Հունիսի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից: Տոնը 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ևս հիշատակվեց այդ օրը. Արթիկի թեմի առաջնորդ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանը և հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանը մատուցեցին Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու առթիվ: Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանը դատապարտյալներին քարոզի միջոցով ծանոթացրեց օրվա խորհրդին: