը: Պայմանագրի շրջանակներում «Արմավիր» ՔԿ հիմնարկում դեռևս իրականացվում են շինարարական աշխատանքներ, իսկ էներգախնայողության ծրագրի գործարկման ժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 15-ը:

4. 2016 թվականին քրեակատարողական ծառայության կողմից իրականացված խնայողականության քաղաքականության արդյունքում տնտեսված դրամական միջոցներով իրականացվում է անվտանգության ապահովման համակարգերի, ինքնապաշտպանական և հատուկ միջոցների ձեռքբերում:

                                          5.   ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց կենցաղային պայմանները բարելավելու նպատակով բոլոր քրեակատարողական հիմնարկներում մշտապես կատարվում են ԷլԷներգիայի և ջրամատակարարման համակարգերի անսարքությունների վերանորոգման կամ փոխարինման աշխատանքներ: 

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

Ստորև ներկայացվում են կատարված աշխատանքներից առավել մեծածավալները՝

 «Նուբարաշեն» ՔԿՀ

Աշխատանքներ են իրականացվում արտաքին ջրամատակարաման և ջրահեռացման ցանցերի մասնակի վերանորոգման ուղղությամբ:

Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել մի շարք բանտախցերում և սանհանգույցներում:         

Վերանորոգվել և հարդարվել է պահպանության մասնաշենքը:

Մասնակի վերանորոգվել և հարդարվել է ռեժիմային գոտու մուտքի պահակակետը:

«Վարդաշեն» ՔԿՀ

Վերանորոգվել և հարդարվել են մեկուսարանի բանտախցերի մեծ մասը, միջանցքներն ու աստիճանավանդակը:

Վերանորոգվել է զբոսահրապարակը:

Հարդարվել է խոհանոցային հատվածի միջանցքը:

Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ռեժիմային մասնաշենքի բանտախցերում:

«Կոշ» ՔԿՀում

Քայքայված հիմքերի պատճառով երկու տեղամասում  քանդված արգելագոտու պարիսպը սեղմ ժամկետում վերակառուցվել և ամրացվել է:

Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ճաշարանի մասնաշենքի սանհանգույցում:

Մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել հանրակացարաններում:

«Արթիկ» ՔԿՀ     

Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել  բնակելի գոտու բանտախցերում, սանհանգույցներում և միջանցքներում: 

Հիմնովին վերանորոգվել է ճաշապատրաստման արտադրամասը:

«Վանաձոր» ՔԿՀ

Կապիտալ վերանորոգվել են երկարատև տեսակցության երկու սենյակները և դեղատունը: Հարդարվել են ճաշարանային մասնաշենքը, ռեժիմային մասնաշենքի միջանցքները: Ընդհանուր ջեռուցման համակարգին է միացվել ճաշարանի մասնաշենքը և գրադարանը:

Ընթացիկ վերանորոգվել են  խցերը և միջանցքները:

    6.   ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ԵՎ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվել են ընդհանուր առմաբ 78 մարզական միջոցառումներ: Անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի, բիլիարդի   հիմնարկային առաջնություններ: Դատապարտյալների շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի դրսևորման, ինչպես նաև զբաղվածության, անձնական, մշակութային, կրթական զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվել են հետևյալ միջոցառումները`

1. Փետրվարի 6-ին և 7-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկում ՀՀ շախմատի ֆեդերացիայի և Քրեակատարողական ծառայության կողմից անցկացվել է արագ շախմատի մրցաշար:

2. 07.04.2017թ. «Արմավիր» ՔԿ հիմնարկում դատապարտյալները և հիմնարկի աշխատակիցները կատարել են ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ:

3. 08.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային օրվա կապակցությամբ  «Ակունք» ազգագրական համույթի կողմից կազմակերպվել է բարեգործական համերգ:

4. 10.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային տոնի կապակցությամբ ցուցադրել են ‹‹Լույս առանց աչքերի›› և ‹‹Շնորհակալություն հայրիկ›› գեղարվեստական կինոնկարները,

5. «Աբովյան» ՔԿ հիմնարկում  գործող  Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը դատապարտյալների համար իրականացնում է մասնագիտական  ուսուցում` համակարգչի շահագործում: 2016-2017թթ ուս. տարում ընդգրկված են եղել 10 կին դատապարտյալներ, որից  9 ստացել են ավարտական վկայականներ:

6. 10.05.2017թ. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» ՔԿ հիմնարկում աջակցությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը: Միջոցառման ավարտին մասնակից թվով 11 դատապարտյալների շնորհվել են ավարտական վկայականներ:

7. Երկրապահ կամավորականների միությունը ս/թ մայիսի 24-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես են եկել դատապարտյալների առջև:

8. 26.05.2017թ. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստ, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղ է անցկացրել 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:

9. 01.06.2017թ. երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անցկացվել է տոնական միջոցառում կին դատապարտյալների և նրանց այցելած երեխաների համար:

10. ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացրել է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն»,  «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ»  դասընթացներ, որոնց մասնակցում են 27 դատապարտյալներ:

11. Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին` ծիսական տոնակատարություններ:

                                   7.    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1. «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ առկա համագործակցության շրջանակներում 2017թ-ի մայիսի 4-ից 5-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում կայացել է հիմնադրամի և Քրեակատարողական ծառայության համատեղ սեմինարը քրեակատարողական հիմնարկներում միջազգային չափորոշիչների տեսանկյունից գործնական հարցերի առարկայական քննարկման վերաբերյալ: Ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն ծառայողների վերապատրաստման նմանօրինակ համագործակցությունը շարունակական դարձնելու ուղղությամբ:

2. 2015թ. հոկտեմբերի 16-ին Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների կողմից «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին» միջպետական համաձայնագրի շրջանակներում խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել ս/թ. մայիսի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվել են նաև մի շարք որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների համագործակցության արդի ձևաչափերը սահմանելու, Խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առկա հիմնախնդիրների նախնական քննարկման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու, ԱՊՀ ճյուղային մարմինների հետ համագործակցելու, ազատազրկման դատապարտված անձանց փոխանակման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ ուղղություններով:

Խորհրդի անդամ երկրների ղեկավարների միաձայն որոշմամբ Խորհրդի համանախագահ է ընտրվել ՀՀ պատվիրակության ղեկավար, քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը, ում առաջարկով որոշում է կայացվել 2018թ. Խորհրդի հերթական նիստն անցկացնել ՀՀ-ում:

Ակնկալվում է, որ ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում համագործակցությունն իրատեսական հնարավորություններ կստեղծի օրենսդրության կատարելագործման, առաջավոր փորձի ուսումնասիրման, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ուսումնական հաստատություններում ՀՀ քրեակատարողական ծառայողների ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ, որպիսի հնարավորություններն առաջիկայում կքննարկվի խորհրդի ղեկավարի կողմից ստեղծված փորձագետների աշխատանքային խմբում:

                                              8.   ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Քրեակատարողական համակարգի թիրախային ոլորտներում լուծումներ պահանջող հիմնախնդիրներն ամփոփվել են համակարգի ռազմավարական զարգացման մի շարք փաստաթղթերում, մասնավորապես՝ «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների 2016-2018 թվականների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2015թ. դեկտեմբերի 30-ի թիվ 653-Ա հրամանում, «ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստելու մասին» 2017թ. հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշմամբ հաստատված գերակա խնդիրների 128 և 129 կետերում, ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 14-ից 20-րդ կետերում, ՀՀ կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագրում, ինչպես նաև «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների  ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հիշյալ փաստաթղթերում, ի թիվս կարևորություն ներկայացնող այլ ուղղությունների, առանձնահատուկ տեղ են գրավել նաև անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովման, պատշաճ բժշկական ծառայությունների ներդրման, որակյալ սննդով ապահովելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավման հիմնախնդիրները:

Ներկայացված ուղղություններով ծառայության կողմից պլանավորվել և իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես.

1. Քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավման անհրաժեշտության մասին հիշատակվել է ինչպես 3-ամյա ծրագրում, այնպես էլ 20-ամյա ծրագրի նախագծում՝ նշելով, որ անհրաժեշտ է 2018-2022թթ-ների ընթացքում իրականացնել ծառայողների բնակարանային ապահովման կարիքների գնահատում, համապատասխան ծրագրի մշակում, քրեակատարողական ծառայողների աշխատավարձերի բարձրացում օրենքով ներդրված վարձատրության միասնական համակարգի շրջանակում: Բացի ֆինանսական խնդիրներից, քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբերի կադրային հոսունությանը նպաստում է նաև հաստիքային միավորների անհամաչափությունը, որն էլ իր հերթին հանգեցնում է անհարկի աշխատանքային ծանրաբեռնվածության և դժգոհությունների: Խնդիրը որոշակիորեն մեղմելու և կրտսեր խմբի հաստիքայի միավորների հոսունությունը կանխելու նպատակով 2016-2017թթ-ների ընթացքում ծառայության նախաձեռնությամբ հիմնարկների շուրջ 200 կրտսեր խմբի հաստիքային միավորներ վերակազմակերպվել են սպայական հաստիքների, ինչը ենթադրում է թե՛ աշխատավարձի էական բարձրացում, թե՛ հաստիքային համալրվածության ապահովում և թե՛ կոռուպցիոն երևույթների կանխարգելում: 

2. Քրեակատարողական համակարգը որակյալ կադրերով համալրելու, ինչպես նաև ծառայողների սոցիալական պայմանները բարելավելու տեսլականի  շրջանակներում 2017թ-ին նախատեսվում է շարունակաբար ընդլայնել համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի սահմանները՝ դրանք տարածելով քրեակատարողական ծառայողի ուղղակի մասնագիտական  գործառույթներ չիրականացնող ստորաբաժանումների վրա: Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի նախ մասնագիտական գործառույթ չիրականացնող ստորաբաժանումներում ծառայության ընդունել համանման բնագավառներում հարուստ մասնագիտական փորձ ունեցող 30 տարեկանից բարձր անձանց («Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ծառայության ընդունելու տարիքային ստորին շեմը 30 տարեկանն է) և բացի այդ որոշակիորեն բարելավել զինվորական կենսաթոշակի իրավունք ստացած անձանց սոցիալական պայմանները՝ հնարավորություն ընձեռելով օրենքով սահմանված կարգով աշխատավարձի հետ զուգահեռ ձևակերպել նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ:

3. Իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու արդյունավետ միջոց է հանդիսանում քրեակատարողական հիմնարկներում արտադրական միավորումների հիմնադրումը, որի համար անհրաժեշտ է ակտիվացնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործունեությունը: Ծառայության կողմից ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման և արտադրանքի իրացման փորձը: Հետևաբար, անհրաժեշտ է քննարկել բիզնես միջավայրի համար առողջ պայմաններ ստեղծելու իրավակազմակերպչական հնարավորություններ (այդ թվում՝ հարկային արտոնություններ)  քրեակատարողական հիմնարկներում արտադրության հիմնումը հնարավորինս գրավիչ դարձնելու ուղղությամբ, որի արդյունքում լուծում կտրվի ինչպես անազատության մեջ պահվող անձանց օգտակար և վարձատրելի զբաղվածության, այնպես էլ արտադրանքի իրացման հիմնախնդիրներին: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը հովանավորում է քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպումը և իրացումը՝ մրցույթների ժամանակ նախապատվություն տալով քրեակատարողական հիմնարկներում արտադրված ապրանքներին (ՌԴ կառավարության 2014թ. հուլիսի 14-ի թիվ 649 որոշում): Իսկ Բելառուսի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում արտադրված ապրանքների գնման գործընթացն իրականացվում է առանց գնումների մասին սահմանված ընթացակարգի («Պետական գնումների մասին» ԲՀ օրենք, ԲՀ կառավարության 2012թ. մարտի 15-ի թիվ 229 որոշում): 

4. Ինովացիոն ծրագրերի ներդրման հրամայականով պայմանավորված` ներկայումս քննարկվում են քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ (մասնավորապես՝ սննդի ապահովման, բուժսպասարկման և այլն) մասնավոր հատվածին պատվիրարկելու (outsourcing) հնարավորությունները:

Հարկ է նշել, որ վրացական կողմի փորձի ուսումնասիրության նպատակով քրեակատարողական ծառայության կողմից առաջարկվել է առաջիկայում կայանալիք հայ-վրացական իրավական ֆորումի հերթական նիստի շրջանակներում քննարկել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածի կողմից իրականացնելու իրավա-կազմակերպչական առանձնահատկություններն ու մոնիթորինգն ամբողջ ծավալով Վրաստանի Հանրապետությունում իրականացնելու հնարավորությունները:

Բացի այդ, քրեակատարո­ղական հիմնարկներում բժշկական ծառայու­թյունների արդիա­կանացման հայեցա­կարգի շրջանակում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում բժշկական ծառայությունների մատուցումը մասնավոր հատվածին փոխանցելու նպատակով ներկայումս համապատասխան քննարկումներ են իրականացվում համապատասխան ընկերության կողմից ներկայացված ««Դատապարտյալների հիվանդանոց» բժշկական հաստատության հիմնում և շահագործում» ներդրումային ծրագրի շրջանակներում:

5. Քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային կառավարման գործիքակազմ ներդնելու նպատակով ծառայության և VXsoft ընկերության մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ավարտին է հասցվել e-Penitentiary էլեկտրոնային կառավարման ժամանակակից ծրագրային համակարգը («Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր»), որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով, քանի որ այն գրեթե ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող գրեթե բոլոր գործառույթների և  անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ:

Բացի այդ, համակարգն ամբողջությամբ շահագործելու համար անհրաժեշտ է ստեղծել նաև կորպորատիվ ցանց՝ ՔԿՎ կենտրոնական մարմնի և  12 քրեակատարողական հիմնարկների միջև լոկալ ցանցային ապահովումն իրականացնելու համար, ինչը, ելնելով e-Penitentiary էլեկտրոնային համակարգի տրամաբանությունից, հնարավոր չէ պիլոտային եղանակով իրականացնել մի քանի ՔԿՀ-ներում:

Հիշյալ հեռանկարային ծրագրի իրականացման, 12 քրեակատարողական հիմնարկների ամենօրյա գործունեության թիրախային ոլորտներն առցանց վերահսկելու (հանձնուքների ընդունման, կարճատև տեսակցությունների անցկացման, բնակելի գոտի մուտք գործող անձանց անձնական իրերի պահեստարանների և այլն), ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ծառայությունում, կրկին տնտեսված միջոցների հաշվին, քննարկվում է «Օպերատիվ կառավարման կենտրոն» ստեղծելու հնարավորությունները, որի համար արդեն իսկ կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում ձեռք են բերվելու համապատասխան տեխնիկական միջոցներ:

 24 հուլիսի 2017թ.


