ԲԱԺՆԻ ՊԵՏԻ Ժ/Պ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐՍԵՆ ՆՈՐԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ 

2015թ. հուլիսի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 349-Ն հրամանով հաստատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կառուցվածքում ստեղծված ներքին անվտանգության բաժնի (ՆԱԲ) գործունեության կարգը:

Ներքին անվտանգության բաժինը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կազմում գործող ինքնուրույն բաժին է, որն իր լիազորություններն իրականացնում է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Քրեակատարողական օրենսգրքով, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքով, «ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կանոնադրությամբ», ՀՀ արդարադատության նախարարի,  քրեակատարողական վարչության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով:  

Ամենօրյա աշխատանք է իրականացվում քրեակատարողական ծառայության  համակարգում ծառայողական կարգապահության ամրապնդման ու իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ`  նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել համակարգում արատավոր երևույթների դեմ պայքարը: 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներքին անվտանգության բաժինը համագործակցում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ՀՀ մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների հետ:

Քրեակատարողական ծառայության ներքին անվտանգության բաժինը պատրաստակամ է համագործակցություն ծավալել նաև քաղաքացիների, հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների, քրեակատարողական ծառայության համակարգում արատավոր երևույթների դեմ պայքարի ջատագով:

 

Կապը մեզ հետ

Հարգելի քաղաքացիներ, հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, 

Եթե քրեակատարողական ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, եթե Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք իրազեկել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնին` qkvnab@mail.ru էլեկտրոնային հասցեով: 

 Հարգելի քրեակատարողական ծառայողներ,

Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հրամաններ, խնդրում ենք իրազեկել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնին` qkvnab@mail.ru էլեկտրոնային հասցեով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի ծառայողների գործողությունների կապակցությամբ Ձեր դիմում-բողոքները կարող եք ուղարկել ներքին անվտանգության բաժնի պետին` qkvnab-pet@mail.ru էլեկտրոնային հասցեով:

 Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: