ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

 1919թ. հունվարի 3-ին (նոր տոմարով՝ 16-ին) ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո 1921թ. ապրիլին ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծված Ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:

 1923 – 1926թ.թ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:

 1930-1934թ.թ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության  ներքո և կրել է տարբեր անվանումներ.

  

   1938թ. – Բանտային բաժին

   1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն

   1962թ. – Կալանավայրերի վարչություն

   1969թ. - Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն

   1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն

   1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն

 

2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմինը՝ քրեակատարողական վարչություն և 12 հիմնարկներ:

Ստորև ներկայացնում ենք ծառայության պետերի պաշտոնավարման ժամանակացույցն սկսած 1919 թվականից.

01.05.1919թ – 22.04.1920թ. – Տիգրան Հովհաննեսի Յարալյան

26.04.1920թ – 10.07.1920թ. – Գրիգոր Բաղդասարի Բաղդասարյան

10.07.1920թ – 27.12.1920թ. – Հրանտ Մկրտիչի Ազատյան

06.01.1921թ – 28.05.1921թ. – Արփիար Սիմոնի Հովսեփյան

21.07.1921թ – 15.10.1921թ. – Հրանտ Մկրտիչի Մկրտչյան

16.10.1921թ – 08.07.1922թ. – Հայկ Համբարձումի Իսահակյան

09.07.1922թ – 15.08.1922թ. – Սարգիս Գրիգորի Փիրվերդյան

15.08.1922թ – 03.03.1923թ. – Գեղամ Արշակի Ղարիբջանյան

10.03.1923թ – 17.09.1923թ. – Բարդուղիմեոս Կարապետի Բաբայան

19.09.1923թ – 12.11.1924թ. – Ստեփան Մաթևոսի Խուդգարյան

02.01.1925թ – 20.04.1926թ. – Հովհաննես Հարությունի Դավթյան

20.04.1926թ – 18.04.1929թ. – Նիկոլայ Հայրապետի Կոստանդյան

20.04.1929թ – 02.05.1933թ. – Ստեփան Հովհաննեսի Թորգոմյան

28.08.1934թ – 15.12.1937թ. – Գևորգ Ղազարի Մելքումով

11.1937թ – 02.1941թ. – Յակով Ստեփանի Տոպոլև

04.1941թ – 11.1944թ. – Վասիլի Վասիլի Դավիդով

11.1944թ – 08.1946թ. – Սամվել Դավիդի Հարությունյան

07.1946թ – 12.1948թ. – Համբարձում Բադալի Ծատուրյան

1948-1954թթ. – Անդարնիկ Սարգսի Ղարիբյան

25.09.1954թ. – 29.12.1955թ. – Արտաշես Սարգսի Փոլադյան

13.03.1956թ. – 04.09.1958թ. – Վարդան Կարապետի Կարակոզով

04.09.1958թ. – 20.05.1962թ. – Վազգեն Մեսրոպի Ավչյան

20.05.1962թ. – 07.04.1964թ. – Պողոս Շապագատի Ալեքսանյան

29.07.1964թ. – 24.02.1967թ. – Աշոտ Լևոնի Լալայան

23.03.1967թ. – 05.09.1969թ. – Արտաշես Սարգսի Փոլադյան

05.09.1969թ. – 29.04.1986թ. – Հրաչիկ Պետրոսի Պետրոսյան

29.04.1986թ. – 13.03.1991թ. – Ռուդոլֆ Արտաշեսի Ղազարյան

17.09.1991թ. – 14.07.1992թ. – Լևոն Վահանի Հասրաթյան

15.11.1992թ. – 04.10.1994թ. – Հրաչիկ Պետրոսի Պետրոսյան

04.10.1994թ. – 20.04.2000թ. – Մուշեղ Ագունի Սաղաթելյան

21.04.2000թ. – 01.11.2001թ. – Վանուշ Զարզանդի Սարգսյան

12.11.2001թ. – 30.06.2006թ. – Սամվել Թելմանի Հովհաննիսյան

30.06.2006թ. – 20.02.2009թ. – Աշոտ Աղասու Մարտիրոսյան

20.02.2009թ. – 19.05.2010թ. – Աշոտ Անդրանիկի Գիզիրյան

28.05.2010թ. – 03.09.2014թ. – Հայկ Արտեմի Հարությունյան