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Քրեակատարողական ծառայության կողմից 2016 թվականի ընթացքում  կատարված աշխատանքների արդյունքների և հեռանկարային ծրագրերի 

 

Քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների կողմից 2016թ-ի ընթացքում իրականացված գործունեությունն ամբողջությամբ հիմնվել է ՀՀ օրենսդրության պահանջների, քրեակատարողական համակարգի զարգացման հեռանկարային ծրագրերի, ինչպես նաև եվրոպական հեղինակավոր կազմակերպությունների դիտարկումների և առաջարկությունների պատշաճ իրականացման հրամայականների վրա։ Հետևաբար, ծառայության գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվել ինչպես առանձին ստորաբաժանումների ընթացիկ գործունեության արդյունքները, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ և միջազգային կազմակերպությունների նկատառումներն ու գնահատականները։

 

Նկատի ունենալով, որ քրեակատարողական ծառայության առանձին ոլորտների կարևորությամբ պայմանավորված` մի շարք ուղղություններ` որպես գերակա խնդիրներ, տեղ են գտել ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, ինչպես նաև այն, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի կողմից տրվել են նաև թիրախային հանձնարարականներ, հաշվետվության մեջ անդրադարձ է կատարվել նաև դրանց ընթացիկ կատարողականներին։ 

 

  1. ԹՎԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՆԵՐ

 

01.01.2017թ. դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է 3833 անձ, ինչը 40-ով պակաս է 2016թ. նույն ժամանակահատվածից: (2015թ՝ 3873 անձ), որից՝  

 

-             կալանավորված անձ՝  1200    (2015թ.՝   1114)

 

-             դատապարտյալ՝        2633   (2015թ.՝   2759)

 

01.01.2017թ.դրությամբ՝

 

- Փակ տեսակի ուղղիչ հիմնարկ`  569 դատապարտյալ (2015թ.՝   603),

 

- Կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկ`  820 դատապարտյալ (2015թ.՝ 780),

 

- Կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկ`  1152 դատապարտյալ (2015թ.՝  1279)

 

- Բաց տեսակի ուղղիչ հիմնարկ`  63  դատապարտյալ (2015թ.՝  83)

 

- Կալանք պատժատեսակով`  3 դատապարտյալ (2015թ.՝  5)

 

01.01.2017թ. դրությամբ ազատվել է 1488  անձ (2015թ.՝  1427 ), որից՝

 

-    պայմանական վաղաժամկետ՝ 115  անձ (2015թ.՝  153 ),

 

-    հիվանդության պատճառով` 7 դատապարտյալ (2015թ.՝  10)

 

Հետագա պատիժը կրելու նպատակով ՀՀ է տեղափոխվել 6 դատապարտյալ (2015թ.`  6), Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել են 26 անձ (2015թ.`  25)

 

2016թ. ընթացքում քրեակատարողական հիմնակներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել են 72 քրեական գործեր, ինչը 18-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից (2015թ.՝ 90):

 

46 դեպքերով քր.գործերը հարուցվել են հիմնարկների կողմից (2015թ.՝ 55):

 

Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են.

 

  ա) ոգելից խմիչք                        2505 լ.      (2015թ.՝   2512.08 լ.)                                                                                  

 

  բ) թմրամիջոցներ                       674,1 գ.    (2015թ.՝  474.7722 գ.)

 

  գ)  բջջային հեռախոս                 2200  հատ (2015թ.՝ 2458)

 

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել  2556 (2015թ.՝ 2835)  կալանավորված անձինք և դատապարտյալներ,  76-ը՝ խրախուսվել  (2015թ.՝  196):   

 

Ռիսկային հաշվառման են վերցվել 243 դատապարտյալներ (2015թ.՝ 244): 

 

2016թ. ընթացքում՝

 

- ստացիոնար բուժում է ստացել  959 անձ,  137-ով ավել (2015թ.՝  822),

 

- ամբուլատոր ընդունելություն 87182 անձ,  1774-ով ավել (2015թ.՝  85408),

 

- տուբերկուլյոզով հիվանդներ 13, 9-ով պակաս (2015թ.՝  24),

 

- Քաղաքացիական հիվանդանոցներ են տեղափոխվել 1232 անձ (2015թ.՝  778)                                                   

 

2016թ. ընթացքում իրականացվել է թվով 231 ծառայողական քննություն, որից 44-ը՝ ՆԱԲ-ի կողմից, 187-ը՝ ՔԿՀ-ի (2015թ.՝ 141, ոից 57-ը՝ ՆԱԲ- կողմից, 84-ը ՔԿՀ-ի):

 

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 96 ուսումնասիրություն (2015թ.՝ 46):

 

Անցկացված ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքում 155 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության (2015թ.՝   132), որոնցից`

 

-        նկատողություն`  102 (2015թ.՝  79),

 

-        խիստ նկատողություն` 43 (2015թ.՝  36),

 

-        պաշտոնի իջեցում` 2 (2015թ՝  6),

 

-        ծառայությունից ազատում` 8 (2015թ.՝  11)

 

Խրախուսվել են 269-ը (2015թ.՝ 471),

 

2016թ. ընթացքում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 543 զանգ (2015թ.՝ 588), որոնցից՝

 

- 114-ով իրականացվել են ուսումնասիրություններ (2015թ.՝ 119),

 

- 1-ով կազմվել են ուսումնասիրության նյութեր,

 

- 428-ը կրել են տեղեկատվական բնույթ (2015թ.՝  468):

 

Հաշվետու ժամանակահատվածում 6 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ (2015թ.՝  5), լիազորությունները դադարեցվել են 9 ծառայողների (2015թ.՝ 11):

 

2016թ. ընթացքում կանխվել է  փախուստի 2 փորձ (2015թ.՝  1):

 

Գրանցվել է արտանետման միջոցով արգելված իրերի փոխանցման 9 դեպք, որից 4-ը՝ «Հրազդան»  ՔԿՀ-ում, 1-ը՝ «Սևան» ՔԿՀ-ում, 3-ը՝ «Արթիկ» ՔԿՀ-ում, 1-ը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում (2015թ.՝  13 դեպք):

 

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, այդ թվում նաև` «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 403 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում (2015թ.՝ 513), այդ թվում՝ այլ գործատուների մոտ, իսկ իրենց համաձայնությամբ ոչ վճարովի աշխատանքներում՝ 223  դատապարտյալ (2015թ.՝ 150):

 

 Ինքնագործ միավորումներում ընդգրկվել է 276-ը (2015թ.՝ 278): Իրացվել է 187 դատապարտյալի կրթական իրավունքը ինչպես հանրակրթական, մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական (2015թ.՝ 121):

 

Նույնականացման քարտ և անձնագիր տրամադրվել է 185 անձի (2015թ.՝ 325)

 

2016 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի 2015թ. հունիսի 8-ի թիվ 143-Լ հրամանի համաձայն` քրեակատարողական վարչության ստորաբաժանումների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվել են թվով 25 ստուգայցեր հետևյալ ոլորտներում` 

 

  • անվտանգության ապահովում (12 ստուգայց)
  • տեսակցությունների տրամադրում (1 )
  • տնտեսական ապահովում (3 )
  • սննդի որակ (7 )
  • հիմնարկում գործող կրպակների աշխատանք (2 ):

 

Ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումներով ՔԿ հիմնարկների պետերին տրվել են թվով 12 հանձնարարականներ և ցուցումներ` հայտնաբերված թերությունները վերացնելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

 

Իրականացվել են թվով 7 ծառայողական քննություններ, որոնց արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 9 աշխատակիցներ:

 

2016 թվականի ընթացքում կազմակերպվել է թվով 54 քաղաքացիների ընդունելություն, որոնց կողմից բարձրացված խնդիրներին օպերատիվ կերպով արձագանքվել է օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

  1. 2.    ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ                                                                                    ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2.1 Օրենսդրական նախաձեռնություններ 

 

Քրեակատարողական ծառայության գործունեությունը արդիական չափանիշներով կազմակերպելու, օրենսդրական բացթողումները վերացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների քաղաքականությունն ամրապնդելու նպատակով հաշվետու ժամանակաշրջանում մշակվել են 16 նորմատիվ-իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնցից կարևորություն ներկայացնողները ներկայացվում են ստորև՝

 

Ա) Դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված արդիական մոտեցումներ ներդնելու նպատակով ծառայության նախաձեռնությամբ 25.02.2016թ-ին փոփոխություններ են կատարվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ, որով ընդլայնվել է փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների կարճատև տեսակցությանը միաժամանակյա թույլատրելի անձանց թվաքանակը:

 

Բ) Հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման գործընթացում իրականացվող վարչարարության հստակեցման նպատակով 21.07.2016թ-ին ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու արդյունքում վերացվել է նույն անձի կողմից դատապարտյալին կամ կալանավորված անձին հանձնուք փոխանցելիս կամ տեսակցություն տրամադրելիս յուրաքանչյուր դեպքում նրանցից գրավոր համաձայնություն ստանալու իրավական պահանջը:

 

Գ) 25.02.2016թ-ին լրացում է կատարվել ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ   1543-Ն որոշման մեջ, որի արդյունքում դատապարտյալների համար նախատեսվել է իրավական հնարավորություն երկարատև տեսակցությունների ժամանակ որպես հանձնուք ընդունել նաև ջերմային մշակում պահանջող սննդամթերք:

 

Դ) Անազատության մեջ պահվող անձանց վարքագծի բնութագրման նոր չափորոշիչներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված` քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ 13.07.2016թ. թիվ 279-Ն հրամանով ամբողջությամբ նոր խմբագրությամբ հաստատվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական  և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը»:

 

Ե) Ծառայության նախաձեռնությամբ մշակվել և դեռևս 2015թ-ի ապրիլին ՀՀ ԱՆ է ուղարկվել (լրամշակված տարբերակն ուղարկվել է 30.11.2016թ-ին) «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի նպատակն է կանոնակարգել սննդի ընդունումից հրաժարված դատապարտյալների և կալանավորված անձանց պահելու պայմանների առանձնահատկությունները, քանի որ ներկայումս ՀՀ օրենսդրությամբ այն կանոնակարգված չէ: Մասնավորապես՝ գործող օրենսդրությամբ կանոնակարգված չէ կամովին սննդից հրաժարված անձի ամենօրյա խնամքի, բուժսպասարկման, 24 ժամվա ընթացքում այդ նպատակով կահավորված խուց տեղափոխելու, սննդի ընդունումից հրաժարվելը դադարեցնելու նպատակով ճնշում կիրառելու դեպքերը բացառելու, ինչպես նաև այլ հարաբերություններ: (Նախագծի անհրաժեշտության մասին ներկայացվել է ԽԿԿ զեկույցներում):

 

Զ) Ծառայության նախաձեռնությամբ նախապատրաստվել և 06.09.2016թ-ին ԱՆ է ուղարկվել «ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1182-Ն որոշման մեջ փոփոխություներ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ», որով առաջարկվել է հստակեցնել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովման, անհրաժեշտ կալորիականության պահպանման, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:

 

Դ) Բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողության արդյունավետ մեթոդներ կիրառելու, ինչպես նաև ոլորտում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործունեության միատեսակությունն ապահովելու նկատառումներով պայմանավորված, մշակվել և 05.04.2016թ-ին (լրամշակված տարբերակն ուղարկվել է 17.11.2016թ-ին) ՀՀ ԱՆ է ուղարկվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում են հստակ իրավական կանոնակարգումներ՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ցերեկային ժամերին տեղաշարժվելու, հիմնարկի վարչական սահմաններից դուրս աշխատելու, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև իրականացվող հսկողության ձևերի վերաբերյալ:

 

2.2 Կազմակերպչական միջոցառումներ 

 

Ա) Քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային կառավարման գործիքակազմ ներդնելու նպատակով քրեակատարողական ծառայության և VXsoft ընկերության մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ավարտին է հասցվել «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր»-ը, որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով: Համակարգն ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, անհրաժեշտ փաստաթղթերի, պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների, ուսման, աշխատանքի, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ տեղեկություններ:

 

Ընդ որում՝ լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:

 

Ավտոմատացված համալիրի առավելություններից է նաև ցանկացած ձևաչափով հաշվետվություններ ստանալու, վերլուծական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև ՔԿՀ-ների վարչակազմերի` օրենսդրությամբ նախատեսված պարտականությունների ավտոմատ իրականացումը՝ բացառելով մարդկային գործոնի միջամտությունը:

 

Տեղեկատվական ռեգիստրի անբաժան մասն է կազմում նաև տեխնիկական ուղեցույցը, որի միջոցով առաջիկայում կկազմակերպվի քրեակատարողական համակարգի աշխատակիցների ուսուցման գործընթացը, կպարզաբանվի համակարգի առանձնահատկություններն ու նրբությունները:

 

Ռեգիստրն օժտված է լինելու նաև այնպիսի տեխնիկական հնարավորություններով, որի շնորհիվ հետագայում նախատեսված է նրա և ՀՀ  իրավապահ համակարգերում գործող այլ տեղեկատվական ռեգիստրների կապի ստեղծումը:

 

Բ) 2016 թվականի հունվարից լիարժեքորեն իրականացվում  են Ծառայության նախաձեռնությամբ ներդրված «Առցանց պատվեր»-ի ծառայությունները, որի արդյունքում կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատներին հնարավորություն է ընձեռվել առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի (www.ced.am) միջոցով վերջիններիս ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև առցանց եղանակով:

 

Քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական արգելքների բացակայության դեպքում` առցանց պատվերի հիման վրա ձեռք բերված ապրանքները 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին: Առցանց պատվերի ծառայությունները դեռևս ներդրված են ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում:

 

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հնարավորություն է ընձեռվել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին հանձնուքներ փոխանցել ցանկացած վայրից, այդ թվում՝ արտերկրից:

 

2.3  Բնակության պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ

 

Ա) Նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ի ամբողջական շահագործմամբ (15.12.2015թ.), նրանում կալանավորված անձանց պահելու վայրի լրակազմն ավելացնելու (16.02.2016թ.), ինչպես նաև «Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորվածների պահելու վայր սահմանելու (16.02.2016թ.) իրավա-կազմակերպչական միջոցառումների արդյունքում ամբողջությամբ լուծվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը:

 

Բ) Անազատության մեջ պահվող անձանց բնակության պայմանների բարելավման նպատակով 2016թ-ի ընթացքում իրականացվել են բազմաբնույթ շինարարական աշխատանքներ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան», «Վանաձոր», «Կոշ», «Արթիկ», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների բնակելի տեղամասերում (խցերում և կացարաններում), կարանտինային մասնաշենքերում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, հանձնուքների ընդունման սենյակներում, բուժմասերում, հիվանդասենյակներում, ճաշարաններում, սանհանգույցներում և այլ ենթակառուցվածքներում:

 

Գ) 2016թ-ին վերակնքված պայմանագրերի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներում, պարբերաբար իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ:

 

Բացի այդ, առաջին անգամ բոլոր ՔԿ հիմնարկների ճաշարաններում, խոհանոցներում և բուժմասերում պարբերաբար իրականացվել են դեզինսեկցիոն (ախտահանման, մակաբույծների ոչնչացման) և դերատիզացիոն աշխատանքներ, որպիսիք նախկինում երբևէ չեն իրականացվել:

 

2.4  Բժշկական սպասարկման ոլորտում իրականացված աշխատանքներ

Ա)  ՀՀ ԱՆ և քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից համատեղ մշակվել և արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը, որի ընդունմամբ բժշկական սպասարկման ոլորտում կիրականացվեն բազմակողմանի փոփոխություններ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում:

 

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հիմնախնդիրը ևս` որպես գերակա ուղղություն, ամրագրված է ՀՀ կառավարության 2016թ. հունվարի 14-ի թիվ 131-Ն որոշմամբ:

 

Բ) Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ, ըստ որի նախատեսվել է օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով վերացնել բժիշկ մասնագիտությամբ ծառայողների  ծառայության ընդունելու և ծառայությունից ազատելու տարիքային սահմանափակումը՝ վերջիններիս ծառայության ընդունելով մինչև 45 տարին լրանալը և թույլատրել ծառայել մինչև 65 տարին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ծառայության ընդունելու ստորին տարիքային շեմը 30 տարեկանն է, ինչը խոչընդոտում է բժշկական ծառայության ստորաբաժանումները փորձառու կադրերով համալրելու գործընթացին:

 

Գ) Պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում կբարելավվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, կվերապատրաստվեն դրանց անձնակազմը, ինչպես նաև օժանդակություն կցուցաբերվի ՀՀ կառավարությանը՝ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում: Հիշյալ ծրագրի շրջանակներում համապատասխան մասնագետների հետ արդեն իսկ պլանավորվել և ներկայացվել է բժշկական սարքավորումներ և պարագաներ ձեռք բերելու հայտ:

 

Վեցամսյա ժամկետում՝ 11 քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ապահովման հիմնախնդիրը` որպես գերակա ուղղություն, ամրագրված է ՀՀ կառավարության 2016թ. Հոկտեմբերի 18-ի թիվ 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «Մարդու իրավունքներ, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար»՝ 2-րդ կետում:

 

2.5 Զբաղվածության ապահովման և վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներ

 

2016թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվել են մշակութային, լուսավորչական, մարզական և կրոնական միջոցառումներ, որոնցից կարևորություն ներկայացնողները թվարկված են ստորև ՝

 

Ա) «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի վարչակազմի կողմից «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացվել է «Ծնողավարման հմտություններ»  դասընթացը, որին մասնակցել են 20 դատապարտյալներ:

 

Բ) ՀՀ փաստաբաննների պալատի փաստաբանների կողմից կատարվել է այցելություն «Կոշ», «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան», «Գորիս», «Արթիկ», «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿ հիմնարկներ. ըստ ցանկության` թվով 186 կալանավորված անձանց և դատապարտյալների տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

 

Գ) ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացրել է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն»,  «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ»  դասընթացներ, որոնց մասնակցում են 48 դատապարտյալներ: Առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերող 13 դատապարտյալներ ստացել են համապատասխան վկայականներ:

 

Դ) «Աբովյան» ՔԿ հիմնարկում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Լիտվայի դեսպանատան աջակցությամբ  կամակերպվել և անցկացվել են վարսահարդարման դասընթացներ, որոնց մասնակցել են թվով 21 դատապարտյալներ, և 19 դատապարտյալներ ստացել են  համապատասխան վկայականներ:

 

Ե) «Աբովյանի Թիվ 2 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ում անցկացվել են համակարգչային դասընթացներ: Դրանց 2015թ-2016թթ. ուստարում մասնակցել է «Աբովյան» ՔԿ հիմնարկի 10 դատապարտյալ, իսկ 2016թ-2017թթ` 10 դատապարտյալ:

 

Զ) ՔԿՎ ՍՀԻԱ բաժնի ջանքերով քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են 2500 կտոր գեղարվեստական և կրոնական գրականությամբ:

 

Է) Նոյեմբերի 18-ին ֆուտբոլային հանդիպում է կազմակերպվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների միջև, որին ներկա են գտնվել նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ներկայացուցիչները:

 

Ը) Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին` տոնակատարություններ:

 

 

 

2.6  Միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

 

Ա) «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ առկա համագործակցության շրջանակներում 2016թ-ի փետրվարին և հուլիսին աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել քրեակատարողական վարչությունում, որի ընթացքում քննարկվել են առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում գերմանական կողմի ներգրավվածության, քրեակատարողական հիմնարկներում տեղամասային կառավարման մոդելի արդյունավետության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հիմնախնդիրներ:

 

Բ) Քրեակատարողական ծառայությունը սերտորեն համագործակցել է նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ, որի շրջանակներում 2016թ-ի փետրվարին ծառայությունում հյուրընկալվել է ԻԻՀ դեսպանության հյուպատոս Մոհամմադ Ֆադավիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկու երկրների դատապարտյալ քաղաքացիների արտահանձման ոլորտում առկա հիմնախնդիրներին, ծագած խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաև երկուստեք փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող այլ  հարցերի:

 

Գ) ՀՀ և Բելառուսի Հանրապետության քրեակատարողական ծառայությունների միջև արդեն իսկ կայացած համագործակցության շրջանակներում, ԲՀ ՆԳՆ պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավարի հրավերով ՀՀ քրեակատարողական ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի մարտի 30-ից ապրիլի 1-ն գտնվել է ԲՀ-ում: Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ են կայացել ԲՀ ՆԳՆ պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավար կազմի, քրեակատարողական հիմնարկների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների քրեակատարողական ծառայությունների համագործակցության ընդլայնման, այդ թվում` ԲՀ ՆԳՆ պատիժների կատարարման դեպարտամենտի փորձագիտական խմբի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման վերաբերյալ:

 

Քրեակատարողական ծառայության ղեկավարի հրավերով 2016թ-ի հունիսին ՀՀ-ում են գտնվել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պատվիրակությունը՝ դեպարտամենտի ղեկավարի տեղակալի գլխավորությամբ, իսկ հոկտեմբերի 4-6-ը՝ դեպարտամենտի ղեկավար միլիցիայի գեներալ-մայոր Ս.Դորոշկոյի գլխավորած պատվիրակությունը:

 

Այցի շրջանակներում երկու երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ պենիտենցիար ոլորտում փորձի, ինչպես նաև գիտատեխնիկական և իրավական ինֆորմացիայի փոխանակման, համատեղ վերլուծական հետազոտությունների և տարբեր նախագծերի իրականացման, ծառայողների որակավորման բարձրացման և համագործակցության այլ ուղղությունների վերաբերյալ:

 

Դ) Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին 2015թ. հոկտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, 2016թ. հունիսի 9-10-ը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, քննարկվել է խորհրդի 2016-2017թթ աշխատանքային ծրագիրը:

 

Ե) 2016թ-ի հունիսին քրեակատարողական ծառայությունը հյուրընկալել է Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության պատվիրակությանը` նախարար Կախա Կախիշվիլու գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարությունում ներդրված outsourcing-ի առաջավոր փորձը ՀՀ-ում ներդնելու հնարավորությունները, ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀՀ քրեակատարողական ծառայողների կողմից տեղում գործընթացին ծանոթանալու վերաբերյալ:

 

  1. 3.   ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐ

 

  • 15.05.2016թ. թիվ 29.6/[359599]-16(18) (առավել քիչ ծախսատար և արդյունավետ պետական կառավարման ապարատ ձևավորելու վերաբերյալ),
  • 09.06.2016թ. թիվ 29.7/[362811]-16 (ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ),
  • 13.06.2016թ. թիվ 24/[81389]-16 (ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցների 10 տոկոսի կրճատման վերաբերյալ)
  • 26.10.2016թ. թիվ 02.17{377630}-16) (պետական մարմնի և ենթակա կառույցների կառուցվածքը և հաստիքացուցակը կրճատելու, կենտրոնացված գնումներ կազմակերպելու, հասարակության հետ հետադարձ կապի պատշաճ ապահովման, ոլորտի զարգացմանը միտված երկարաժամկետ ծրագրերի մշակման, ինչպես նաև մասնավոր ներդրումներ վերաբերյալ)
  • 18.11.2016թ. թիվ 24/[91578]-16 (առկա հաստիքների 25% կրճատման, բիզնես ակնկալիքների, գործառույթների և աշխատողների թվաքանակի վերլուծության և համապատասխանեցման վերաբերյալ),
  • 18.11.2016թ. թիվ 29.7/[3813401]-16 (6,7,8 կետեր)՝  (պետական և մասնավոր ներդրումային ծրագրերի հնարավորությունների և ներդրման հեռանկարների վերաբերյալ)):

 

Ա) 2016թ-ի մայիսին, ՔԿՎ պետի 12.05.2016թ. թիվ 75-Լ հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրություններ են իրականացվել քրեակատարողական ծառայության հաստիքային միավորների օպտիմալության և դրանց տեղաբաշխման հիմնավորվածության ուղղությամբ, որի արդյունքում, հիմք ընդունելով աշխատանքային խմբի առաջարկությունները, իրականացված կառուցվածքային փոփոխությունների միջոցով կրճատվել են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների 22 հաստիքային միավորներ և դրանք սահմանվել օբյեկտիվորեն հաստիքային միավորների պակաս ունեցող այլ ծառայություններում՝ գերակշիռ դեպքերում՝ «Արմավիր» ՔԿ հիմնարկում:

 

Հետագայում օպտիմալացման շարունակական աշխատանքների արդյունքում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հաստիքային միավորները այլ քրեակատարողական հիմնարկների հաստիքային միավորների օպտիմալացման հաշվին հասցվել են 54-ի:

 

Բ) ՔԿՎ պետի հրամանով (02.05.2016թ. թիվ 70-Լ հրաման) ստեղծվել է մեկ այլ հանձնախումբ, որն ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տեխնիկատնտեսական աշխատանքների կազմակերպման արդյունավետության և նրանցում ներգրավված դատապարտյալների թվաքանակի հիմնավորվածության ուղղությամբ: Գնահատելով հանձնախմբի կողմից ներկայացված առաջարկությունները` որոշում է կայացվել պայմանագրային հիմունքներով տեխնիկատնտեսական սպասարկման և այլ աշխատանքներ կատարելուն ներգրավված դատապարտյալների թվաքանակը հասցնել նվազագույնի՝ համապատասխանեցնելով անհրաժեշտ աշխատանքների իրական թվաքանակին: Արդյունքում, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալների թվաքանակը կրճատվել է 20-ով:

 

Գ) Սկսած 2016 թվականի հունվարից` քրեակատարողական ծառայության պետի նախաձեռնությամբ ստեղծված հանձնախմբերի կողմից պարբերաբար իրականացվել են ծառայությանն ամրակցված տրանսպորտային միջոցների գույքագրման, տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վիճակագրական տվյալների հետազոտման և ոլորտում ծախսերը կրճատելու ուղղությամբ այլ միջոցառումներ, որոնց արդյունքում թվով 11 տրանսպորտային միջոց հանձնվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: 2016 թվականին թվով 15 տրանսպորտային միջոց օտարվել է:

 

Դ) Հիմք ընդունելով հաստիքների կրճատման և դրանց օպտիմալ բաշխման աշխատանքներն իրականացնող աշխատանքային խմբի առաջարկությունները՝ նախապատրաստվել և ՀՀ ԱՆ է ուղարկվել առաջարկությունների փաթեթ, ըստ որի` նախատեսվել է կրճատել քրեակատարողական ծառայողի ուղղակի մասնագիտական  գործառույթներ չիրականացնող ստորաբաժանումների քրեակատարողական ծառայողի մի շարք հաստիքային միավորներ և դրանք վերակազմակերպել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների՝ շոշափելիորեն տնտեսելով քրեակատարողական ծառայողի հաստիքային միավորների համար օրենսդրությամբ սահմանված և բյուջեից հատկացվող վճարումները՝ հօգուտ պետական բյուջեի:

 

Ե) Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարին գրավոր առաջարկվել է նաև գործառութային պարտականությունների արդյունավետ բաշխման, ինչպես նաև կրկնող գործառույթների բացառման հանձնարարականները քննարկել  «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քրեակատարողական ծառայության կողմից դեռևս 30.03.2015թ. ներկայացված և շրջանառության մեջ գտնվող օրինագծի ընդունմամբ, որով, ի թիվս այլ հարցերի, առաջարկվել է օրենքում առկա օրենսդրական անհամապատասխանության շտկման արդյունքում քրեակատարողական ծառայության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «ՀՀ ԱՆ համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» թիվ  1015-Ն որոշման պահանջներին, ըստ որի` ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ստեղծվել է ոչ թե «քրեակատարողական վարչություն» այլ՝ «քրեակատարողական ծառայություն»:

 

Հիշյալ օրենսդրական փոփոխության արդյունքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանալու նոր կառուցվածքով վերակազմակերպել առկա ստորաբաժանումները՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:

 

Զ) Որպես քրեակատարողական ոլորտի զարգացմանը միտված երկարաժամկետ ծրագրեր` քննարկվել և ՀՀ կառավարություն en ներկայացվել առաջարկություններ՝

 

  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օտարման միջոցով միջազգային չափանիշներին համապատասխանող նոր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կառուցելու,
  • Քրեակատարողական ծառայությանը վճարովի ծառայություններ մատուցելու իրավասությամբ օժտելու, ինչպես նաև
  • քեակատարողական համակարգում «Մասնավոր բանտի» ինստիտուտի և outsourcing-ի ներդրման ուղղությամբ:

 

Բացի վերը հիշատակվածից, խնայողական քաղաքականության շրջանակներում ծառայության կողմից իրականացվել են նաև մի շարք այլ գործողություններ ևս, ինչպիսիք են՝

 

Ա) Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում 10 քրեակատարողական հիմնարկներում լուծում են ստացել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը (քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ հիշյալ ծրագրում ընդգրկվել է նաև «Արմավիր» ՔԿ հիմնարկը՝ իր կարիքներին համապատասխան):

 

Ծրագրի շրջանակներում «Կոշ», «Նուբարաշեն», «Սևան», «Վարդաշեն», «Աբովյան», «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ, որոնք արդյունքում էներգախնայողությունը կհասցնեն միջինը շուրջ 50%-ի:

 

Հարկ է նշել, որ 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագրի իրականացման խնդիրը` որպես գերակա ուղղություն, ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2016թ. hոկտեմբերի 18-ի թիվ 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «Մարդու իրավունքներ, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար»՝ 3-րդ կետում:

 

Բ) Լուծում է տրվել տասնամյակներ շարունակ քրեակատարողական համակարգի առջև ծառացած պատրաստի սննդամթերքը անհիմն թափելու հիմնախնդրին: Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել և 2015թ. հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ  251-Ն հրամանով հաստատվել են նոր իրավական չափորոշիչներ՝ անազատության մեջ գտնվող անձանց օրական տրվող սննդի չափաքանակի, սննդամթերքի ցանկի, ճաշացուցակի և որակի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու վերաբերյալ: Հիշյալ հրամանով առաջին անգամ սահմանվել է հստակ իրավական ընթացակարգ, համաձայն որի` անազատության մեջ գտնվող անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միայն այն անձանց թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով: Կարևոր է արձանագրել, որ գործընթացը սկիզբ է դրվել 2015թ-ի վերջերին և ամսեկան միջին հաշվով ամենօրյա սննդից հրաժարվողների թիվը տատանվել է 200 անձի սահմաններում, ինչը գրեթե կրկնակի ավելացել է 2016թ-ի ընթացքում: 

 

  1. 4.   ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ 

 

Հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը զուգահեռ ՀՀ կառավարության 2017թ-ի գործունեության, ինչպես նաև քրեակատարողական համակարգի ռազմավարական զարգացման և բարեփոխումների ծրագրերին համահունչ` նախանշվել են նաև 2017 թվականին կատարվելիք աշխատանքները, որոնցից կարևորություն ներկայացնողները բերված են ստորև.

 

Ա) Ինովացիոն ծրագրերի ներդրման շրջանակներում 2017թ-ին նախատեսվում է քննարկել քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման հնարավորությունները, որի արդյունքում կապահովվի թե անազատության մեջ պահվող անձանց օգտակար (այդ թվում՝ ֆինանսական) զբաղվածությունն ու վերասոցիակալանացման արդյունավետ կայացումը, և թե քրեակատարողական համակարգի կայուն զարգացումը:

 

Բացի այդ, պետական բյուջեի բեռի նվազեցման նպատակով նախատեսվում է  քննարկել նաև քրեակատարողական ծառայության իրականացվող մի շարք գործառույթներ (մասնավորապես՝ սննդի ապահովման, բուժսպասարկման և այլն) մասնավոր հատվածին պատվիրարկելու (outsourcing) հնարավորությունները:

 

Բ) Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման շրջանակներում նախատեսվում է 2017 թվականին քրեակատարողական համակարգում գործարկել «Կալանավորված անձանց և դատապարտյալների ռեգիստր»-ը (e.penitentiary), որի արդյունքում նախ էականորեն կբարելավվի համակարգի ամենօրյա գործունեության նկատմամբ իրականացվող հսկողությունը, և բացի այդ՝ կնվազեցվի փաստաթղթաշրջանառության վրա ծախսվող աշխատաժամանակի անհիմն կորուստը՝ միաժամանակ նպաստելով նաև ՀՀ իրավապահ համակարգերի միջև օպերատիվ համագործակցության արդիականացմանը:

 

Գ) «ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է իրականացնել բժշկական սպասարկման ոլորտի բազմակողմանի բարեփոխումներ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերզինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում:

 

Դ) Քրեակատարողական համակարգի կառուցվածքի օպտիմալացման, ինչպես նաև համակարգը որակյալ կադրերով համալրելու տեսլականի  շրջանակներում 2017թ-ին նախատեսվում է շարունակաբար ընդլայնել համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի սահմանները՝ դրանք տարածելով քրեակատարողական ծառայողի ուղղակի մասնագիտական  գործառույթներ չիրականացնող ստորաբաժանումների վրա:

 

Ե) Նախատեսվում է ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ կազմակերպել ծառայության նախաձեռնությամբ մշակված և ՀՀ կրթության և գիտության նախարարի 02.07.2015թ. թիվ 642-Ն հրամանով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության ուսումնառությունը, ինչը հնարավորություն կտա ծառայությունը համալրել նախնական մասնագիտական կրթություն ստացած որակյալ կադրերով:

 

Զ) «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի» շրջանակներում նախատեսվում է ընդլայնել համագործակցության ձևաչափերը՝ կառավարման, ինժեներա-տեխնիկական հագեցվածության ապահովման, ինչպե նաև առաջավոր փորձի ներդրման ուղությամբ:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Քրեակատարողական ծառայության կողմից 2016թ-ի 11 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ


1.    Անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ 

2016 թվականի 11 ամիսների ընթացքում համապատասխան աշխատանքով ապահովվել են 606 դատապարտյալներ, որոնցից 215-ը՝ իրենց համաձայնությամբ` չվարձատրվող աշխատանքով:

Ինքնագործ միավորումներում ընդգրկվել են 276 դատապարտյալներ:

Իրացվել է 187 դատապարտյալի կրթական իրավունքը, որից 

  • հանրակրթական - 65
  • մասնագիտական, արհեստագործական - 114
  • բարձրագույն և հետբուհական - 8

2016թ. 11 ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է մշակութային, լուսավորչական, մարզական և կրոնական 319 միջոցառում, որին մասնակցել են 8.126 դատապարտյալներ և կալանավորված անձինք, այդ թվում՝

ա) «Աբովյանի Թիվ 2 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ում անցկացված համակարգչային դասընթացներին 2015թ-2016թթ. ուստարում մասնակցել է «Աբովյան» ՔԿ հիմնարկի 10 դատապարտյալ, 2016թ-2017թթ նույնպես 10 դատապարտյալ:

բ) «Աբովյան» ՔԿ հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 27.01.2016թ-13.04.2016թ.  անցկացվել են ծնողավարման դասընթացներ, որոնց մասնակցել են 20 դատապարտյալներ: 2016թ-ի ընթացքում նույն ՊՈԱԿ-ի կողմից անցկացվել են կավագործության, զարդարվեստի և փայտի փորագրության դասընթացներ, որին մասնակցել են 15 դատապարտյալներ:

գ) «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և Լիտվայի դեսպանատան աջակցությամբ  նույն ՔԿ հիմնարկում անցկացվել են վարսահարդարման դասընթացներ, որոնց 2016թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մասնակցել են 10 դատապատյալներ, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին` 11:

դ) 2016թ. հունիսին ծառայության նախաձեռնությամբ և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ թվով 23 ցմահ դատապարտյալներ ապահովվել են օպտիկական ակնոցներով, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ մասնաշենքի խցերից մեկը վերանորոգվել և կահավորվել է որպես մարզասենյակ:

ե) «Արմավիր» ՔԿ հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացնում է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն» և «Համակարգչային հմտությունների ուսուցում» դասընթացներ, որոնց մասնակցում են 48 դատապարտյալներ:

զ) ՀՀ փաստաբաննների պալատի փաստաբանների և «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ իրավաբանների կողմից կատարվել է այցելություններ ՔԿ հիմնարկներ, և, ըստ ցանկության, թվով 271 կալանավորված անձանց և դատապարտյալների տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

Իրականացվել են համալիր միջոցառումներ՝ անազատության մեջ գտնվող անձանց անձը հաստատող փաստաթղթերով փաստաթղթավորելու ուղղությամբ, ինչը տասնամյակներ շարունակ դասվել է անլուծելի հիմնախնդիրների շարքին

Արդյունքում, հիշյալ նախաձեռնության շրջանակներում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, շուրջ 400 (180-ը՝ 2016թ.) դատապարտյալներ և կալանավորված անձինք փաստաթղթավորվել են նույնականացման քարտերով՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում լիարժեքորեն իրացնելով իրենց իրավունքները: 

  1. 2.    Բժշկական սպասարկման ոլորտում իրականացված աշխատանքներ 

ա) ՀՀ ԱՆ և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից համատեղ մշակվել և արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը, որի ընդունմամբ բժշկական սպասարկման ոլորտում կիրականացվեն բազմակողմանի փոփոխություններ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում:

բ) Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ, ըստ որի` նախատեսվել է օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով վերացնել բժիշկ մասնագիտությամբ ծառայողների ծառայության ընդունելու և ծառայությունից ազատելու տարիքային սահմանափակումները` վերջիններիս ծառայության ընդունելով մինչև 45 տարին լրանալը և թույլատրել ծառայել մինչև 65 տարին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ծառայության ընդունելու ստորին տարիքային շեմը 30 տարեկանն է, ինչը խոչընդոտում է բժշկական ծառայության ստորաբաժանումները փորձառու կադրերով համալրելու գործընթացին:

գ) Պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում կբարելավվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, կվերապատրաստվեն դրանց անձնակազմերը, ինչպես նաև օժանդակություն կցուցաբերվի ՀՀ կառավարությանը՝ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում:

  1. 3.   Սննդի ապահովման ոլորտի արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներ 

ա) Սննդի ապահովման բնագավառում իրականացվել են աննախադեպ կազմակերպա-իրավական միջոցառումներ, որոնց շնորհիվ լուծում է տրվել տասնամյակներ շարունակ քրեակատարողական համակարգի առջև ծառացած հիմնախնդրին, այն է՝ տարիներ շարունակ դատապարտյալների և կալանավորված անձանց թվաքանակին համապատասխան սննդամթերք պատրաստելու և վերջիններիս կողմից դրանցից չօգտվելու արդյունքում անհիմն թափելուն:

Սահմանվել են նոր իրավական չափորոշիչներ, համաձայն որի այսուհետ, անազատության մեջ գտնվող անձանց տրվող ամենօրյա անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միայն այն անձանց թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով:

Կարևոր է արձանագրել, որ գործընթացը սկիզբ է դրվել 2015թ-ի վերջերին և ամսական միջին հաշվով ամենօրյա սննդից հրաժարվողների թիվը տատանվել է 200 անձի սահմաններում, ինչը գրեթե կրկնակի ավելացել է 2016թ-ի ընթացքում:

բ) Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովման, անհրաժեշտ կալորիականության պահպանման, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Ծառայության նախաձեռնությամբ 06.09.2016թ-ին նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1182-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ»:

դ) 2016 թվականի հունվարին քրեակատարողական համակարգում լիարժեքորեն սկսեց շահագործվել ծառայության նախաձեռնությամբ ներդրված «Առցանց պատվերներ»-ի ծառայությունները, որի արդյունքում կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատներին հնարավորություն ընձեռվեց առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի (www.ced.am) միջոցով վերջիններիս ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև առցանց եղանակով:

Քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական արգելքների բացակայության դեպքում առցանց պատվերի հիման վրա ձեռք բերված ապրանքները 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին: Առցանց խանութի ծառայությունները դեռևս ներդրված են միայն ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում: Աշխատանքներ են տարվում այս ծառայությունը նաև այլ ՔԿՀ-ներում կալանավորված անձանց և դատապարտյալներին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հնարավորություն է ընձեռվել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին հանձնուքներ փոխանցել ցանկացած վայրից, այդ թվում՝ արտերկրից:  

  1. Ծառայողական գործունեության թափանացիկության ամրապնդման և կոռուպցիոն երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

ա) Հանրության լայն շրջանակներին հաշվետու լինելու, ինչպես նաև ամենօրյա գործունեության թափանցիկության ապահովման գործում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջն (www.ced.am), արձանագրել է աննախադեպ հետաքրքրություն՝ 2016թ-ի ընթացքում արդեն իսկ ապահովելով շուրջ 44.000 մշտական օգտատերերի և 301.000 այցելուիներկայություն:

բ) Ծառայությունում գործող «Թեժ գիծ» միջոցով 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ստացվել և ընթացք են տրվել 484 ահազանգերի՝ ուսումնասիրությունների, չնախատեսված ստուգայցերի, ծառայողական քննությունների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության նպատմամբ օպերատիվ հսկողություն իրականացնելու այլ եղանակներով:

գ) Հանրությանը հուզող խնդիրներին անմիջականորեն արձագանքելու նպատակով 2016թ-ի 11 ամիսների ընթացքում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպվել է 50 քաղաքացու ընդունելություն, որոնց բարձրացված խնդիրներին տրվել են համապատասխան լուծումներ:

դ) ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի կողմից 2016 թվականի 11 ամիսների ընթացքում իրականացվել են 130 ուսումնասիրություններ և ծառայողական քննություններ, որոնց արդյունքում 37 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 1-ն ազատվել է ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում 12 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են 171 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 101 ծառայողներ, կարգապահական խախտման հիմքով ծառայությունից ազատվել է 1-ը:

ե) Քրեակատարողական հիմնարկներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները կանխելու և օպերատիվ հսկողությունն ուժեղացնելու նպատակով 2016թ. 11 ամիսների ընթացքում կազմակերպվել են 25 անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով իրականացվել են թվով 7 ծառայողական քննություններ. 9 ծառայողներ ենթարկվել տույժերի: 

  1. 5.   Գերբնակեցման նվազեցման և բնակության պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ

ա) Նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ի ամբողջական շահագործմամբ (15.12.2015թ.) նրանում կալանավորված անձանց պահելու վայրի լրակազմն ավելացնելու (16.02.2016թ.), ինչպես նաև «Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորվածների պահելու վայր սահմանելու (16.02.2016թ.) իրավա-կազմակերպչական միջոցառումների արդյունքում ամբողջությամբ լուծվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը:

բ) Անազատության մեջ պահվող անձանց բնակության պայմանների բարելավման նպատակով 2016թ-ի 11 ամիսների ընթացքում իրականացվել են բազմաբնույթ շինարարական աշխատանքներ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան», «Վանաձոր», «Կոշ», «Արթիկ», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների բնակելի տեղամասերում (խցերում և կացարաններում), կարանտինային մասնաշենքերում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, հանձնուքների ընդունման սենյակներում, բուժմասերում, հիվանդասենյակներում, ճաշարաններում, սանհանգույցներում և այլ ենթակառուցվածքներում:

գ) Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում 10 քրեակատարողական հիմնարկներում լուծում են ստացել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը (Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ հիշյալ ծրագրում ընդգրկվել է նաև «Արմավիր» ՔԿ հիմնարկը՝ իր կարիքներին համապատասխան):

Հարկ է նշել, որ հիշյալ ծրագրի շրջանակներում «Կոշ», «Նուբարաշեն», «Սևան», «Վարդաշեն», «Աբովյան», «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ, որոնք արդյունքում էներգախնայողությունը կհասցնեն միջինը շուրջ 50%-ի:

Դ) 2016թ-ին վերակնքված պայմանագրերի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներում պարբերաբար իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ:

Բացի այդ, առաջին անգամ բոլոր ՔԿ հիմնարկների ճաշարաններում, խոհանոցներում և բուժմասերում պարբերաբար իրականացվել են դեզինսեկցիոն (ախտահանման, մակաբույծների ոչնչացման) և դեռատիզացիոն աշխատանքներ, որպիսիք նախկինում երբևէ չեն իրականացվել: 

  1. 6.   Քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ տարեսկզբին մեկնարկած քրեակատարողական համակարգի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները:

Քրեակատարողական ծառայության և VXsoft ընկերության մասնագետների կողմից մանրամասն նախագծվել և մշակվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր»-ը, որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով: Համակարգն ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, անհրաժեշտ փաստաթղթերի, պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների, ուսման, աշխատանքի, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ տեղեկություններ:

Ընդ որում՝ լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:

  1. 7.    Կարևորություն ներկայացնող իրավաստեղծ նախաձեռնություններ 

ա) Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով դատապարտյալների համար նախատեսվել է ընձեռել իրավական հնարավորություն՝ երկարատև տեսակցությունների ժամանակ որպես հանձնուք ընդունել նաև  ջերմային մշակում պահանջող սննդամթերք:

բ) Դատապարտյալների վերասոցիալականացման ուղղված արդիական մոտեցումներ ներդնելու նպատակով Ծառայության նախաձեռնությամբ փոփոխություններ է կատարվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ, որով ընդլայնվել է փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների կարճատև տեսակցությանը միաժամանակյա թույլատրելի անձանց թվաքանակը:

գ) Վարչարարության միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Ծառայության նախաձեռնությամբ լրացում է կատարվել «ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն» որոշման մեջ, որով վերացվել են հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման նպատակով ամեն անգամ դատապարտյալից կամ կալանավորված անձից գրավոր համաձայնություն վերցնելու իրավական պահանջները:

դ) Բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողության արդյունավետ մեթոդներ կիրառելու, ինչպես նաև ոլորտում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործունեության միատեսակությունն ապահովելու նկատառումներով պայմանավորված` մշակվել և ՀՀ ԱՆ է ուղարկվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում են հստակ իրավական կանոնակարգումներ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ցերեկային ժամերին տեղաշարժվելու, հիմնարկի վարչական սահմաններից դուրս աշխատելու, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև իրականացվող հսկողության ձևերի վերաբերյալ:

ե) Կալանավորված անձանց  և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական  և  իրավական աշխատանքներիրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն արդիական մոտեցումներին համապատասխանեցնելու, անազատության մեջ պահվող անձանց վարքագծի բնութագրման նոր չափորոշիչներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ 13.07.2016թ. թիվ 279-Ն հրամանով` ամբողջությամբ նոր խմբագրությամբ հաստատվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետսոցիալական, հոգեբանական  և  իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներիգործունեության կարգը»:  

  1. 8.   Միջազգային համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքներ

ա) «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ առկա համագործակցության շրջանակներում 2016թ-ի փետրվարին և հուլիսին աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել քրեակատարողական վարչությունում, որի ընթացքում քննարկվել են առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում գերմանական կողմի ներգրավվածության, քրեակատարողական հիմնարկներում տեղամասային կառավարման մոդելի արդյունավետության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հիմնախնդիրներ:

բ) Քրեակատարողական ծառայությունը սերտորեն համագործակցել է նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ, որի շրջանակներում 2016թ-ի փետրվարին ծառայությունում հյուրընկալել է ԻԻՀ դեսպանության հյուպատոս Մոհամմադ Ֆադավիի գլխավորած պատվիրակությանը: Այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկու երկրների դատապարտյալ քաղաքացիների արտահանձման ոլորտում առկա հիմնախնդիրներին, ծագած խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաև երկուստեք փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող այլ  հարցերի:

գ) Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քրեակատարողական ծառայությունների միջև արդեն իսկ կայացած համագործակցության շրջանակներում ԲՀ ՆԳՆ պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավարի հրավերով ՀՀ քրեակատարողական ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի մարտի 30-ից ապրիլի 1-ը գտնվել է ԲՀ-ում: Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ են կայացել ԲՀ ՆԳՆ պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավար կազմի, քրեակատարողական հիմնարկների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների քրեակատարողական ծառայությունների համագործակցության ընդլայնման, այդ թվում` ԲՀ ՆԳՆ պատիժների կատարարման դեպարտամենտի փորձագիտական խմբի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման վերաբերյալ հարցեր:

դ) Քրեակատարողական ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հրավերով 2016թ-ի հունիսին ՀՀ-ում են գտնվել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պատվիրակությունը՝ դեպարտամենտի ղեկավարի տեղակալի գլխավորությամբ, իսկ հոկտեմբերի 4-6-ը՝ դեպարտամենտի ղեկավար, միլիցիայի գեներալ-մայոր Ս.Դորոշկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում երկու երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ պենիտենցիար ոլորտում փորձի, ինչպես նաև գիտատեխնիկական և իրավական ինֆորմացիայի փոխանակման, համատեղ վերլուծական հետազոտությունների և տարբեր նախագծերի իրականացման, ծառայողների որակավորման բարձրացման և համագործակցության այլ ուղղությունների վերաբերյալ:

ե) Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին 2015թ. հոկտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում 2016թ. հունիսի 9-10-ը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, քննարկվել է խորհրդի 2016-2017թթ աշխատանքային ծրագիրը:

զ) 2016թ-ի հունիսին քրեակատարողական ծառայությունը հյուրընկալել է Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության պատվիրակությանը` նախարար Կախա Կախիշվիլու գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարությունում ներդրված outsourcing-ի (սննդի ապահովման, բուժսպասարկման և այլ գործառույթներ մասնավոր հատվածին պատվիրարկելու) առաջավոր փորձը ՀՀ-ում ներդնելու հնարավորությունները, ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀՀ քրեակատարողական ծառայողների կողմից տեղում գործընթացին ծանոթանալու վերաբերյալ:

 

Դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված համալիր միջոցառումների վիճակագրություն

 

«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում «Աբովյան», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Արմավիր», 2014-2016թթ. ընթացքում իրացվել է շուրջ 352 դատապարտյալի կրթական իրավունքը ինչպես հանրակրթական, մասնագիտական՝ արհեստագործական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական:

2014թ-ին -  148, որից՝

  • Հանրակրթական   -    78
  • Մասնագիտական՝ արհեստագործական  -    65
  • Բարձրագույն, հետբուհական  -    5

2015թ-ին  -   121, որից՝

  • Հանրակրթական  -   71
  • Մասնագիտական՝ արհեստագործական -   44
  • Բարձրագույն, հետբուհական  -   6

2016թ-ի 9 ամսում -  83

  • Հանրակրթական  -    65
  • Մասնագիտական՝ արհեստագործական    -    10
  • Բարձրագույն, հետբուհական    -    8

2015թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների  գրադարանները ստացել են շուրջ 2500 կտոր գեղարվեստական և մասնագիտական գրականություն Ազգային գրադարանի, <> ՊՈԱԿ-ի և այլ անձանց կողմից:

Ընդհանուր առմամբ 2014-2016թթ-ին 12 ՔԿՀ-ներում կազմակերպվել են թվով 669 միջոցառումներ (2014թ-ին՝ 254, 2015թ-ին՝ 196, 2016թ-ին՝ 167), որոնց մասնակցել են 18.681 կալանավորված անձինք և դատապարտյալներ՝

2014թ  -     5.929,

2015թ -   6.557,

2016թ-ի 9 ամսում -   6.195

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ՝

ա) տարաբնույթ աշխատանքներում ներգրավվել են 1107 դատապարտյալներ, որոնցից՝

2014թ-ին -    469

2015թ-ին  -   513

2016թ-ի 9 ամսում  -    576 (որից 215-ը՝ իրենց

                                                                  ցանկությամբ առանց

                                                                  վարձատրության)

բ)  ինքնագործ միավորումներում ներգրավվել է 774 անձ, որից՝

2014թ-ին   -   285

2015թ-ին -   278

2016թ-ի 9 ամսում   -    276

Հարկ է  նշել նաև, որ 2016թ-ի 9 ամիսների ընթացքում արհեստագործական հատուկ 2 ամսյա դասընթացներ են անցել ևս 55 դատապարտյալներ (խեցեգործության, ռուսաց լեզվի, ծնողավարման հմտությունների, վարսահարդարման և այլն), որոնց բոլորին տրվել են համապատասխան վկայականներ:


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Քրեակատարողական ծառայությունում 2016 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում  կատարված աշխատանքների և իրականացված բարեփոխումների 

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2016թ. 1-ին կիսամյակում քրեակատարողական հիմնակներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել են 35 քրեական գործեր, որոնցից 20-ը՝ քրեակատարողական հիմնարկների կողմից:

Կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 1586 միավոր կտրող-ծակող առարկաներ և 1137 բջջային հեռախոսներ:

Հայտնաբերվել և առգրավվել է 147.244 գրամ թմրամիջոց: 

Կարգապահական տույժի են ենթարկվել 1316 դատապարտյալներ և կալանավորված անձինք:

Կիսամյակի ընթացքում ստացիոնար բուժում է ստացել  563 անձ, ամբուլատոր ընդունելության դիմել 47602:

Նախորդ տարված նույն ժամանակահատվածի համեմատությամբ էականորեն նվազել է տուբերկուլյոզով հիվանդների թվաքանակը` 25 (2015թ. 1-ին կիս.՝ 34)

Քաղաքացիական հիվանդանոցներ Է տեղափոխվել 496 անձ, ինչը 146-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղափոխվածներից:

Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 2-ով նվազել են նաև մահացածության դեպքերը` 15` 17-ի փոխարեն:

Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից իրականացված կանոնադրական գործառույթների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել շուրջ 73 մլն ՀՀ դրամ:

Իրականացվել է 118 ծառայողական քննություն և 46 ուսումնասիրություն, որոնց արդյունքում 58 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ընդ որում` 3-ի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը:

«Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 270 զանգ:

Հաշվետու ժամանակահատվածում 3 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, դադարեցվել են 7 ծառայողների լիազորությունները:

431 դատապարտյալներ ներգրավվել են տարաբնույթ աշխատանքներում, այդ թվում՝ այլ գործատուների մոտ, ինքնագործ միավորումներում ընդգրկվել են 203-ը:

Իրացվել է 118 դատապարտյալի կրթական իրավունքը, ինչպես հանրակրթական, մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական:

Նույնականացման քարտերով փաստաթղթավորվել են 76 անձինք:

 

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

 1. Հաշվետու ժամակաշրջանում նախապատրաստվել են թվով 11 նորմատիվ-իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնցից 2-ն արդեն իսկ ընդունվել են:

 2. Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ, Vxsoft ընկերության մասնագետների հետ համատեղ մանրամասն նախագծվել և մշակվել է «ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ» (i-penitentiary), որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով:

Համակարգն ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթներն ու փաստաթղթերը:

Մասնավորապես, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարահանելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով, իսկ բժշկական պատմագրերը համապատասխանեցված են բանտային բժշկության ոլորտում միջազգայնորեն ճանաչված ուղեցույց հանդիսացող «Ստամբուլյան արձանագրություններ»-ի ձևանմուշներին:

Համակարգը ներդրվելու է Եվրոպական միության և Եվրոպայի խորհդի աջակցությամբ և նախատեսված է շահագործման հանձնել  2017թ-ի սկզբին:

 3.   Կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների կողմից ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ բերելու գործընթացը դյուրացնելու, արգելված իրերի ներթափանցման դեպքերը կանխելու, ինչպես նաև ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ՝ հիշյալ գործընթացը կազմակերպելով «ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ»: Առցանց խանութի ծառայություններն արդեն իսկ ներդրված են ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում: Հարկ է նշել նաև, որ առցանց խանութի ծառայություններից կարող են օգտվել նաև արտերկրում բնակվող քաղաքացիները:

 4.   Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի` վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում 9 քրեակատարողական հիմնարկներում լուծում են ստացել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը:

 5.   2016թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվել են դեզինսեկցիոն՝ ախտահանման, մակաբույծների ոչնչացման, և դեռատիզացիոն աշխատանքներ: Նշված միջոցառումները կրում են պարբերական բնույթ:

 6.   Հաշվետու ժամանակաշրջանում քրեակատարողական ծառայությունը սերտորեն համագործակցել է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության քրեակատարողական ծառայությունների հետ՝ կազմակերպելով երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հիմնախնդիրների քննարկման միասնական հարթակներ, փորձի փոխանակման և նյութատեխնիկական ռեսուրսների համալրվածության նկատառումներով պայմանավորված` իրականացրել փոխադարձ այցեություններ:

 7.   2016թ-ի 1-ին կիսամյակում քրեակատարողական ծառայության պատվիրակությունը մասնակցել է նաև  Մոսկվայում տեղի է ունեցած «ԱՊՀ անդամ երկրներիքրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի» անդրանիկ նիստին, որի ժամանակ ընդունվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք կարևոր որոշումներ: 



ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 Քրեակատարողական ծառայության` 2015 թվականի ընթացքում  կատարված աշխատանքների և իրականացված բարեփոխումների

 Քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների կողմից 2015թ-ի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփման ընթացքում կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժինը ղեկավարվել է ոչ միայն փաստացի թվային համեմատականներով, այլև խորությամբ ուսումնասիրվել և վերլուծության են ենթարկվել քրեակատարողական ծառայության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող բոլոր պետական և հասարակական մարմինների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների, միջազգային դիտորդների, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող ստուգայցերի արդյունքում հնչեցված կամ արձանագրված գնահատականները՝ քրեակատարողական քաղաքականությունն արդյունավետ և  կառուցողական մոտեցումներով մշակելու նպատակով: 

 ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԸ

 2015 թվականին մահացել է 28 անձ (2014թ.՝ 38 անձ), 

 -      ինքնասպանություն են գործել 3 անձ (2014թ.՝ 4)

 -      հետագա պատիժը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 6 դատապարտյալ (2014թ.՝ 5),

 -      Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել են 25 անձ (2014թ.՝ 38):

 2015թ. քրեակատարողական հիմնակներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել են90 քրեական գործեր (2014թ.՝ 90):

 55 դեպքերով քր.գործերը հարուցվել են հիմնարկների կողմից:

 Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են .

 ա) թմրամիջոցներ                     474,7722 գ (2014.՝ 202,46415 գ)

 բ)  բջջային հեռախոս                 2458, որից 4-ը՝ պլանշետներ  (2014թ՝ 2459) հատ,                      

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել  2835 (2014թ.՝ 2644 – 191-ով պակաս)  կալանավորված անձինք և դատապարտյալներ, 196-ը՝ խրախուսվել  (2014թ.՝ 126):   

 2015թ. ընթացքում՝

 - ստացիոնար բուժում է ստացել 822 անձ,  131-ով պակաս 2014թ. (953)

 - ամբուլատոր ընդունելություն 85408 անձ,  8497-ով ավելի 2014թ. (76911)

 - տուբերկուլյոզով հիվանդներ 24, 11-ով պակաս 2014թ.(35)

 Հաշվետու ժամանակահատվածում այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառվել է 3367 դատապարտյալ, որոնց նկատմամբ դատարանների կողմից նշանակված պատիժների կատարման և վերահսկողությունների իրականացման կապակցությամբ հարուցվել է 3565 վարույթ, ինչը 1215-ով ավելի է 2014թ. նույն ժամանակահատվածից  (2014թ.՝ 2350):

 2015թ. ընթացքում իրականացվել է թվով 141 (2014թ-ին՝ 84, 57-ով պակաս) ծառայողական քննություն, որից 57-ը՝ ՆԱԲ-ի, 84-ը՝ ՔԿՀ-ի կողմից (2014թ.՝ 36-ը՝ ՆԱԲ-ի, 48-ը՝ ՔԿՀ-ի կողմից):

 Անցկացված ծառայողական քննությունների արդյունքում 132 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության (2014թ.՝ 157):

 Խրախուսվել են 471 քրեակատարողական ծառայողներ (2014թ.՝ 281),

 2015թ. ընթացքում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 588 ահազանգ, որոնցից՝ 119-ով իրականացվել են ուսումնասիրություններ,1-ով կատարվել է ծառայողական քննություն,իսկ 468-ը կրել են տեղեկատվական բնույթ:

Հաշվետու ժամանակահատվածում 5 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, լիազորությունները դադարեցվել են 11 ծառայողի:

Գրանցվել է արտանետման միջոցով արգելված իրերի փոխանցման 13 դեպք (2014թ.-ին ` 36 դեպք, 23-ով ավելի), որից 6-ը՝  «Հրազդան», 1-ը՝ «Վանաձոր», 4-ը՝ «Արթիկ», 1-ը «Արմավիր», 1-ը «Կոշ»  քրեակատարողական հիմնարկներում:

Նույնականացման քարտերով փաստաթղթավորվել են  325 անձինք:

ՔԿՎ ՍՀԻԱ բաժնի ջանքերով քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են  1700 կտոր գեղարվեստական գրականությամբ:

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 513 դատապարտյալ ներգրավվել են տարաբնույթ աշխատանքներում (2014թ-ին` 469, 44-ով պակաս), այդ թվում՝ այլ գործատուների մոտ: Ինքնագործ միավորումներում ընդգրկվել 278-ը (2014թ-ին` 285): Իրացվել է 121 դատապարտյալի (2014թ-ին` 148) ինչպես հանրակրթական, մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական կրթական իրավունքը:

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

1.    Գերբեռնվածության նվազեցման և բնակության պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ

Քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը մշտապես գտնվել է ծառայության ղերկավարության ուշադրության կենտրոնում, որի վերացման նպատակով իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ:

Այսպես.

2015թ-ի դեկտեմբերի 15-ին ամբողջությամբ շահագործման են հանձնվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ևս 4 մասնաշենքերը, որոնք  հնարավորություն են ընձեռում քրեակատարողական հիմնարկում սահմանել ևս  800 անձի համար նախատեսված լրակազմ: 2014թ-ից մինչ օրս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սահմանված էր առավելագույնը 400 անձի պահելու համար նախատեսված լրակազմ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորվածներին պահելու վայրի գերբեռնվածությունը նվազեցնելու, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում տեղակայված վարույթն իրականացնող մարմինների գործունեությունը անհարկի չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով՝ քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ 11.05.2015թ-ին փոփոխություններ և լրացումներ է կատարվել ՀՀ արդարադատության նախարարի 2012թ. փետրվարի 28-ի թիվ 30-Ն հրամանում՝  «Արմավիր» ՔԿՀ-ում սահմանելով կալանավորված անձանց պահելու վայր՝ 40 լրակազմով:

Միևնույն հիմնավորմամբ` քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարի 2012թ. փետրվարի 28-ի թիվ 30-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ է կատարելու վերաբերյալ հրամանի նախագիծ, ըստ որի «Արմավիր» ՔԿՀ-ում սահմանել կալանավորված անձանց պահելու վայրի ևս 160 լրակազմ՝ հասցնելով 200-ի, իսկ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում տեղակայված վարույթն իրականացնող մարմինների գործունեությունը անհարկի չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով՝ «Հրազդան» ՔԿՀ-ում նախատեսվել է սահմանվել կալանավորված անձանց պահելու վայր՝ 80 լրակազմով, ինչը ևս նախկինում առկա չի եղել:

Բացի այդ՝ քրեակատարողական ծառայության պետի մի շարք հրամաններով և հանձնարարականներով կանոնակարգվել են կալանավորված անձանց և դատապարտյալների պահելու պայմանների չկանոնակարգված ոլորտները,  ուժեղացվել է հսկողությունը օրենսդրության պահանջների պատշաճ պահպանման ուղղությամբ, որոնցից կարևորություն ներկայացնողերը թվարկված են ստորև:

Մասնավորապես.

Սկսած 2015 թվականի մարտից՝ քրեակատարողական բոլոր հիմնարկներում, պարբերաբար իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ: Մասնավորապես՝ համապատասխան ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, պարբերաբար իրականացրել են քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքներ: Բացի այդ, 2015թ-ին, առաջին անգամ բոլոր ՔԿ հիմնարկների ճաշարաններում, խոհանոցներում և բուժմասերում պարբերաբար իրականացվել են միջատների դեմ պայքարին ուղղված դեզինսեկցիոն աշխատանքներ:

Քրեակատարողական ծառայության պետի  01.04.2015թ. թիվ 91-Լ հրամանով ուժեղացվել է հսկողությունը ՔԿՀ-ում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինների, որակի, ինչպես նաև ճաշարանների և սննդամթերքի պահման վայրերի սանիտարահիգիենիկ վիճակի, օգտագործվող սպասքի մաքրության նկատմամբ:

Քրեակատարողական ծառայության պետի 24.06.2015թ. թիվ 150-Լ հրամանով կանոնակարգվել են ամառային շոգ եղանակային պայմաններում աղիքային վարակների բռնկման և տարածման վտանգը կանխելու ուղղությամբ քրեակատարողական հիմնարկներում բժշկական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու կարգն ու պայմանները:

Քրեակատարողական ծառայության պետի 11.01.2016թ. թիվ 2-Լ հրամանով կանոնակարգվել են գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու կարգն ու պայմանները:

ՔԿԾ պետի 08.06.2015թ. թիվ Ե40/7.1-2459 հանձնարարականով հստակ կանոնակարգումներ են սահմանվել կալանավորվածներին պահելու վայր ընդունված և կալանավորվածներին պահելու վայրից փոխադրված անձանց նախնական բժշկական զննությունները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև արձանագրություններում ամբողջական տեղեկատվություն ամրագրելու վերաբերյալ:

ՔԿԾ պետի 16.06.2015թ. թիվ Ե40/7.1-2585 հանձնարարականով ուժեղացվել է հսկողությունը քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին միմյանցից անջատ պահելու օրենսդրական պահանջների հստակ կատարման ուղղությամբ:

2015 թվականի ընթացքում իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ շինարարական աշխատանքներ բոլոր քրեակատարողական հիմնարկների բնակելի տեղամասերում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, բուժմասերում, ճաշարաններում, սանհանգույցներում, արտաքին արգելագոտու պարագծում և կարևորություն ներկայացնող այլ տեղամասերում:

Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական ծառայությունը հանդես է եկել իրավաստեղծ, ինչպես նաև շուրջ 30 իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, որոնցից 12-ն արդեն իսկ ընդունվել են:

Քրեակատարողական ծառայության պետի մի շարք հրամաններով և հանձնարարականներով իրավական կանոնակարգման են ենթարկվել քրեակատարողական օրենսդրության կանոնակարգման ոլորտից դուրս մնացած, իրավակիրառական պրակտիկայում բարդություն ներկայացնող, ինչպես նաև ամենօրյա գործունեության արդյունավետության բարձարցման ուղղված տարաբնույթ հարաբերություններ:

Ծառայողական գործունեության նկատմամբ պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով քրեակատարողական ծառայության պետի հրամանով սահմանվել է քաղաքացիների ընդունելության կարգ: Մինչ օրս կազմակերպվել է 53 քաղաքացիների ընդունելություն, որոնց կողմից բարձրացված խնդիրները օպերատիվ կերպով լուծվել են օրենսդրության պահանջներին համապատասխան:

Քրեակատարողական ծառայության պետի 01.04.2015թ. թիվ Ե40/7.1-1253 հանձնարարականով սահմանվել է հստակ կանոնակարգ ազատազրկված անձանց հարազատների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերվող դեղորայքի ընդունման, հաշվառման և հանձնման գործընթացն օրենսդրության պահանջներին իրականացնելու վերաբերյալ:

Քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից քաղաքացիների դիմումների նկատմամբ կամայական մոտեցումները բացառելու նպատակով՝ քրեակատարողական ծառայության պետի 29.09.2015թ. թիվ Ե40/7-4042 հանձնարարականով կանոնակարգվել են կալանավորված անձանց կամ դատապարտյալներին հասցեագրված ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունելու վերաբերյալ դիմումները, օրենսդրությամբ սահմանված արգելքների առկայության դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պատշաճ փաստաթղթավորելու իրավահարաբերությունները՝ միաժամանակ միատեսակ վարչարարությունն ապահովելու նպատակով սահմանելով մերժման որոշումների օրինակելի ձևեր:

Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական սպասարկման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու հրամայականով պայմանավորված` ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի միջև 2015 թվականի հունվարին կնքվել է համագործակցության հուշագիր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում տուբերկուլոզի հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետի կողմից հաստատված ժամանակացույցով` շարժական  թվային ֆլյուորոգրաֆիկ սարքով կազմակերպվում են տարեկան 2-ական հետազոտություններ: Ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: Ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը քրեակատարողական հիմնարկներում:

Թվով 12 ցմահ դատապարտյալներ պատիժ են կրում կիսափակ ուղղիչ հիմնարկում, որոնց բոլորի պատժի կրման ռեժիմի փոփոխություններն էլ (փակից-կիսափակ) իրականացվել են 2014-2015 թվականներին (2014թ.՝ 3, 2015թ.՝ 9):

Պարբերաբար կազմակերպվել են մարզական միջոցառումներ: Անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի  հիմնարկային առաջնություններ: Դատապարտյալների շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի դրսևորման, ինչպես նաև զբաղվածության, անձնական, մշակութային, կրթական զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ազգային կինոկենտրոնի, տարբեր համույթների և այլ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ:

«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել է «Ծնողական հմտություններ» թեմայով ուսուցողական կուրսեր, որի արդյունքում «Աբովյան» ՔԿՀ-ի թվով 47 դատապարտյալներ ստացել են համապատասխան վկայականներ:

Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում թիվ 2 արհեստագործական ուսումնարանում արհեստագործական կրթության կուրսեր են անցել «Աբովյան» ՔԿՀ-ի թվով 22 դատապարտյալներ, որոնց բոլորին տրվել են համապատասխան վկայականներ:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում թվով 96 դատապարտյալներ անցել են խոհարարական, համակարգչային, փականագործական և այլ մասնագիտացումներով հատուկ ուսուցման կուրսեր, որի արդյունքում բոլոր դատապարտյալներին տրվել են համապատասխան վկայականներ, իսկ «Սևան» ՔԿՀ-ի թվով 25 դատապարտյալներ անցել են մեքենաշինության, գազի սարքավորումների տեղադրման, ինչպես նաև համակարգչային դասընթացների հատուկ կուրսեր և ստացել համապատասխան վկայականներ:

2015թ. հունիսի 24-26-ը Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյակ գրասենյակի աջակցությամբ Երևան քաղաքում տեղի է ունեցավ հայ-վրացական իրավական համագործակցության ֆորում, որի շրջանակներում քրեակատարողական ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով Վրաստանի` պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության հետ 2015թ. հունիսի 24-ին կնքվել է քրեակատարողական ոլորտում համագործակցության հուշագիր՝ փորձի փոխանակման, արդյունավետ կառավարման, նորմատիվ-իրավական ակտերի տրամադրման, փոխադարձ ճանաչողական և պաշտոնական այցերի և այլ ոլորտներում:

2015 թվականի նոյեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում տեղի ունեցավ «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով միջազգային 2-րդ պենիտենցիար համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ:

Համաժողովին մասնակցում էին 26 երկրների պատվիրակությունների շուրջ 500-ի հասնող ներկայացուցիչներ, որոնց թվում` ինչպես ԱՊՀ անդամ պետությունների և եվրոպական երկրների քրեակատարողական ծառայությունների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ,  ականավոր գիտնականներ և այլ բարձրաստիճան հյուրեր: Համաժողովի շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները, երկօրյա հագեցած աշխատանքային հանդիպումների ընթացքում (որոնք ի դեպ, անցկացվեցին նաև «կլոր սեղանների» ձևաչափով), քննարկելով քրեակատարողական ոլորտի խնդիրները, նախանշեցին դրանց համատեղ լուծման ճանապարհները ինչպես օրենսդրության կատարելագործման, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայի միատեսակության ուղղությամբ: Բացի այդ` միջազգային 2-րդ պենիտենցիար ֆորումի շրջանակներում քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա.Օսիկյանը հանդիպումներ ունեցավ նաև Բելոռուսի, Մոլդովայի, Շվեյցարիայի և մի շարք այլ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին քրեակատարողական ոլորտում երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող բազմաթիվ հարցեր, ի հայտ բերված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռք բերվեցին կառուցողական պայմանավորվածություններ:

Հարկ է նշել, որ հիշյալ համագործակցության շրջանակներում արդեն իսկ ձեռք են բերվել բանավոր պայմանավորվածություններ 2016թ-ի ընթացքում երկկողմանի այցելություններ կատարելու ուղղությամբ:


Շահագործման հանձնվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի ևս 4 նոր մասնաշենք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք: Հովիկ Աբրահամյանը ոլորտի պատասխանատուների, ԱԺ պատգամավորների, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել է նորակառույց մասնաշենքերով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված ՔԿՀ-ի պայմաններին: 
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մեր երկրում ներկայում առավել քան կարևորվում է ժողովրդավարական կարևորագույն արժեքների՝ մարդու իրավունքների և օրինական շահերի, նրա հիմնարար ազատությունների հուսալի պաշտպանությունը, այդ արժեքների իրացումը երաշխավորող կանխատեսելի մեխանիզմների առկայությունը:«Չափազանց կարևոր է ինստիտուցիոնալայնպիսի հաստատությունների ստեղծումը, որոնց շնորհիվ նշված խնդիրը կդառնա իրական: Մենք, այս առումով, պետք է իհարկե առաջնահերթ ուշադրություն դարձնենք ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց պատժի կրման առանձնահատկություններին»: Նախարարը կարևորել է այդ անձանց իրավունքների ապահովումը, նրանց կալանքի կամ պատժի կրման արժանապատիվ պայմանների ստեղծումը: Նրա խոսքով՝ սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում կառավարության կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր քրեական արդարադատության ոլորտի օրենսդրական ակտերի կատարելագործման ուղղությամբ:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին համագործակցության համար և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստակամ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ հետագա բարեփոխումների իրականացման գործում: «Առիթն օգտագործելով, ցանկանում եմ վերստին հաստատել, որ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել ՀՀ-ին, մասնավորապես Արդարադատության նախարարությանն իր գործունեության և բարեփոխումների իրականացման շրջանակում: Այս կառույցը հրաշալի հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել Եվրոպայի խորհրդի առաջարկությունները՝ աջակցելով Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանը»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը: Պարոն Սվիտալսկին կարևորել է «Արմավիր» ՔԿՀ-ում համապատասխան ծառայությունների, մասնավորապես, կրթության, բժշկական օժանդակության և մարդու իրավունքներին արժանի այլ ծառայությունների բարձրորակ մատուցումը: 
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումը հերթական առաջընթաց քայլն է ՀՀ-ում արդարադատության, մասնավորապես, քրեակատորաղական ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: Նշելով, որ այս ծրագրի իրականացմանն աջակցել են նաև ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական միությունն ու ԵԱՀԿ-ն, դեսպանն ընդգծել է. «Մենք կարողացել ենք մեր ներդրումն ունենալ, որովհետև այստեղ՝ Հայաստանում, ունենք ամուր գործընկերություն, գործընկերներ, ի դեմս՝ Արդարադատության նախարարության, քրեակատարողական համակարգի: Ցանկանում եմ գովեստով արտահայտվել ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի գործունեության և նվիրումի մասին՝ ուղղված արդարադատության և քրեակատարողական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Միացյալ նահանգների կառավարությունը հպարտությամբ է գործակցում մեր այս գործընկերների հետ՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումների շուրջ»,- ասել է պարոն Միլսը: 
Այսպիսով ամբողջությամբ ավարտին են հասցվել «Արմավիր» ՔԿՀ-ի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքները, կարանտինի, պատժախցերի և հիվանդանոցի մնացած հատվածները: Հիմնարկի շինարարության իրականացումն ընթացել է 2007-2015 թվականներին. այն կառուցվել է երկու փուլով՝ 2007-2009թթ. և 2009-2015թթ.: 2014-ին շահագործման էր հանձնվել «Արմավիր» ՔԿՀ-ի՝ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, ինչն իր մեջ ներառում է հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը: Ռեժիմային գոտում առկա է 46 դատապարտյալի համար նախատեսված 23 պատժախուց, գործում է լվացքատուն, խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ: Յուրաքանչյուր խուց ապահովված է սանհանգույցով: Կարճատև տեսակցությունների համար սենյակը նախատեսված է միաժամանակ 8 դատապարտյալի տեսակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար: Հիմնարկում առկա է նաև արհեստագործական 6 սենյակ, գրադարանը համալրված է շուրջ 3 հազար 200 կտոր գրականությամբ, գործում է համակարգչային սենյակ:

15.12.2016թ.

 


 

Շինվերանորոգման աշխատանքներ` քրեակատարողական հիմնարկներում

Օրերս ավարտվել են մի շարք ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ընթացող շինարարական-վերանորոգման աշխատանքները:

Մասնավորապես, շինվերանորոգման աշխատանքներ են կատարվել «Սևան», «Նուբարաշեն» և «Կոշ» ՔԿ հիմնարկների ճաշարաններում, բուժմասերում, բնակելի տեղամասերում, կարճատև տեսակցության սենյակներում, ինչպես նաև սանհանգույցներում:

Բարեկարգվել են նաև քրեակատարողական հիմնարկների բակային հատվածները. տեղադրվել են նոր տաղավարներ, կառուցվել են  շախմատի համար նախատեսված ժամանցի ամառային  անկյուններ:

11.09.2016թ.


Ախտահանման աշխատանքներ քրեակատարողական հիմնարկներում

2015թ. ապրիլի 4-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ:

Այս միջոցառումների շրջանակներում մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան քրեակատարողական հիմնարկներում կիրականացվեն ախտահանման և մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքներ:

Մասնավորապես, համապատասխան ընկերության մասնագետները ՔԿ հիմնարկում  կկատարեն մակաբույծների ոչնչացմանն ուղղված դեզինսեկցիոն և միկրոբների, միկրոօրգանիզմների և բակտերիաների վերացմանը միտված դեզինֆեկցիոն աշխատանքներ:

Հարկ է նշել, որ դեզինսեկցիոն միջոցառումներ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվում են առաջին անգամ:

Քրեակատարողական հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

04.04.2015

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՆՈԻՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐ ՍՏԱՑԱՆ

Վաղեմի խնդիրը հանգուցալուծվեց

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մեկնարկեց դատապարտյալների նույնականացման քարտեր ստանալու գործընթացը:

Նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:

Դատապարտյալների նույնականացման քարտեր ստանալու գործընթացը կկրի շարունակական բնույթ:

2015թ. հունվարից մինչ 2016թ. հունվարի 26-ը 325 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:


Բացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:

Երկրի նախագահը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և քրեակատարողական վարչության պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել վարչական շենքի, ռեժիմային գոտու, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, պահպանության բաժնի և բնակելի հատվածի պայմաններին: ՀՀ նախագահին ներկայացվեց նաև բժշկական սպասարկման համար նախատեսված մասնաշենքը և հիվանդանոցային մասը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Ջոն Հեֆերնը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վիսկոնսին նահանգի քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլը, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Միջոցառման ավարտին լրագրողների համար շրջայց է կազմակերպվել քրեակատարողական հիմնարկում:

«Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի շինարարությունը սկսվել է 2007 թվականին:

2009-2010 թվականներին այն կասեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով, իսկ 2011 թվականից՝ վերսկսվել: Հիմնարկը նախատեսված է շուրջ 1200 դատապարտյալի համար:

Քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել երկու փուլով: Առաջին փուլով շահագործման հանձնվեց քրեակատարողական հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և շուրջ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, իսկ երկրորդ փուլում՝ մինչև 2015 թվականի ավարտը, շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը: 2014 թվականին շահագործման հանձնվող բնակելի մասնաշենքը բաղկացած է երկու թևից, յուրաքանչյուրն ունի 48 խուց, որից յուրաքանչյուրը նախատեսված է 4 դատապարտյալի համար: Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16-17 քառ. մետր: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց-լոգասենյակով:

Քրեակատարողկան հիմնարկի տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: Ողջ պարագծով տեղադրված է հոսանքա­հա­րող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ:

Հիմնարկում գործելու է շուրջ 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց, որն իր մեջ ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ:

01.12.2014թ.

 

 Հաշվետվություն

վերջին մեկ տարվա ընթացքում քրեակատարողական ծառայության կողմից իրականացված բարեփոխումների և կատարված աշխատանքների 2014 

ա) ռազմավարական նշանակության աշխատանքներ

  1. Ծառայողական գործունեության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով քրեակատարողական ծառայության պետի հրամանով առաջին անգամ սահմանվել է քաղաքացիների ընդունելության կարգ, որի շրջանակում անդրանիկ հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 27-ին:

8 ամիսների ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 36 քաղաքացիների ընդունելություն, որոնց կողմից բարձրացված խնդիրները օպերատիվ կերպով լուծվել են օրենսդրության պահանջներին համապատասխան:

    2. 2014 թվականի հոկտեմբերի 14-ից գործարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջը (www.ced.am):

     3. Գործարկվել է քրեակատարողական ծառայության տեղեկատվական ձայնային   պորտալը:

  4. 2014թ-ի հոկտեմբերից քրեակատարողական ծառայությունում գործարկվել է արագ արձագանքման «Թեժ գիծ» ծառայությունը, որի նպատակը ոչ իրավաչափ վարչարարության կապակցությամբ հնչեցված ահազանգերին արագ և օպերատիվ կերպով արձագանքելն է:

 Արդյունքում՝ ստեղծման պահից մինչ օրս «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 639 ահազանգ, որոնք բոլորն էլ ուսումնասիրվել են քրեակատարողական ծառայության պետի անմիջական հսկողությամբ:

5. Քրեակատարողական ծառայությունը նախնական մասնագիտական կրթություն ստացած որակյալ կադրերով համալրելու նպատակով մշակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման պետական կրթական չափորոշիչ, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում փորձաքննություն անցնելուց հետո հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 02.07.2015թ. թիվ 642-Ն հրամանով:

    6. Վերլուծական աշխատանքների արդյունքում վեր են հանվել քրեակատարողական ծառայության գործունեության իրավական կանոնակարգումներ չունեցող ոլորտները, և քրեակատարողական ծառայության պետի շուրջ 3 տասնյակ հրամաններով և հանձնարարականներով կանոնակարգվել են արտակարգ դեպքերի վերաբերյալ օպերատիվ հաղորդագրությունների ներկայացման կարգն ու պայմանները, պատասխանատու անձանց շրջանակը, քաղաքացիական առողջապահական հաստատություններում կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանության ապահովման գործընթացում առկա չկարգավորված հարաբերությունները, բարձրացվել է հսկողությունը մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման նկատմամբ, կոլեգիալ որոշումների կայացման նպատակով ստեղծվել է օպերատիվ խորհրդակցությունների մշտական հանձնաժողով, ապահովվել է կարգապահական խախտումների արդյունքներով իրականացվող ծառայողական քննությունների միատեսակ վարչարարությունը, հանձնարարվել է հնարավորինս ապահովել չծխող անձանց ծխողներից անջատ պահելը, կանոնակարգվել են քրեակատարողական հիմնարկների ճաշարանների և սննդամթերքի պահման վայրերի սանիտարահիգիենիկ վիճակը պատշաճ պահելու կարգն ու պայմանները, առաջին անգամ սահմանվել են քրեակատարողական ծառայությունում ստուգայցերի կազմակերպման և անցկացման կարգն ու պայմանները, կանոնակարգվել է քրեակատարողական հիմնարկներում բժշկական կանխարգելիչ  միջոցառումներ իրականացնելու, ճաշարաններում, խոհանոցներում, հանձնուքների ընդունման կետերում, կրպակներում սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման նկատմամբ համալիր միջոցառումներ իրականացնելու,  հիմնարկները մաքուր ջրով ապահովելու, շուտ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ապահովելու, հիմնարկների տարածքի մաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ ամենօրյա հսկողություն սահմանելու, ճաշարանի սպասքի, գույքի լվացման և ախտահանման աշխատանքների պատշաճ կատարում ապահովելու գործառույթները,  արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողների վարույթում առկա փաստաթղթերը այլ ծառայողների հանձնարարելու, քրեադատավարական օրենսդրությամբ նյութերի նախապատրաստման համար սահմանված ժամկետների նկատմամբ հսկողություն սահմանելու, արգելված իրերի հայտնաբերման արձանագրությունները պատշաճ կազմելու, հայտնաբերվածների պատկանելությունը պարզելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու և այլ իրավահարաբերություններ:

  7. Քրեակատարողական հիմնարկներում սննդի կազմակերպման աշխատանքներն առավել արդիական դարձնելու նպատակով քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ 2015թ. հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 251-Ն հրամանով սահմանվել են նոր իրավական չափորոշիչներ՝ անազատության մեջ գտնվող անձանց օրական տրվող սննդի չափաքանակի, սննդամթերքի ցանկի, ճաշացուցակի և որակի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու վերաբերյալ:

 Հիշյալ հրամանով առաջին անգամ սահմանվել է հստակ իրավական ընթացակարգ, համաձայն որի անազատության մեջ գտնվող անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միայն նշված օրը սննդով ապահովվելու կարիք ունեցող անձանց թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով, սննդամթերքի անվանումը, չափաբաժինները և գումարը: Նախքան նշված ցանկը կազմելը քրեակատարողական հիմնարկի պատասխանատու աշխատակիցը պարզում է անազատության մեջ գտնվող այն անձանց տվյալները, ովքեր չեն ցանկանում օգտվել տվյալ օրվա ճաշացանկից. ընդ որում՝ ճաշացանկից հրաժարվելը ամրագրվում է գրավոր եղանակով:

  8. Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ ՀՀ կառավարության 18.06.2015թ. թիվ 646-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի՝ «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման մեջ, որի արդյունքում հանվել է բացառապես կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկներում գործող խանութներից կամ կրպակներից թույլատրելի ապրանքներ գնելու իրավական արգելքը:

  9. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ կալանավորվածներին պահելու վայրի գերբեռնվածությունը նվազեցնելու, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում տեղակայված վարույթն իրականացնող մարմինների գործունեությունը անհարկի չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով՝ քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ արդարադատության նախարարի 2012թ. փետրվարի 28-ի թիվ 30-Ն հրամանում՝  «Արմավիր» ՔԿՀ-ում սահմանելով կալանավորված անձանց պահելու վայր՝ 40 լրակազմով:

  10.Քրեակատարողական ծառայության արդյունավետ կառավարման, պատկան մարմինների հետ համագործակցության ժամանակակից մեխանիզմներ մշակելու և գործնականում կիրառելու հրամայականը հաշվի առնելով՝ դեռևս 2015թ. փետրվարին Եվրոպական Միության աջակցության ծրագրերի շրջանակներում Քրեակատարողական ծառայության և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ մշակվել  է  միասնական էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններ ձևավորելու տեխնիկական առաջադրանք, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարություն:

  11. 2015 թվականի փետրվարի 23-ից մարտի 27-ը ընկած ժամանակահատվածում քրեակատարողական ծառայության օպերատիվ ստորաբաժանման թվով 40 աշխատակիցներ մասնակցել են հետախուզական գործունեության վերապատրասման դասընթացներին:

 12. Համապատասխան հաստատության հետ կնքված պայմանագրի շրջանակներում 2015թ. ապրիլ և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին  մասնագիտացված ընկերության աշխատակիցները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, պարբերաբար իրականացրել են բոլոր քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքներ: Նշված աշխատանքների իրականացմանը զուգահեռ հիմնարկների ճաշարաններում, խոհանոցներում և բուժմասերում պարբերաբար կատարվել են նաև միջատների վերացմանն ուղղված (դեզինսեկցիոն) աշխատանքներ:

  13. Թվով 271 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:

 14. Պարբերաբար կազմակերպվել են մարզական միջոցառումներ. անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի  հիմնարկային առաջնություններ:

 Դատապարտյալների շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի դրսևորման, ինչպես նաև զբաղվածության, անձնական, մշակութային, կրթական զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ազգային կինոկենտրոնի, տարատեսակ համույթների և այլ կազմակերպությունների հետ համագործակցելով՝ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, տաղավար տոներին մատուցվել են պատարագներ, կատարվել են տոնական ծիսակարգեր: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օծվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը:

 բ)  իրավաստեղծ աշխատանքներ

  1. Մշակվել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (դատապարտյալների նկատմամբ էլեկտրոնային վերահսկողություն):

   2.Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում կատարված իրավախախտումների վերաբերյալ վարույթի քննության իրավասությունը վերապահել քրեակատարողական հիմնարկներին:

   3.Մշակվել է «ՀՀ կառավարության 03.08.2006թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (հանձունքների հանձնումն առցանց եղանակով կազմակերպելու մասին):

    4.Մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (բժիշկներին քրեակատարողական ծառայության ընդունելու և ծառայությունից ազատելու տարիքային սահմանափակումները վերացնելու մասին) ՀՀ օրենքի նախագիծ:

   5.Մշակվել է «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, սննդի հատկացման ճաշացուցակի, սննդի պահեստից դուրս գրման ենթակա սննդամթերքի ցանկի և սննդի քանակի ու որակի հսկողության կարգը և ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագիծը:

  6.Մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը հաստատելու մաuին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ:

    7.Մշակվել է «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (սննդի ընդունումից հրաժարված անազատության մեջ գտնվող անձանց պահելու պայմանների առանձնահատկությունների մասին):

   8.Մշակվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի  2012 թվականի մարտի 14-ի թիվ 34-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ (դատապարտյալին առավել ցածր ատիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ներկայացված միջնորդագիրը մերժելու դեպքում նույն հարցով միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ ժամանակային կանոնակարգման մասին):

գ) Անվտանգության ապահովման և շինարարական աշխատանքներ

  1. Ծավալուն աշխատանքներ են իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Նուբարաշեն», «Սևան»,  «Հրազդան», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պահպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ՝ հիմնարկները համալրելով նորագույն ինժեներատեխնիկական միջոցներով և անվտանգության համակարգերով:

    2. Իրականացվել են բազմաբնույթ շինարարական և վերանորոգման աշխատանքներ ՔԿ վարչությունում, «Հրազդան», «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Արմավիր», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկների բուժմասերում, խոհանոցներում, սանհանգույցներում, բնակելի գոտիներում և այլ հարակից տարածքներում: