ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը (այսուհետ` Քրեակատարողական  վարչություն) հայտարարում է մրցույթ` Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ֆինանսական բաժնի

առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 04-Հ-3.1-10)

Իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը:Վարում է հիմնարկներին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը: Կատարում է վարչության աշխատողների աշխատանքի վարձատրության և դրամական վճարումների հաշվարկները, գրանցում անձնական քարտերում և կազմում ամփոփ դրամական վճարման տեղեկագրերը, հետևում և կազմում է աշխատավարձից կատարվող պահումների և գանձումների փոխանցման հանձնարարականներն ու ներկայացնում բաժնի պետին: Ընդունում և տրամադրում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների դրամական բավարարման վկայականները, մշտապես  հետևում է նրանց ծառայության ստաժի տոկոսաչափերով հաշվարկվող հավելումների աճին:

2 . ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ (04-Հ-3.2-10)

Նշված մասնագետը  կատարում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում: Իրականացնում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր, հիվանդության պատմագրերում կատարելով համապատասխան գրառումներ: Ճիշտ և ժամանակին առաջարկություններ է ներկայացնում դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով  հայտերի վերաբերյալ: Սահմանված կարգով պահպանում է բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները:

3. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 04-Հ-2.3-56)

Կատարում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում:Կատարում է բժշկական բոլոր փաստաթղթերի ճիշտ և ամբողջական լրացում: Բաժնի պետին է ներկայացնում առաջարկություն` հիվանդ կալանավորված անձին կամ դատապարտյալին այլ ստորաբաժանում փոխադրելու, բժշկական կոնսիլիում, խորհրդատվություն կամ բժշկական հանձնաժողովային քննարկում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

ատապարտյալների ընդունելություն, տրամադրում  է անհրաժեշտ տեղեկատվություն:

4. ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ / ծածկագիր (04-Հ-4.2-4)

Ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները,  մասնակցում է հիմնարկում անցկացվող խորհրդակցություններին, հիմնարկի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին:

1-2 կետում նշված պաշտոննները զբաղեցնելու համար ` մասնագիտական բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ, կամ մինչև 2015 թ հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ:

3 կետերում նշված պաշտոնները զբաղեցնելու համար  պահանջվում է մասնագիտական բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ  գիտական ստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա  մասնագիտական  աշխատանքային  ստաժ, կա  առնվազն  հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

4 կետում նշված  պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, ինչպես նաև իրենց լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

Մրցույթը կկայանա     12.01.2018թ.` ժամը 11.00-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63):  

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 

* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին, 

* հայտարարություն այն մասին, որ դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

* հայտարարություն` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.

* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

* անձնագրի պատճեն:  

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝     18.12.2017թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները  չեն վերադարձվում:

ՀՀ Սահմանադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով  http://moj.am/storage/uploads/002.Sahm._New.pdf

Կից ներկայացնում ենք թեստավորման հարցաշարերը՝ ՔԿ ոլորտը կարգավորող իրավական ակտերի, Քրեական և քրեադատավարական ոլորտը կարգավորող, Համապատասխան պետական մարմնի իրավական ակտերԳործառույթներ,  ինչպես նաև «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» օրենսդրության վերաբերյալ: