ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2. 07.04.2017թ. «Արմավիր» ՔԿ հիմնարկում դատապարտյալները և հիմնարկի աշխատակիցները կատարել են ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ:
3. 08.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Ակունք» ազգագրական համույթի կողմից կազմակերպվել է բարեգործական համերգ:
4. 10.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային տոնի կապակցությամբ ցուցադրել են ‹‹Լույս առանց աչքերի›› և ‹‹Շնորհակալություն հայրիկ›› գեղարվեստական կինոնկարները:
5. «Աբովյան» ՔԿ հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը դատապարտյալների համար իրականացնում է մասնագիտական ուսուցում` համակարգչի շահագործում: 2016-2017թթ ուստարում ընդգրկված են եղել 10 կին դատապարտյալներ, որից 9 ստացել են ավարտական վկայականներ:
6. 10.05.2017թ. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» ՔԿ հիմնարկի աջակցությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը: Միջոցառման ավարտին մասնակից թվով 11 դատապարտյալների շնորհվել են ավարտական վկայականներ:
7. Երկրապահ կամավորականների միությունը ս/թ մայիսի 24-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես են եկել դատապարտյալների առջև:
8. 26.05.2017թ. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստ, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղ է անցկացրել 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:
9. 01.06.2017թ.` երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անցկացվել է տոնական միջոցառում կին դատապարտյալների և նրանց այցելած երեխաների համար:
10. ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացրել է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն», «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ» դասընթացներ, որոնց մասնակցում են 27 դատապարտյալներ:
11. Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին` ծիսական տոնակատարություններ:
Գրադարանները համալրվել են 900 կտոր գեղարվեստական գրականությամբ:
Ավարտական վկայականներ կին դատապարտյալներին
Մայիսի 10-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» ՔԿՀ-ի աջակցությամբ տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը, որի ընթացքում ազատազրկված կանայք ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները: Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհվեցին ավարտական վկայականներ:
Կրթամշակութային դասընթացներ` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ դատապարտյալների կողմից պատրաստված իրերի ցուցադրություն, որին ներկա էին Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը և կենտրոնի դասավանդող ուսուցիչները:
Միջոցառումը քրեակատարողական վարչության հետ համատեղ կազմակերպվել էր վերոնշյալ ՊՈԱԿ-ի կողմից դատապարտյալների համար իրականացվող կրթամշակութային դասընթացների շրջանակում:
Ցուցահանդեսի նպատակը դասընթացների ժամանակ ձեռք բերված հմտությունների և որպես արդյունք` դատապարտյալների կողմից պատրաստված իրերի ներկայացումն էր:
Միջոցառման շրջանակներում 12 դատապարտյալներ ստացան վկայականներ:
Ելնելով դատապարտյալների կրթական զարգացման և կարիքների անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016 թվականի փետրվարից «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնում է հետևյալ կրթամշակութային ծրագրերը
- ընդհանուր գրագիտություն
- համակարգչային հմտությունների ուսուցում
- խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա
- բրուտագործություն, զարդարվեստ և նկարչություն
Դասընթացներ դատապարտյալների համար
ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացնում է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն» և «Համակարգչային հմտությունների ուսուցում» դասընթացներ, որոնց մասնակցում են 35 դատապարտյալներ:
ՖՈՏՈՇԱՐՔ