Կրթամշակութային դասընթացներ` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ դատապարտյալների կողմից պատրաստված իրերի ցուցադրություն, որին ներկա էին Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը և կենտրոնի դասավանդող ուսուցիչները: 

Միջոցառումը քրեակատարողական վարչության հետ համատեղ կազմակերպվել էր վերոնշյալ ՊՈԱԿ-ի կողմից դատապարտյալների համար իրականացվող կրթամշակութային դասընթացների շրջանակում:

Ցուցահանդեսի նպատակը դասընթացների ժամանակ ձեռք բերված հմտությունների և որպես արդյունք` դատապարտյալների կողմից պատրաստված իրերի ներկայացումն էր:

 Միջոցառման շրջանակներում 12 դատապարտյալներ ստացան վկայականներ:

Ելնելով դատապարտյալների կրթական զարգացման և կարիքների անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016 թվականի փետրվարից «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնում է հետևյալ կրթամշակութային ծրագրերը

  • ընդհանուր գրագիտություն
  • համակարգչային հմտությունների ուսուցում
  • խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա
  • բրուտագործություն, զարդարվեստ և նկարչություն

Կրթությունը` որպես անձի սոցիալականացման միջոց 

Գիտելիքի օրվա կապակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կետրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կողմից կատարվեց համատեղ այցելություն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որի նպատակը իրենց պատիժը կրող անչափահասների և կանանց գեղագիտական դաստիարակության և կրթության գործընթացը խթանելն ու խրախուսելն էր:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կենտրոնի կողմից կազմակերպվող խեցեգործություն, խեցիների ներկման և թրծման տեխնոլոգիա, բրուտագործություն, զարդարվեստ և նկարչություն, ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստ դասընթացներին հաճախած 6 կին և 9 անչափահաս  մասնակիցներին պարտաճանաչ և ակտիվ մասնակցության համար տրվեցին խրախուսական վկայականններ, անչափահասներին` նաև գրենական պիտույքներից կազմված նվերների փաթեթներ:

Դասընթացների ընթացքում ձեռք բերած հմտությունների շնորհիվ պատրաստած աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը յուրօրինակ մշակութային և գեղագիտական մթնոլորտ էր ստեղծել հիմնարկի ներսում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներկայացուցչի, «Աբովյան» ՔԿՀ-ի ղեկավարության և «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կողմից կարևորվեց համատեղ ծրագրեր իրականացնելու գործընթացը, ինչպես նաև քննարկվեցին հետագա աշխատանքային ծրագրեր, որոնք կնպաստեն անչափահաս դատապարյալների և կալանավորված անձանց վերասոցիալականացմանը:

Խոնարհում Մայրերին և Հայրենիքին… 

Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն` Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող կանանց` Գավառի, Երևանի, Գյումրիի մանկատներում բնակվող և հարազատների խնամքին հանձնված շուրջ 10 երեխաներ տեսակցեցին իրենց մայրերին:

Հանդիպումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, ինչպես նաև ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի աջակցությամբ, անցավ բավականին ջերմ մթնոլորտում` ներկաներին պարգևելով բազում հաճելի և հուզիչ ակնթարթներ:

Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Աբովյան» ՔԿՀ-ում տեղադրված խաչքարի մոտ, օրվա խորհրդին համահունչ, կանանց օրհնության կարգ կատարեց, ապա հոգևոր հոր հրավերով Գևորգյան հոգևոր ճեմարանի` հիմնարկում գտնվող երգչախումբը հանդես եկավ երգչախմբային ինքնատիպ կատարումներով:

Ավարտին ներկաները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին վերջին օրերի պատերազմական իրադարձությունների ժամանակ զոհված մեր քաջամարտիկների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով յուրատեսակ ուխտատեղի դարձած խաչքարի պատվանդանին:

Ամփոփում՝ շարունակության ակնկալիքով

Մայիսի 15-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ամփոփվեց  «Արդյունավետ ծնողավարման հմտություններ»  դասընթացը, որը կազմակերպվել և անց էր կացվել Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:  

Դասընթացի մասնակիցներին տրվեցին վկայականներ, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձևավորված գրադարանը համալրվեց  հետաքրքիր և օգտակար  գրքերով,  մանկական զարգացնող  խաղերով,  պատկերազարդ հեքիաթներով, որոնցից դատապարտյալների և կալանավորված անձանց երեխաները կարող են օգտվել երկարատև և կարճատև տեսակցությունների ժամանակ: 

Կարևորելով «Ծնողական ակումբ»-ի գործունեությունը՝ առաջարկվեց ակումբի պահպանման նպատակով շարունակել մասնագիտական  աջակցության ապահովումը և քրեակատարողական ծառայության կողմից կրթական-վերականգնողական ծրագրերի ներդրման և կիրառման պարբերականությունը:  

********

Մարտի 9-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ «Մայրությունը և մանկությունը» խորագրով միջոցառում: «Փի-Էյչ Ինտերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ միջոցառումն իրականացնում էր «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը`  «Աբովյան քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Կանանց և մայրության տոներին ընդառաջ կազմակերպվել էր կին դատապարտյալների և իրենց երեխաների հանդիպման ցերեկույթ: Երևանի և մարզերի շուրջ տասը երեխա այցելեց քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող իրենց մայրերին, հնարավորություն ունեցան շփվել նրանց հետ ավելի մտերմիկ միջավայրում, համտեսել մայրերի պատրաստած ուտեստները, մասնակցել համերգային միջոցառմանը:

Միջոցառման ավարտին երեխաներին տրվեցին նվերներ, քաղցրավենիք, գրենական պիտույքներ: Հիմնարկում ծնողական ակումբի շրջանակներում նախատեսվում է առաջիկայում ստեղծել մասնագիտական գրադարան, և այսօր գրքերի առաջին խմբաքանակը հանձնեցին հիմնարկին:  

Ստեղծագործական նոր հնարավորություններ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը հոկտեմբերի 1-ից սկսել է դատապարտյալների ստեղծագործական զարգացմանն ուղղված մշակութային նոր դասընթաց, ինչը ներառում է ժամանակակից արվեստի մի քանի ճյուղ. ապակենկարչություն, բատիկա, փայտի գեղարվեստական փորագրություն, գրաֆիկա և այլն:

Կին դատապարտյալները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ են ընդգրկվել դասընթացին: Այն յուրահատուկ է նրանով, որ մասնակիցները ստեղծագործելու միջոցով հնարավորություն ունեն դրսևորելու իրենց անհատականությունը, մտքերը, զգացմունքները, ապրումները…