ԲԱԺՆԻ ՊԵՏ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՌՈՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորոբաժանումներն  իրենց գործունեությունն իրականացնում են 2001թ-ից Եվրոխորհրդին անդամակացութան և ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանն անցնելուց հետո, սակայն հաստիքային /մասնագիտական/ համալրվածությամբ սկսել է լիարժեք գործել 2004-2005թթ:

Ներկայումս ՀՀ տարածքում գործող բոլոր քրեակատարողական հիմնարկներում գործում են սոցիալական հոգեբանական և իրավական աշխատանքների բաժիններ / բացի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որտեղ գործում է խումբ/, որոնք ղեկավարվում են բաժնի պետերի կողմից, իսկ ոլորտը համակարգում է այդ գծով հիմնարկի պետի տեղակալը:  

Բաժիններն իրենց գործունեությունն իրականացնում են ՀՀ արդարադատության նախարարի 30.05.2008թ-ի «Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության » կարգը հաստատելու մասին  44-Ն հրամանով /այսուհետև` Կարգ/ և այլ իրավական ակտերով: