Կալանավորված անձին և դատապարտյալին թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց ստացվող և ուղարկվող նամակագրության սահմանափակման:

Նամակագրությունն իրականացվում է հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:

 Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի նամակը հասցեատիրոջն ուղարկելը կատարվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից` նամակի ստացման կամ այն ուղարկելու համար հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: