Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը նշվում է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:

Մայիսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ դատապարտյալ Աշոտ Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատոնին: «Երեք ամիսների ընթացքում ստեղծված բարելիեֆ ոճի աշխատանքներս հիշողությունների, ապրումների, կյանքի փորձի և վերաարժևորման, ինչպես նաև կարոտի արդյունք են»,- իր խոսքում նշեց Ա. Օհանյանը: Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Օհանյանը վերջում իր շնորհակալությունը հայտնեց հիմնարկի վարչակազմին աջակցության համար:

Եռատոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Մայիսի 14-ից 22-ը անցկացվել է շախմատի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցել է 9 դատապարտյալ: