ՄԽՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԳԵՎՈՐԳԻ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ

Ծնվել է 1977թ. հուլիսի 22-ին Կալինինո քաղաքում:

Կրթություն

1993-1998թթ. սովորել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, իրավաբանության ֆակուլտետում, ստացել է իրավագետի որակավորում:

1999-2002թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, պետական կառավարում, տեղական ինքնակառավարում, ստացել է պետական ծառայողի որակավորում:

2011-2015թթ. Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավր:

Աշխատանքային գործունեություն

2000-2002թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, հարկադիր կատարող:

2002-2004թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ավագ հարկադիր կատարող:

2004-2006թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, Ավան և Նոր Նորք բաժանմունքի պետ:

2006-2008թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, Լոռու մարզային բաժնի պետ:

2008-2009թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ:

2009-2009թթ. ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ:

2009-2010թթ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ:

2010-2015թթ. ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:

2015-2018թթ. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ:

ՀՀ վարչապետի՝ 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:

Այլ տվյալներ

Ծառայել է ՌԴ սահմանապահ զորքերում:

Տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք դուստր: