«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասին

2001թ.-ի սեպտեմբերի 22-ին ՀՀ Կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Գործունեությունն սկսել է ծավալել 2002թ-ի ապրիլի 1-ից:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առաջնային նպատակներից  է դատապարտյալներին աշխատանքով ապահովումը, ինչպես նաև նրանց կրթական մակարդակի բարձրացումը:

Անհրաժեշտ է նշել, որ ցանկացած ոլորտում, որով զբաղվում է հիմնադրամը, ներգրավված են դատապարտյալներ, իսկ ոլորտները բազմաբնույթ են:

Ծանրակշիռ տեղ է զբաղեցնում սննդաարդյունաբերությունը:

Օրինակ, հացի և մակարոնեղենի արտադրությունն իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, ինչը բավարարում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ երկկողմ պանմանագրերով նախատեսված սննդամթերքի քանակի պահանջարկը:

Հիմնադրամը զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ, մասնավորապես, հացահատիկային կուլտուրաների աճեցմամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Այս բնագավառներում նույնպես դատապարտյալների ընդգրկվածությունն ապահովվում է:

Շատ դատապարտյալներ տիրապետում են արհեստների. նրանք ներգրավվում ենք թեթև արդյունաբերական ճյուղերում ինչպիսիք են՝ կար ու ձևի, կոշիկի, փայտամշակման, կահույքի արտադրությունները:

Հիմնադրամի առանձնակի ուշադրության կենտրոնում են նաև կին և անչափահաս դատապարտյալները, որոնք զբաղվում են գորգագործությամբ, անասնապահական և այգեգործական աշխատանքներով:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն ունի խանութ-տաղավար, որտեղ վաճառվում են դատապարտյալների կողմից պատրաստված ստեղծագործական աշխատանքները: Վաճառքից առաջացած գումարներն ուղարկվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկ` տվյալ դատապարտյալի հաշվեհամարին կամ փոխանցվում նրա ընտանիքի անդամներին:

Հաճախ կազմակերպվում են նաև սպորտային, երաժշտական և մշակութային  միջոցառումներ:

Դատապարտյալների կողմից նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկության դեպքում հիմնադրամն աջակցում է` համապատասխան ուսումնական հաստատություններին գումարներ տրամադրելով: Կնքվում են նաև պայմանագրեր, ինչի արդյունքում երկամսյա կամ եռամսյա մասնագիտական կուրսեր են անցկացվում դատապարտյալների հետ՝ նրանց տրամադրելով պետական նմուշի վկայական:

Այս հանգամանքը նպաստում է, որպեսզի ազատված դատապարտյալները հետագայում խուսափեն դժվարություններից և ավելի հեշտ ինտեգրվեն քաղաքացիական կյանքին:

 


Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 23 

Հեռ. +(374)60 47 77 07