Համարը 

N 1182-Ն

Տեսակը 

Պաշտոնական Ինկորպորացիա

Տիպը 

Որոշում

Կարգավիճակը 

Գործում է

Սկզբնաղբյուրը 

ՀՀՊՏ 2015.10.21/70(1159) Հոդ.915

Ընդունման վայրը 

Երևան

Ընդունող մարմինը 

ՀՀ կառավարություն

Ընդունման ամսաթիվը 

15.10.2015

Ստորագրող մարմինը 

ՀՀ վարչապետ

Ստորագրման ամսաթիվը 

16.10.2015

Վավերացնող մարմինը 

 

Վավերացման ամսաթիվը 

 

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 

31.10.2015

Ուժը կորցնելու ամսաթիվը 

 

 Կապերայլփաստաթղթերիհետ

 Փոփոխողներևինկորպորացիաներ


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 413-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 413-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 18.05.17 N 542-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 3 հավելվածի.

4) հիմք ընդունելով բժշկի կողմից տրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հղի, կերակրող մայր և (կամ) հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդատեսակներից պատրաստված համապատասխան ճաշատեսակներ: Հիմք ընդունելով բժշկի կողմից տրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հղի, կերակրող մայր, անչափահաս և (կամ) հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվում է սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված հավելյալ սնունդ.

5) սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդի օրական նվազագույն չափաբաժիններից ձավարեղենի, մակարոնեղենի, կարտոֆիլի, այլ բանջարեղենի նվազագույն չափաքանակները տրամադրվում են սեզոնային կարգով, իսկ ձավարեղենի, մակարոնեղենի, կարտոֆիլի, այլ բանջարեղենի օրական նվազագույն չափաբաժիններից շեղումներ թույլատրվում են՝ ապահովելով շաբաթական կտրվածքով օրական նվազագույն չափաբաժինների և տվյալ օրվա համար բավարար կալորիականության սննդի հատկացումը.

6) սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդատեսակները ձեռք բերելիս և դրանց համապատասխան ճաշատեսակները պատրաստելիս հնարավորինս հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների կրոնական համոզմունքները, ինչպես նաև մշակութային առանձնահատկությունները (կենդանական ծագման սննդամթերք չօգտագործողներ):

(1-ին կետը լրաց. 18.05.17 N 542-Ն)

2. Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք ապահովվում են մանկական սնունդով, և նրանց երեխայի խնամքի համար տրամադրվում է հագուստ, կոշկեղեն ու փափուկ գույք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն որոշմամբ սահմանված չափաբաժիններով և ժամկետներով՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 9 հավելվածների:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները հաստատելու մասին» N 413-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 18.05.17 N 542-Ն)

 

Սննդամթերքի անվանումը

Չափի միավորը (համաքաշ)

Քանակը

ժամանակաշրջանը

ժամանակաշրջանը

հուլիսի 1-ից

հոկտեմբերի 1-ից

1. Հաց, հացամթերք

 

 

 

Հաց և հացամթերք` պատրաստված ցորենի 1-ին տեսակի ալյուրից

գրամ

500

500

Ձավարեղեն

գրամ

80

120

Մակարոնեղեն

գրամ

30

30

2. Կարտոֆիլ

 

 

 

Կարտոֆիլ

գրամ

350

500

3. Բանջարաբոստանային մշակաբույսեր

 

 

 

Բանջարաբոստանային մշակաբույսեր

գրամ

350

250

4. Հյութ, մրգահյութ և միրգ

 

 

 

Հյութ, մրգահյութ և միրգ

միլի/գրամ

100 (200)

100 (200)

5. Կաթ և կաթնամթերք

 

 

 

Կաթ և կաթնամթերք (կաթի փոշի)

գրամ

100 (14.3)

100 (14.3)

Պանիր՝ ամսական 15 օր

գրամ

25

25

6. Միս և մսամթերք

 

 

 

Միս և մսամթերք՝ ամսական 16 օր

գրամ

90 (180)

90 (180)

7. Ձուկ և ձկնամթերք

 

 

 

Ձուկ, ձկնամթերք (ձուկ առանց գլխի) ամսական 8 օր

գրամ

100

100

8. Կարագ և բուսական յուղեր

 

 

 

Սերուցքային կարագ կամ այլ կենդանական ճարպեր

գրամ

15

15

Բուսական յուղ, ձեթ

միլի

30

30

9. Ձու

 

 

 

Հավի ձու՝ ամսական 6 օր

հատ

1

1

10. Այլ մթերք

 

 

 

Շաքար, շաքարավազ

գրամ

40

40

Կերակրի աղ՝ յոդացված

գրամ

5

5

Կերակրի աղ՝ խոշոր՝ տարեկան, յոդացված (նախատեսվում է բանջարեղենի թթվեցման համար)

գրամ

1100

1100

Թեյ (թեյաբույսեր)

գրամ

2

2

Տոմատի մածուկ

գրամ

5

5

Դափնետերև

գրամ

0.1

0.1

Չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սննդի չափաբաժինները

 

 

 

Հաց և հացամթերք՝ պատրաստված ցորենի 1-ին տեսակի ալյուրից

գրամ

450

450

Մսի կամ ձկան պահածո

գրամ

250

250

Մրգահյութ

միլի

200

200

Պանիր

գրամ

40

40

(հավելվածը խմբ. 18.05.17 N 542-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Շահագործման
ժամկետը
(տարի)

1.

Տղամարդու բամբակյա կոստյում

լրակազմ

2

1

2.

Տղամարդու բանվորական կոստյում` աշխատող դատապարտյալին, արևապաշտպան գլխարկ

լրակազմ

1

1

3.

Տղամարդու բամբակյա վերնաշապիկ

հատ

2

1

4.

Տղամարդու ներքնազգեստ

լրակազմ

3

1

5.

Տղամարդու կաշվե կիսաճտքավոր կոշիկ

զույգ

1

2

6.

Տղամարդու կոշիկ

զույգ

1

1

7.

Տղամարդու բամբակյա կիսագուլպա

զույգ

6

1

8.

Բամբակյա գլխաշոր` գործվածքից

հատ

2

2

9.

Կնոջ բաճկոն` աստառապատ

հատ

1

2

10.

Բամբակյա զգեստ-կոստյում

լրակազմ

1

1

11.

Զգեստ` բամբակյա գործվածքից

հատ

1

1

12.

Կնոջ վերնաշապիկ` բամբակյա գործվածքից

հատ

2

1

13.

Բամբակյա խալաթ

հատ

1

1

14.

Կնոջ շապիկ

հատ

4

1

15.

Կրծկալ

հատ

4

1

16.

Կնոջ վարտիք

հատ

6

1

17.

Կնոջ բամբակյա կիսագուլպա

զույգ

3

1

18.

Բամբակյա գուլպա (զուգագուլպա)

զույգ

4

1

19.

Կնոջ կաշվե կիսաճտքավոր կոշիկ

զույգ

1

2

20.

Կնոջ կոշիկ

զույգ

2

1

21.

Ձմեռային գլխարկ

հատ

1

2

22.

Կիսաբրդյա ձեռնոց

զույգ

1

1

23.

Բամբակյա կիսավերարկու

հատ

1

2

24.

Հողաթափիկ, մաշիկ

զույգ

1

1

25.

Մանկական հագուստ՝ 1-3 տարեկան երեխաների առկայության դեպքում

հատ

6

1

(հավելվածը խմբ. 18.05.17 N 542-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Չափի
միավորը

Քանակը կամ քաշը

Շահագործման
ժամկետը

 

Անկողնային պարագաներ

 

 

 

1.

Ծածկոց

հատ

1

2 տարի

2.

Ներքնակ

հատ

1

2 տարի

3.

Բարձ

հատ

1

2 տարի

4.

Սավան

հատ

4

1 տարի

5.

Բարձի երես

հատ

3

1 տարի

6.

Երեսսրբիչ

հատ

4

1 տարի

7.

Հիգիենիկ սրբիչ

հատ

2

1 տարի

 

Հիգիենիկ պարագաներ

 

 

 

1.

Օճառ` տնտեսական

գրամ

200

ամսական

2.

Օճառ` ձեռքի

գրամ

100

ամսական

3.

Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով)

գրամ

40

ամսական

4.

Սպասք լվանալու նյութեր

գրամ

30

ամսական

5.

Ատամի մածուկ

մլ

50

ամսական

6.

Ատամի խոզանակ

հատ

1

1 տարի

7.

Զուգարանի թուղթ

հատ

2

ամսական

8.

Մեկանգամյա օգտագործման սափրող սարք

հատ

3

ամսական

9.

Կանացի հիգիենայի միջոցներ

հատ

10

ամսական

 

Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ

 

 

 

1.

Մանկական օճառ

գրամ

200

ամսական

2.

Լվացքի փոշի

գրամ

1000

ամսական

3.

Մանկական տակդիր

հատ

4

1 օր

4.

Մանկական կերակրաշիշ

հատ

2

6 ամիս

5.

Մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ

հատ

2

ամսական

6.

Ծծակ

հատ

2

1 տարի

7.

Մանկական տաշտ

հատ

1

 3 տարի

(հավելվածը խմբ. 18.05.17 N 542-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման

 

ԲԺՇԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՂԻ, ԿԵՐԱԿՐՈՂ ՄԱՅՐ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ (ԿԱՄ) ՀԻՎԱՆԴ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՅԱԼ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Կարագ կամ բուսական յուղ (ձեթ)

գրամ/միլի

25

Պանիր

գրամ

 20

Վարսակաձավար

գրամ

20

 

(հավելվածը լրաց. 18.05.17 N 542-Ն)

 

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ. 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

20 փետրվարի 2003 թվականի N 181-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների սննդի ապահովումը կազմակերպելու և նրանց սոցիալական դրությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունըորոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականծառայողների համար պարենային բավարարման գումարի չափը՝ ամսական 10000 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. փետրվարի 26
Երևան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1182-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 413-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունըորոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 3 հավելվածի:

2. Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք ապահովվում են մանկական սնունդով, և նրանց երեխայի խնամքի համար տրամադրվում է հագուստ, կոշկեղեն ու փափուկ գույք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն որոշմամբ սահմանված չափաբաժիններով և ժամկետներով՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 9 հավելվածների:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները հաստատելու մասին» N 413-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

1.

Հաց

գրամ

650

2.

Ձավարեղեն

գրամ

120

3.

Մակարոնեղեն

գրամ

30

4.

Միս, մսամթերք (միս` ոսկորով)

գրամ

90 (180)

5.

Կաթ (կաթի փոշի)

գրամ

100 (14.3)

6.

Ձուկ (առանց գլխի)

գրամ

100

7.

Կենդանական յուղ, մարգարին

գրամ

45

8.

Շաքար, շաքարավազ

գրամ

40

9.

Կերակրի աղ

գրամ

20

10.

Թեյ (թեյաբույսեր)

գրամ

2

11.

Տոմատի մածուկ

գրամ

5

12.

Դափնետերև

գրամ

0.1

13.

Կարտոֆիլ

գրամ

550

14.

Այլ բանջարեղեն

գրամ

250

15.

Հյութեր

գրամ

100

16.

Պանիր

գրամ

25

17.

Միրգ

գրամ

200

18.

Բուսական յուղ

գրամ

25

 

Չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սննդի չափաբաժինները

 

 

1.

Հաց

գրամ

1000

2.

Մսի պահածո (կամ ձկան պահածո)

գրամ

200 (300)

3.

Մրգահյութ

գրամ

200

4.

Պանիր

գրամ

40

 

Հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրվող հավելյալ սննդի չափաբաժինները

 

 

1.

Բուսական յուղ

գրամ

20

2.

Կարագ

գրամ

25

3.

Կաթ (կաթի փոշի)

գրամ

100 (14.3)

4.

Հավի ձու

հատ

1

 

 

              Հայաստանի Հանրապետության
            կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար


 

 Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ

ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Շահագործման
ժամկետը (տարի)

1.

Տղամարդու բամբակյա կոստյում

լրակազմ

2

1

2.

Տղամարդու բանվորական կոստյում

լրակազմ

1

1

3.

Տղամարդու բամբակյա վերնաշապիկ

հատ

2

1

4.

Տղամարդու ներքնազգեստ

լրակազմ

2

2

5.

Տղամարդու բամբակյա շապիկ

հատ

4

1

6.

Տղամարդու վարտիք

հատ

4

1

7.

Անդրավարտիքի գոտի

հատ

1

2

8.

Տղամարդու կաշվե կիսաճտքավոր կոշիկ

զույգ

1

2

9.

Տղամարդու կոշիկ

զույգ

1

1

10.

Տղամարդու բամբակյա կիսագուլպա

զույգ

6

1

11.

Բամբակյա անդրավարտիք

հատ

1

1

12.

Բամբակյա գլխաշոր` գործվածքից

հատ

2

2

13.

Կնոջ բաճկոն` աստառապատ

հատ

1

2

14.

Բամբակյա զգեստ-կոստյում

լրակազմ

1

1

15.

Զգեստ` բամբակյա գործվածքից

հատ

1

1

16.

Կնոջ վերնաշապիկ` բամբակյա գործվածքից

հատ

2

1

17.

Բամբակյա խալաթ

հատ

1

1

18.

Կնոջ շապիկ

հատ

4

1

19.

Կրծկալ

հատ

4

1

20.

Կնոջ վարտիք

հատ

6

1

21.

Կնոջ բամբակյա կիսագուլպա

զույգ

2

1

22.

Բամբակյա գուլպա (զուգագուլպա)

զույգ

4

1

23.

Կնոջ կաշվե կիսաճտքավոր կոշիկ

զույգ

1

2

24.

Կնոջ կոշիկ

զույգ

2

1

25.

Ձմեռային գլխարկ

հատ

1

2

26.

Ամառային գլխարկ

հատ

1

1

27.

Կիսաբրդյա ձեռնոց

զույգ

1

1

28.

Բամբակյա շարֆ

հատ

1

2

29.

Բամբակյա կիսավերարկու

հատ

1

2

30.

Հողաթափիկ, մաշիկ

զույգ

1

1

 

                  Հայաստանի Հանրապետության
                       կառավարության աշխատակազմի
 ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ

ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Շահագործման
ժամկետը

 

Անկողնային պարագաներ

 

 

 

1.

Ծածկոց

հատ

1

2 տարի

2.

Ներքնակ

հատ

1

2 տարի

3.

Բարձ

հատ

1

2 տարի

4.

Սավան

հատ

4

1 տարի

5.

Բարձի երես

հատ

2

1 տարի

6.

Երեսսրբիչ

հատ

4

1 տարի

7.

Հիգիենիկ սրբիչ

հատ

2

1 տարի

 

Հիգիենիկ պարագաներ

 

 

 

1.

Օճառ` տնտեսական

գրամ

200

ամսական

2.

Օճառ` ձեռքի

գրամ

100

ամսական

3.

Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով)

գրամ

40

ամսական

4.

Սպասք լվանալու նյութեր

գրամ

30

ամսական

5.

Ատամի մածուկ

գրամ

50

ամսական

6.

Ատամի խոզանակ

հատ

1

1 տարի

7.

Զուգարանի թուղթ

հատ

1

ամսական

8.

Մեկանգամյա օգտագործման սափրող սարք

հատ

3

ամսական

9.

Կանացի հիգիենայի միջոցներ

հատ

10

ամսական

 

Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ

 

 

 

1.

Մանկական օճառ

գրամ

200

ամսական

2.

Լվացքի փոշի

գրամ

1000

ամսական

3.

Մանկական տակդիր

հատ

4

1 օր

4.

Մանկական կերակրաշիշ

հատ

2

6 ամիս

5.

Մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ

հատ

2

ամսական

6.

Ծծակ

հատ

2

1 տարի

7.

Մանկական տաշտ

հատ

1

3 տարի

 

       Հայաստանի Հանրապետության
         կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2003 թվականի N 961-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ՄԵԿԸ ՄՅՈՒՍՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդամթերքը մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կենցաղային և խոհանոցային պարագաների ու սարքավորումների շահագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հուլիսի 31
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 31-ի N 961-Ն որոշման



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ՄԵԿԸ ՄՅՈՒՍՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

NN
ը/կ Սննդամթերքի անվանումը Չափաբաժինները՝
փոխարինվող սննդամթերքի փոխանակվող սննդամթերքի
1 2 3 4
1. Հաց (1-ին տեսակի ալյուրից) 100 գրամ 
1.1. Չորացրած հաց 60 գրամ
1.2. Ալյուր՝ 1-ին տեսակի 75 գրամ
1.3. Հաց (բարձր տեսակի ալյուրից) 90 գրամ
1.4. Հաց (2-րդ տեսակի ալյուրից) 105 գրամ
1.5. Տարեկանի հաց 110 գրամ
1.6. Թխվածքաբլիթ 60 գրամ
1.7. Վաֆլի 55 գրամ
1.8. Հացաբուլկեղեն 85 գրամ
2. Ձավարեղեն` ցորենաձավար, գարեձավար, հաճար, ոլոռ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, սիսեռ, լոբի, տարեկանաձավար, կորեկաձավար, վարսակաձավար, սպիտակաձավար 100 գրամ 
2.1. Մակարոնեղեն 100 գրամ
2.2. Ալյուր՝ 1-ին տեսակի 100 գրամ
2.3. Կարտոֆիլ 500 գրամ
2.4. Այլ բանջարեղեն 500 գրամ
2.5. Բանջարեղենի թթու 500 գրամ
2.6. Չորացրած բանջարեղեն 100 գրամ
2.7. Չորացրած կարտոֆիլ 100 գրամ
2.8. Բանջարեղենի պահածո՝ առանց մսի 375 գրամ
2.9. Լոբազգիների բնական կամ թույլ թթվեցրած պահածո 500 գրամ
3. Մակարոնեղեն` մակարոն, վերմիշել 100 գրամ 
3.1. Ձավարեղեն 100 գրամ
3.2. Կարտոֆիլ 500 գրամ
3.3. Ալյուր՝ 1-ին տեսակի 100 գրամ
4. Միս, մսամթերք 100 գրամ 
4.1. Միս՝ առանց ոսկորի, ֆիլե 100 գրամ
4.2. Թռչունի միս՝ փետրած 150 գրամ
4.3. Թռչունի միս՝ չփետրած 200 գրամ
4.4. Միս՝ թարմ, տավարի, խոզի, ոչխարի (ոսկորով) 200 գրամ
4.5. Երշիկ՝ եփած, նրբերշիկ 100 գրամ
4.6. Երշիկ՝ ապխտած, կիսաապխտած, վետչինա 75 գրամ
4.7. Մսի պահածո 100 գրամ
4.8. Ենթամթերք՝ 1-ին կարգի 200 գրամ
4.9. Ենթամթերք՝ 2-րդ կարգի 600 գրամ
4.10. Ձուկ (առանց գլխի, սառեցված կամ աղ դրած) 140 գրամ
4.11. Ձկան պահածո 120 գրամ
4.12. Պանիր 50 գրամ
4.13. Հավի ձու 2 հատ
5. Կաթ 100 գրամ 
5.1. Կաթի փոշի 14,3 գրամ
5.2. Խտացրած կաթ՝ շաքարով 20 գրամ
5.3. Խտացրած կաթ՝ առանց շաքարի 30 գրամ
5.4. Մածուն, կեֆիր 100 գրամ
5.5. Թթվասեր 20 գրամ
5.6. Կաթնաշոռ 30 գրամ
5.7. Կարագ 5 գրամ
5.8. Պանիր 12.5 գրամ
5.9. Հավի ձու 0,5 հատ
6. Ձուկ (առանց գլխի) 100 գրամ 
6.1. Ձուկ՝ տարբեր տեսակի (գլխով) 130 գրամ
6.2. Ձկան պահածո՝ տարբեր տեսակի 80 գրամ
6.3. Ձուկ (առանց գլխի)՝ սառեցված 100 գրամ
6.4. Ձկան ֆիլե 70 գրամ
6.5. Ձուկ՝ ապխտած, կիսաապխտած 75 գրամ
6.6. Ձուկ՝ չորացրած 50 գրամ
6.7. Միս, մսամթերք 70 գրամ
7. Կենդանական յուղ, մարգարին 100 գրամ 
7.1. Բուսական յուղ, ձեթ 100 գրամ
7.2. Սալ-շպիկ 100 գրամ
7.3. Կենդանական ճարպ 100 գրամ
7.4. Կարագ 67 գրամ
8. Շաքար, շաքարավազ 100 գրամ 
8.1. Կարամել 50 գրամ
8.2. Մրգախյուս (ջեմ), մուրաբա, պովիդլո 140 գրամ
8.3. Մարմելադ 130 գրամ
8.4. Թխվածքաբլիթ 100 գրամ
9. Թեյ (թեյաբույսեր) 100 գրամ 
9.1. Թեյ՝ լուծվող 80 գրամ
9.2. Սուրճ 100 գրամ
9.3. Կակաոյի փոշի 100 գրամ
10. Տոմատի մածուկ 100 գրամ 
10.1. Տոմատի պյուրե 200 գրամ
10.2. Տոմատի սոուս 100 գրամ
10.3. Տոմատի հյութ 500 գրամ
10.4. Լոլիկ՝ թարմ 500 գրամ
10.5. Տոմատի փոշի 33 գրամ
11. Դափնետերև 100 գրամ 
11.1. Չորացրած կանաչի 200 գրամ
11.2. Թարմ կանաչի 1000 գրամ
12. Կարտոֆիլ 100 գրամ 
12.1. Այլ թարմ բանջարեղեն 100 գրամ
12.2. Բանջարեղենի թթու 100 գրամ
12.3. Կարտոֆիլ՝ չորացրած 20 գրամ
12.4. Բանջարեղեն՝ չորացրած 20 գրամ
12.5. Ձավարեղեն 20 գրամ
12.6. Մակարոնեղեն 20 գրամ
13. Այլ բանջարեղեն` կաղամբ, գազար, ճակնդեղ, սոխ և այլն 100 գրամ 
13.1. Կարտոֆիլ 100 գրամ
13.2. Բանջարեղենի թթու 100 գրամ
13.3. Կարտոֆիլ՝ չորացրած 20 գրամ
13.4. Բանջարեղեն՝ չորացրած 20 գրամ
13.5. Ձավարեղեն 20 գրամ
14. Հյութ 100 գրամ 
14.1. Միրգ՝ թարմ 100 գրամ
14.2. Հատապտուղ՝ թարմ 100 գրամ
14.3. Հյութի փոշի 20 գրամ
14.4. Մուրաբա, մրգախյուս (ջեմ), պովիդլո, խտահյութ (սիրոպ) 30 գրամ
14.5. Կիսել՝ չոր 30 գրամ
14.6. Կոմպոտ 50 գրամ
15. Պանիր 100 գրամ 
15.1. Կաթ 800 գրամ
15.2. Կաթնաշոռ 240 գրամ
15.3. Հավի ձու 4 հատ
15.4. Թթվասեր 160 գրամ
15.5. Մածուն, կեֆիր 800 գրամ
16. Միրգ 100 գրամ 
16.1. Մրգահյութ 100 գրամ
16.2. Հատապտուղ՝ թարմ 100 գրամ
16.3. Ձմերուկ 300 գրամ
16.4. Սեխ 200 գրամ
16.5. Չորացրած միրգ, չիր 20 գրամ
16.6. Կոմպոտ 50 գրամ
16.7. Հյութի փոշի 20 գրամ
16.8. Մուրաբա, մրգախյուս (ջեմ), պովիդլո, խտահյութ (սիրոպ) 30 գրամ
16.9. Կիսել՝ չոր 30 գրամ
17. Բուսական յուղ 100 գրամ 
17.1. Կենդանական յուղ, մարգարին 100 գրամ
17.2. Կարագ 67 գրամ
18. Հավի ձու 1 հատ 
18.1. Պանիր 25 գրամ
18.2. Կաթ 200 գրամ
18.3. Միս, մսամթերք 50 գրամ
18.4. Ձվի փոշի 15 գրամ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 31-ի N 961-Ն որոշման



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
NN
ը/կ Անվանումը Շահագործման 
ժամկետը 
(տարի)
1 2 3
1. Խցիկ` ախտահանիչ 8
2. Լվացքի մեքենա` արդյունաբերական 8
3. Ցենտրիֆուգա 8
4. Թմբուկ` չորացնող 8
5. Մեքենա` արդուկող 8
6. Լվացքի մեքենա՝ կենցաղային 5
7. Մահճակալ` մետաղյա 8
8. Պահարանիկ 5
9. Աթոռակ 5
10. Սեղան` ուղղանկյուն 8
11. Տակդիր՝ ջրի բաքի համար 6
12. Էլեկտրաեռուցիչ 3
13. Բարձրախոս 3
14. Գրատախտակ` դասարանային 7
15. Բազմոց՝ կոշտ 6
16. Ամբիոն 8
17. Մահճակալ` փայտյա 8
18. Բազկաթոռ` փափուկ 6
19. Բազկաթոռ` կիսափափուկ 6
20. Բազկաթոռ` վարսավիրանոցային 8
21. Բազկաթոռ` ակումբային 8
22. Թախտ` կիսափափուկ 5
23. Աստիճան` շարժական 5
24. Դարակ` փայտյա 5
25. Սեղան` մեկ պահարանիկով 8
26. Սեղան` երկու պահարանիկով 8
27. Սեղան՝ նիստերի համար 8
28. Սեղան` դասարանի 8
29. Սեղան` դահլիճային 8
30. Սեղան` համակարգչի 6
31. Սեղան` քարտերի համար 6
32. Սեղան` կցվող 8
33. Սեղան` ճաշի, նստարանների հետ միասին 5
34. Սեղան` 4-տեղանի՝ իր աթոռներով 4
35. Սեղան՝ արդուկելու համար 5
36. Աթոռ` կոշտ 5
37. Աթոռ` կիսափափուկ 4
38. Պահարան 8
39. Հայելի՝ վարսավիրանոցի համար 8
40. Մազ խուզելու մեքենա` էլեկտրական 3
41. Մազ խուզելու մեքենա` մեխանիկական 3
42. Կարի մեքենա 10
43. Սեղան՝ կոշիկների նորոգման համար 6
44. Աթոռակ` կոշկակարի 4
45. Կարի մեքենա՝ կոշկակարի 10
46. Կաթսա՝ ալյումինե, ձուլած, 9,5 լ 3
47. Կաթսա՝ ալյումինե, ձուլած, 6,0 լ 2
48. Պատառաքաղ՝ ալյումինե 1
49. Բաժակ՝ ալյումինե, 0,5 լ 2
50. Կաթսա` ալյումինե, խորը, 2,3 - 3,3 լ 3
51. Շերեփ՝ ճաշաբաժանման, ձուլած 0,2 լ 2
52. Գդալ՝ ալյումինե 0,5
53. Գդալ՝ ալյումինե, թեյի 1
54. Ափսե՝ ալյումինե, 1-ին ճաշատեսակի, 3 մմ 2
55. Ափսե՝ ալյումինե, 1-ին ճաշատեսակի, 2-2,5 մմ 2
56. Ափսե՝ ալյումինե, 1-ին ճաշատեսակի, 1,2-1,5 մմ 1
57. Ափսե՝ ալյումինե, փոքր, 2-րդ ճաշատեսակի, Փ 200 3 մմ 2
58. Ափսե՝ ալյումինե, փոքր, 2-րդ ճաշատեսակի, Փ 200 2-2,5 մմ 2
59. Ափսե՝ ալյումինե, փոքր, 2-րդ ճաշատեսակի, Փ 200 
1,2-1,5 մմ 1
60. Թեյնիկ՝ ալյումինե, ձուլած, 5 լ 3
61. Կշեռք` սեղանի, 10-20 կգ կշռաքարերով 8
62. Կշեռք` ապրանքային, 100-200 կգ 8
63. Կշեռք` ապրանքային 500-1000 կգ 8
64. Էլեկտրոնային եռացուցիչ` անդադար աշխատանքի 
համար (թեյի սպասք, ամանեղեն լվանալու) 2
65. Կաթսա՝ ճաշաեփման` 
չուգունե 
էլեկտրական, շոգիով
գազային 8
5
4
66. Մեքենա` կարտոֆիլ մաքրող, մեխանիկական,
150-200 կգ/ժամ, 350-400 կգ/ժամ 2
67. Մեքենա` բանջարեղեն մանրացնող 8
68. Մեքենա` ամանեղեն լվացող 2000, 1000, 500, ափսե/ժամ 3,5
69. Մսաղաց` մեխանիկական, էլեկտրական, 
110-150 կգ/ժամ, 300-350 կգ/ժամ 4
70. Մսաղաց՝ ձեռքի, 15-25 կգ/ժամ 4
71. Մեքենա` բանջարեղեն կտրող 5
72. Մեքենա` հաց կտրող 4
73. Սալօջախ՝ էլեկտրոնային, մինչև 1 մ2 մակերեսով 5
74. Սառնարան՝ 5-25 տ 8
75. Սառնարան` խցիկային, պարենային, պահեստի համար, 
6-9 մ3 և 12-18 մ3 8
76. Սառնարան-պահարան՝ խոհանոցի համար՝ 0,4 մ3,
0,6-0,8 մ3 և 1,2-1,25 մ3 8
77. Բեռնասայլակ՝ 130-400 կգ 8
78. Վաննաներ-լվացարաններ՝ 3, 2, 1 -տեղանոց, մետաղե`
ալյումինե, ցինկե 
չժանգոտվող մետաղից 2
5
79. Սեղան` արտադրական 5
80. Սեղան՝ մետաղե, կտրտման, մշակման համար՝ ալյումինե
չժանգոտվող մետաղից 3
6
81. Տարողություն՝ կափարիչով, սննդի մնացորդների համար՝
մետաղե 2
82. Պատառաքաղ` խոհարարական, կաթսայի համար 4
83. Կաթսա՝ ալյումինե, խորը, 1,5-12 լ 2
84. Կաթսա՝ ալյումինե, երկար բռնիչներով, 10-15 լ 2
85. Կաթսա՝ ալյումինե, սալօջախի համար՝ 20-50 լ 2
86. Գդալ՝ ճաշաբաժանման, չժանգոտվող մետաղից, 
0,2, 0,5-0,75 լ 4
87. Գդալ՝ ալյումինե, ճաշաբաժանման, 0,2 լ 1
88. Թավա` չուգունե 4
89. Տաշտ` ցինկե, կլոր 1,5
90. Տաշտ` ցինկե , օվալաձև 1,5
91. Կաթի բիդոն՝ 36-38 լ 4
92. Շերեփ՝ ալյումինե, ձուլած, 2 լ 2
93. Քափքաշ` ալյումինե 1
94. Քամիչ՝ ալյումինե, 7 լ 2
95. Թերմոս՝ 36 լ` ալյումինե բաժակներով 1,5
96. Սառնարան` կենցաղային 8
97. Բաք` խմելու ջրի համար, ծորակով, ցինկե 2
98. Դեժ` 140-330 լ տարողությամբ 8
99. Մեքենա` խմոր խառնելու համար 8
100. Վառարան՝ հացաթխման համար 8
101. Տակառ՝ ձեթի համար, 200 լ, երկաթե 6
102. Պոմպ՝ ձեռքի ձեթի համար 4
103. Ստելաժներ՝ փայտյա կամ երկաթյա 5
104. Սեղաններ` արտադրական, մետաղյա 6
105. Հացաթխման կաղապարներ 1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մարտի 2004 թվականի N 259-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը միջազգային ու դոնոր կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հատկացվող ֆինանսական աջակցության հետագա ապահովման, միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման ծախսերի փոխհատուցման,քրեակատարողական հիմնարկներն անվտանգության ապահովման ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինման և քրեակատարողական ծառայության ծառայողների ու կենսաթոշակառուների սոցիալական աջակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Պարբերությունը փոփ., լրաց. 20.05.10 N 597-Ն)
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականվարչությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ:
1.1. (1.1 կետն ուժը կորցրել է 20.05.10 N 597-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մարտի 12
Երևան


«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 693-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան և քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների ու կալանավորվածների անձնական գումարների անկանխիկ շրջանառության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականհիմնարկներին իրենց սպասարկող գանձապետական ստորաբաժանումներում անժամկետ բացել արտաբյուջետային միջոցների գանձապետական հաշիվ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. մայիսի 31
Երևան

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության 
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 896-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ 
ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ 
ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան և բյուջետային գործընթացի միասնականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականծառայության կապի միջոցների տեսակների, քանակի և ծառայության համար կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար փոստային կապի ծառայության ձեռքբերման ծախսերի տարեկան սահմանաչափ սահմանել ամսական նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար քաղաքային ռադիոցանցի, ինչպես նաև ծառայության կենտրոնական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համար հատուկ հեռախոսակապի (սուպեր), ռադիոկապի և ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կոմունալ ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներին համապատասխան:
5. Քրեակատարողական հիմնարկների համար, ներառյալ դրանց աշխատակազմերը, սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր` մեկ դատապարտյալին կամ կալանավորվածին պահելու համար՝
ա) խմելու ջուր, ջրահեռացում՝ 180 լիտր.
բ) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 5 կվտ/ժ.
գ) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 8 կվտ/ժ.
դ) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ մեկ խոր. մետր:
6. Սույն որոշմամբ հաստատված նորմաները տարածվում են 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 2
Երևան 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 896-Ա որոշման


Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
Հաստիքի անվանումը կամ ստորաբաժանման տեսակը Քաղաքային հեռախոսա-գծերի քանակը Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների ամսական սահմանաչափը
(րոպե) Ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների ամսական սահմանաչափը դրամով՝ արտահայտված ամսական նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով
միջքաղաքային և
դեպի բջջային ցանց միջազգային
1 2 3 4 5
Քրեակատարողականվարչության պետ 1 2250 15 10
Քրեակատարողականվարչության պետի տեղակալ 1 1750 10 միայն մի տեղակալին` 10
Աշխատակազմի ղեկավար 1 2000 10 -
Քրեակատարողականվարչության մամուլի քարտուղար 1 2000 10 -
Քրեակատարողականվարչության բաժնի պետ 1 1000 5 -
Քրեակատարողականվարչության բաժնի պետի տեղակալ 1 900 2 -
Քրեակատարողականվարչության կապի գծով գլխավոր մասնագետ 1 900 2 -
Քրեակատարողականվարչություն (վերը նշված հեռախոսագծերից ու սահմանաչափերից բացի) 1 360 2 
Քրեակատարողականծառայության տարածքային մարմնի ղեկավար 1 2250 5 -
Քրեակատարողական հիմնարկի պետ 1 2250 8 -
Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ 1 1000 5 -
Քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ղեկավար 1 1000 5 -
Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ 1 600 2 -
Քրեակատարողական հիմնարկ (վերը նշված հեռախոսագծերից ու սահմանաչափերից բացի) 1 360 2 -
Քրեակատարողական ծառայողի այլ հաստիք, որը չի նշված վերևում - 60 - -
1. Դրամներով արտահայտված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը:
2. Հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները:
3. Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների նորմաները կիրառվում են այն տարածքներում, ուր ծառայությունը թվային կայանների միջոցով է մատուցվում:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան




«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1538-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 23
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 1538-Ն որոշման

Հրազենի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների
տեսակը ձևը քանակը
(հատ) մոդելը
Զենք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել
1. ծառայողական կարճ ակոսափող հրազեն 400 
2. քաղաքացիական`
ա) գազային ատրճանակ
բ) կայծային պարպիչ
գ) էլեկտրահարող սարք 70
200
100 
Հատուկ միջոցներ
1. ռետինե մահակ 300 
2. մետաղյա ձեռնաշղթա կամ ոտնաշղթա 200 
3. մեկանգամյա օգտագործման ձեռնաշղթա 1000 
4. ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոց 100 
5. արցունքաբեր գազ 150 
6. շարժական ինժեներատեխնիկական արգելափակոց կամ փշալար 2 
7. ջրնետ մեքենա 2 
8. ռետինե և գազային փամփուշտներ կրակող հատուկ կարաբիններ 200 
9. զրահամեքենա 2 
10. արգելանք քանդող միջոց 2 
Ինքնապաշտպանական միջոցներ
1. պլաստմասսայե դիմակափակոցով սաղավարտ 200 
2. վահան 200 
3. զրահաբաճկոն 200 
4. հակագազ 1500


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1728-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հոկտեմբերի 21
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 15-ի N 1728-Ն որոշման

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Բ Ա Ժ Ի Ն 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն իրավական ակտով սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի` համազգեստի, խորհրդանշանի, տարբերանշանների նկարագրերը, դրանց տրամադրման կարգը, ժամկետները և պայմանները:
1.2. Հանդերձանք` սույն իրավական ակտի իմաստով հանդերձանք է համարվում քրեակատարողական ծառայողի համազգեստը, խորհրդանշանը և տարբերանշանները:

Բ Ա Ժ Ի Ն 2

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ խակի գույնի կտորից
Մուգ խակի գույնի կտորից է` սև լաքապատ հովարով: Գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ հյուսվածքով զարդապարան: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով եզրաքուղ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
2.2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից
Բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից: Ականջակալները և ճակատային մասը մոխրագույն բնական կարակուլից են, թասակը` մահուդից: Թասակը 4-տապականի է: Ճակատային մասի կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:
2.3. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց
Բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից: Ականջակալները և ճակատային մասը ոչխարի կամ այլ մոխրագույն մորթուց են, թասակը` մահուդից: Թասակը 4-տապականի է: Ճակատային մասի կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:
2.4. Բրդյա կտորից ձմեռային վերարկու` կարակուլե օձիքով և ուսադիրներով
Մուգ խակի գույնի կտորից է` բնական կարակուլե հանովի օձիքով: Ձևվածքն ունի իրանին կիպ նստած ուրվագիծ: Լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով: Գրպանները ներկարովի են և կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքամասը մեջտեղի կարով է, հետևի մասում ունի 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները կարովի են` մուգ խակի գույնի, աստղերը` ասեղնագործված:
2.5. Տոնական ուսադիրներով բրդյա տարազաբաճկոն (այսուհետ` կիտել) և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան, լանջափեշերին ասեղնագործված են տերևներ: Ուսադիրները կարովի են և ոսկեգույն թելերով ասեղնագործված:
Տաբատը մուգ խակի գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:
2.6. Ամենօրյա ուսադիրներով բրդյա կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, կրծքավանդակի մասում ունի 2 ծոցագրպան, լանջափեշերը 3 զույգ ոսկեգույն կոճակով են և ասեղնագործված տերևներով: Ուսադիրները մուգ խակի գույնի են, աստղերը` ասեղնագործված:
Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է 2.5-րդ կետում նկարագրված տաբատին:
2.7. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ
Բաճկոնը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի 2 ներկարված կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները հանովի են` մուգ խակի գույնի, աստղերը` ասեղնագործված:
Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է 2.5-րդ կետում նկարագրված տաբատին:
2.8. Հանովի ուսադիրներով թիկնոց
Թիկնոցն անջրանցիկ, մուգ խակի գույնի կտորից է: Ներդիրը հանովի է` բրդյա կտորից, որն ամրացվում է կայծակաճարմանդով: Գոտկատեղին ունի ուղղանկյուն ճարմանդով 50 մմ լայնությամբ գոտի: Ունի 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան:
2.9. Թիկնոց - ուսնոց
Թիկնոց-ուսնոցն անջրանցիկ մուգ խակի գույնի կտորից է` ձեռքերի համար նախատեսված 2 կողային բացվածքով և գլխանոցով:
2.10. Տոնական ձեռնոց
Ձեռնոցը հնգամատ է` սպիտակ բամբակյա թելից:
2.11. Աշնանային - գարնանային ձեռնոց
Ձեռնոցը հնգամատ է` խիտ բամբակյա թելից, գույնը սպիտակ է կամ խակի գույնի:
2.12. Ձմեռային ձեռնոց
Ձեռնոցը հնգամատ է` բնական սև կաշվից: Աստառը ոչխարի կամ այլ մորթուց է:
2.13. Գարնանային - աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով
Կիսավերարկուն անջրանցիկ մուգ խակի գույնի կտորից է` մետաքսյա աստառով, տաք ներդիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով: Գոտկատեղին ունի ճարմանդով գոտի, լանջափեշերին ասեղնագործված են ոսկեգույն տերևներ: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
2.14. Մորթե կիսաճտքավոր սև կոշիկ
Կոշիկը սև, բնական կաշվից է, աստառը` բնական մորթուց:
2.15. Սև կոշիկ
Կոշիկը սև է` բնական կաշվից:
2.16. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով
Կոշիկը երկար ճտքերով է` յուֆտից, աստառը` բնական մորթուց:
2.17. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը սպիտակ բամբակյա կտորից է` ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով: Ունի կափույրով և շերտակարված վրադիր գրպաններ, ուղիղ գոտի, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
2.18. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:
2.19. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:
2.20. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:
2.21. Սև փողկապ
Փողկապը սև կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:
2.22. Մուգ խակի գույնի փողկապ
Փողկապը մուգ խակի գույնի կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:
2.23. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)
Կաշնեն մուգ խակի գույնի կիսաբրդյա կտորից է` 125 x 24 սմ չափսերով:
2.24. Տոնական գոտի` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկերը կրող ճարմանդով
Գոտին ծիրանագույն սինթետիկ կտորից է` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ոսկեգույն մետաղյա ճարմանդով: Գոտու լայնությունը 50 մմ է:
2.25. Կաշվե գոտի
Գոտին դարչնագույն բնական կաշվից է, լայնությունը` 50 մմ: Գոտին երկանցք է` մետաղյա ճարմանդով:
2.26. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով
Ուսակապը ոսկեգույն լարահյուսքով է:

Բ Ա Ժ Ի Ն 3

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

3.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ խակի գույնի կտորից
Ձևով և նկարագրությամբ նման է 2.1-ին կետում նկարագրված գլխարկին:
3.2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար)
Ձևով և նկարագրությամբ նման է 2.2-րդ կետում նկարագրված գլխարկին:
3.3. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց
Ձևով և նկարագրությամբ նման է 2.3-րդ կետում նկարագրված գլխարկին:
3.4. Ձմեռային կիսաբրդյա վերարկու` կարակուլե օձիքով և ուսադիրներով (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար)
Վերարկուն հանովի բնական կարակուլե օձիքով է: Օձիքը ծալվում է, ծայրերը` գունավոր եզրակարերով: Ձևվածքն իրանը գրկող է: Վերևի 2 գրպանը ներկարովի կափույրով են, ներքևի 2 գրպանը` վրադիր: Կոճկվում է գաղտնի կայծակաճարմանդով: Գոտկատեղում ունի գաղտնի գոտի: Թևերը ներկարված են` երկկարանի: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները կարովի են` մուգ խակի գույնի:
3.5. Ձմեռային կիսաբրդյա վերարկու` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով և ուսադիրներով
Նկարագրությամբ և ձևով նման է 3.4-րդ կետում նկարագրված վերարկուին` կարակուլի փոխարեն` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով:
3.6. Տոնական ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը և տաբատը նկարագրությամբ և ձևով նման են 2.5-րդ կետում նկարագրված կիտելին և տաբատին: Աստղերը ոսկեգույն մետաղից են: Տաբատը կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:
3.7. Ամենօրյա ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը երկփեշ է, ոսկեգույն 6 կոճակը տեղադրված են երկշարք: 2 լանջափեշով է` ծալված օձիքով: Կիտելի փեշերի ներքևի մասը ձևավոր կափույրով ներկարված է: Ունի ուղիղ գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները կարովի են: Թիկունքը կարով է, ներքևի մասը` բացվածքով: Թևքերը ներկարված են:
Տաբատը կոճկվում է 2 կոճակով և կայծակաճարմանդով: Աստառը մետաքսյա է, կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն: Գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան: Գույնը մուգ խակի է:
3.8. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ
Բաճկոնը նկարագրությամբ և ձևով նման է 2.7-րդ կետում նկարագրված բաճկոնին: Աստղերը ոսկեգույն մետաղից են:
Տաբատը նկարագրությամբ և ձևով նման է 3.7-րդ կետում նկարագրված տաբատին:
3.9. Հանովի ուսադիրներով թիկնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.8-րդ կետում նկարագրված թիկնոցին:
3.10. Թիկնոց-ուսնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.9-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:
3.11. Գարնանային - աշնանային կիսավերարկու` ուսադիրներով
Կիսավերարկուն կիսաբրդյա կտորից է, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը` 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով: Օձիքը մեկ լանջափեշով է: Մեջքը վերին կտրվածքով է, մեջտեղում` կարով: Թևերը ներկարված են` երկկարանի, կոճակով ամրացված լեզվակով: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: 2 լանջափեշերի վրա թեք ներկարված են մեծ գրպաններ: Ուսադիրները հանովի են` մուգ խակի գույնի:
3.12. Կիսաճտքավոր ձմեռային կոշիկ
Կարվում է սև, բնական կաշվից, աստառը` բնական կամ այլ մորթուց:
3.13. Կոշիկ
Նկարագրությամբ և ձևով նման է 2.15-րդ կետում նկարագրված կոշիկին:
3.14. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:
3.15. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:
3.16. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:
3.17. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:
3.18. Սև փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.21-րդ կետում նկարագրված փողկապին:
3.19. Մուգ խակի գույնի փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.22-րդ կետում նկարագրված փողկապին:
3.20. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)
Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է 2.23-րդ կետում նկարագրված կաշնեին:
3.21. Տոնական ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
3.22. Աշնանային - գարնանային ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
3.23. Ձմեռային ձեռնոց
Ձեռնոցը նկարագրությամբ և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
3.24. Կաշվե գոտի
Գոտին նկարագրությամբ և ձևով նման է 2.25-րդ կետում նկարագրված գոտուն:
3.25. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով
Ուսակապն արծաթագույն լարահյուսքով է:

Բ Ա Ժ Ի Ն 4

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

4.1. Գլխարկ` կեպի (այսուհետ` կեպի)
Կեպին մուգ խակի գույն կտորից է` կարմիր եզրաքուղով և լաքապատ հովարով: Թասակը շրջանաձև է: Գլխարկանշանն ամրացվում է ճակատային մասում (գլխարկանշան 1):
4.2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված գլխարկին (նկար 3` փոքր գլխարկանշան):
4.3. Ձմեռային վերարկու
Նկարագրությամբ նման է 3.4-րդ կետում նկարագրված վերարկուին:
4.4. Աշնանային-գարնանային կիսավերարկու
Նկարագրությամբ նման է 3.11-րդ կետում նկարագրված կիսավերարկուին:
4.5. Տոնական ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան: Ուսադիրները կարովի են` մուգ խակի գույնի:
Տաբատը մուգ խակի գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:
4.6. Ամենօրյա ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը երկփեշ է, ոսկեգույն 3 կոճակով: 2 լանջափեշով է` ծալված օձիքով: Կիտելի փեշերի ներքևի մասը ձևավոր կափույրով ներկարված է: Ունի ուղիղ գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները կարովի են: Թիկունքը կարով է, ներքևի մասը` բացվածքով: Թևքերը ներկարված են:
Տաբատը կոճկվում է 2 կոճակով և կայծակաճարմանդով: Աստառը մետաքսյա է, կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն: Գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան: Գույնը մուգ խակի է:
4.7. Բաճկոն և տաբատ
Բաճկոնը միակողմ է, վերադիր օձիքով: Կոճկվում է կայծակաճարմանդով: Կրծքամասի 2 կողմերում ունի վրադիր շերտակարով ոսկեգույն կոճակով կափույրով գրպաններ: Փեշամասում ունի ներկարված գրպաններ` կայծակաճարմանդով: Մեջքը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Գոտկատեղի կողամասերում կան ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները հանովի են:
Տաբատը նկարագրությամբ նման է 4.5-րդ կետում նկարագրված տաբատին:
4.8. Թիկնոց-ուսնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.9-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:
4.9. Ձմեռային կիսաճտքավոր կոշիկ
Նկարագրությամբ և ձևով նման է 3.13-րդ կետում նկարագրված կոշիկներին:
4.10. Կոշիկ
Նկարագրությամբ և ձևով նման է 3.14-րդ կետում նկարագրված կոշիկներին:
4.11. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:
4.12. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:
4.13. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:
4.14. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:
4.15. Սև փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.21-րդ կետում նկարագրված փողկապին:
4.16. Մուգ խակի գույնի փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.22-րդ կետում նկարագրված փողկապին:
4.17. Տոնական ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
4.18. Աշնանային - գարնանային ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
4.19. Ձմեռային ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
4.20. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)
Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է 1.23-րդ կետում նկարագրված կաշնեին:
4.21. Կաշվե գոտի
Գոտին նկարագրությամբ և ձևով նման է 2.25-րդ կետում նկարագրված գոտուն:
4.22. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով
Նկարագրությամբ և ձևով նման է 3.26-րդ կետում նկարագրված ուսակապին:

Բ Ա Ժ Ի Ն 5

ԿԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

5.1. Բրդյա գլխարկ-պիլոտկա (այսուհետ` պիլոտկա)
Պիլոտկան մուգ խակի գույնի կտորից է` կարմիր մահուդե եզրաքուղով և գլխարկանշանով:
5.2. Ականջակալներով գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված գլխարկին: Տարբեր է միայն գլխարկանշանը:
5.3. Ձմեռային վերարկու
Նկարագրությամբ և ձևով նման է 2.4-րդ կետում նկարագրված վերարկուին: Բացակայում է միայն ոսկեգույն եզրաքուղը:
5.4. Մորթե օձիքով ձմեռային բաճկոն
Բաճկոնը բամբակյա մուգ խակի գույնի կտորից է` տաք աստառով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ևս մեկ ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը հանովի է` ոչխարի կամ այլ մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով:
5.5. Աշնանային-գարնանային կիսավերարկու
Նկարագրությամբ նման է 3.11-րդ կետում նկարագրված կիսավերարկուին:
5.6. Տոնական ուսադիրներով կիտել և կիսաշրջազգեստ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է, ունի 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, կրծքային մասում` մեկ ներկարված գրպան` առանց կափույրի: Ուսադիրները ոսկեգույն են: Կիտելի առջևի մասում մեկ շարքով տեղադրված է 3 ոսկեգույն կոճակ:
Կիսաշրջազգեստը մուգ խակի գույնի կտորից է, երկարությունը` ծնկին հավասար, հետևի վերին միջնամասում ունի կայծակաճարմանդ, իսկ հետևի ստորին մասում ունի 10 սմ երկարությամբ կտրվածք:
5.7. Ամենօրյա ուսադիրներով կիտել, կիսաշրջազգեստ կամ ազատթող փողքերով տաբատ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է, ունի 2 կողային ներկարված գրպան` կափույներով, կրծքային մասում` մեկ ներկարված գրպան` առանց կափույրի: Ուսադիրները` մուգ խակի գույնի:
Կիսաշրջազգեստը նկարագրությամբ և ձևով նման է 5.6-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:
Տաբատը մուգ խակի գույնի կտորից է: Առջևի մասում տեղադրված է ձախից աջ կոճկվող կայծակաճարմանդ, կողքերի երկայնքով կա 2 մմ լայնքով կարմիր ժապավեն: Առջևի մասում ունի 2 ներկարված կողային գրպան:
5.8. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:
5.9. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:
5.10. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:
5.11. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:
5.12. Թիկնոց-ուսնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.9-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:
5.13. Սև փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.21-րդ կետում նկարագրված փողկապին:
5.14. Մուգ խակի գույնի փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.22-րդ կետում նկարագրված փողկապին:
5.15. Երկարաճիտ կոշիկ
Կոշիկը սև կաշվից է` երկար ճտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով:
5.16. Կնոջ կոշիկ
Կոշիկը սև կաշվից է: Երեսամասն ամբողջական է:
5.17. Տոնական ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
5.18. Աշնանային - գարնանային ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
5.19. Ձմեռային ձեռնոց
Ձեռնոցը նկարագրությամբ և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
5.20. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)
Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է 2.23-րդ կետում նկարագրված կաշնեին:
5.21. Կաշվե գոտի
Գոտին նկարագրությամբ և ձևով նման է 2.25-րդ կետում նկարագրված գոտուն:
5.22. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով
Նկարագրությամբ և ձևով նման է 3.26-րդ կետում նկարագրված ուսակապին:

Բ Ա Ժ Ի Ն 6

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

6.1. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված կտորից
Դաշտային կոստյումը կեպիով է` բամբակյա գունաքողարկված կտորից: Բաճկոնն առջևի մասում կոճկվում է 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքամասում ունի 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով: Ունի նաև 2 ներկարված կողային գրպան: Տաբատն ուղիղ կարվածքով է` 2 կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է կայծակաճարմանդ: Ուսադիրները գունաքողարկված կտորից են, աստղերը` մուգ խակի գույնի: Արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների աստղերն ասեղնագործված են:
6.2. Ձմեռային դաշտային կոստյում` այդերուկի աղվամազով և հանովի ուսադիրներով
Կոստյումը բամբակյա գունաքողարկված կտորից է, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնը կոճկվում է դիմային կայծակաճարմանդով: Ունի 2 կողային ներկարված գրպան:
Գլխարկը ձևով և նկարագրությամբ նման է 1.2-րդ կետում նկարագրված գլխարկին (նկար 3` փոքր գլխարկանշան):
Տաբատի առջևի մասը կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի 2 կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները մուգ խակի գույնի են, աստղերը` ասեղնագործված:
6.3. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով
Կոստյումը գունաքողարկված բամբակյա կտորից է` հաստ աստառով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը հանովի է` ոչխարի կամ այլ մորթուց: Ուսադիրները մուգ խակի գույնի են: Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Գլխարկը ձևով և նկարագրությամբ նման է 1.3-րդ կետում նկարագրված գլխարկին (նկար 3` փոքր գլխարկանշան):
6.4. Դաշտային պայուսակ
Դաշտային պայուսակը դարչնագույն կաշվից է` 22 x 23 սմ չափսերով:
6.5. Դաշտային ամառային կոշիկներ
Դաշտային ամառային կոշիկները երկարաճիտ են` սև կաշվից: Ձմեռային դաշտային երկարաճիտ կոշիկները սև կաշվից են` մորթե աստառով:
6.6. Շապիկ
Շապիկը բամբակյա գունաքողարկված կտորից է` կիսաթև կամ անթև:
6.7. Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` քրեակատարողական ծառայողներին կարող է թույլատրվել կրել այլ նկարագրությամբ կամ ձևի դաշտային համազգեստ:
6.8. Դաշտային համազգեստը նախատեսվում է քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին հատկացնելու համար: Ըստ անհրաժեշտության, այն կարող է հատկացվել նաև մյուս քրեակատարողական ծառայողներին:
Այդերուկի աղվամազով ձմեռային դաշտային կոստյումը նախատեսված է արդարադատության գեներալ-մայոր կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար:

Բ Ա Ժ Ի Ն 7

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ

7.1. Սույն բաժնում տրվում են արդարադատության գեներալ-մայորի, արդարադատության գնդապետից մինչև արդարադատության լեյտենանտի, արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների և կին քրեակատարողական ծառայողների համազգեստի նկարները:


















Բ Ա Ժ Ի Ն 8

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը
8.1. Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը կիսաձվաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 78 մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև:
Խորհրդանշանի վրա պատկերված են ոսկեգույն վահան, թուր, Հայաստանի Հանրապետության զինանշանը, դրոշը և կշեռք: Վահանի վերևում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» (նկար 1):
Քրեակատարողական ծառայողների տարբերանշանները
8.2. Քրեակատարողական ծառայողների տարբերանշաններն են` գոտեփոկի ճարմանդները, գլխարկանշանները, կոճակները, ուսադիրները, աստղերը, ժապավենները և օձիքի վրա տեղադրվող տարբերանշանները:
8.3. Գոտեփոկի ճարմանդն ուղղանկյուն է, 75-55 մմ չափսերով, արույրե, որի վրա պատկերված են վահան, թուր և կշեռք:
8.4. Գլխարկանշանները պատրաստվում են ոսկեգույն մետաղից կամ կանաչ պլաստմասսայից: Վերջինը նախատեսված է դաշտային համազգեստի համար:
Արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների գլխարկանշանի բարձրությունը 3.5 սմ է, լայնությունը` 3 սմ, պատկերում է կաղնու ոսկեգույն փռված տերևներով երիզված աստղ` եռագույն դրոշի ֆոնի վրա: Աստղի փոխարեն կարող է պատկերվել նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (նկար 2):
Քրեակատարողական ծառայության արդարադատության գնդապետից մինչև կրտսեր սերժանտի կոչում ունեցողքրեակատարողական ծառայողների մեծ գլխարկանշանի բարձրությունը 4.0 սմ է, լայնությունը` 3.5 սմ: Պատկերում է կաղնու ոսկեգույն տերևներով երիզված աստղ: Փոքր գլխարկանշանը ձվաձև է, բարձրությունը 3 սմ է, լայնությունը` 2.5 սմ, պատկերում է աստղ` եռագույն ֆոնի վրա (նկար 3):
8.5. Մեծ կոճակների չափսը 22 մմ է, փոքրինը` 14 մմ` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:
8.6. Կոչումների տարբերանշաններն են ուսադիրները, դրանց վրա ամրացվող մակաշերտերը, աստղերը և ժապավենները:
Ուսադիրներն իրենցից ներկայացնում են ձգված վեցանկյուն` երկարավուն, զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադիրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը` արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցողքրեակատարողական ծառայողների համար 45 մմ է, մյուս քրեակատարողական ծառայողների համար` 40 մմ: Ուսադիրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2.5 մմ լայնությամբ կարմիր մահուդով: Ուսադիրները պատրաստվում են մուգ խակի կամ ոսկեգույն կիսափափուկ կտորից` մահուդե աստառի վրա:
Արդարադատության գնդապետի, արդարադատության փոխգնդապետի, արդարադատության մայորի ուսադիրները 2 կարմիր մակաշերտով են, իսկ արդարադատության կապիտանի, արդարադատության ավագ լեյտենանտի և արդարադատության լեյտենանտի ուսադիրները` մեկ կարմիր մակաշերտով: Արդարադատության ավագ ենթասպայի, արդարադատության ենթասպայի, արդարադատության ավագի, արդարադատության ավագ սերժանտի, արդարադատության սերժանտի, արդարադատության կրտսեր սերժանտի ուսադիրներն առանց մակաշերտի են:
Տոնական ուսադիրները ոսկեգույն դաշտով են` մուգ խակի գույնի մակաշերտով: Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները սպիտակ դաշտով են` կարմիր մակաշերտով: Ամենօրյա ուսադիրները մուգ խակի գույնի դաշտով են` կարմիր մակաշերտով:
Արդարադատության գեներալ-մայորից մինչև արդարադատության ենթասպա կոչումների համար նախատեսված ուսադիրների վրա տեղադրվում են հնգաթև ուռուցիկ ասեղնագործած կամ մետաղյա կամ պլաստմասսայե ոսկեգույն աստղեր` համաձայն աղյուսակում նշված չափսերի և քանակի:
Արդարադատության ավագի կոչման համար նախատեսված ուսադիրների վրա ամրացվում են կարմիր ժապավեններ` աղյուսակում նշված չափսերով և թվով:
Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
8.7. Քրեակատարողական ծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

Հատուկ կոչումը Աստղերի թիվը ուսադիրների վրա Աստղերի տրամագիծը (մմ) Տարածությունն ուսադիրի ներքևի եզրից մինչև 1-ին աստղի կենտրոնը (մմ) Ուսադիրների երկարությամբ աստղերի կենտրոնների
միջև ընկած տարածությունը (մմ)
Գեներալ-մայոր 1 22 45 -
Գնդապետ 3 20 25 25
Փոխգնդապետ 2 20 25 -
Մայոր 1 20 45 -
Կապիտան 4 13 25 25
Ավագ լեյտենանտ 3 13 25 25
Լեյտենանտ 2 13 25 -
Ավագ ենթասպա 3 13 25 25
Ենթասպա 2 13 25 25

Արդարադատության սերժանտ, արդարադատության ավագ կոչումների ուսադիրների երկայնակի առանցքային գծի վրա տարբերանշանները` ոսկեգույն կամ պաշտպանական գույնի ժապավենները, ամրացվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

Արդարադա-տության կոչումը Ուսադիրների վրայի 30 մմ ժապավենների թիվը Ուսադիրների վրայի 10 մմ ժապավենների թիվը Ուսադիրների ներքևի եզրից մինչև 1-ին ժապավենի միջև տարածությունը (մմ) Ուսադիրների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարա-ծությունը (մմ)
Ավագ 1 - - -
Ավագ սերժանտ 1 - 45 -
Սերժանտ - 3 45 1,0
Կրտսեր սերժանտ - 2 45 1,0

8.8. Արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտը ներառյալ կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային մասում և հանովի ուսադիրների վերին միջնամասում ամրացվում է 4-րդ նկարով նախատեսված տարբերանշանը, իսկ արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետը ներառյալ` 5-րդ նկարով նախատեսված տարբերանշանը:
Արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային հատվածում ասեղնագործվում է 6-րդ նկարով նախատեսված տարբերանշանի պատկերը, իսկ հանովի ուսադիրների վերին միջնամասում ասեղնագործվում է տարբերանշան (նկար 5):

Բ Ա Ժ Ի Ն 9

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

9.1. Սույն բաժնում տրվում են քրեակատարողական ծառայողներին հատկացվող համազգեստի քանակը և կրելու ժամկետները`

NN
ը/կ Համազգեստի տեսակը Քանակը Կրելու ժամ-կետը
1. Ամենօրյա կիսաբրդե գլխարկ` մուգ խակի գույնի կտորից 1 հատ 2 տարի
2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից 1 հատ 5 տարի
3. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց 1 հատ 5 տարի
4. Գլխարկ` կեպի 1 հատ 5 տարի
5. Բրդյա պիլոտկա 1 հատ 5 տարի
6. Ձմեռային վերարկու` բրդյա կտորից, կարակուլե օձիքով, ուսադիրներով 1 հատ 4 տարի
7. Ձմեռային վերարկու` կիսաբրդյա կտորից, ոչխարի կամ այլ մորթուց օձիքով, ուսադիրներով 1 հատ 4 տարի
8. Ձմեռային վերարկու 1 հատ 4 տարի
9. Աշնանային-գարնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով 1 հատ 4 տարի
10. Տոնական ուսադիրներով բրդյա կիտել և ազատթող փողքերով տաբատ 1 հատ 5 տարի
11. Ուսադիրներով ամենօրյա բրդյա կիտել և ազատթող փողքերով տաբատ 1 լրակազմ 2 տարի
12. Տոնական ուսադիրներով կիտել և կիսաշրջազգեստ 1 հատ 5 տարի
13. Ամենօրյա ուսադիրներով կիտել, կիսաշրջազգեստ և ազատթող փողքերով տաբատ 1 հատ 5 տարի
14. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ 1 լրակազմ 2 տարի
15. Բաճկոն և տաբատ 1 հատ 5 տարի
16. Ձմեռային բաճկոն .... հատ .. տարի
17. Հանովի ուսադիրներով թիկնոց 1 հատ 4 տարի
18. Թիկնոց- ուսնոց 1 հատ 2 տարի
19. Աշնանային-գարնանային ձեռնոց 1 զույգ 2 տարի
20. Ձմեռային ձեռնոց 1 զույգ 2 տարի
21. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով 1 հատ 4 տարի
22. Մորթե կիսաճտքավոր սև կոշիկ 1 զույգ 1 տարի
23. Սև կոշիկ 1 զույգ 1 տարի
24. Կնոջ երկարաճիտ կոշիկ 1 զույգ 1 տարի
25. Կնոջ կոշիկ 1 զույգ 1 տարի
26. Ձմեռային կոշիկ 1 զույգ 1 տարի
27. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե աստառով 1 զույգ 1 տարի
28. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 1 հատ 1 տարի
29. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 1 հատ 1 տարի
30. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 1 հատ 1 տարի
31. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 1 հատ 1 տարի
32. Սև փողկապ 1 հատ 2 տարի
33. Մուգ խակի գույնի փողկապ 1 հատ 2 տարի
34. Մուգ խակի գույնի կաշնե 1 հատ 2 տարի
35. Տոնական գոտի 1 հատ 2 տարի
36. Կաշվե գոտի 1 հատ 2 տարի
37. Ուսակապ 1 հատ 2 տարի
38. Փողկապի ամրակ 1 հատ 5 տարի

Բ Ա Ժ Ի Ն 10

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

10.1. Հանդերձանք կրում են բոլոր քրեակատարողական ծառայողները:
Քրեակատարողական ծառայությունում բուժական, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է հանդերձանքի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ:
10.2. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:
10.3. Սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի հետևյալ ձևերը`
ա) տոնական,
բ) ամենօրյա,
գ) դաշտային:
Քրեակատարողական ծառայողի հանդերձանքի ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:
10.4. Քրեակատարողական ծառայողները կրում են շնորհված կոչումներին համապատասխանող հանդերձանք:
10.5. Քրեակատարողական ծառայողները տոնական հանդերձանք կրում են տոնակատարություններին մասնակցելու, մեդալներ, շքանշաններ և կառավարական պարգևներ շնորհելու, նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ կազմակերպվող ընդունելությունների, կոչումներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ:
10.6. Քրեակատարողական ծառայողներն ամենօրյա հանդերձանք կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ: Շարային ստուգատեսների ժամանակ համազգեստի ձևը նախօրոք հայտարարվում է ստուգատեսն անցկացնող պաշտոնատար անձի հրամանով:
10.7. Ամառային կամ ձմեռային հանդերձանքի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի հրամանով:
10.8. Քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է ծառայությունից ազատ ժամերին կրել քաղաքացիական հագուստ:
10.9. Քրեակատարողական ծառայողին արգելվում է`
ա) համազգեստը, խորհրդանշանը և կոչումների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով,
բ) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:
10.10. Քրեակատարողական ծառայողների համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկությունները հետևյալն են`
1) գլխարկը կրելու կարգը
բերետը կամ պիլոտկան դրվում է փոքր-ինչ դեպի աջ թեքությամբ, իսկ գլխարկ-կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ականջակալներով գլխարկը` ուղիղ, այնպես, որ հովարի եզրը գտնվի հոնքերի հետ հավասար բարձրության վրա: Բոլոր գլխարկների ներքևի մասը պետք է գտնվի հոնքերից 2 մատնաչափ դեպի վեր բարձրության վրա:
Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել - 100 C և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում` քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հրամանով:
Իջեցված ականջակալների ժապավենաթելերը պետք է կապված լինեն ծնոտի տակ, իսկ բարձրացված ականջակալների դեպքում` կապված ժապավենաթելերը մտցվում են ականջակալների տակ:
Գլխարկը հանելիս այն պահվում է ձախ, ազատ թողնված ձեռքում: Ականջակալներով գլխարկը, պիլոտկան, ամենօրյա կիսաբրդե գլխարկը և գլխարկ-կեպին պահվում են գլխարկանշանը դեպի առաջ դիրքով:
2) վերնազգեստը կրելու կարգը
2 լանջափեշով ձմեռային վերարկուն կրվում է բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում: Մեկ լանջափեշով ձմեռային վերարկուն կրվում է գոտկատեղային գոտիով կոճկված վիճակում:
Ձմեռային վերարկուի ներքևի եզրից մինչև գետին եղած հեռավորությունը 35 սմ է:
Կին քրեակատարողական ծառայողները վերարկուն կրում են բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում: Վերարկուի ներքևի եզրից մինչև գետին ընկած հեռավորությունը կազմում է 45 սմ:
Ձմեռային բաճկոնը կոճկվում է ամրակներով և բոլոր կոճակներով:
Հանովի ուսադիրներով թիկնոցը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ): Ամառային թիկնոցի եզրից մինչև գետին եղած հեռավորությունը 35 սմ է:
Թիկնոց-ուսնոցը կրում են անբարենպաստ եղանակային պայմաններում` ամառային կամ ձմեռային վերնազգեստի վրայից:
Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում:
Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը, պետք է միշտ լինեն մաքուր, հարդարված և արդուկված:
Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն:
Քրեակատարողական ծառայողների տոնական գոտին պետք է ամրացվի առջևի մասում` վերնազգեստի կոճակների` վերևից հաշված երկրորդ շարքի վերին մասում: Գոտու ճարմանդը պետք է լինի առջևի միջնամասում:
Գոտկատեղի գոտին կրում են վերարկուի, բաճկոնի, թիկնոցի, կիտելի, տաբատի վրայից:
Ատրճանակը կրում են վերարկուի կամ կիտելի վրայից, ինչպես նաև տակից` աջ ազդրի վրա:
Ուսակապը կրում են հատուկ կարգադրության դեպքում:
3) վերնաշապիկը, փողկապը, կաշնեն, ձեռնոցները կրելու կարգը
Վերնաշապիկը կրում են կիտելի կամ բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է կիտելի կամ բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի:
Վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց կիտելի կամ բաճկոնի` փողկապով և ուսադիրներով, իսկ կարճաթև վերնաշապիկը` ուսադիրներով, առանց փողկապի:
Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, ճիշտ տեղադրված ուսադիրներով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ):
Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ:
Կաշնեն կրում են վերարկուի օձիքի տակից: Կաշնեի վերին եզրը պետք է համաչափ 1-2 սմ լայնությամբ երևա օձիքի վրա:
Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում:Տոնական ձեռնոցներ կրելը պարտադիր է տոնական համազգեստ կրելիս, իսկ ամենօրյա համազգեստ կրելու դեպքում այն պարտադիր չէ:
Ձեռնոցները պատվի առնելիս չեն հանվում:
4) կոշիկները և կիսագուլպաները կրելու կարգը
Համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը` կապված: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է:
Կիսագուլպաները պետք է լինեն սև կամ մուգ կապույտ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2005 թվականի N 1848-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմաններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. նոյեմբերի 8
Երևան

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1806-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը հաստատելու մասին» N 1460-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հոկտեմբերի 22
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1806-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման (այսուհետ` ատեստավորման անցկացում) կարգն ու պայմանները:
2. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քրեակատարողական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական վարչություն) կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի (այսուհետ`քրեակատարողական վարչության պետ) հաստատմանն է ներկայացնում հերթական ատեստավորման ենթակաքրեակատարողական ծառայողների ցուցակները (N 1 ձև):
(3-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն)
4. Ատեստավորման անցկացման ժամանակը հայտարարվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով: Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողներն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման ժամանակի մասին: Նրանցից դրա մասին վերցվում է ստորագրություն (N 2 ձև):
5. Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն ատեստավորման օրվանից առնվազն 2 շաբաթ առաջքրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում (կադրերի և հատուկ աշխատանքների բաժին) է ներկայացնում քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը (N 3 ձև): Ծառայողական բնութագիրը կազմվում է ազատ ոճով` «Քրեակատարողականծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Ծառայողական բնութագիրը պետք է ներառի նաև տեղեկություններ տվյալ քրեակատարողականծառայողի` իր պաշտոնին համապատասխանության մասին:
6. Քրեակատարողական ծառայողը ծառայողական բնութագրի կապակցությամբ առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր (N 3 ձև):
7. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն իր պաշտոնին չհամապատասխանելու հիմքով ազատվել է պաշտոնից, ապա նրա ներկայացրած ծառայողական բնութագիրը համարվում է իրավաբանական ուժ չունեցող: Եթե այդ ղեկավարի տված ծառայողական բնութագիրն ընդգրկում է ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի 2/3-ից ավելին, ապաքրեակատարողական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

8. Ատեստավորումն անցկացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից (այսուհետ` նախարար) ստեղծվող ատեստավորող հանձնաժողովը կամ հանձնաժողովները:
9. Ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներ և գիտական կամ ուսումնական հաստատությունների մասնագետներ: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 7 անդամից, որոնցից առնվազն 3-ը` քրեակատարողական ծառայությունից:
Հանձնաժողովի նախագահին հանձնաժողովի կազմից նշանակում է նախարարը: Եթե նախարարն ընդգրկված է հանձնաժողովի կազմում, ապա նա ի պաշտոնե իրականացնում է հանձնաժողովի նախագահի պարտականությունները:
10. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 1/3-ից ավելին: Հանձնաժողովի նիստը քվորումի բացակայության դեպքում հետաձգվում է: Հանձնաժողովի նիստը 3 անգամ հետաձգվելու դեպքում հանձնաժողովի նախագահը նախարարին ներկայացնում է միջնորդություն բացակայող անդամներին փոխարինելու վերաբերյալ:
11. Հանձնաժողովի նախագահը նախքան ատեստավորման սկիզբը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի մյուս անդամների և քարտուղարի ներկայությունն ապահովելու համար, բացառությամբ հարգելի բացակայողների, ստուգում է պահանջվող փաստաթղթերի առկայությունը, այդ թվում` նաև ծառայողական բնութագրերը, որոնք ներկայացնելու համար պատասխանատու է կադրերի և հատուկ աշխատանքների բաժնի ղեկավարը: Դրանից հետո հայտարարվում է ատեստավորման սկիզբը:
12. Քրեակատարողական ծառայողն ատեստավորմանը ներկայանում է անձամբ` համազգեստով և վկայականով:
13. Ատեստավորվելու համար ներկայացած քրեակատարողական ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:
14. Ատեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողին արգելվում է ատեստավորման բնականոն ընթացքին խոչընդոտող գործողությունների կատարումը:
15. Քրեակատարողական ծառայողներին արգելվում է իրենց հետ ատեստավորման սենյակ տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր բերելը կամ կրելը:
16. Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորման ընթացքում կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հրավիրված դիտորդներ:
17. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`
ա) փաստաթղթային և հարցազրույցի,
բ) թեստավորման և հարցազրույցի:

IV. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

18. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են քրեակատարողականծառայության պաշտոնների գլխավոր խմբում 3 տարվանից ավելի պաշտոն զբաղեցնող քրեակատարողականծառայողները, ինչպես նաև յուրաքանչյուր խմբում այն ծառայողները, ինչպես նաև յուրաքանչյուր խմբում այն ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար օրենքով նախատեսված առավելագույն կոչում և տվյալ պաշտոնում 3 տարվանից ավելի ծառայության ստաժ, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար օրենքով նախատեսված առավելագույն կոչում և տվյալ պաշտոնում 3 տարվանից ավելի ծառայության ստաժ:
(18-րդ կետը փոփ., լրաց. 20.12.12 N 1597-Ն)
19. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է փաստաթղթային և հարցազրույցի փուլերից:
20. Փաստաթղթային փուլն անցկացվում է քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալների համապատասխանությունն ստուգելու նպատակով:
21. Փաստաթղթային փուլի անցկացման ընթացքում վերանայվում են քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալները, և քննարկվում է ծառայողական բնութագիրը: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը կարող է փաստաթղթային փուլում հանձնաժողովի հրավերով մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:
22. Փաստաթղթային փուլում դրական արդյունքների դեպքում քրեակատարողական ծառայողին թույլատրվում է մասնակցել հարցազրույցի փուլին: Բացասական արդյունքների` փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում հանձնաժողովն ընդունում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը:
23. Հարցազրույցի փուլը քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա կազմված հարցաթերթերի միջոցով:
24. Հարցազրույցի փուլն ընթանում է սույն կարգի 68-72-րդ կետերում նշված կարգով:
25. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է սույն կարգի 73-րդ կետով նախատեսված որոշումներից որևէ մեկը։

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

26. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են այն քրեակատարողականծառայողները, ովքեր փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա չեն:
27. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունը և գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
28. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է թեստավորման և հարցազրույցի փուլերից:
29. Թեստավորման փուլն անցկացվում է համակարգչով, իսկ տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում` գրավոր:
30. Թեստավորման փուլին միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 30 քրեակատարողական ծառայող:
(30-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն)
31. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք կադրերի և հատուկ աշխատանքների բաժինը թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակաքրեակատարողական ծառայողների թվին համապատասխան կնքված երկուական օրինակով հանձնում է հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն ծածկագիրն ունեցող կտրոնից և հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում:
32. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր և կազմում թեստեր` հետևյալ չափաբաժիններով`
ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 40 թեստային առաջադրանք.
բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 30 թեստային առաջադրանք.
գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 20 թեստային առաջադրանք:
33. Թեստային առաջադրանքները ներառում են բնագավառներ` հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս,
բ) քրեադատավարական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր` 10 տոկոս,
գ) համապատասխան պետական մարմնի իրավասությունը և քրեակատարողական ոլորտը կանոնակարգող, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջները սահմանող իրավական ակտեր` 80 տոկոս:
Ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ թեստավորման հարցաշարերը հաստատվում ենքրեակատարողական վարչության պետի կողմից:
Քրեակատարողական ծառայողն ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ծանոթացվում է թեստավորման հարցաշարին:
(33-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 20.12.12 N 1597-Ն)
34. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը:
35. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին տրամադրում է սույն կարգի 31-րդ կետում նշված ամփոփաթերթ` 2 օրինակից։ Քրեակատարողական ծառայողը, հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով իր վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:
36. Քրեակատարողական ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր:
37. Քրեակատարողական ծառայողները թեստավորման ժամանակ կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
38. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քրեակատարողականծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:
39. Համակարգչով անցկացվող թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո համակարգչի միջոցով մոնիտորի վրա ստանում են թեստավորման առաջադրանքներ: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
40. Քրեակատարողական ծառայողը թեստավորման փուլի սկիզբը հայտարարվելուց հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ, իր կարծիքով, ճիշտ պատասխանը:
41. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում քրեակատարողական ծառայողը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:
42. Թեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողներին արգելվում է աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Այդ դեպքում քրեակատարողական ծառայողին թեստավորման միջոցով կրկին ատեստավորման թույլատրելը հնարավոր է ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ: Եթե քրեակատարողական ծառայողն իր պահվածքով խոչընդոտում է թեստավորման ընթացքին, ապա նրա նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը, ինչպես նաև համապատասխան մարմին ներկայացվում է միջնորդություն` քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:
43. Քրեակատարողական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
44. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:
45. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Քրեակատարողական ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով վկայականը` ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:
46. Համակարգչային թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչային օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի 2 օրինակի հիմնական մասերի վրա տպագրում է առաջադրանքի կատարման արդյունքները և դրանց համակարգչային տոկոսային վերլուծությունը: Քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:
47. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քրեակատարողական ծառայողներին հատկացվում է`
ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 60 րոպե ժամանակ.
բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 50 րոպե ժամանակ.
գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 40 րոպե ժամանակ:
48. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ քրեակատարողական ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:
49. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո քրեակատարողական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
50. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և վնասված չլինելը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:
51. Աշխատանքները համակարգչով ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչային օպերատորին, որը տեսաներածիչի միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր քրեակատարողականծառայողի ամփոփաթերթում զետեղված պատասխանների տվյալները: Պատասխանների համակարգչային տոկոսային վերլուծությունից հետո արդյունքը տպագրվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
52. Հանձնաժողովը սույն կարգի 29-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում գրավոր աշխատանքների ստուգման համար ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:
53. Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով մեկ առ մեկ ստուգում են քրեակատարողականծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:
54. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը:
55. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:
56. Բոլոր քրեակատարողական ծառայողներն ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են ատեստավորման սենյակ:
57. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրվելուց հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:
58. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ սույն կարգի 57-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող ներկայացնում է իր վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:
59. Թետավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած քրեակատարողականծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները:
60. Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:
61. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 59-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քրեակատարողականծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
62. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել քրեակատարողական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլորքրեակատարողական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
63. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ քրեակատարողական ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում էքրեակատարողական ծառայողի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:
64. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով քրեակատարողական վարչությանը հանձնելու համար:
65. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 61-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քրեակատարողականծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, իսկ 80 տոկոսից ավելի ճիշտ պատասխան տվածքրեակատարողական ծառայողն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ:
(65-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն)
66. Հարցազրույցի փուլն անցկացվում է ատեստավորման թերթիկի և ծառայողական բնութագրի հիման վրա:
67. Հանձնաժողովը քննարկում է քրեակատարողական ծառայողի վերաբերյալ ներկայացված բացասական ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Հանձնաժողովի հրավերով քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը հարցազրույցի փուլում կարող է մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:
(67-րդ կետը լրաց. 20.12.12 N 1597-Ն)
68. Հարցազրույցի հարցաշարն ատեստավորումից առնվազն 2 ամիս առաջ հաստատվում է քրեակատարողականվարչության պետի կողմից:
Հարցաշարի կազմմանը մասնակցում են նաև մասնագետներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, կարող են մասնագետներ հրավիրվել նաև գիտական կամ ուսումնական հաստատություններից:
Հանձնաժողովն ատեստավորման նախորդ օրը հաստատված հարցաշարից կազմում է հարցաթերթերը` սույն կարգի 33-րդ կետում նշված բնագավառներից:
Կազմված հարցաթերթերը ծրարվում և կնքվում են: Ծրարի բացումից հետո հարցաթերթերը դրվում են ցանկացած հերթականությամբ, որից հետո քրեակատարողական ծառայողին առաջարկվում է վերցնել դրանցից որևէ մեկը:
Հարցաթերթում նշված հարցերին պատասխանելուն պատրաստվելու համար քրեակատարողական ծառայողին տրվում է 10 րոպե ժամանակ:
(68-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն)
69. Հարցաթերթը կազմված է`
ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 6 հարցից.
բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 5 հարցից.
գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 4 հարցից:
(69-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն)
70. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին: Ատեստավորող հանձնաժողովին ներկայացած քրեակատարողական ծառայողը բարձրաձայն հայտնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և զբաղեցրած պաշտոնը:
71. Հարցաթերթում ընդգրկված հարցերի պատասխանները քրեակատարողական ծառայողի կողմից ներկայացվելուց հետո հանձնաժողովի անդամները կարող են տալ հարակից հարցեր: Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի առնչությամբ կարող է տրվել մեկ հարակից և մեկ ծառայողի մասնագիտական գործունեությանն առնչվող լրացուցիչ հարց: Յուրաքանչյուր հարցից հետո հանձնաժողովը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել բանավոր փուլի ընթացքում ծավալված անհարկի բանավեճը:
(71-րդ կետը լրաց. 20.12.12 N 1597-Ն)
72. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության մեջ նշվում են քրեակատարողականծառայողին տրված հարցերի (հիմնական և հարակից) և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը (N 4 ձև):
73. Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովն ընդունում է օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը, մասնավորապես`
ա) 50 տոկոս կամ պակաս ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը.
բ) 51 - 75 տոկոս ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը.
գ) 75 տոկոս կամ ավելի ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» որոշումը:

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

74. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուրքրեակատարողական ծառայողի համար կազմում ատեստավորման թերթ (N 5 ձև):
75. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ստորագրում են ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:
76. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Քրեակատարողական ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:
77. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է նախքան այդ արդյունքները նախարարին ներկայացնելը դրանք բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում համապատասխան որոշում: Քրեակատարողական ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո եռօրյա ժամկետում:
78. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքները և ընդունված որոշումները նախարարին են ներկայացվում հաշվետվության ձևով (N 6 ձև):
79. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետոքրեակատարողական վարչության պետին է ներկայացնում քրեակատարողական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված
ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` ատեստավորման արդյունքները քրեակատարողական ծառայողի անձնական գործում պահելու և սահմանված կարգով դրանք արխիվացնելու համար:

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

80. Քրեակատարողական վարչության պետը նախարարի կողմից հաստատված ատեստավորման արդյունքների հիման վրա ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի որոշումները կատարելու համար` հետևյալ ժամկետներում`
ա) «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը` մեկ ամսվա ընթացքում.
բ) «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը` 7 օրվա ընթացքում:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

81. Օրենքով և սույն կարգով սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ քրեակատարողականծառայողի ատեստավորումը վերադասության կամ դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան


Ձև N 1
Ց ՈՒ Ց Ա Կ

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

NN
ը/կ Ատեստավորվողի ազգանունը, անունը, հայրանունը Զբաղեցրած պաշտոնը, կոչումը Վերջին ատեստավորումն անցկացնելու ժամանակը Վերջին ատեստավորման արդյունքում ընդունված որոշումը Հերթական ատեստավորում անցկացնելու ժամանակը Արտահերթ ատեստավորում անցկացնելու հիմքերը և ժամանակը
1. 
2. 
3. 
4. 
5. 
6. 

Ձև N 2

Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


___ _______________ 200__ թ. քաղ. ____________
Ես`__________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________________________________ ,
(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական վարչության պետի 200__ թ. __________________ ___-ի N _____ հրամանին 200__ թ. _______________ ___-ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:

_________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)




Ձև N 3

Ծ Ա Ռ Ա Յ Ո Ղ Ա Կ Ա Ն Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

(ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողի)

___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
Անմիջական ղեկավարի եզրահանգումները ________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________:

_________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

___ _______________ 200__ թ.

(տպվում է ծառայողական բնութագրի հետևում)
Ես`_________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________________________,
(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

ծանոթացել եմ իմ ծառայողական բնութագրին, որի կապակցությամբ ___________
____________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի առարկությունները կամ նշումը դրանց բացակայության մասին)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________:

_________________ ________________________
(ստորագրությունը) (ատեստավորվողի անունը, ազգանունը)
____ ________________200__թ.

Ձև N 4

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

___ _______________ 200__ թ. քաղ. ____________

Մասնակցությամբ հանձնաժողովի նախագահ ___________________________
(անունը, ազգանունը)
անդամներ ___________________________
(անունը, ազգանունը)
___________________________
___________________________
___________________________
___________________________
___________________________
քարտուղար ___________________________
(անունը, ազգանունը)

ատեստավորվող __________________________________________________
(քրեակատարողական ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________________________________,

արձանագրվեց հարցազրույցի ընթացքը, որի արդյունքում
__________________________________________________________-ին
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

տրվել է ընդամենը (հիմնական և լրացուցիչ) ___ հարց:

Տրված հարցերը`
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________

Տրված հարցերի պատասխանները`
_____________________________________________________________
(տրված պատասխանների համառոտ բովանդակությունը)
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________

Ճիշտ` _________________________________
(քանակը` թվերով և տառերով)
Սխալ` _________________________________
(քանակը` թվերով և տառերով)

Նախագահ _________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ _________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Քարտուղար _________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ատեստավորվող` _________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ ________________ 200 թ.

Ձև N 5

Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ

Ատեստավորման ձևը`
 փաստաթղթային և հարցազրույց
 թեստավորում և հարցազրույց

1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու
տարեթիվը _____________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
4. Փաստաթղթային փուլի արդյունքը _____________________________________
5. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _____________________________
6. Թեստավորման փուլի արդյունքը (տոկոսով) _______________________________
7. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _____________________________
8. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`
____________________________________________________________
____________________________________________________________

Հանձնաժողովի նախագահ _________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ _________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________ ______________________
_________________ ______________________
_________________ ______________________
_________________ ______________________
_________________ ______________________
_________________ ______________________

Ատեստավորման անցկացման 
Ամսաթիվը ______ _________________ 200 թ.
Ատեստավորման թերթին
ծանոթացա` _________________ _____________________
(ստորագրությունը) (քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը)


______ ___________________ 200 թ.

Ձև N 6

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար
_________________________
(ստորագրությունը)
_________________________
(անունը, ազգանունը)
_____ ____________ 200 թ.



Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

_____________________________________________________________
(նշել ատեստավորման անցկացման հիմքերը, ժամանակահատվածը, ատեստավորվողների
_____________________________________________________________
թիվը, արդյունքների համառոտ նկարագրությունը)
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

«Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին»

NN ը/կ Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը
1. 
2. 
3. 
... 

«Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման»

NN ը/կ Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը
1. 
2. 
3. 
... 

«Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»

NN ը/կ Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը
1. 
2. 
3. 
...

Հանձնաժողովի նախագահ _________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի քարտուղար _________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

քաղ. Երևան
(ձևը փոփ. 20.12.12 N 1597-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 20.12.12 N 1597-Ն)

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2006 թվականի N 572-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) քրեակատարողական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) որ քրեակատարողական ծառայությունում ծառայության մեջ գտնվող և զենք կրող քրեակատարողականծառայողների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշման գործողությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մայիսի 6
Երևան

 



«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 982-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ` ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) նախկինում կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպայական, ենթասպայական և շարքային կազմի` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի N 226 որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը.
բ) նախկինում կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության սպայական և ենթասպայական կազմի` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը.
գ) նախկինում կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական վարչության քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են` հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2104-Ն որոշմամբ սահմանված կոչման համար տրվող և պաշտոնային դրույքաչափերը.
դ) 2006 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից նախկին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչության աշխատողներին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակների վճարումը` համապատասխան ընթացակարգով, իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը.
ե) 2006 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից նախկին քրեական պատիժների իրականացման վարչության աշխատողներին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակների վճարումը` համապատասխան ընթացակարգով, իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական վարչությունը:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` սույն որոշման 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զինծառայողների կենսաթոշակների գործերի հանձնման-ընդունման և վերահաշվարկման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից համապատասխան հաշվարկներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 14
Երևան


«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 999-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականծառայության կարգապահական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 19
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 999-Ն որոշման

 


Կ Ա Ր Գ Ա Պ Ա Հ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) ծառայողական կարգապահությունն ապահովվում է օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, հրապարակայնության, ծառայության դիմաց արդար հատուցման, ծառայության արդյունքների, ունակությունների և որակավորման չափանիշներով ծառայողական առաջխաղացման, խրախուսման, կարգապահական պատասխանատվության անխուսափելիության և անհատականացման, քրեակատարողական ծառայողների իրավական և բարոյական սկզբունքների հիման վրա:
2. Ծառայողական կարգապահությունը քրեակատարողական ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների խստիվ և ճշգրիտ պահպանումը, կատարումը և իրավասությունների իրականացումն է:
3. Քրեակատարողական ծառայությունում կարգապահությունը հիմնվում է յուրաքանչյուր ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման և համընդհանուր կանոնների պահպանման համար անձնական պատասխանատվության գիտակցման, ինչպես նաև իր ղեկավարների լիազորությունների շրջանակներում տրված հրամանների (հրահանգների, կարգադրությունների) ճիշտ և ժամանակին կատարման վրա:
4. Քրեակատարողական ծառայությունում կարգապահությունը ձեռք է բերվում ղեկավարների խստապահանջությամբ` հարգելով ենթակաների արժանապատվությունը, խրախուսման, համոզման և հարկադրանքի միջոցների զուգորդմամբ, ենթակաների նկատմամբ մշտական հոգատարությամբ:
5. Միմյանց ենթակայության տակ չգտնվող քրեակատարողական ծառայողների ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիս ծառայողական փոխհարաբերությունները, ինչպես նաև ավագությունը որոշվում է համաձայն նրանց պաշտոնների, իսկ հավասար պաշտոնների դեպքում` ըստ կոչումների:
6. Կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի`
ա) հավատարիմ լինել քրեակատարողական ծառայողի երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները.
բ) ծառայողական պարտքը կատարել հմտորեն և արիաբար, դատապարտյալների և կալանավորված անձանց նկատմամբ ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք, չնվաստացնել նրանց արժանապատվությունը.
գ) աննկուն կրել ծառայության դժվարությունները.
դ) լինել զգոն, խստորեն պահպանել ծառայողական և պետական գաղտնիքները.
ե) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ.
զ) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.
է) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել քրեակատարողական ծառայության և ծառայողի վարկը.
ը) աջակցել իր ղեկավարին կարգապահության ամրապնդման հարցում, հարգանքով վերաբերվել նրանց և կոչումով ավագներին.
թ) կատարելագործել մասնագիտական կարողունակությունները.
ժ) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ.
ժա) ձեռնպահ մնալ ֆինանսական, գործնական, անձնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը.
ժբ) անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը.
ժգ) ղեկավարվել պատվի, խղճի և արժանապատվության զգացումներով.
ժդ) իր վարքով նպաստել հասարակության կողմից քրեակատարողական ծառայության վերաբերյալ ազնվության և օրինականության համոզմունքի ձևավորմանն ու պահպանմանը:
II. ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
7. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգի ամրապնդման և պահպանման գործում ղեկավարը պետք է`
ա) մշտապես օրինակ ծառայի ենթակաների համար, նպաստի վերջիններիս պատվի, արժանապատվության և ծառայողական պարտքի զգացման բարձրացմանը, խրախուսի արժանիներին և պատասխանատվության ենթարկի կարգազանցներին.
բ) հատուկ ուշադրություն դարձնի ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, իրավական ակտերով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերի ենթակաների կատարած կարգապահական խախտումների պատճառները, ձեռնարկի կանխարգելիչ միջոցառումներ:
8. Կարգուկանոն հաստատելու և կարգազանց ենթակային կարգապահական տույժի ենթարկելու համար համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ղեկավարը պատասխանատվություն է կրում դրա համար` օրենքով սահմանված կարգով:
9. Ղեկավարը պարտավոր է հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը և բացառել նրանց հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով:
10. Ղեկավարի գրավոր հրամանով հայտարարված ժամանակավոր պաշտոնակատարն օգտվում է այդ պաշտոնի համար սույն կանոնակարգով նախատեսված իրավունքներից և կատարում պարտականությունները:
III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
11. Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները սահմանվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով:
12. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող իր նկատմամբ այլ ծառայողների կողմից անօրինական և անարդար գործողություններ կատարելու մասին իրավունք ունի ներկայացնել զեկուցագիր, որում նշվում են զեկուցագիր գրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կոչումը և բնակության վայրը:
13. Այն ղեկավարը, որի իրավասությունների մեջ չի մտնում զեկուցագրում նշված հարցերի լուծումը, 5-օրյա ժամկետում այն ուղարկում է վերադաս կամ համապատասխան ծառայության ղեկավարին` դրա մասին տեղյակ պահելով զեկուցողին:
Զեկուցագիրը չի ուղարկվում այն ղեկավարի ուսումնասիրությանը, ում գործողությունները կամ որոշումները բողոքարկվել են զեկուցագրում:
14. Այն ղեկավարը, որը կատարել է անօրինական կամ անարդար գործողություններ զեկուցագիր ներկայացրածքրեակատարողական ծառայողի նկատմամբ, ենթակա է կարգապահական պատասխանատվության, եթե նրա գործողությունները չեն առաջացնում վարչական կամ քրեական պատասխանատվություն:
15. Զեկուցագրի մասին որոշումներն ընդունվում են անհապաղ, բայց ոչ ուշ, քան 15 օրում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող զեկուցագրի մասին որոշումն ընդունվում է մինչև 30 օր ժամկետում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1543-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 1
Երևան

 

 

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման


Ն Ե Ր Ք Ի Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների (այսուհետ` կալանավորվածներին պահելու վայրեր և ուղղիչ հիմնարկներ) ներքին կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ), «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը համապատասխան, սահմանում և կանոնակարգում է կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների, ազատությունների ու պարտականությունների իրականացման կարգը, կալանավորված անձանց կալանավորվածներին պահելու վայր, դատապարտյալներին ուղղիչ հիմնարկ ընդունելու կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի կանոնները, կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկումն ու անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները, սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը և կալանավորված անձանց լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելը, կալանավորված անձանց և դատապարտյալների նյութական-կենցաղային ապահովումը, կալանավորված անձանց և դատապարտյալների օրվա կարգացուցակը, փակ, կիսափակ, կիսաբաց ու բաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալներին և կալանքի դատապարտված դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկություններն ու կալանավորված անձանց և դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկում պահելու պայմանների առանձնահատկությունները, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ անչափահաս` կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկությունները, խուզարկություն, զննում և առգրավում կատարելու կարգն ու պայմանները, կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքը, կալանավորված անձանց և դատապարտյալների կրթությունը, գրքերից, ամսագրերից ու թերթերից օգտվելը, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից կրոնական ծեսերին մասնակցելը, տեսակցությունների տրամադրման կարգը, հանձնուքներ, ծանրոցներ, փաթեթներ ընդունելու և հանձնելու, դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ ներկայացնելը, նամակագրությունը, հեռախոսազրույցների տրամադրման կարգը, կալանավորված անձի և դատապարտյալի լուսանկարման, տեսանկարահանման ու հարցազրույցի իրականացման կարգը, կարճաժամկետ մեկնումների տրամադրման կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների` քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու և ամուսնությունը գրանցելու կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների նյութական պատասխանատվությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի ու տույժի միջոցները և դրանք կիրառելու կարգը, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը, կալանավորված անձանց և դատապարտյալներին փոխադրելը, կալանավորված անձանց կալանքից և դատապարտյալներին պատժից ազատելու կարգն ու պայմանները, կալանավորված անձանց և դատապարտյալներին` իրենց մոտ ունենալ, հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով ստանալ կամ ձեռք բերել արգելվող իրերի, առարկաների ու սննդամթերքի ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնակարգից բխող այլ հարաբերություններ:

2. Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է կալանավորված անձանց պահելու վայրի և ուղղիչ հիմնարկի վարչակազմի, կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև կալանավորված անձանց պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ այցելող այլ անձանց համար:

Սույն կանոնակարգի խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

3. Կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են այն մեղադրյալները և ամբաստանյալները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, ինչպես նաև այն դատապարտյալները, ովքեր այլ քրեական գործերով պատասխանատվության են ենթարկվել, և որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ուղղիչ հիմնարկներում պահվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք:

4. Կալանավորվածներին պահելու վայրերում ազատազրկման ձևով պատիժ են կրում կալանավորվածներին պահելու վայրերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները:

 

II. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

5. Կալանավորվածներին պահելու վայր բերված կալանավորված անձի և ուղղիչ հիմնարկ բերված դատապարտյալի ընդունումը կազմակերպվում է կարանտինային բաժանմունքում և, որպես կանոն, իրականացվում է ժամը 100-200-ը` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից:

Կարանտինային բաժանմունքը գտնվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի առանձնացված հատվածում` այնպես, որպեսզի բացառվի մյուս խցերում կամ կացարաններում գտնվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփումը` բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի:

6. Կալանավորվածներին պահելու վայրի պատասխանատու հերթապահն ստուգում է կալանավորվածներին պահելու վայր բերված անձին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` նկարով` անձը հաստատող այլ փաստաթուղթ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ձերբակալված լինելու դեպքում` ձերբակալելու մասին արձանագրությունը, հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրությունը և սահմանված կարգով տրված` դատվածության մասին տեղեկանքը:

Ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահն ստուգում է ուղղիչ հիմնարկ բերված անձին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ, դատավճիռը, ինչպես նաև դատարանի որոշումը կատարման հանձնելու մասին կարգադրությունը: Եթե անձն ուղղիչ հիմնարկ է բերվում կալանավորվածներին պահելու վայրից կամ այլ ուղղիչ հիմնարկից, ապա ստուգվում է նաև նրա անձնական գործը:

Ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահը կազմում է հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրություն, եթե անձը չի բերվում այլ ուղղիչ հիմնարկից:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահը, համոզվելու համար, որ փաստաթղթերը լրացված են տվյալ կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ, անցկացնում է անձնական տվյալների վերաբերյալ ստուգողական հարցում և դրա արդյունքները համեմատում իրեն ներկայացվող փաստաթղթերում առկա տվյալների հետ:

Սույն կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ չի ընդունվում:

(6-րդ կետը փոփ. 15.03.07 N 293-Ն)

7. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունելու համար անհրաժեշտ են նաև երեխայի ծննդյան վկայականը կամ երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող այլ փաստաթուղթ:

Երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում երեխան կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ չի ընդունվում, և դրա մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հայտնում է իրավասու մարմիններին: Մինչև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը կամ իրավասու մարմինների կողմից երեխային վերցնելը` երեխան պահվում է կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում:

 (7-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

8. Կալանավորված անձանց` կալանավորվածներին պահելու վայր և դատապարտյալներին ուղղիչ հիմնարկ ընդունելիս համապատասխան մատյանում գրանցվում են հետևյալ տվյալները`

1) տեղեկություններ կալանավորված անձի կամ դատապարտյալի մասին (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը).

2) կալանավորման կամ դատապարտման հիմքերը.

3) կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր և դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունելու օրը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը:

Կալանավորվածներին պահելու վայր տարանցումով բերված կալանավորված անձը կամ դատապարտյալն ընդունվում և նշանակման վայր է ուղարկվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (այսուհետ` քրեակատարողական վարչություն) պետի հրամանով:

9. Կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր, իսկ դատապարտյալն ուղղիչ հիմնարկ ընդունվելիս նախնական բժշկական զննությունը սահմանված կարգով անցնում են կարանտինային բաժանմունքում:

10. Կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր, իսկ դատապարտյալն ուղղիչ հիմնարկ ընդունվելուց հետո բժշկական հետազոտություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պայմաններին ծանոթանալու նպատակով` մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում են կարանտինային բաժանմունքի` այդ նպատակով նախատեսված խցերում:

11. Կարանտինային բաժանմունքի խցում տեղավորվելուց անմիջապես հետո` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը նրա իրավունքների և պարտականությունների, սույն կանոնակարգի, կալանավորման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու դեպքերի մասին տեղեկացնում է կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ, իսկ դրա մասին տեղեկանքը (N 1 ձև) կցվում է նրա անձնական գործին:

12. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կարանտինային բաժանմունքում անձն ապահովվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին պահելու համար սահմանված անհրաժեշտ գույքով, սննդով, անկողնային պարագաներով և սույն կանոնակարգով նախատեսված այլ իրերով, օգտվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի համար օրենքով և սույն կանոնակարգով նախատեսված բոլոր իրավունքներից, ինչպես նաև կրում է օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պարտականություններ: Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարանտինային բաժանմունքում պահվում է նվազագույնը նույն պայմաններում, ինչպիսի պայմաններում կալանավորված անձը կամ դատապարտյալը պահվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի այլ խցում կամ կացարանում:

13. Կալանավորվածներին պահելու վայր ընդունվող կալանավորված անձը և ուղղիչ հիմնարկ ընդունվող դատապարտյալը սույն կանոնակարգով սահմանված կարգով պարտադիր ենթարկվում են անձնական խուզարկության, իսկ նրանց իրերը` զննության:

Կալանավորվածներին պահելու վայր ընդունվող կալանավորված անձը և ուղղիչ հիմնարկ ընդունվող դատապարտյալը ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման:

14. Այն անձինք, ովքեր կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ են բերվում կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով կամ հիվանդությամբ, ուղարկվում են համապատասխան բժշկական ուղղվածություն ունեցող` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ, իսկ եթե այդ հիմնարկում նրանց պահելը նույնպես վտանգավոր է կյանքի համար, ապա կալանավորված անձինք կամ դատապարտյալները սահմանված կարգով ուղարկվում են քաղաքացիական հիվանդանոց:

Անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

15. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների` կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում նրանք տեղաբաշխվում են ըստ խցերի կամ կացարանների, որտեղ կալանավորված անձինք կամ դատապարտյալները փոխադրվում են կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով ավարտվելուց հետո: Կալանավորված անձինք ըստ խցերի տեղաբաշխվում և կալանավորվածներին պահելու վայրերում անջատ են պահվում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ դատապարտյալներն ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի համաձայն` հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը:

16. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին առողջական վիճակի հիմքով անջատ պահելու դեպքերում նրանք տեղաբաշխվում են բժշկական սպասարկման համապատասխան ստորաբաժանման ղեկավարի եզրակացության հիման վրա:

Անչափահասները, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք կարող են տեղավորվել իրենց վիճակի առանձնահատկություններին համապատասխան պայմաններ ունեցող խցերում կամ կացարաններում:

 

III. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

17. Կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագծի կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նրա հիմնական իրավունքներից ու պարտականություններից:

18. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ժամանակը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու և պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

19. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին դիմում է «Դուք»-ով և կոչում «քաղաքացի» կամ «քաղաքացուհի» կամ, համապատասխանաբար, «կալանավորված» կամ «դատապարտյալ»` ավելացնելով ազգանունը: Կալանավորված անձինք և դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը:

20. Կալանավորված անձանց և դատապարտյալների պարտականությունները սահմանվում են օրենքով:

21. Կալանավորվածներին պահելու վայրի խցում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար սահմանվում է հերթապահություն:

22. Դատապարտյալը պարտավոր է հագուստի վրա (վերնազգեստի վերին ձախ հատվածում) կրել միասնական նմուշի անվանական կրծքանշան (90 մմ x 55 մմ չափսի)` բացառությամբ անչափահաս կամ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի: Կրծքանշանը պատրաստվում է պոլիէթիլենային նյութով պատված ստվարաթղթից, լինում է ցանկացած գույնի` բացի կարմիր, սև կամ կապույտ գույներից: Կրծքանշանի վրա գրվում է դատապարտյալի ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը և խմբի համարը, իսկ եզրերով անցնում է 5 մմ լայնությամբ եզրագիծ:

23. Կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է`

1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն կանոնակարգի N 2 ձևով արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք.

2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը.

3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.

4) փչացնել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի` օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.

5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից, սարքավորումներից.

6) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ (անչափահաս դատապարտյալների համար ուղղիչ հիմնարկի տարածքում կարող են կազմակերպվել կենդանի բնության անկյուններ).

7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ և թմրանյութեր, զբաղվել մոլախաղերով.

8) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը, վարագուրել այն.

9) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության աղբյուրի վերանորոգման աշխատանքներ.

10) հակաճառել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում պահպանություն և հսկողություն իրականացնող վարչակազմի ներկայացուցչին, հրաժարվել կամ խուսափել նրա օրինական կարգադրությունների կատարումից.

11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ.

12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.

13) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` դուրս գալ արտադրական և բնակելի գոտիների մեկուսացված տեղամասերի սահմաններից.

14) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ կացարաններում, խցերում և արտադրական գոտիներում.

15) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով.

16) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.

17) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` բարձրանալ շենքերի, արտադրամասերի, շինությունների և այլ կառույցների տանիքները, մոտենալ ներքին արգելագոտու պարսպին.

18) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` լքել աշխատանքային վայրը և այն շինությունը, որտեղ անցկացվում են զանգվածային միջոցառումներ.

19) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը.

20) աշխատավայրում պահել սննդամթերք.

21) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:

Սույն կետի 8-րդ և 15-րդ ենթակետերով սահմանված արգելքները չեն տարածվում բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների վրա:

24. Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից ընդունված որոշման մեջ նշվում են դատապարտյալի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով դատապարտվել է դատապարտյալը, պատժի փաստացի կրած ժամանակը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը:

Որոշումը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

25. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի անցագիր (N 3 ձև): Կալանավորված անձանց պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած դատապարտյալի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատիժը կրելու սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ գործողության ժամկետի երկարաձգման մասին:

Մինչև անցագիր տալը` դատապարտյալը ծանուցվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնների մասին: Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին արձանագրություն (N 4 ձև), որն ստորագրվում է նաև դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

26. Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտյալի` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:

27. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը բնակվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչական սահմաններում` սահմանված կարգով հսկողության տակ գտնվող` իրեն հատկացված վայրում:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալների` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է:

28. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը ոչ աշխատանքային ժամերին գտնվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում։ Նրա նկատմամբ տարածվում են ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի համար սույն կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնների պահանջները:

29. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի որոշման հիման վրա դատապարտյալը զրկվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած դատապարտյալի կողմից վարքագծի կանոնների խախտման կամ աշխատանքի բնույթը փոխվելու դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են դատապարտյալի անվանական տվյալները և առանց պահախմբի կամ ուղեկցորդման` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում դատապարտյալի անցագիրը հետ է վերցվում և կցվում դատապարտյալի անձնական գործին:

30. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`

1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը,

2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին,

3) կալանավորված անձանց պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց հետո այն հանձնել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի համապատասխան ներկայացուցչին,

4) աշխատանքային ժամերին չլքել աշխատավայրը,

5) անցագիրը չտրամադրել այլ անձանց:

31. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան սահմանված միասնական նմուշի կամ քաղաքացիական հագուստ:

 

IV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

32. Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկման և անձնական հիգիենայի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմաններն ապահովվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից հասարակական համակեցության կանոնների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համաձայն:

34. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման առաջնահերթ պայման է հանդիսանում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքի, շենքերի և շինությունների, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների, կենցաղային իրերի ու պարագաների ամենօրյա մաքրության ապահովումը:

35. Կալանավորված անձը և դատապարտյալը պարտավոր են ապահովել իրենց անձնական հիգիենայի պահպանման կանոնների պահանջների կատարումը, որոնց պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից:

36. Յուրաքանչյուր կալանավորված անձ կամ դատապարտյալ պատասխանատու է իր բնակելի խցի կամ կացարանի մաքրության պահպանման համար: Նա պետք է մաքուր և առանձնացված պահի իրեն հատկացված հիգիենայի անհրաժեշտ պարագաները, հագուստն ու կենցաղային իրերը, լոգանք կամ ցնցուղ պետք է ընդունի կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում` առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում` ավելի հաճախակի, եթե դա անհրաժեշտ է ընդհանուր հիգիենայի պահպանման համար, հետևի իրեն, ունենա կոկիկ արտաքին տեսք և մաքուր քնելատեղ:

37. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պայմանները և կանոնները պահպանելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին ապահովում է համապատասխան միջոցներով, այդ թվում` հիմնական մաքրող միջոցներով և նյութերով:

 

V. ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

38. Կալանավորված անձը կամ դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կարող է իր հաշվին ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ:

39. Կալանավորներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը պայմանագիր է կնքում առևտրային կազմակերպությունների հետ (այսուհետ՝ մատակարար), կալանավորված անձանց և դատապարտյալների համար անկանխիկ ձևով լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ մատակարարելու վերաբերյալ:

(39-րդ կետը խմբ. 20.05.10 N 599-Ն) 

39.1. Հիմնարկի կրպակն սպասարկող աշխատողը (այսուհետ՝ կրպակավար) հիմնարկի ֆինանսական ստորաբաժանումից տեղեկանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում առկա գումարի մասին` ստանալով հայտի ձևաթուղթ (ձև N 2.1) (այսուհետ՝ հայտ), որտեղ լրացված են հայտի 1-ին մասում պահանջվող տվյալները:

(39.1-ին կետը լրաց. 20.05.10 N 599-Ն) 

39.2. Կրպակավարը`

1) մատակարարի կողմից ներկայացված գնացուցակը ծանոթացնում է անձնական հաշվում գումար ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին և նրան տրամադրում հայտը՝ 2-րդ մասի 2-րդ և 3-րդ սյունակներն անձամբ լրացնելու համար.

2) ամփոփում է հայտերն ըստ ապրանքատեսակների քանակի և գումարի ու հանձնում հիմնարկի ֆինանսական ստորաբաժանմանը՝ գումարը մատակարարին փոխանցելու համար.

3) մատակարարից ամփոփ ցուցակի համաձայն ստացված ապրանքները համապատասխանաբար անձամբ հանձնում է հայտեր ներկայացրած կալանավորված անձանց և դատապարտյալներին.

4) հայտերի հավաքումը, ամփոփումը և ապրանքների տրամադրումը կախված անհրաժեշտությունից կատարվում է հնարավորինս կարճ ժամկետում՝ շաբաթական պարբերությամբ:

(39.2-րդ կետը լրաց. 20.05.10 N 599-Ն)

39.3. Հայտ ներկայացրած կալանավորված անձը կամ դատապարտյալը`

1) անձամբ լրացնում է իր հայտի 3-րդ մասի պահանջվող տվյալները և ստորագրում՝ դրանով հավաստելով ապրանքների ստացումը.

2) ստորագրելով քրեակատարողական հիմնարկի ֆինանսական ծառայությունում պահվող իր անձնական քարտում՝ տեղեկանում է տվյալ ամսվա ընթացքում իր անձնական հաշվին մուտք եղած աշխատավարձի, կենսաթոշակի կամ այլ գումարների և ըստ հայտերով ելքագրված գումարների մասին:

(39.3-րդ կետը լրաց. 20.05.10 N 599-Ն)

40. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կամ դատապարտյալի` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ժամանած մերձավոր ազգականներին կամ այլ անձանց տեղեկացնում է, որ նրանք հնարավորություն ունեն կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակի կամ խանութի միջոցով ձեռք բերելու սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ` դրանք կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխանցելու նպատակով:

41. Կալանավորված անձինք իրավունք ունեն իրենց հաշվին օգտվելու հետևյալ լրացուցիչ վճարովի կենցաղային ծառայություններից`

1) կենցաղային իրերի վարձույթ կամ տրամադրում,

2) լվացքատան, քիմմաքրման ծառայություններ,

3) լրացուցիչ լոգանք ընդունելու հնարավորություն,

4) կոշկակարի, դերձակի ծառայությունների տրամադրում:

Կալանավորված անձինք և դատապարտյալներն իրավունք ունեն իրենց հաշվին օգտվելու նաև այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից:

42. Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորվածներին պահելու վայրի կրպակի կամ խանութի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի որոշած այլ միջոցով ապահովում է համապատասխան պայմաններ` կալանավորված անձանց կամ դատապարտյալների լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունքի իրականացման համար:

 

VI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

43. Կալանավորված անձին կամ դատապարտյալին անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են`

1) մահճակալ,

2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն,

3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե),

4) սույն կանոնակարգով սահմանված միասնական նմուշի հագուստ (կալանավորված անձանց միասնական նմուշի հագուստ տրամադրվում է անհրաժեշտության դեպքում),

5) անձնական հիգիենայի պարագաներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:

Նշված գույքը կալանավորված անձին կամ դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ընթացքում անվճար տրվում է ժամանակավոր օգտագործման համար` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին անձնական օգտագործման նպատակով կարող է տրամադրվել նաև այլ գույք:

44. Ելնելով խցում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվից` ընդհանուր օգտագործման համար յուրաքանչյուր խցին տրամադրվում են սեղանի խաղեր (բացառությամբ զառով խաղերի), խցի մաքրության պահպանման համար անհրաժեշտ առարկաներ, իսկ կենցաղում օգտագործվող կտրող-ծակող առարկաները կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տրվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:

(44-րդ կետը լրաց. 28.07.11 N 1032-Ն)

45. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը կամ դատապարտյալն ստանում է երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ և իրեր:

46. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի խուցն առնվազն պետք է ապահովված լինի սեղանով, նստարանով կամ աթոռով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով, ռադիոընդունիչով և աղբամանով:

Խցերում սարքավորվում են սանհանգույց և լվացարան` խմելու ջրի ծորակով:

47. Կալանավորված անձի կամ դատապարտյալի` յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ ցնցուղով լոգանք ընդունելու տևողությունը պետք է կազմի առնվազն 15 րոպե:

48. Կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը, իսկ նրանց ցանկության դեպքում ապահովվում են տարվա եղանակներին, կլիմայական պայմաններին և սեռին համապատասխան` դատապարտյալների համար նախատեսված միասնական նմուշի հագուստով:

49. Կալանավորված անձի կամ դատապարտյալի հագուստի և անկողնային պարագաների լվացումը կազմակերպվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից, կամ կալանավորված անձանց և դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու լվացքատնից, համապատասխան կենցաղային տեխնիկայից և չորանոցից:

50. Դատապարտյալն ապահովվում է միասնական նմուշի հագուստով` ըստ տարվա եղանակի, կլիմայական պայմանների, ինչպես նաև` հաշվի առնելով նրա սեռը:

Դատապարտյալի հագուստը չպետք է որևէ կերպ ճնշի կամ նվաստացնի նրան:

51. Արական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`

1) ձմեռային գլխարկ` կազմված է գլխարկի գագաթամասից, հովհարից, կարված է սև գույնի արհեստական մորթուց: Ականջապանակներով և ծածկակալով գլխարկները կարված են մուգ մոխրագույն մահուդից,

2) ամառային գլխարկ` սև բամբակյա գործվածքից է, կազմված է հովհարից, օվալաձև հատակից, ուղղանկյուն կողքամասից,

3) կիսավերարկու` սև բամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով,

4) բամբակաբաճկոն` սև բամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, կանգուն օձիքով, կոճկվում է կոճակներով,

5) տաբատ` սև բամբակյա գործվածքից է, տաք ներդիրով, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով,

6) բամբակյա հագուստի կուրտկան սև կտորից է, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, տաբատը` մուգ մոխրագույն կտորից, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով,

7) վերնաշապիկ` սև բամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, թևքերը` թևքածալով:

52. Իգական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`

1) գլխաշորեր` կիսաբրդյա, սև կամ մուգ կապույտ գույնի բամբակյա, նկարազարդ,

2) կիսավերարկու` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով,

3) բաճկոն` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով,

4) տաբատը նկարագրությամբ և ձևով նման է սույն կանոնակարգի 51-րդ կետի 5-րդ ենթակետում նկարագրված տաբատին,

5) զգեստ-կոստյումի ժակետը կարված է սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, կանացի անթև զգեստը սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, Y-աձև կտրվածքով,

6) զգեստ` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, ծալովի օձիքով, կիսաթև,

7) բլուզ` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, երկարաթև, կոճկվում է կոճակներով:

 

VII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

 

53. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ:

54. Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, հանգստի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբաղվածության և այլ ժամերը:

55. Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (N 5 ձև) հաստատվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի հրամանով և տեղեկացվում է որպես ի գիտություն` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, կալանավորված անձանց, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց: Օրվա կարգացուցակը փակցվում է խցերում և կացարաններում:

56. Կալանավորված անձանց սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` խցերում:

57. Դատապարտյալների սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում` խցերում, իսկ կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներում` ճաշարաններում:

Տեխնիկատնտեսական սպասարկման կամ այլ աշխատանքներում ներգրավված դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ կարող են սնունդն ընդունել առանձին:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման` ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս սահմանված կարգով գտնվող դատապարտյալի սննդի ընդունումը կարող է կազմակերպվել դաշտային ճաշարաններում:

58. Կալանավորվածներին պահելու վայրի տարածքում խցերից դուրս, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալների` խցերից դուրս տեղաշարժն իրականացվում է վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով` բացառությամբ զբոսանքի վայրերի:

Խցերից դուրս տեղաշարժն արգելվում է ավարտակոչից մինչև վերկաց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

59. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի տեղաշարժն իրականացվում է ազատ` այդ նպատակով նախատեսված վայրերում, իսկ ուղղիչ հիմնարկի մյուս տարածքներում` վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով և թույլտվությամբ:

60. Արգելվում է դատապարտյալի տեղաշարժը բնակելի գոտու սահմաններից դուրս` ավարտակոչից մինչև վերկաց:

61. Կալանավորված անձի և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով` ըստ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

62. Կալանավորված անձը կամ փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Կալանավորված անձի կամ դատապարտյալի զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է համապատասխան մատյանում (N 6 ձև):

63. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի զբոսանքի ժամանակահատվածում զբաղվելու չարգելված ցանկացած գործողությամբ:

64. Զբոսանքն անցկացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:

 

VIII. ՓԱԿ, ԿԻՍԱՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ԵՎ ԲԱՑ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

65. Փակ, կիսափակ, կիսաբաց, բաց և բուժական ուղղիչ հիմնարկների շենքերում և շինություններում, ելնելով դատապարտյալներին պահելու` օրենքով նախատեսված պայմանների առանձնահատկություններից, պարտադիր տեղակայվում են բնակելի կացարանները կամ խցերը, հիմնարկի վարչակազմի աշխատասենյակները, ճաշարանը, կրպակը կամ խանութը, բուժկետը, դպրոցը, զբաղվածության, մշակութային միջոցառումների անցկացման և տեսակցության սենյակները, գրադարանը, բաղնիքը, լվացքատունը, պատժախցերը և անձնական իրերի պահախցերը:

 66. Դատապարտյալները բաց ուղղիչ հիմնարկի սահմանների մասին տեղեկացվում են կարանտինային բաժանմունքում գտնվելու ժամանակ, ինչի մասին կազմվում է արձանագրություն (N 7 ձև)` դատապարտյալի ստորագրությամբ, և կցվում նրա անձնական գործին:

67. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, օրինապահ վարքագիծ դրսևորող և դրական բնութագրվող դատապարտյալը, եթե ամուսնացած է և ունի հիմնական աշխատանք, հիմնարկի պետի թույլտվությամբ կարող է բնակվել նաև իր ընտանիքի հետ` հիմնարկի սահմաններում գտնվող, նշված նպատակի համար նախատեսված հանրակացարանում:

68. Դատապարտյալները բաց ուղղիչ հիմնարկում պահվում են առանց պահախմբի:

69. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ գումար և թանկարժեք իրեր:

70. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կրթությունը կարող է կազմակերպվել ստացիոնար ձևով, որը չպետք է խոչընդոտի պատիժը կրելու կարգը և պայմանները:

71. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկում անջատ պահելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բուժական և առողջապահական խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից:

72. Առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները բուժական ուղղիչ հիմնարկում պահվում են հատուկ առանձնացված և խցային հիվանդասենյակներում:

73. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ է տեղափոխվել հիվանդության ձևացման (սիմուլյացիա) կամ անդամախեղության դեպքերի պատճառով, ապա բուժական ուղղիչ հիմնարկում նրա անցկացրած ժամանակահատվածը չի հաշվարկվում տույժը կրելու ժամկետի մեջ:

74. Բուժական ուղղիչ հիմնարկի օրվա կարգացուցակը ներառում է բուժական միջոցառումներ: Կալանավորված անձանց և դատապարտյալների ներկայությունն ստուգվում է ըստ մեկուսացված մասերի կամ հիվանդասենյակների քանակական հաշվարկի և ազգանունների ընթերցման միջոցով` օրական 2 անգամից ոչ պակաս:

75. Երկարատև տեսակցությունները տրամադրվում են ըստ տվյալ դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունների, եթե նրա մոտ բացակայում են բժշկական հակացուցումները:

76. Կալանավորված անձի կամ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է համաձայն բժշկական ցուցումների` ըստ նրա աշխատունակության աստիճանի և բուժական ուղղիչ հիմնարկի պայմաններում նրան համապատասխան աշխատանքում ներգրավելու հնարավորության:

77. Անձնական կամ այլ շահադիտական դրդումներով ինքնախեղման և հիվանդության ձևացման դիմած կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, և նրա նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված տույժի միջոցները: Ինքնախեղման և հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական քննության միջոցով համապատասխան մասնագետի տված եզրակացության հիման վրա:

(77-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

78. Կալանքի դատապարտված անձը պահվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն կանոնակարգով փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի համար սահմանված կարգին և պայմաններին համապատասխան` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված առանձնահատկությունները:

 

IX. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

79. Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք և դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում տեղավորվում են այնպես, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցվի այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփումը:

Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ, յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ խցերը կամ կացարաններն ապահովվում են տաք ջրով:

80. Կալանավորված կամ դատապարտյալ կինը ծննդաբերության նպատակով պետք է փոխադրվի համապատասխան բաժանմունք ունեցող` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ: Եթե դա հնարավոր չէ, ապա ծննդկանին կարող են տեղավորել կալանավորվածներին պահելու վայրին կամ ուղղիչ հիմնարկին առավել մոտ տեղակայված առողջապահական հաստատությունում` սահմանված կարգով ապահովելով համապատասխան հսկողություն: Կալանավորված անձին ծննդատուն տեղափոխելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը դրա մասին տեղյակ է պահում քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին:

81. Հղի կանայք կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք սննդով և այլ պարագաներով ապահովվում են սահմանված չափաբաժինների համաձայն: Բացի դրանից` պետք է ապահովվի մանկական սնունդ` առողջապահության համակարգի մանկական հաստատություններում գտնվող համապատասխան տարիքի երեխաների համար նախատեսված նորմերով: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք ստանում են երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ:

82. Երեխա ունեցող անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված` կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ:

83. Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների ծանր հիվանդության, ինչպես նաև նրանց կողմից ծնողական պարտականությունների բարեխղճորեն չկատարման, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջների պարբերաբար խախտման դեպքերում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրավունք ունի երեխային ժամանակավորապես ազգականներին կամ այլ անձանց հանձնելու կամ մանկական հաստատությունում տեղավորելու մասին միջնորդություն ներկայացնելու դատարան:

Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը կամ դատապարտյալը երեխային կարող է ազգականներին կամ այլ անձանց հանձնել` սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է ամեն կերպ աջակցել նրան:

84. Երեխային ազգականներին հանձնելու համար անհրաժեշտ է կալանավորված անձից կամ դատապարտյալից ճշտել, թե ով կարող է իր վրա վերցնել երեխայի խնամքը: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալն ազգականներ չունի, ապա կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` երեխային ժամանակավորապես մանկական հաստատություն հանձնելու համար:

85. Անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ:

86. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անչափահաս կալանավորված անձի կամ դատապարտյալի ազատ ժամանակը նպատակաուղղված կազմակերպելու ուղղությամբ:

87. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված զբոսանքի վայրերը պետք է հարմարեցված լինեն ֆիզիկական վարժությունների, զանազան խաղերով ու սպորտով զբաղվելու համար:

 

X. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ԶՆՆՈՒՄ ԵՎ ԱՌԳՐԱՎՈՒՄ

 

88. Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի (N 2 ձև) ներթափանցումը, ինչպես նաև քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրականացվում են կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայր և ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց անձնական խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրերի զննումներ և առգրավումներ:

Սույն կետում նշված գործողությունները կատարվում են առնվազն երկու քրեակատարողական ծառայողի մասնակցությամբ:

Անձնական խուզարկությունը կատարվում է անձի պատիվն ու արժանապատվությունը չոտնահարելու սկզբունքով` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը:

Արգելվում է անձնական խուզարկություն կատարելը` հակառակ սեռի ներկայացուցչի կողմից:

89. Կալանավորված անձը կամ դատապարտյալն անձնական խուզարկության ենթարկվում է կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունվելիս և ազատվելիս, դրա տարածքից իրավական ցանկացած այլ հիմքով դուրս գալիս, տեսակցությունից առաջ և հետո, խուց, կացարան կամ պատժախուց տեղափոխվելիս, քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց կամ պաշտպանի հետ հանդիպելուց առաջ և հետո:

(89-րդ կետը լրաց. 28.07.11 N 1032-Ն)

90. Այլ անձինք անձնական խուզարկության ենթարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելուց առաջ և հետո: Նրանցից պահանջվում է ցույց տալ հագին եղած հագուստի գրպանների, պայուսակների պարունակությունը և իրենց մոտ գտնվող իրերը: Անհրաժեշտության դեպքում քրեակատարողական ծառայողի պահանջով տրամադրվում է հագին եղած հագուստը` այն զննելու նպատակով` առանց նսեմացնելու կամ նվաստացնելու խուզարկման ենթարկվողի անձը:

Այլ անձանց անձնական խուզարկությունն իրականացվում է մեկուսացված սենյակում, որտեղ առկա է բավարար լուսավորություն և անհրաժեշտ ջերմաստիճան: Անձնական խուզարկությանը չպետք է ներկա գտնվեն հակառակ սեռի անձինք:

Անձնական խուզարկությունից առաջ համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից առաջարկվում է ինքնակամ ներկայացնել խուզարկվողի մոտ գտնվող իրերը և առարկաները, իսկ արգելված իրերի կամ առարկաների առկայության դեպքում` դրանք ինքնակամ հանձնել:

91. Խուզարկության ավարտից հետո խուզարկվողի մոտ թողնվում են միայն այն առարկաները և սննդամթերքը, որոնք արգելված չեն սույն կանոնակարգով:

92. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավման ենթակա առարկաների հայտնաբերման դեպքում կազմվում է արձանագրություն արգելված իրերի հայտնաբերման և առգրավման մասին: Արձանագրությունն ստորագրվում է խուզարկություն կատարող անձանց և խուզարկության ենթարկված անձի կամ զննման ենթարկված իրեր ունեցող անձի կողմից: Վերջինիս կողմից արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

93. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից չհանված` առգրավված իրերը կամ առարկաներն ի պահ են հանձնվում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ հայտնաբերված դրամը փոխանցվում է համապատասխանաբար կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին:

(93-րդ կետը փոփ. 28.07.11 N 1032-Ն)

94. Եթե կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավվել են այնպիսի տեսակի կամ այնպիսի քանակությամբ արգելված իրեր կամ առարկաներ, որոնք կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին ի պահ հանձնելը նպատակահարմար չէ, ապա կալանավորված անձին կամ դատապարտյալին առաջարկվում է դրանք իր հաշվին ուղարկել իր մատնանշած անձին:

95. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավված` քաղաքացիական շրջանառությունից հանված իրերը կամ առարկաները հանձնվում են իրավասու մարմիններին:

96. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավված այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, ուղարկվում են համապատասխան մարմիններ, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:

97. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումն իրականացվում է պարտադիր կարգով, իսկ հագուստը ենթակա է զննության, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ վերջինիս կողմից փորձ է արվում արգելված իր կամ առարկա անցկացնելու: Նշված անձանց հագուստի զննումն իրականացվում է նույն սեռին պատկանող քրեակատարողական ծառայողի կողմից:

98. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված իրերի ու առարկաների ցանկը և առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել: Զննման ընթացքում առաջարկվում է ցույց տալ պայուսակի, ճամպրուկի, փաթեթի կամ այլ պահոցի պարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` զննման համար տրամադրել նաև հագուստը:

99. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ`

1) հացաբուլկեղենը կտրատվում է,

2) պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ,

3) ձուկը կտրատվում է մասերի,

4) պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների,

5) սորուն մթերքները (շաքարավազ, աղ և այլն) լցվում են մեկ այլ տարայի մեջ,

6) ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են,

7) կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատվում են կտորների,

8) բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ,

9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով:

Զննումը կատարվում է այնպես, որպեսզի մթերքները և իրերը չկորցնեն նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները: Անհրաժեշտության դեպքում այդ նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ:

100. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ արգելված իրերի հայտնաբերման դեպքում առաջարկվում է դրանք թողնել այդ նպատակով ստեղծված պահախցերում` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու նպատակով, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

101. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից հանված իրերի կամ առարկաների հայտնաբերման դեպքում դրանք առգրավվում են համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից` կազմելով դրանց հայտնաբերման և առգրավման մասին արձանագրություն:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ առգրավված իրերը կամ առարկաները հանձնվում են իրավասու մարմիններին:

102. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ առգրավված այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, հանձնվում են համապատասխան մարմիններին, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:

103. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում հայտնաբերված տիրազուրկ գույքի տնօրինման հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

104. Կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Կալանավորված անձինք և դատապարտյալները կարող են ներգրավվել ցանկացած աշխատանքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված աշխատանքների:

105. Կալանավորված անձինք և դատապարտյալները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունեն աշխատանքի վարձատրության իրավունք։ Ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթվա դեպքում` կալանավորված անձանց կամ դատապարտյալների աշխատանքը վարձատրվում է աշխատաժամանակին կամ կատարված աշխատանքին համապատասխան։

106. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները, բացի կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների հետ ունեցած աշխատանքային հարաբերություններից, նման հարաբերությունների մեջ կարող են մտնել նաև այլ գործատուների հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և տվյալ գործատուի միջև համաձայնության առկայությունը:

107. Կալանավորվածներին պահելու վայրերում, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում կազմակերպվում են աշխատանքային զբաղվածության խցեր` կալանավորված անձին խցային պայմաններում աշխատանքներում ներգրավելու նպատակով։

Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները կարող են աշխատանքներում ներգրավվել նաև իրենց խցերում, եթե այդ աշխատանքների իրականացմամբ չեն խախտվում տվյալ խցում առկա մյուս կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքները` պահպանելով սանիտարահիգիենիկ, աշխատանքային անվտանգության և հակահրդեհային կանոնները։

108. Կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներում կարող են կազմակերպվել արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության աշխատանքային զբաղվածության խցեր կամ գոտիներ:

109. Ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում կարող է ներգրավվել միայն առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը: Համապատասխան պայմանագրում պարտադիր պետք է նշվեն նաև տվյալ աշխատանքներում ներգրավված դատապարտյալի` ուղղիչ հիմնարկից դուրս գտնվելու ժամերը:

110. Առանց վարձատրության ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար, դատապարտյալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, հիմնարկի պետն ընդունում է որոշում նրան տվյալ աշխատանքներում ներգրավելու մասին: Որոշման մեջ նշվում են ընդունման օրը, վայրը, համառոտ բովանդակությունը` կատարվող աշխատանքներում ներգրավվող դատապարտյալների թիվը, աշխատանքների բնույթը, աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու ծառայությունները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:

111. Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքներում ներգրավվում է ոչ հանգստյան ժամերին` օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:

 

XII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

112. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին կրթությունը` պետության հաշվին, իսկ բարձրագույն և հետբուհական կրթությունը` նրանց հաշվին կազմակերպելու համար:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կարող է կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպել նաև ոչ նրանց հաշվին` համագործակցելով այլ կազմակերպությունների հետ:

Կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկներում կրթությունը կազմակերպվում և իրականացվում է պետական կրթական ծրագրերին համապատասխան:

113. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական կրթությունն իրականացվում է դրսեկության և հեռավար ձևերով` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

Դրսեկության ձևով կարող են իրականացվել նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի հանրակրթությունը և նախնական մասնագիտական կրթությունը` բացառությամբ անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների:

114. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների նախնական մասնագիտական ուսուցումը կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկում կազմակերպելիս` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը`

1) իրականացնում է կրթություն չունեցող, ինչպես նաև մասնագիտություն չունեցող և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառում,

2) ստեղծում է ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ,

3) վերահսկում է ուսումնական հաստատության անձնակազմի կողմից սույն կանոնակարգի պահանջների պահպանումը,

4) ապահովում է ուսումնական հաստատության անձնակազմի անվտանգությունը` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում գտնվելու ընթացքում:

(114-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

115. Ուսումնական հաստատության ղեկավարությունը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին սահմանված կարգով կարող է ներկայացնել միջնորդություն` դրականորեն բնութագրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին խրախուսանքի ներկայացնելու համար:

116. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների կրթությունը խրախուսվում և հաշվի է առնվում նրանց ուղղման աստիճանը որոշելիս։

117. Կալանավորված անձի և դատապարտյալի կրթությունը չպետք է խոչընդոտի սույն կանոնակարգի պահանջների կատարմանը:

 

XIII. ԳՐՔԵՐԻՑ, ԱՄՍԱԳՐԵՐԻՑ ԵՎ ԹԵՐԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

118. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օգտվում է կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում եղած պարբերական մամուլից և գրականությունից:

Կալանավորված անձինք կամ դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի աշխատողի միջոցով` իրենց հաշվին կամ բաժանորդագրության ձևով ձեռք բերված գրականությունից և պարբերական մամուլից, որի համար կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետին:

Բաժանորդագրության ձևակերպումը կատարում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը: Բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվից: Բաժանորդագրությունը ձևակերպվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի փոստային հասցեով:

119. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում կազմակերպվում են գրադարաններ:

Կալանավորվածներին պահելու վայրում և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում` գրադարանում առկա գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների` գրադարանավարին տրված պատվերների հիման վրա:

Կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալներն օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:

 

XIV. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՈՐԾ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

120. Ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միավորումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:

121. Դատապարտյալների ինքնագործ միավորման կազմավորման հիմքը նրանց կողմից ուղղիչ հիմնարկի պետին ներկայացված համապատասխան դիմումն է, որում նշվում են միավորման տեսակը, անդամների թիվը, գործունեության նպատակները և խնդիրները:

122. Ուղղիչ հիմնարկի պետը համապատասխան դիմումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանում նշված տեղեկատվության իրական նպատակները և ընդունում որոշում ինքնագործ միավորման կազմավորումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին:

123. Դատապարտյալների ինքնագործ միավորում կազմավորելու մասին դիմումը կարող է մերժվել, կամ ստեղծված միավորումը կարող է ապակազմավորվել, եթե այն կրում է ձևական բնույթ, հակասում է պատիժը կատարելու նպատակներին, կարգին և պայմաններին, հետապնդում է շահադիտական կամ հակաօրինական այլ գործողություններ կատարելու նպատակներ: Տվյալ դեպքում հաշվի են առնվում միավորման մեջ ընդգրկվող կամ ընդգրկված դատապարտյալի կամ դատապարտյալների անձը, պատիժը կրելու ընթացքում նրա կամ նրանց ցուցաբերած վարքագիծը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

124. Դատապարտյալների ինքնագործ միավորումը պետք է ունենա ղեկավար կամ առնվազն երեք անձից բաղկացած ղեկավար խումբ, որոնք ընտրվում են միավորման մեջ ընդգրկված անդամներից, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայությամբ անցկացված բաց քվեարկության արդյունքների հիման վրա անդամների կողմից տրված ձայների քվեների պարզ մեծամասնությամբ:

125. Ինքնագործ միավորման ղեկավարի կամ ղեկավար խմբի անդամների փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում ուղղիչ հիմնարկի վարչակազմին, և տասնհինգ օրվա ընթացքում` սահմանված կարգով անցկացվում են նոր ընտրություններ:

126. Դատապարտյալների ինքնագործ միավորման անունից հանդես է գալիս միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը: Համապատասխան այլ միությունների և կազմակերպությունների հետ կապն ու համագործակցությունն իրականացվում են նրանց միջոցով:

127. Դատապարտյալների ինքնագործ միավորումն իր գործունեությունն իրականացնում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի գիտությամբ և սերտ համագործակցությամբ: Արտաքին աշխարհի հետ կապն ապահովում է հիմնարկի վարչակազմը:

128. Ինքնագործ միավորումների անդամները չեն օգտվում լրացուցիչ արտոնություններից և չեն ազատվում դատապարտյալի համար ուղղիչ հիմնարկի օրվա կարգացուցակով նախատեսված` պարտադիր համարվող միջոցառումներից:

129. Դատապարտյալների ինքնագործ միավորումը համապատասխան միջոցառման կազմակերպման համար նախօրոք դիմում է ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որն ստեղծում է անհրաժեշտ պայմաններ` դատապարտյալների ինքնագործ միավորման կողմից կազմակերպված միջոցառումների բնականոն անցկացման համար: Անցկացվող միջոցառումը ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե այն դուրս է գալիս որոշված նպատակների սահմաններից ու վտանգում է դատապարտյալների և ուղղիչ հիմնարկում գտնվող այլ անձանց անվտանգությունը:

130. Դատապարտյալի` ինքնագործ միավորման մեջ ընդգրկվելը խրախուսվում և հաշվի է առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս։

 

XV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐՈՆԱԿԱՆ ԾԵՍԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ

 

131. Կալանավորված անձանց և դատապարտյալներին երաշխավորվում է մտքի, խղճի և կրոնի ազատություն:

Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները կրոնական ծիսակատարությունները, որպես կանոն, կատարում կամ դրանց մասնակցում են դրանց համար հատուկ հատկացված սենյակներում: Թույլատրվում է միայն այնպիսի ծեսերի կատարումը, որոնք չեն խախտում սույն կանոնակարգի պահանջները կամ այլ անձանց իրավունքները:

(131-րդ կետը փոփ. 10.01.08 N 25-Ն)

132. Կալանավորված անձինք և դատապարտյալները հնարավորության դեպքում կարող են կրոնական ծիսակատարությունները կատարել կամ դրանց մասնակցել` դրանց համար նախատեսված վայրերում:

133. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ, հանձնուքներով ստանալ, ձեռք բերել, իրենց մոտ պահել կրոնական գրականություն, կրոնական պաշտամունքի առարկաներ` բացառությամբ ծակող ու կտրող առարկաների ձև ունեցող կամ թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված կամ պատմական կամ մշակութային արժեք ներկայացնող իրերի, և օգտվել դրանցից:

134. Իր կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են հասարակական անվտանգության, առողջության ու բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

135. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող է կազմակերպել կրոնական միջոցառումներ:

136. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին հոգևոր օգնություն ցույց տալու համար` կալանավորված անձանց կամ դատապարտյալների միջոցներով, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել հոգևորականներ:

 

XVI. ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

137. Կալանավորված անձին կամ դատապարտյալին փաստաբանի կամ պաշտպանի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների կամ այլ անձանց հետ տեսակցություն տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի որոշմամբ՝ օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան:

Արգելվում է կալանավորված անձին ազգականների, զանգվածային լրատվության միջոցների կամ այլ անձանց հետ տեսակցությունների տրամադրումը` քրեական վարույթն իրականացնող մարմնի` տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշման մասին գրավոր իրազեկման դեպքում:

(137-րդ կետը լրաց. 04.02.16 N 87-Ն)

138. Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցություն տրամադրելու անհրաժեշտ պայման են հանդիսանում կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը և տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող, իսկ երկարատև տեսակցության համար` նաև նախկինում համատեղ բնակվելու իրավունքը, ինչպես նաև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հավաստող փաստաթղթերի առկայությունը:

139. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում բացասական բնութագրվող, ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող, աշխատանքի կամ ուսման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող, տույժ ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին:

Տեսակցության թույլտվությունը մերժվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի պատճառաբանված որոշմամբ:

140. Կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս և հինգ անչափահաս անձանց:

Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ երեքից ոչ ավելի, իսկ երկարատև տեսակցության դեպքում` երկուսից ոչ ավելի չափահասների հետ, որոնց կարող են ուղեկցել դատապարտյալի անչափահաս եղբայրները, քույրերը, զավակները և թոռները:

Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև կամ երկարատև տեսակցություն տրամադրվում է առանց տեսակցողների թվի սահմանափակման:

141. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը տեսակցության եկած անձանց ծանոթացնում է տեսակցության անցկացման կարգին և պայմաններին: Տեսակցության եկած անձանց կողմից բերված սննդամթերքը, իրերը և առարկաները, որոնք սույն կանոնակարգով արգելված չեն, կալանավորված անձին կամ դատապարտյալին են փոխանցվում որպես ծանրոց, հանձնուք կամ փաթեթ:

142. Տեսակցության եկած անձանց նախազգուշացվում է սույն կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցնելու հնարավորության մասին:

143. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և դատապարտյալների համար նախատեսված երկարատև տեսակցությունների: Տեսակցությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել նշված անձանց կողմից կալանավորված անձին կամ դատապարտյալին սույն կանոնակարգով նախատեսված արգելված իրերի կամ առարկաների փոխանցման կամ փոխանցման փորձի կատարման փաստի հայտնաբերման դեպքում:

Դատապարտյալներին տրամադրված երկարատև տեսակցությունների ժամանակ դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կարող են կատարվել ստուգայցեր` չոտնահարելով դատապարտյալի արժանապատվությունը և չխախտելով հանգստի ու քնի իրավունքը:

144. Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 1000-1700-ը ընկած ժամանակահատվածում: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Սույն կարգը տարածվում է նաև ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր իրենց մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթում ունեն մեղադրյալի կարգավիճակ:

(144-րդ կետը լրաց. 04.02.16 N 87-Ն)

145. Տեսակցության ժամանակահատվածում` կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ չի տարածվում կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում սահմանված օրվա կարգացուցակը:

146. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում տեսակցության համար կահավորվում են հատուկ սենյակներ, որոնք հնարավորինս պետք է հարմարեցված լինեն երեխաների ժամանցի համար:

(146-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

147. Օրենքով սահմանված կարգով միմյանցից անջատ պահվող կալանավորված անձանց տեսակցությունը կազմակերպվում է այնպես, որպեսզի բացառվի միմյանց հետ շփումը:

148. Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություններն անցկացվում են կալանավորվածներին պահելու վայրի տեսակցության կամ քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված սենյակներում:

Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունների ժամանակ պետք է պահպանվեն օրենքի և սույն կանոնակարգի պահանջները:

(148-րդ կետը փոփ., լրաց. 04.02.16 N 87-Ն)

149. Իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալին իր դիմումի հիման վրա փաստաբանների կամ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեսակցություն է տրամադրվում առանց դրա քանակի սահմանափակման, աշխատանքային օրերին, դատապարտյալին կարճատև տեսակցություն տրամադրելու համար օրենքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով: 

150. Արգելվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տեսակցության համար խցերից դուրս բերելը` հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու ժամանակ, օրակարգով սննդի ընդունման համար, ինչպես նաև քնի համար նախատեսված ժամերին՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

(150-րդ կետը լրաց. 04.02.16 N 87-Ն)

151. Տեսակցություն տրամադրելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն անձնական քարտում կատարում է գրառում` նշելով տեսակցություն տրամադրելու ամսաթիվը և տեսակցության եկած անձանց տվյալները:

Տեսակցության համար ներկայացված դիմումները կցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

 

XVII. ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

152. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է ստանալ և ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականներից, իսկ այլ անձանց կողմից հասցեագրվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։

Ծանրոցներ, հանձնուքներ ու փաթեթներ ստանալու և ուղարկելու թույլտվությունը տալիս է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ` քրեակատարողական այլ ծառայող:

(152-րդ կետը լրաց. 28.07.11 N 1032-Ն)

152.1. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ կարող են փոխանցվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի (www.ced.am) (այսուհետ՝ կայքէջ) միջոցով՝ պատվերներ կատարելով (այսուհետ՝ առցանց պատվեր)։ Առցանց պատվեր կատարող անձը կայքէջի միջոցով ծանոթանում է առցանց պատվեր կատարելու ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրին, որով սահմանված պայմանների ընդունումից հետո կարող է կատարել առցանց պատվեր:

(152.1-ին կետը լրաց. 22.10.15 N 1236-Ն)

152.2. Առցանց պատվեր կատարելու գործընթացն իրականացվում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով (այսուհետ՝ հիմնադրամ): Առցանց պատվերի կատարման մասին պայմանագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(152.2-րդ կետը լրաց. 22.10.15 N 1236-Ն)

152.3. Առցանց պատվեր կատարելու համար պատվիրատուն կայքէջի «Կատարել պատվեր» կոճակի միջոցով ձևակերպում է առցանց պատվերի կատարման մասին հայտը՝ նշելով ազգանունը, անունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, քրեակատարողական հիմնարկի անվանումը, կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

(152.3-րդ կետը լրաց. 22.10.15 N 1236-Ն)

152.4. Առցանց պատվերն ստանում է հիմնադրամը և փոխանցում համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողն ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի առկայությունը տվյալ քրեակատարողական հիմնարկում, ստանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու մասին, իսկ կալանավորված անձի դեպքում նախքան համաձայնությունն ստանալն ստուգում է տվյալ կալանավորված անձի համար տվյալ ամսվա ծանրոցի, հանձնուքի և փաթեթի թույլատրելի քաշի առկայությունը: Ընդ որում, կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է որոշակի ժամկետով հետաձգել պատվերի ընդունումը կամ մասնակի ընդունել կամ փոխարինել պատվերի առարկան՝ նախապես հիմնադրամի աշխատողի միջոցով ստանալով պատվիրատուի համաձայնությունը։ Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժման դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կամ, նրա հանձնարարությամբ, այլ ծառայող ընդունում է համապատասխան որոշում՝ նշելով առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու պատճառները, անունը, ազգանունը, պաշտոնը և կոչումը։ Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման ընդունումից հետո քրեակատարողական հիմնարկի ծառայողը որոշման պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է հիմնադրամին։ Հիմնադրամի աշխատողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման պատճենը հետադարձ ծանուցմամբ ուղարկում է պատվիրատուին։

(152.4-րդ կետը լրաց. 22.10.15 N 1236-Ն)

152.5. Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը հիմնադրամի աշխատողից ընդունում է ցուցակով պատվիրված ապրանքը և սահմանված կարգով մեկօրյա ժամկետում փոխանցում դատապարտյալին կամ կալանավորված անձին: Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատվիրված ապրանքներն ստանալուց հետո ստորագրում է ցուցակի երկու օրինակը, որոնցից մեկ օրինակը տրվում է հիմնադրամի համապատասխան աշխատողին:

(152.5-րդ կետը լրաց. 22.10.15 N 1236-Ն)

153. Այն առարկաների և սննդամթերքի ցանկը, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալներին արգելվում է ծանրոցներով, հանձնուքներով կամ փաթեթներով ստանալ, սույն կանոնակարգով սահմանված կարգով ձեռք բերել, սահմանվում է սույն կանոնակարգով (N 2 ձև):

154. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:

155. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ քաղաքացիների մուտքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, բողոքների և առաջարկությունների արկղ: Տեսանելի վայրերում փակցվում են քաղվածքներ, հանձնուքների, ծանրոցների և փաթեթների հանձնման կարգը լուսաբանող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, ինչպես նաև ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:

156. Ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (N 8 ձև): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողին: Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:

157. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները բացվում են, և դրանց պարունակությունը զննվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում ծանրոցում, հանձնուքում կամ փաթեթում առկա առարկաների և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:

158. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողը, ընդունելով ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:

159. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում ծանրոց, հանձնուք կամ փաթեթ հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:

160. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում:

161. Ծանրոցները, հանձնուքները կամ փաթեթները հասցեատիրոջն են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:

162. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները, փաթեթները և ծանրոցները վերցվում են պահպանության և նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների, ծանրոցների և փաթեթների մեջ պարունակվող սննդամթերքը։

(162-րդ կետը խմբ. 28.07.11 N 1032-Ն)

63. Հանձնուքները, փաթեթները և ծանրոցները չեն ընդունվում`

1) եթե հասցեատեր կալանավորված անձը կամ դատապարտյալն ազատ է արձակվել կամ մահացել է,

2) հանձնուքի, փաթեթի կամ ծանրոցի քաշի` սահմանված չափին անհամապատասխանության դեպքում,

3) հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացվելու դեպքում,

4) (ենթակետն ուժը կորցրել է 28.07.11 N 1032-Ն)

5) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցն ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում:

Սույն կետով նախատեսված դեպքերում ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները վերադարձվում են այն հանձնողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:

(163-րդ կետը փոփ. 28.07.11 N 1032-Ն)

164. Կալանավորվածներին պահելու այլ վայր կամ ուղղիչ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելու վայրի հասցեով:

165. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ուղարկելու նպատակով դրա մասին դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որում նշվում է ուղարկվող ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի պարունակությունը:

166. Վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը` կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:

Ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

167. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց դրա սահմանափակման:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց, բացառությամբ այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` առանց դրանց սահմանափակման:

168. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից իր դրամի ազատ տնօրինումը:

 

XVIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

169. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն առանց քանակի սահմանափակման պարտավոր է ընդունել կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից ներկայացվող առաջարկությունները, դիմումներն ու բողոքները:

170. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ուղարկվում են հասցեատերերին` հանձնման պահից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրեն հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

171. Առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանները ստորագրությամբ հանձնվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին, իսկ նրա ցանկության դեպքում` կցվում նրա անձնական գործին:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները կցվում են համապատասխանաբար կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

172. Կալանավորված անձի կամ դատապարտյալի առաջարկությունները, դիմումները և բողոքները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ուղարկելու հետ կապված ծախսերը կատարում է կալանավորված անձը կամ դատապարտյալը:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում գումարի բացակայության դեպքում այդ ծախսերը կարող են կատարվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ:

173. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը կալանավորված անձից կամ դատապարտյալից վերցնելով նրա առաջարկությունները, դիմումները և բողոքները համապատասխան մատյանում կատարում է գրառում դրանք վերցնելու մասին, որի մասին ստորագրում է նաև կալանավորված անձը կամ դատապարտյալը` համաձայն N 9 ձևի։

 

XIX. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

174. Կալանավորված անձին և դատապարտյալին թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց ստացվող և ուղարկվող նամակագրության սահմանափակման:

175. Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

176. Բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում սարքավորվում են փոստարկղեր, որոնք հիմնարկի վարչակազմի համապատասխան ներկայացուցչի կողմից նամակների առկայության ստուգման նպատակով բացվում են աշխատանքային յուրաքանչյուր օրվա ավարտին: Կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում նամակները հանձնվում են վարչակազմի ներկայացուցչին: Նամակները փոստարկղ են գցվում կամ տրվում են ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին` փակ վիճակում:

177. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի նամակը հասցեատիրոջն ուղարկելը կատարվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից` նամակի ստացման կամ այն ուղարկելու համար հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

178. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով նրա բացակայությամբ ստացված նամակները ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում են նրա գտնվելու նոր վայրը:

179. Բացի նամակներ ուղարկելու իրավունքից, կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի օգտվելու փոստային այլ հաղորդումներ իրականացնելու հնարավորություններից: Այդ նպատակով կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին` նախապես տալով համաձայնություն` իր հաշվին փոստային հաղորդումներ իրականացնելու համար:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի` փոստային հաղորդման իրականացումը կազմակերպող ներկայացուցիչը նախապես ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում դրամի առկայության հանգամանքը և բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում կազմակերպում այն:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում փոստային հաղորդումն իրականացնելու մասին դիմումը մերժվում կամ իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին` վերջինիս պետի թույլտվությամբ:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի փոստային հաղորդման իրականացումը կազմակերպվում է հաջորդ օրվանից ոչ ուշ, եթե դրան չեն խոչընդոտում ստեղծված հանգամանքները (տրասնպորտի անսարքությունը կամ բացակայությունը, եթե հիմնարկը կամ կալանավորվածներին պահելու վայրը գտնվում է կապի բաժանմունքից բավականին հեռու, հանգստյան կամ տոն օրերը և այլն):

 

XX. ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

180. Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր հաշվին օգտվել համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկի տարածքում տեղակայված հեռախոսակապից, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերից: Կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:

Հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ:

181. Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է ձեռք բերել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:

182. Կալանավորված անձին կամ դատապարտյալին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով:

Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն:

Չի թույլատրվում գիշերային ժամերին հեռախոսակապից օգտվել:

Արգելվում են կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսազրույցները:

Ամուսիններ կամ մերձավոր ազգականներ հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսազրույցները թույլատրվում են, եթե կալանավորված անձանց դեպքում առկա չէ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը հեռախոսազրույցներն արգելելու մասին:

(182-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

183. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը, հաշվի առնելով կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, կարող է երկարացնել հեռախոսակապից օգտվելու տևողությունը` ևս 10 րոպեով:

184. Հեռախոսակապից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որտեղ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անվանական տվյալները, հեռախոսակապից օգտվելու հաճախականությունը և տևողությունը:

185. Կալանավորված անձը կամ դատապարտյալը հեռախոսակապից օգտվելու համար դիմում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որն այն տրամադրում է նախօրոք սահմանված հերթականությամբ:

 

XXI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

186. Կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ սահմանված կարգով մուտք գործած զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը համապատասխանաբար տվյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությամբ կարող է իրականացնել նրա լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանումը, տեսանկարահանումը կամ հարցազրույցն իրականացվում է տեսակցության համար նախատեսված սենյակում և, միաժամանակ, մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի մասնակցությամբ` բացառությամբ աշխատանքային, մշակութային, կրթական, մարզական և նման այլ միջոցառումների ժամանակ իրականացվող լուսանկարահանման, տեսանկարահանման կամ հարցազրույցի:

(186-րդ կետը լրաց. 29.01.10 N 64-Ն)

187. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանումը, տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ներկայացուցչի ներկայությամբ:

188. Լուսանկարահանման, տեսանկարահանման և հարցազրույցի ընթացքը վաղաժամկետ կարող է դադարեցվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրավախախտումը կանխելու կամ անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

XXII. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

189. Կալանավորված անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Քրեական վարույթն իրականացնող մարմինն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին և կալանավորված անձին:

Դատապարտյալներին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: Ուղղիչ հիմնարկի պետն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը:

(189-րդ կետը լրաց. 05.03.09 N 222-Ն)

190. Կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր դիմումի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերը փաստող անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա: Որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը, դատապարտյալի դեպքում` նաև պատժաչափը և պատիժը կրելու ժամանակը:

191. Մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդությամբ տառապող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը առողջության պատճառով անընդհատ խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս կալանավորված անձին կամ դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ։

192. Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում 6 անգամ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել 3 օրը:

193. Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստացած կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական` համաձայն օրինակելի ձևի (ձև N 10), նրան բացատրվում է մեկնման կարգը և նախազգուշացվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այդ կապակցությամբ, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է արձանագրություն` համաձայն օրինակելի ձևի (ձև N 11), որը ստորագրվում է նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

194. Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանավորման կամ պատիժը կրելու ժամկետի մեջ։

195. Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը կամ դատապարտյալը:

196. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուն պես նրան տրված վկայականը վերցվում է և կցվում նրա անձնական գործին:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը համարվում է սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող, եթե վերադառնալու ժամկետին հաջորդող հաշվառման ժամանակ նա չի գտնվել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում:

197. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը կարճաժամկետ մեկնման ժամանակահատվածում հիվանդացել է կամ ստացել այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնց դեպքում պահանջվում է ստացիոնար բուժում, ապա այդ նպատակով նա տեղափոխվում է բուժական ուղղիչ հիմնարկ, իսկ դրա անհնարինությունից կամ անհետաձգելիությունից ելնելով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բուժական հաստատություն:

Բուժական ուղղիչ հիմնարկ կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բուժական հաստատություն ընդունվելիս կալանավորված անձը կամ դատապարտյալը չի համարվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող:

 

XXIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

198. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի իր ներկայացուցչի միջոցով կամ անձամբ մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

199. Կալանավորված անձը կամ դատապարտյալը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին:

200. Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձի կողմից քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու ցանկության մասին հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:

201. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել իր ներկայացուցչի միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համապատասխան լիազորագիր տալ իր ներկայացուցչին, որը հաստատվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով:

202. Եթե անձը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, ապա կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հնարավորություն է ընձեռում կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գործարքի մեջ մատնանշված կողմերի ներկայությունն ապահովելու համար:

203. Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում կարող է տրամադրվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը:

204. Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:

205. Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացնելու համար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատասխանատվություն չի կրում:

206. Կալանավորված անձի կամ դատապարտյալի ամուսնության գրանցման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

207. Ամուսնության գրանցումից հետո կալանավորված անձին տրվում է տեսակցություն, իսկ դատապարտյալին` երկարատև տեսակցություն:

 

XXIV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

208. Նյութական վնաս պատճառող կալանավորված անձին կամ դատապարտյալին հայտնաբերելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կատարում է ուսումնասիրություններ:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով նյութական վնաս պատճառած անձին հայտնաբերելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տնտեսական հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան ներկայացուցիչը կազմում է արձանագրություն նյութական վնաս պատճառելու մասին, որպես կանոն, 2 օրինակից, իսկ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից արձանագրության մեկ օրինակ ստանալու մասին ցանկություն հայտնելու դեպքում` 3 օրինակից:

Արձանագրությունն ստորագրում են այն կազմող համապատասխան քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև այն անձը, ով պատճառել է նյութական վնասը:

Արձանագրությունը պետք է բովանդակի կալանավորված անձի կամ դատապարտյալի նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու կամ մերժելու հանգամանքը, ինչպես նաև նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու դեպքում` վերջինիս անձնական հաշվից կամավոր հատուցելու համաձայնությունը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից արձանագրությունը չստորագրվելու դեպքում դրա մասին նշվում է արձանագրության մեջ:

Արձանագրության մեկ օրինակը փոխանցվում է տվյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ֆինանսական հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը` կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվից գումարը պահելու նպատակով, երկրորդ օրինակը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին, իսկ երրորդը` հանձնվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին` վերջինիս ցանկությամբ:

209. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից պատճառված նյութական վնասը կարող են հատուցել նրանց մերձավոր ազգականները կամ այլ անձինք` վերջիններիս համաձայնությամբ: Կալանավորված անձին ուղղիչ հիմնարկ ուղարկելու դեպքում նրա կողմից չհատուցված նյութական վնասը կարող է հատուցվել կալանավորված անձի անձնական հաշվին ստացվող միջոցներից: Կալանավորված անձանց հաշվին դրամի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ վնասը հատուցված է մասնակիորեն` նյութական վնաս պատճառելու մասին արձանագրությունն ուղարկվում է նրա գտնվելու վայրի ուղղիչ հիմնարկ:

(209-րդ կետը փոփ. 28.07.11 N 1032-Ն)

210. Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու, ինչպես նաև կալանավորված անձի կալանքից կամ դատապարտյալի պատժից ազատվելու դեպքում նրանց կողմից չհատուցված վնասը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XXV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

211. Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի միջոցները կիրառվում են համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան:

212. Կալանավորված անձանց նկատմամբ, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսանքի միջոցներից, կարող են կիրառվել հետևյալ խրախուսանքի միջոցները`

ա) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից,

բ) լրացուցիչ հեռախոսազրույցի կամ հեռախոսազրույցների տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից,

գ) լրացուցիչ ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն:

213. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշման պատճենը կցվում է նրա անձնական գործին:

 

XXVI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

214. Կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տույժի միջոցները կիրառվում են համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի և ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան: Պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառելու դեպքում տվյալ մատյանում գրանցվում են նաև կալանավորված անձին կամ դատապարտյալին այնտեղ պահելու սկիզբը և ավարտը։

215. Կատարված խախտման կապակցությամբ կալանավորված անձից կամ դատապարտյալից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

216. Կատարված կարգապահական խախտումը քննելիս և կարգապահական տույժ նշանակելիս կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը ծանոթանում է կատարվածի վերաբերյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ներկայացրած գրավոր նյութերին, ընդունում համապատասխան որոշում, որը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

217. Կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում կատարված խախտման պայմանները, կալանավորված անձի կամ դատապարտյալի անձը, վարքը մինչև խախտում կատարելը և ընդհանուր բնութագիրը: Տրվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման ծանրությանը և բնույթին: Տույժը պետք է լինի արդարացի և պետք է կիրառվի միայն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշման հիման վրա:

218. Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ, խախտումը հայտնաբերելուց հետո անհապաղ կամ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում` կալանավորված անձանց կամ 15 օրվա ընթացքում` դատապարտյալների դեպքում։

219. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ տույժ կիրառելու որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անվանական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:

220. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:

221. Տույժի կիրառման մասին որոշմանը ծանոթացնում է կալանավորված անձը կամ դատապարտյալը` ստորագրություն վերցնելով հետո 3 օրվա ընթացքում:

222. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:

223. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները պատժախուց կարող են տեղափոխվել հետևյալ դեպքերում`

ա) այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց վիրավորելու կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու,

բ) կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու,

գ) արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք պահելու, օգտագործելու և պատրաստելու,

դ) կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի գույքը փչացնելու համար:

Պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառվում է նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել են երկուսից ավելի կարգապահական տույժեր:

224. Բժշկական սպասարկման համապատասխան ծառայողը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

225. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետն իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ կալանավորված անձին կամ դատապարտյալին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկի եզրակացությունը:

226. Տույժի կիրառումը հետաձգելու ընթացքում նոր խախտում չկատարելու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են ազատվել տույժը կրելուց:

227. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախուց չի տեղափոխվում։

228. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձանց կամ դատապարտյալներին նշված բուժական հիմնարկում պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ։

229. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին: Բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կասեցնում:

230. Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցում կարող է պահվել միայնակ:

231. Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձը կամ դատապարտյալն անհատական քնելու տեղով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին: Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է նամակագրությունը, տեսակցությունները (բացառությամբ փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունների), հեռախոսազրույցները, լրացուցիչ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության և այլ առարկաների ձեռք բերումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, հանձնուքների և ծանրոցների ստացումը, սեղանի խաղերից, թերթերից, գրքերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելը:

Պատժախցում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալներն օգտվում են ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:

Պատժախցում պահվող դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակի կլիմայական պայմաններին համապատասխանող նախատեսված միասնական նմուշի հանդերձանքով:

(231-րդ կետը լրաց. 04.02.16 N 87-Ն)

232. Մինչև պատժախուց տեղափոխվելը` կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ եղած սնունդը հանձնվում է պահպանության և վերադարձվում տույժը կրելուց հետո: Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքերում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

233. Կալանավորված անձին և դատապարտյալին արգելվում է պատժախցում իր մոտ պահել անձնական իրեր, բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների, ինչպես նաև կրոնական գրականության և նկարների:

234. Պատժախցում պահվող կալանավորված անձի կամ դատապարտյալի սննդի ընդունումն իրականացվում է պատժախցում:

235. Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:

236. Արգելվում է պատժախցում գտնվող անձանց նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումներից բացի այլ սահմանափակումներ կիրառելը:

 

XXVII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

237. Կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը` տարերային աղետների, կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, կալանավորված անձանց կամ դատապարտյալների զանգվածային անհնազանդության, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքում:

238. Կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հիմնական խնդիրները կալանավորված անձանց ու դատապարտյալների կյանքի և առողջության պաշտպանությունը, փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն են:

(238-րդ կետը խմբ. 10.01.08 N 25-Ն)

239. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:

Անհրաժեշտության դեպքում կարող են հաղորդվել նաև կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակներում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների մասին:

240. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքների սահմանափակման վերաբերյալ նրանց հաղորդվում է պարտադիր կերպով:

241. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետևյալ իրավունքները`

ա) կրոնական ծեսերին մասնակցելու,

բ) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու,

գ) կրթություն ստանալու,

դ) աշխատանքով զբաղվելու,

ե) կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ ձեռք բերելու,

զ) լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելու,

է) դրամական փոխանցումներ, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ուղարկելու և ստանալու,

ը) նամակագրության,

թ) զբոսանքի,

ժ) տեսակցություններ ունենալու,

ժա) հեռախոսակապից օգտվելու,

ժբ) կարճաժամկետ մեկնումների,

ժգ) առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու:

242. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:

243. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի գույքը փրկելու անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներում կարող են համապատասխան հսկողությամբ ընդգրկվել տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարող դատապարտյալները:

 

XXVIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

244. Կալանավորված անձինք և դատապարտյալները փոխադրվում են հատուկ սարքավորված տրանսպորտային միջոցով:

245. Փոխադրման ժամանակ կալանավորված անձը կամ դատապարտյալը պետք է հնարավորություն ունենա նստել:

246. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ձեռնաշղթաներով կամ ոտնաշղթաներով փոխադրելը թույլատրվում է այն դեպքերում, երբ հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է դիմել փախուստի, վնասել իրեն կամ իրեն ուղեկցող անձանց կամ այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների:

Ելնելով անհրաժեշտությունից` կալանավորված անձը կամ դատապարտյալը փոխադրամիջոցից մինչև փոխադրման վայր կարող է տեղափոխվել ձեռնաշղթայով կամ ոտնաշղթայով կամ ուղեկցող անձին ձեռնաշղթայով ամրակցված վիճակում:

247. Չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձը կամ դատապարտյալը պետք է ապահովվի սննդով:

248. Երկարատև փոխադրումների ժամանակ կալանավորված անձի կամ դատապարտյալի խնդրանքի դեպքում նրան ուղեկցող անձը կարող է կանգնեցնել փոխադրամիջոցը, որպեսզի կալանավորված անձը կամ դատապարտյալը կարողանա հոգալ իր բնական կարիքները:

 

XXIX. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

249. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորված անձին կալանքից ազատելը կատարվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Դատապարտյալը պատժից ազատվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

250. Կալանավորումից կամ պատժից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն օրինակելի ձևի (ձև N 12)` կատարելով գրանցում համապատասխան մատյանում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինձ` _______________________________________________________-իս,

(կալանավորված անձի (դատապարտյալի) անունը, ազգանունը)

 

 

տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի, կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու հնարավոր դեպքերի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:

 

______________________

______________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

   
 

 ____ ______________ 200 թ.

 

Ձև N 2

Ց Ա Ն Կ

 

ԻՐԵՐԻ, ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄՈՏ, ՍՏԱՆԱԼ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐՈՎ, ԾԱՆՐՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐՈՎ

 

1. Քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ

2. Ցանկացած տեսակի հրազեն և սառը զենք

3. Ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

4. Դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

5. Ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

6. Օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

7. Ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

8. Կացին, մուրճ և այլ գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

9. Դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

10. Ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո-, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

11. Տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

12. Երաժշտական գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

13. Խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

14. Էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

15. Անկողնային ծրարներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

16. Ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի

ա) ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,

բ) դատապարտյալների համար սահմանված տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ և անկողնային պարագաներ, քաղաքացիական հագուստ` կալանավորված անձանց և բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար,

գ) ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,

դ) հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան,

ե) գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկ փաթեթ, ծամկալներ, վազելին և կոսմետիկ պարագաներ (կանանց համար),

զ) հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,

է) կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,

ը) պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի և ատամի խոզանակների համար,

թ) սպասք` ալյումինե, պլաստմասսայե կամ էմալապատ,

ժ) սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերի, զառի),

ժա) գրականություն, թերթեր, ամսագրեր (բացառությամբ պոռնոգրաֆիկ նյութերի), դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,

ժբ) լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,

ժգ) գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,

ժդ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,

ժե) հենակներ, ձեռնափայտեր, պրոթեզներ, հաշմանդամների սայլակներ (բժշկի թույլտվությամբ),

ժզ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,

ժէ) հեռուստացույց, ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (փոքր չափերի),

ժը) թզբեհ,

ժթ) գործելու շյուղեր, ասեղնագործության պարագաներ,

ի) մանկական խաղալիքներ, սայլակ (իրենց մոտ երեխա ունեցող անձանց համար),

իա) հանքային ջուր, հյութեր` գործարանային արտադրության և պլաստմասսայե տարաներով,

իբ) բանջարեղեն, մրգեր,

իգ) շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, բանջարեղեն, միրգ, մաստակ,

իդ) սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում:

(ձևը լրաց. 28.07.11 N 1032-Ն, 19.12.13 N 1435-Ն, լրաց., փոփ. 18.06.15 N 646-Ն)

 

 

Ձև N 2.1

 

Հ Ա Յ Տ

 

1

 «                » քրեակատարողական հիմնարկ

 

 

 

 

 

 

 

 

(կալանավորված անձի, դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը)

 

 

 

 

Անձնական հաշվում կա _________________ դրամ

 

 

 

 

 

 

 

Հաշվապահ _________

 

 

 

 

 

 «____»    «________» 20 թ.

       

 

2

 Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ձեռք բերել հետևյալ սննդամթերքը և առաջին անհրաժեշտության առարկաները

 

NN
ը/կ

Սննդամթերքի և առարկաների անվանումը

Պահանջվող քանակը

Բաց է թողնվել

քանակը

գումարը

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

Կալանավորված անձը, դատապարտյալը լրացնում է միայն երկրորդ և երրորդ սյունակները

Կալանավորված անձի, դատապարտյալի ստորագրությունը ________________ 

 

3

Ս տ ա ց ա կ ա ն

 

 

 

Առաջին անհրաժեշտության առարկաները և սննդամթերքը

____________

դրամ

 

 

(տառերով)

 

 

 

 

 

 

գումարով (ստացել եմ, չեմ ստացել, հրաժարվում եմ): Խնդրում եմ նշված գումարը դուրս գրել իմ անձնական հաշվից 

 

 

  Ընդգծել

 

 

 

Կալանավորված անձի, դատապարտյալի ստորագրությունը

 

 

 

 

 

 

 

«____» _________ 20 թ.

 

 

(կրպակավարի ստորագրությունը)

 

(ձևը լրաց. 20.05.10 N 599-Ն)

 

Ձև N 3

 

Ա Ն Ց Ա Գ Ի Ր  N____

ԱՌԱՆՑ ՊԱՀԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ


 

դատապարտյալի

նկարի տեղը

(3X4սմ չափսի)

 

 

Ազգանունը ________________________________________________________

Անունը ___________________________________________________________

Հայրանունը ________________________________________________________

Աշխատանքի վայրը, բնույթը ______________________________________________

Տեղաշարժման ուղին __________________________________________________

Տեղաշարժման ժամանակը ______ ժամից ______ ժամը:

Տրված է մինչև ____ ______________ 200  թ.


ՀՀ ԱՆ ______________________ քրեակատարողական հիմնարկի պետ

 

______________________

______________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Ուժի մեջ է մինչև ____ ______________ 200  թ.

 

 

 

______________________

 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

 

Երկարացված է մինչև ____ ______________ 200 թ.

 

 

 

______________________

 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

    

Ձև N 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ինձ` _________________________________________ -իս, բացատրվել են ուղղիչ

(անունը, ազգանունը)

 


հիմնարկի կամ կալանավորված անձանց պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու ժամանակ իմ վարքագծի կանոնները և, որ դրանք խախտելու դեպքում ենթակա եմ օրենքով սահմանված պատասխանատվության:

 

 

 

______________________

 

(ստորագրությունը)

 

____ ______________ 200  թ.

 

 

Ձև N 5

Օ Ր Վ Ա  Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ 
(օրինակելի տարբերակ)

1. Վերկաց` ոչ ուշ առավոտյան ժամը` 7.00-8.00

2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե

3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե

4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` մեկ ժամ

5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ

6. Աշխատանքի բաշխում` առկայության դեպքում` տևողությունը` 40 րոպե

7. Աշխատանքային ժամ` տևողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի

8. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ

9. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե

10. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ

11. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ

12. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե

13. Քուն անընդմեջ` տևողությունը` 8 ժամ

14. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով

 

Ձև N 6

Մ Ա Տ Յ Ա Ն

ՊԱՏԺԱԽՈՒՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ____ ________________ 200 թ.

Ավարտված է ____ ______________ 200 թ.

 

NN
ը/կ


 

Դատապարտյալի
(կալանավորված անձի)
անունը, ազգանունը

Զբոսանքի դուրս-
բերման օրը
և ժամը 

Զբոսանքից
վերադարձնելու
ժամը 

Զբոսանքի դուրս
բերվող անձի
ստորագրությունը 

 Զբոսանք
տրամադրողի
ստորագրությունը

Նշումներ 

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 7

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինձ` _________________________________________ -իս, տեղեկացվել է բաց ուղղիչ

(անունը, ազգանունը)

 


հիմնարկի սահմանների վերաբերյալ:

 

 

 

 

______________________

 

(ստորագրությունը)

 

____ ______________ 200 թ.

 

 

Ձև N 8

Դ Ի Մ ՈՒ Մ (օրինակելի ձև)

(ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ) ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ)

Քաղաքացի

________________________________________

 

(անունը, ազգանունը, հայրանունը)

բնակվող

________________________________________

 

(հասցեն)

Խնդրում եմ ընդունել ծանրոցը, հանձնուքը, փաթեթը` կալանավորված անձ կամ դատապարտյալ (ընդգծել)__________________________________________ -ին

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

 

հանձնելու համար:

 

 

 

ԾԱՆՐՈՑԻ, ՀԱՆՁՆՈՒՔԻ, ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

NN
ը/կ

Առարկաների (սննդամթերքի)
անվանումները

Քաշը

Քանակը

Նշումներ

կգ

գ

 

 

 

 

 

 

        
Դիմումատուի ստորագրությունը __________ ____ _________________ 20  թ.
Թույլատրել ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ընդունումը ____________________________
_________________________________________________________________

(քրեակատարողական հիմնարկի պետի (անունը, ազգանունը, ստորագրությունը)


 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ընդունեց

_________________________________

 
 

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստուգեց

_________________________________

 
 

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստացավ

_________________________________

 
 

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 



____ ________ 200 թ.

   

 

Ձև N 9

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԵՎ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Վարչակազմի ներկայա-
ցուցչին առաջարկություն
(դիմում, բողոք) հանձնող
կալանավորված անձի
կամ դատապարտյալի
անունը, ազգանունը,
հայրանունը

Կալանավորված անձից
կամ դատապարտյալից
առաջարկություն (դիմում,
բողոք) վերցնող վարչա-
կազմի ներկայացուցչի
ազգանունը, պաշտոնը

Առաջարկու-
թյունը (դիմումի,
բողոքի) ներ-
կայացնելու
ամսաթիվը

Կալանավորված
անձի կամ
դատապարտյալի
ստորագրությունը

 Վարչակազմի
ներկայա-
ցուցչի ստորա-
գրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 10

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ___ (օրինակելի ձև)

 

Տրվում է __________________________________________________________ ,

(կալանավորված անձի կամ դատապարտյալի ազգանունը, անունը, հայրանունը)


ծնված` ___ ________ թ., մեղադրվում է կամ դատապարտված է ՀՀ քրեական
օրենսգրքի ____________________ հոդվածով (հոդվածներով), կալանա-
վորման կամ պատժի սկիզբը ____________, պատժի ավարտը _______________,
այն մասին, որ հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պա-
հելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը կամ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի
80-րդ հոդվածը նրան թույլ է տրվում կարճաժամկետ մեկնում ՀՀ ԱՆ __________ 
քրեակատարողական հիմնարկից` _________________, _____ օրով, որից`

(ժամանման վայրի անվանումը)

(տառերով)

 

_________ օրը ճանապարհի համար: 
 (տառերով)

_____ ______________200 թ. նա պարտավոր է վերադառնալ ՀՀ ԱՆ

___________________ քրեակատարողական հիմնարկ:

(անվանումը)

Հասցեն _____________________________
Հեռախոսահամարը ________________
Ֆաքսի համարը ________________


Լուսանկարի
տեղը

 

 

Հիմնարկի ղեկավար

______________

   

(ազգանունը)

   

_______________

   

(ստորագրությունը)

(քրեակատարողական հիմնարկի
զինանշանով կնիքի տեղը)

____ ______________ 200 թ.

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն Ի  Կ Ա Զ Մ Ը  N
(օրինակելի ձև)

______________ _______________ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի
_______________ ___ ____________200  թ. հրամանի հիման վրա
կալանավորված անձ/դատապարտյալ ___________________________________
___________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

__________________________________________________________________ ,

ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, կալանավորման կամ պատիժը կրելու սկիզբը և ավարտը)


այն մասին, որ իրեն թույլատրված է կարճաժամկետ մեկնում ________________
քրեակատարողական հիմնարկից` հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանա-
վորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը կամ ՀՀ քրեակատա-
րողական օրենսգրքի 80-րդ հոդվածը, _____________________________,

(ժամանման վայրի անվանումը)

 

 

______________

օրով, որից`

_________օրը

 

(տառերով)

 

(տառերով)

 


ճանապարհի համար:
___________________________________________________________________

Վկայականը տրված է ___ __________200  թ.
_______________________________
(կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրությունը)

Մեկնել է ___ ______________200  թ.
Ժամանել է ___ ______________200  թ.

 Հատուկ հաշվառման բաժնի պետ ________________

 

(ազգանունը)

___________________

 

(ստորագրությունը)


     Ձև N 11

Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(օրինակելի ձև)

Ես`_____________________________________________________ ՀՀ քրեական

(կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը)

 

 

օրենսգրքի _________ հոդվածով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող կամ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի_______հոդվածի ___ __________ __ դատապարտված __________ ժամկետով ազատազրկման, պարտավորվում եմ ինձ թույլատրված կարճաժամկետ մեկնումից վերադառնալ ժամանակին:

Ինձ նախազգուշացված է այն մասին, որ ՀՀ օրենսդրության համաձայն սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող կալանավորված անձը կամ դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Մեկնում ___ ______________200  թ.
Ժամանում ___ ______________200  թ.

 

Ստորագրությունը վերցրեց _________________________________________

 

(կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի անվանումը)

_____________________________________________________________

 

(ստորագրություն վերցնող ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը)

 

_________________________

 

(ծառայողի ստորագրությունը)

 

___ ______________200 թ.

 

Ձև N 12

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք (օրինակելի ձև)

(ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ (ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ) ԱԶԱՏՄԱՆ)

___________________________________________________________________

(կալանավորված անձի (դատապարտյալի) անունը, ազգանունը, հայրանունը)

 

200 թ. _________________-ի ____ -ից մինչև 200 թ. ________________-ի ___ -ը

պահվել է __________________________կալանավորվածներին պահելու վայրում

(նշել հիմնարկի անվանումը)

 


(ուղղիչ հիմնարկում):


Ազատման հիմքերը _________________________________________

 

Պետ

________________________________

 
 

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 


___ _________________ 200 թ.

 

(հավելվածը փոփ. 15.03.07 N 293-Ն, լրաց., փոփ., խմբ. 10.01.08 N 25-Ն, լրաց. 05.03.09 N 222-Ն, 29.01.10 N 64-Ն, խմբ., լրաց. 20.05.10 N 599-Ն, լրաց., խմբ., փոփ. 28.07.11 N 1032-Ն, լրաց. 19.12.13 N 1435-Ն, լրաց., փոփ. 18.06.15 N 646-Ն, լրաց. 22.10.15 N 1236-Ն, լրաց., փոփ. 04.02.16 N 87-Ն)

 

 



«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1256-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականվարչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. սեպտեմբերի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1256-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` պետական կառավարման մարմին) քրեակատարողական վարչությունը (այսուհետ` վարչություն) պետական հիմնարկ է, որը պետական կառավարման մարմնի ենթակայության քրեակատարողական ծառայության (այսուհետ` ծառայություն) կառավարման կենտրոնական մարմինն է:
2. Վարչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) կողմից:
3. Իր գործունեության ընթացքում վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Վարչությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Վարչության անվանումն է`
հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականվարչություն,
հայերեն կրճատ` Քրեակատարողական վարչություն,
ռուսերեն լրիվ` Óãîëîâíî-èñïîëíèòåëüíîå óïðàâëåíèå ìèíèñòåðñòâà þñòèöèè Ðåñïóáëèêè Àðìåíèÿ,
ռուսերեն կրճատ` Óãîëîâíî-èñïîëíèòåëüíîå óïðàâëåíèå,
անգլերեն լրիվ` Criminal-executive Department of the Ministry of Justice of the Republic of Armenia,
անգլերեն կրճատ` Criminal-executive Department:
6. Վարչության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 63:
7. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերենով, ռուսերենով, անգլերենով անվանմամբ կլոր կնիք:
Վարչությունը կարող է ունենալ այլ կնիքներ, դրոշմակնիքներ, դրոշմակներ, իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանշան և այլ անհատականացման միջոցներ:
8. Վարչության պարտավորությունների կատարման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

9. Վարչությունն իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Վարչությունն ապահովում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողականտեսչության) ընդհանուր ղեկավարումն ու վերահսկողությունը` ըստ համապատասխան ոլորտների:
11. Վարչության հիմնական խնդիրներն են`
ա) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները (այսուհետ` պատիժներ) օրենքով սահմանված կարգով կատարելը,
բ) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումը հետաձգելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելը,
գ) անձանց` օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահելը,
դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը կազմակերպելը,
ե) քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը,
զ) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը,
է) կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական և հոգևոր զարգացման համար պատշաճ պայմաններ ապահովելը,
ը) կալանավորված անձանց և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ կազմակերպելը,
թ) քրեակատարողական հիմնարկների և մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների բարելավումն ապահովելը,
ժ) կալանավորված անձանց և դատապարտյալների զբաղվածությունն ապահովելը,
ժա) օրենքով նախատեսված այլ խնդիրներ:
12. Վարչության հիմնական գործառույթներն են`
ա) պետական կառավարման մարմին քրեակատարողական ծառայության ոլորտին առնչվող օրենսդրական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
բ) պետական կառավարման մարմնի ղեկավարին այլ պետությունների համապատասխան մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրային կամ այլ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, իր իրավասության սահմաններում պայմանագրեր կնքելը,
գ) իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելն ու վերլուծելը և բացահայտված թերություններն ու բացթողումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելը,
դ) իր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնելը և դրանց գործունեության արդյունավետության բարձրացման համար պայմաններ ստեղծելը,
ե) դատարանների դատավճիռների և քրեական գործերով կայացված որոշումների համաձայն, յուրաքանչյուրքրեակատարողական հիմնարկի համար սահմանված առավելագույն լրակազմին համապատասխան` կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաբաշխման աշխատանքները կազմակերպելը,
զ) կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու համար միջոցներ ձեռնարկելը,
է) քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումներին մեթոդական և գործնական աջակցություն ցուցաբերելը,
ը) քրեակատարողական ծառայության արխիվային քարտադարան վարելը, կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցների մասին տվյալների համակարգչային մուտքագրումն ու պահպանումն ապահովելը, վերջիններիս հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված այլ գործառույթներ իրականացնելը,
թ) քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելը, այդ աշխատանքների կատարման ընթացքն ուսումնասիրելն ու վերլուծելը, թերությունները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելը, նշված խնդիրների լուծման համար այլ գործողություններ կատարելը,
ժ) քրեակատարողական ծառայությանը վերաբերող փաստաթղթերի` ժամանակին և պատշաճ ընդունման, հաշվառման, առաքման և պահպանման գործընթացն իրականացնելը,
ժա) քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ներկայացված հայտ-պահանջագրերն ամփոփելը, դրանց հիման վրա գնումների անվանացանկ կազմելը և վարչության համապատասխան բաժին ներկայացնելը, դրա հիման վրա գնման հայտեր կազմելը,
ժբ) դատարանների կողմից դատավճիռների և քրեական գործերով կայացված որոշումների պատշաճ կատարման, քրեակատարողական հիմնարկներում կանոնակարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը,
ժգ) քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելը, բացասական հետևանքներ առաջացնող և իրավիճակը վատթարացնող արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ ձեռնարկելը` իրավիճակը կայունացնելու համար, ծառայողական ստուգումներ կամ քննություններ անցկացնելը, դրանց պատճառները պարզելն ու վերլուծելը, ինչպես նաև միջոցառումներ մշակելը և իրականացնելը` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով,
ժդ) դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ օրինապահ վարքագիծ ձևավորելու նպատակով հոգեբանական, սոցիալական, մանկավարժական և այլ ծրագրեր մշակելն ու իրականացնելը` համագործակցելով հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ,
ժե) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկելը,
ժզ) քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, դրանց պահպանության, կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, նրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման և նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման և անվտանգության ապահովման համար միջոցներ ձեռնարկելը,
ժէ) քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրեր կազմելը, կատարված աշխատանքների մասին կիսամյակային և տարեկան հաշվետվություն պատրաստելը,
ժը) համաներման և ներման ակտերի կատարումը սահմանված կարգով կազմակերպելը,
ժթ) վարչության և քրեակատարողական հիմնարկների ֆինանսական և նյութատեխնիկական, այդ թվում` ինժեներատեխնիկական, պահպանության և կապի միջոցներով, զենքով, զինամթերքով, հատուկ և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը կազմակերպելը, ինչպես նաև դրանց բաշխման, պահպանման, օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելը,
ի) իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով պետական այլ մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցելը, այլ կազմակերպությունների հետ համագործակցելու, կապերն ընդլայնելու հարցերումքրեակատարողական հիմնարկներին աջակցելը, բանակցություններ վարելը և պայմանագրեր կնքելը,
իա) քրեական պատիժների կատարման, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների մասին վիճակագրական ու տեղեկատվական բնույթի տվյալներն ընդհանրացնելն ու վերլուծելը,
իբ) աշխատանքի առաջավոր ձևերն ու մեթոդները, այդ թվում` այլ երկրների փորձը կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների աշխատանքային գործունեության մեջ ներդնելու համար միջոցներ ձեռնարկելը,
իգ) քրեակատարողական ծառայողների ատեստավորումը կազմակերպելը և անցկացնելը,
իդ) վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներին ուղեգրելու գործընթացը կազմակերպելը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու, առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու և այլ հարցերի հետ կապված՝ քրեակատարողական ծառայողների ուսումնական ծրագրեր կազմելը,
իե) քրեակատարողական ծառայությունում քրեակատարողական ծառայողի պաշտոնում նշանակվող անձանց հանդիսավոր երդման արարողությունը, քրեակատարողական ծառայողների ծառայության անցնելու, ծառայությունից ազատվելու, այլ պաշտոնի փոխադրվելու, ինչպես նաև կոչումների շնորհման գործընթացը կազմակերպելը,
իզ) քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային և սանիտարահիգիենիկ պարագաներով, կենցաղային սպասարկման սարքավորումներով, խոհանոցային պարագաներով և գույքով, ինչպես նաև համակարգի անձնակազմին ծառայողական հանդերձանքով ապահովելը,
իէ) վարչության կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների շենքերում և շինություններում, դրանց հարակից տարածքներում աշխատանքի անվտանգության, հիգիենիկ-հակահամաճարակային և հակահրդեհային կանոնների պահպանությունն ապահովելը, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը, քրեակատարողական հիմնարկների հրշեջ պահպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի լուծմանը մասնակցելը,
իը) վարչության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների մոբիլիզացիոն պատրաստվածությունն ապահովելը, ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործելու պատրաստականության աստիճանի բարձրացման նկատմամբ հսկողություն իրականացնելը,
իթ) քրեակատարողական հիմնարկների կենցաղային օբյեկտների, էներգահամակարգերի, ջրագծերի, գազիֆիկացման, կապիտալ շինարարության, գույքի, սարքավորումների, կահավորանքի և տրանսպորտային միջոցների ապահովումն իրականացնելը, հիմնարկների վերանորոգման աշխատանքների ծրագրեր մշակելը, համապատասխան նախագծանախահաշվային աշխատանքներ պատվիրելը,
լ) քրեակատարողական վարչության` որպես բյուջետային հիմնարկի, պահպանման ծախսերի նախահաշիվ կազմելը, սահմանված կարգով հաշվապահական հաշվառում կատարելը, հաշվետվություններ կազմելը և դրանք պետական կառավարման մարմնի ղեկավարին ներկայացնելը, ինչպես նաև իրավասու մարմիններին, կատարվող ֆինանսատնտեսական գործունեության օրինականության ու նպատակահարմարության, պետական միջոցների խնայողաբար ու արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, ֆինանսատնտեսական գործունեության բարելավման և կատարվող ծախսերի կրճատման հետ կապված հարցերը վերլուծելը և առաջարկություններ ներկայացնելը,
լա) պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանած կարգով ինքնուրույն գործավարություն վարելը,
լբ) անձնակազմի կողմից հանդերձանք կրելու կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը,
լգ) քրեակատարողական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելը,
լդ) քրեակատարողական ծառայողների անձնական անվտանգության ապահովման նպատակով` սահմանված կարգով նրանց զենքով, զինամթերքով և անհատական պաշտպանության հատուկ միջոցներով ապահովելը,
լե) օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ իրականացնելը:

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

13. Վարչության գործունեության կառավարումն իրականացնում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` օրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
14. Վարչության գործունեության ղեկավարումն իրականացնում է վարչության պետը:
15. Վարչության պետը`
ա) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը (բացառությամբքրեակատարողական տեսչության),
բ) ապահովում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարումը,
գ) ընդունում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) գործունեության կազմակերպման վերաբերյալ հրամաններ, տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ, կամ ուժեղացված ծառայություն,
դ) միջնորդություն է ներկայացնում պետական կառավարման մարմնի ղեկավարին քրեակատարողականծառայողներին (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին,
ե) քննարկում է քրեակատարողական ծառայողների (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) նկատմամբ ներկայացված բողոքները,
զ) վերացնում է քրեակատարողական ծառայողների (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) անօրինական հրամանները և ցուցումները,
է) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ,
ը) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողի լիազորությունները,
թ) լսում է վարչության և քրեակատարողական հիմնարկների գործունեության մասին հաշվետվություններ,
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում վարչությանը ևքրեակատարողական հիմնարկներին ամրացված կամ դրանց օգտագործմանը հանձնված սեփականության պահպանության նկատմամբ, հանդիսանում է բյուջետային հատկացումների կարգադրիչը,
ժա) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն կազմակերպում է դատապարտյալների և կալանավորված անձանց այլ պետությունների իրավասու մարմիններին հանձնելու և դրանցից ընդունելու հետ կապված աշխատանքները,
ժբ) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված` վարչության ևքրեակատարողական հիմնարկների գործունեության նպատակներին և խնդիրներին համապատասխան` պետական կառավարման մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ քրեակատարողական հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,
ժգ) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկումքրեակատարողական ծառայողներին և վարչության վարձու աշխատողներին,
ժդ) քրեակատարողական վարչության ծառայողներին և վարձու աշխատողներին տրամադրում է հերթական, կարճաժամկետ և լրացուցիչ արձակուրդներ, իրականացնում նրանց` սահմանված կարգով ծառայողական գործուղումները` Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև` նրա սահմաններից դուրս,
ժե) հսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության, նրանց կողմից աշխատանքային պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ,
ժզ) պետական կառավարման մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, անձանց քրեակատարողականծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ (բացառությամբքրեակատարողական տեսչության պաշտոնների), իր կողմից նշանակված քրեակատարողական ծառայողներին փոխադրում է այլ պաշտոնի,
ժէ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
ժը) իր իրավասության սահմաններում շնորհում է քրեակատարողական ծառայողների կոչումները,
ժթ) իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական, սոցիալական և անձնական անվտանգության ապահովումը,
ի) իր իրավասության սահմաններում իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման և արտակարգ դեպքերի փաստերի հիման վրա արձակում է համապատասխան հրաման ծառայողական ստուգումներ կամ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ,
իա) ծառայությունում (բացառությամբ քրեակատարողական տեսչության) սահմանված կարգով անցկացնում է խորհրդակցություններ, որտեղ քննարկվում են քրեակատարողական ծառայողների հաշվետվությունները, ինչպես նաև նրանց միջև փորձի փոխանակման, աշխատանքային ծրագրերի կատարման ընթացքի և ծառայության խնդիրներին առնչվող այլ հարցեր,
իբ) տալիս է ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր,
իգ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում ծառայության վարձու աշխատողներին,
իդ) համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,
իե) հաստատում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերը,
իզ) տալիս է թույլտվություն` քրեակատարողական հիմնարկներ զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կրոնական կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքի և ելքի համար,
իէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(15-րդ կետը խմբ., փոփ. 06.06.07 N 684-Ն)
16. Վարչության պետի առաջին տեղակալը և տեղակալը`
ա) համակարգում են իրենց հանձնարարված բնագավառում վարչության և քրեակատարողական հիմնարկների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները, կատարում աշխատանքների վերլուծություն,
բ) իրենց լիազորությունների սահմաններում համագործակցում են պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,
գ) իրենց հանձնարարված բնագավառում համակարգում են զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,
դ) վարչության պետին են ներկայացնում տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի, ինչպես նաև ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համապատասխան թեկնածուի ընտրության և ներկայացման վերաբերյալ,
ե) ապահովում են իրենց հանձնարարված բնագավառում պետական կառավարան մարմնի ղեկավարի և վարչության պետի` սահմանված կարգով ընդունված իրավական ակտերի պահանջների պատշաճ և ժամանակին կատարումը,
զ) վարչության պետին միջնորդություն են ներկայացնում ծառայողներին արտահերթ կոչումներ շնորհելու, նրանց նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանքի միջոց կիրառելու վերաբերյալ,
է) իրենց իրավասության սահմաններում ընդունում են որոշումներ, տալիս ցուցումներ,
ը) իրականացնում են օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
17. Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինող անձին նշանակում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

18. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն արդյունավետ իրականացնելու նպատակով վարչության պետը հսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության (բացառությամբքրեակատարողական տեսչության) գործունեության նկատմամբ:
19. Վարչության պետը հսկողությունն իրականացնում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող ուսումնասիրությունների և ստուգայցերի միջոցով:
20. Վարչության կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց ուսումնասիրություններն իրականացնում ենքրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների և վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից ներկայացված հաշվետվությունների, աշխատանքային ծրագրերի ուսումնասիրությունների ամփոփման արդյունքների հիման վրա:
21. Քրեակատարողական ծառայությունում (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ուսումնասիրություններն իրականացվում են քրեակատարողական հիմնարկներ և տարածքային մարմիններ պլանավորված և ոչ պլանավորված այցելությունների միջոցով` առանձին ոլորտին առնչվող հարցերի կամ հիմնարկի գործունեության համալիր ուսումնասիրման նպատակով:
22. Ուսումնասիրությունն իրականացվում է վարչության պետի հրամանի կամ ցուցումի համաձայն:
23. Ուսումնասիրության արդյունքներով կազմվում է արձանագրություն կամ տեղեկանք` երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է ուսումնասիրվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին:
24. Քրեակատարողական ծառայությունում (բացառությամբ քրեակատարողական տեսչության) վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ստուգայցերն իրականացվում են վարչության պետի համապատասխան հրամանի հիման վրա, որում նշվում են ստուգայց իրականացնող ստորաբաժանման անվանումը,քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստուգայցի նպատակը և ժամկետը: Վարչության պետի հրամանով ստուգայց իրականացնելու յուրաքանչյուր դեպքի համար կարող է ստեղծվել ստուգայց կամ ստուգայցեր իրականացնող հանձնաժողով, որի նախագահին նշանակում է վարչության պետը:
Ստուգայց անցկացնելու մասին հրամանում չնշված ծառայողները չեն կարող մասնակցել ստուգայցին: Ստուգայց իրականացնող քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինող քրեակատարողական ծառայողը նշանակվում է վարչության պետի համապատասխան հրամանի հիման վրա:
25. Ստուգայց իրականացնող ծառայողը (ծառայողները) կամ հանձնաժողովի անդամներն ստուգայցն իրականացնում են հրամանում նշված նպատակի շրջանակներում:
26. Ստուգայցի ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում ստուգայցի նպատակները կարող են փոխվել վարչության պետի կողմից` ստուգայց իրականացնող ծառայողի, իսկ հանձնաժողովի առկայության դեպքում` հանձնաժողովի նախագահի գրավոր հիմնավորմամբ:
27. Ստուգայցի ժամկետը չպետք է գերազանցի հրամանում նշված ժամկետը: Ստուգայցի ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգել վարչության պետը` ստուգայց իրականացնող ծառայողի, իսկ հանձնաժողովի առկայության դեպքում` հանձնաժողովի նախագահի գրավոր հիմնավորմամբ:
28. Ստուգայցի արդյունքներով ստուգայց իրականացնող ծառայողների կողմից կազմվում է միասնական արձանագրություն, որին ծանոթանում են այն մարմնի կամ հիմնարկի ներկայացուցիչները, որտեղ կատարվել է ստուգայցը: Արձանագրության մեջ նկարագրվում են ստուգայցի արդյունքները և դրանց վերաբերյալ ներկայացվում են համապատասխան առաջարկություններ: Արձանագրությանը (դրա առանձին դրույթներին) համաձայն չլինելու դեպքում ստուգայցին մասնակցած ծառայողի հատուկ կարծիքը կցվում է արձանագրությանը կամ ներառվում դրանում:
29. Ստուգայցի արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունը հրամանով նախատեսված ժամկետում ներկայացվում է վարչության պետի քննարկմանը, որին մասնակցում են ստուգայց իրականացնող ծառայողը, իսկ հանձնաժողովի առկայության դեպքում` դրա նախագահը և այն մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը, որտեղ կատարվել է ստուգայցը:
30. Ստուգայց իրականացնող ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս`
ա) իրավունք ունեն անարգել մուտք գործելու այն մարմնի կամ հիմնարկի համապատասխան ստորաբաժանումներ, որտեղ կատարվում է ստուգայցը,
բ) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգայցի նպատակներին,
գ) սահմանել ժամկետներ բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական պատասխանատվություն,
դ) վարչության պետին ներկայացնելու առաջարկություններ քրեական պատասխանատվություն առաջացնող բացահայտված չարաշահումների և այլ խախտումների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ,
ե) վերցնելու փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ և այլ անհրաժեշտ իրեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգայցի նպատակներին և չեն խոչընդոտում այն մարմնի կամ հիմնարկի բնականոն գործունեությունը, որտեղ կատարվում է ստուգայցը` այդ մարմնի կամ հիմնարկի ղեկավարի հետ կազմելով համապատասխան արձանագրություն, որում նշվում են դրանց վերադարձման ժամկետները, և արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տվյալ ենթակա մարմնի կամ հիմնարկի ղեկավարին,
զ) իրականացնելու ստուգայցի նպատակին առնչվող այլ գործառույթներ:
31. Ստուգայց իրականացնող ծառայողները պարտավոր են չխոչընդոտել այն մարմինների կամ հիմնարկների բնականոն գործունեությունը, որտեղ կատարվում է ստուգայցը:
Ստուգայց իրականացնող քրեակատարողական ծառայողները պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցված փաստաթղթերի և այլ իրերի ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետներում վերադարձման համար: 

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

32. Վարչության քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների գործառական պարտականությունները և իրավունքների շրջանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Իրենց պարտականությունները կատարելիս քրեակատարողական ծառայողները և վարձու աշխատողները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, պետական կառավարման մարմնի կանոնադրությամբ, պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամաններով և ցուցումներով, սույն կանոնադրությամբ և աշխատանքային ծրագրերով, ինչպես նաև պետական կառավարման մարմնում սահմանված աշխատանքային ներքին կարգապահության կանոններով:
33. Վարչության քրեակատարողական ծառայողները և վարձու աշխատողները հաշվետու են ըստ վերադասության և գործում են աշխատանքային ծրագրին համապատասխան:
34. Վարչության քրեակատարողական ծառայողները պարտավոր են պահպանել կարգապահական կանոնակարգը, ժամանակին ներկայանալ ծառայության, տագնապի ազդանշան ստանալուն պես ներկայանալ ծառայության և գործել այդ ժամանակահատվածի համար տրված հրամանների, ցուցումների և որոշումների համաձայն:
35. Վարչության քրեակատարողական ծառայողները և վարձու աշխատողները պարտավոր են բարեխղճորեն օգտագործել ծառայողական պարտականությունները կատարելու համար իրենց տրամադրված գույքը, հատուկ միջոցները, զենքն ու զինամթերքը, կապի, տրանսպորտային և այլ միջոցներ:

VI. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

36. Վարչության գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից վարչությանն ամրացված գույքից, որը հաշվառվում է վարչության հաշվեկշռում:
37. Հիմնադրի կողմից վարչությանը հանձնված գույքը ենթակա է հաշվառման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
38. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
39. Վարչությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

VII. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

40. Վարչությունը վերակազմակերպվում է, ինչպես նաև` դրա գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ:
41. Վարչության գործունեությունը դադարեցված է համարվում դրա մասին հիմնադրի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
42. Վարչության գործունեությունը դադարելու դեպքում նրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է ծառայության գործունեությունը դադարեցնելու մասին որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 


«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1561-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականվարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 26-ի N 1561-Ն որոշման

Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումների գործունեության կարգը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս:

II. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՔԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

2. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (այսուհետ՝ դատապարտյալ) բնակության վայրի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը` բաժանմունքը (այսուհետ՝ բաժանմունք): Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:
3. Տուգանք նշանակելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելու մասին հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո եռօրյա ժամկետում դատապարտյալի մասին բաժանմունքի ծառայողը կազմում է անձնական գործ (ձև N 1) և լրացնում հաշվառման քարտ (ձև N 2):
Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատիժը կատարելու համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:
4. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող հիմնարկը կամ մարմինը բաժանմունք է ուղարկում դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և 7-օրյա ժամկետում բաժանմունք ներկայանալու մասին դատապարտյալի ստորագրությունը:
5. Օրենքով սահմանված կարգով դատավճիռը փոփոխվելու դեպքում դատապարտյալի անձնական գործին կցվում են`
ա) վճռաբեկ դատարանի որոշման պատճենը,
բ) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու դեպքում` համապատասխան դատական ակտի պատճենը,
գ) տուգանքի վճարման ժամկետի սահմանման կամ տուգանքի մաս առ մաս վճարման մասին դատարանի որոշման պատճենը:
6. Դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո բաժանմունքի ծառայողը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցում է դատարան` պատիժն ի կատար ածելու մասին:
7. Դատապարտյալի կողմից տուգանքի վճարման անդորրագիրը 7-օրյա ժամկետում բաժանմունք չներկայացվելու դեպքում բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան` դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:
8. Տուգանքը տարաժամկետելու կամ հետաձգելու դեպքում յուրաքանչյուր անգամ սահմանված ժամկետում և չափով դատապարտյալի կողմից վճարված տուգանքի անդորրագիրը 7-օրյա ժամկետում չներկայացվելու կամ դատարանի կողմից սահմանված ժամկետում կամ չափով այն չվճարվելու դեպքում բաժանմունքի պետը կատարում է սույն կարգի 6-րդ կետում նշված գործողությունը:
Միջնորդություն ներկայացնելիս հաշվի է առնվում տուգանքի վճարված մասը:
9. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո դատապարտյալի պահանջով բաժանմունքի ծառայողը նրան տալիս է տեղեկանք պատժից ազատվելու մասին (ձև N 3) և դրա մասին հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանում (այսուհետ` ոստիկանություն):
10. Դատարանի դատավճռով նշանակված պատժից ազատվելուց հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

III. ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

11. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատժի, ինչպես նաև հիմնական պատիժը կրելուց հետո` որպես լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է դատապարտյալի բնակության վայրի բաժանմունքը:
Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:
12. Դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո եռօրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով դատապարտյալի մասին կազմում է անձնական գործ (ձև N 1):
Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:
13. Պատժի չկրած մասը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժն ի կատար ածող հիմնարկը կամ մարմինը պատժից ազատելիս (իսկ այն դեպքում, երբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նշանակվել է որպես լրացուցիչ պատիժ, հիմնական պատիժը կատարող հիմնարկը` հիմնական պատժից ազատելիս) բաժանմունք է ուղարկում դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և 7-օրյա ժամկետում բաժանմունք ներկայանալու մասին դատապարտյալի ստորագրությունը:
14. Օրենքով սահմանված կարգով դատավճիռը փոփոխվելու դեպքում դատապարտյալի անձնական գործին կցվում են սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:
15. Դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո բաժանմունքի ծառայողը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցում է ուղարկում դատարան` պատիժն ի կատար ածելու մասին:
16. Դատապարտյալի բաժանմունք ներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), դատապարտյալին պարզաբանում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, դատապարտյալի իրավունքները և պարտականությունները, ինչի մասին դատապարտյալից վերցվում է ստորագրություն (ձև N 4):
7-օրյա ժամկետում բաժանմունք չներկայանալու դեպքում դատապարտյալին ուղարկվում է ծանուցագիր բաժանմունք ներկայանալու մասին (ձև N 5): Յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիրը կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրից 7 օր անց:
17. Սույն կարգի 16-րդ կետում նշված գործողությունները կատարելուց հետո բաժանմունքի ծառայողը դատապարտյալի աշխատավայրի վարչակազմին կամ իրավասու մարմիններ կամ կազմակերպություններ է ուղարկում դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և ծանուցում պատժի կատարման մասին (ձև N 6):
18. Բաժանմունքի ծառայողը դատապարտյալից պահանջում է հաշվառման ներկայանալուց հետո յուրաքանչյուր ամիս աշխատավայրից տեղեկանք ներկայացնել զբաղեցրած պաշտոնի մասին, նոր աշխատանքի անցնելու դեպքում` 5-օրյա ժամկետում աշխատավայրից բերել տեղեկանք զբաղեցրած նոր պաշտոնի մասին, չաշխատելու դեպքում` յուրաքանչյուր ամիս դրա մասին բաժանմունք ներկայացնել իր ստորագրությամբ գրավոր հայտարարություն:
19. Դատապարտյալի նոր աշխատանքի վայրից տեղեկանք ստանալուց հետո 3-օրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը կատարում է սույն կարգի 17-րդ կետում նշված գործողությունները:
20. Բաժանմունքի ծառայողները կարող են այցելել դատապարտյալի աշխատավայր՝ դատավճռի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով: Այդ մասին կազմվում է արձանագրություն:
21. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց ծառայողները, առևտրային կամ այլ կազմակերպություններ չեն կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման պահանջները, ապա բաժանմունքն այդ մասին տեղեկացնում է իրավասու մարմիններին:
22. Դատապարտյալի, պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում բաժանմունքի ծառայողը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի դատավճռի պատճենը և ծանուցում ծառայության ընթացքում տվյալ պատժի կատարումը շարունակելու մասին: Ծանուցման մեջ նշվում է դատապարտյալի կրած պատժի ժամկետը և պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ տեղեկություններ:
Եթե ծառայության ժամկետի ավարտից հետո պատժի ժամկետը չի ավարտվել, ապա բաժանմունքը դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ընդհանուր հիմունքներով:
23. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժից ազատելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է դատապարտյալի անձնական գործին: Բաժանմունքի ծառայողը դատապարտյալին տալիս է տեղեկանք պատժից ազատվելու մասին (ձև N 3) և դրա մասին հայտնում է ոստիկանություն:
24. Դատարանի դատավճռով նշանակված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժից ազատելուց հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

IV. ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

25. Հանրային աշխատանքների ձևով նշանակված պատժի կատարումն ապահովում է դատապարտված անձի բնակության վայրի բաժանմունքը:
Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:
26. Հանրային աշխատանքներ նշանակելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը հանրային աշխատանքների դատապարտված յուրաքանչյուր անձի (այսուհետ՝ դատապարտյալ) մասին կազմում է անձնական գործ (ձև N 1):
Պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող հիմնարկը կամ մարմինը բաժանմունք է ուղարկում դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և 7-օրյա ժամկետում բաժանմունք ներկայանալու մասին դատապարտյալի ստորագրությունը:
Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:
27. Օրենքով սահմանված կարգով դատական ակտը փոփոխվելու դեպքում բաժանմունքը դատապարտյալի անձնական գործին կցում է սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:
28. Դատարանի դատական ակտի պատճենը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո բաժանմունքի ծառայողը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցում է ուղարկում դատարան` պատիժն ի կատար ածելու մասին:
29. Դատապարտյալը պարտավոր է բաժանմունք ներկայանալ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում: Բաժանմունք չներկայանալու դեպքում դատապարտյալին ուղարկվում է ծանուցագիր (ձև N 5) բաժանմունք ներկայանալու մասին:
Դատապարտյալի բաժանմունք ներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), դատապարտյալին պարզաբանում է հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, դատապարտյալի իրավունքները և պարտականությունները, պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ինչի մասին դատապարտյալից վերցվում է ստորագրություն (ձև N 4):
Բաժանմունքի ծառայողը ծանուցագրով դատապարտյալին պարտավորեցնում է ժամանակացույցն ստանալուց հետո ներկայանալ աշխատավայրի վարչակազմ: Յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիր կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրից 7 օր անց:
30. Հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումն ապահովելու նպատակով բաժանմունքը հանրային աշխատանքների ձևով պատժի կատարման վայրերը որոշելու նպատակով համագործակցում է ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնց հետ կարող են կնքվել համապատասխան պայմանագրեր: Ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշված հանրային աշխատանքների ձևով պատժի կատարման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվում է բաժանմունքին: Բաժանմունքը ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշված հանրային աշխատանքների ձևով պատժի կատարման վայրերի հայտի հիման վրա դատապարտյալին ծանուցմամբ (ձև N 6) ուղեգրում է հանրային աշխատանքների կատարման համապատասխան վայր:
Բաժանմունքը, ստանալով առաջարկված հանրային աշխատանքների կատարման վայրերի մասին համապատասխան տեղեկատվությունը, այն համադրում է իր որոշած վայրերի հետ և կազմում հանրային աշխատանքների կատարման վայրերի ընդհանուր ցանկ, որը կարող է պարբերաբար վերանայվել:
31. Ցանկում ընդգրկված կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ բաժանմունքը գրավոր համաձայնեցնում է հանրային աշխատանքների կատարման ժամանակացույցը (ձև N 7)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի պահանջները: Ժամանակացույցի մեկական օրինակ կազմվում է բաժանմունքի, աշխատավայրի վարչակազմի և դատապարտյալի համար:
32. Դատապարտյալը ներգրավվում է հանրային աշխատանքներում և նշանակված պատիժը կատարվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:
33. Հաշվառման ներկայանալուց հետո դատապարտյալին կարող է հնարավորություն տրվել ընտրություն կատարել հանրային աշխատանքների կատարման վայրերի միջև: Հանրային աշխատանքների կատարման վայրը բաժանմունքի կողմից որոշելու դեպքում նկատի են առնվում դատապարտյալի բնակության վայրին մոտ տեղակայված լինելու հանգամանքը և դատապարտյալի մասնագիտությունը:
34. Հանրային աշխատանքների կատարման վայրը որոշելուց հետո դատապարտյալին ստորագրությամբ հանձնվում է համապատասխան կազմակերպության հետ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված կարգով համաձայնեցված ժամանակացույցով սահմանված աշխատաժամերը, որոնք պարտադիր են դատապարտյալի համար:
35. Սույն կարգի 29-րդ և 33-րդ կետերում սահմանված գործողությունները կատարելուց հետո բաժանմունքի ծառայողը 3-օրյա ժամկետում տվյալ կազմակերպության վարչակազմ է ուղարկում ծանուցում պատիժը կատարելու մասին (ձև N 6)` կցելով ժամանակացույցը:
36. Բաժանմունքի ծառայողը պարբերաբար այցելում է դատապարտյալի աշխատավայր՝ դատապարտյալի կողմից պատիժը կրելու մասին տեղեկատվություն (այդ թվում` ժամանակացույցի մեջ ներառված տեղեկատվությունը) կամ պարզաբանումներ ստանալու համար: Այդ մասին կազմվում է արձանագրություն: Բաժանմունքի ծառայողը, հաշվի առնելով այցելության ընթացքում հայտնաբերված տվյալները, կարող է դատապարտյալից կամ աշխատավայրի վարչակազմից պահանջել հետ վերադարձնել ժամանակացույցի իրենց օրինակը: Այդ ժամանակահատվածում վարչակազմի կողմից երկու օրինակից կազմվում է արձանագրություն դատապարտյալի աշխատանքի մասին, որոնցից մեկը տրվում է դատապարտյալին: Դատապարտյալի աշխատած ժամերը ներառվում են ժամանակացույցի մեջ:
Եթե պատժի ժամկետի ավարտից հետո դատապարտյալը և աշխատավայրի վարչակազմը չեն ուղարկում ժամանակացույցի իրենց օրինակները, ապա բաժանմունքն իրավունք ունի պահանջելու դրանք:
37. Դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու կամ պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդությամբ հիվանդանալու դեպքերում բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան նրան պատժից ազատելու մասին: Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի հղիության կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքը ստանձնելու դեպքում բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան պատժի կրումը հետաձգելու մասին:
Միջնորդությանը կցվում են համապատասխան փաստերը հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները:
38. Դատապարտյալի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ժամկետով կասեցման մասին որոշումն ընդունում է բաժանմունքի պետը:
Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր հիմունքներով:
Բաժանմունքի պետը կասեցումը վերացնելու մասին ընդունում է համապատասխան որոշում:
(38-րդ կետը խմբ. 29.11.07 N 1395-Ն)
39. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում բաժանմունքի ծառայողը 10 օրվա ընթացքում դատապարտյալին ծանուցագրով (ձև N 5) հրավիրում է բաժանմունք, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ բաժանմունքի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն:
40. Պատիժը կրելու կարգի ու պայմանների խախտումներ են համարվում`
ա) բաժանմունքի ծանուցագիրն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում աշխատավայր չներկայանալը.
բ) ծանուցվելու դեպքում առանց հարգելի պատճառների սահմանված ժամկետում բաժանմունք չներկայանալը:
41. Հարգելի պատճառների բացակայության դեպքում բաժանմունքի ծառայողը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է հանրային աշխատանքներն օրենքով սահմանված կարգով այլ պատժատեսակով փոխարինելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին (ձև N 8):
42. Հանրային աշխատանքների ձևով պատժից չարամտորեն խուսափող դատապարտյալի մասին բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքներն օրենքով սահմանված կարգով այլ պատժատեսակով փոխարինելու մասին:
Միջնորդության մեջ նշվում են դատապարտյալի կողմից համապատասխան խախտման կատարումը վկայող փաստեր: Միջնորդությանը կարող է կցվել նաև բնութագիր դատապարտյալի աշխատանքի վայրից:
43. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված միջնորդությունը դատարան է ուղարկվում համապատասխան խախտման հայտնաբերման օրվանից 15 օրվա ընթացքում, որից հետո բաժանմունքի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալին և նրա աշխատավայրի վարչակազմին:
44. Միջնորդությունը սահմանված կարգով դատարան ներկայացնելիս պատիժը կրելու ընթացքը չի կասեցվում:
45. Դատարանի կողմից հանրային աշխատանքներն այլ պատժատեսակով փոխարինելը մերժելու դեպքում նոր միջնորդություն կարող է ներկայացվել դատապարտյալի կողմից` Հայաստանի Հանրապետության քրեակատարողականօրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ցանկացած նոր խախտում կատարելու դեպքում:
46. Դատապարտյալի պատժից ազատվելուց հետո բաժանմունքի ծառայողը աշխատավայրի վարչակազմին տեղեկացնում է հանրային աշխատանքների ավարտի մասին: Բաժանմունքի ծառայողը դատապարտյալին տալիս է տեղեկանք պատժից ազատվելու մասին (ձև N 3) և այդ մասին հայտնում ոստիկանություն:
47. Դատարանի դատավճռով նշանակված պատժից ազատվելուց հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

V. ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

48. Պատիժը պայմանականորեն չկիրառելու կապակցությամբ փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալի (այսուհետ` դատապարտյալ) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է դատապարտյալի բնակության վայրի բաժանմունքը:
Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:
49. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը դատապարտյալի մասին կազմում է անձնական գործ (ձև N 1):
Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:
50. Դատապարտյալի բաժանմունք ներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը նրա անունով լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), դատապարտյալին պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաև հաշվառման ներկայանալու օրվանից առնվազն ամիսը մեկ անգամ բաժանմունք ներկայանալու պարտականության մասին, ինչի մասին դատապարտյալից վերցվում է ստորագրություն (ձև N 4):
7-օրյա ժամկետում բաժանմունք չներկայանալու դեպքում դատապարտյալին ուղարկվում է ծանուցագիր (ձև N 5) բաժանմունք ներկայանալու մասին: Յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիր կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրից 7 օր անց:
51. Պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելիս ծառայության ժամկետի ընթացքում դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը:
Դատապարտյալին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս բաժանմունքը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի դատավճռի պատճենը և զինծառայության վայրում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերը:
Զորամասի հրամանատարությունը դատապարտյալին հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է բաժանմունքին հայտնել այդ մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին:
Եթե ծառայության ժամկետի ավարտից հետո դատարանի նշանակած փորձաշրջանի ժամկետը չի ավարտվել, ապա բաժանմունքը դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ընդհանուր հիմունքներով:
52. Այն դատապարտյալների մասին, որոնց վրա դատարանը դրել է պարտականություններ՝ կապված ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, թունամոլությունից կամ վեներական հիվանդություններից բուժման կուրս անցնելու հետ, բաժանմունքի ծառայողը հաղորդում է ուղարկում առողջապահության համապատասխան մարմիններ:
Դատապարտյալի համար այլ պարտականություններ սահմանված լինելու դեպքում բաժանմունքի ծառայողն այդ մասին հաղորդում է ուղարկում համապատասխան մարմին:
53. Բաժանմունքի ծառայողները կարող են այցելել համապատասխան հիմնարկներ՝ դատավճռի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով: Այդ մասին կազմվում է արձանագրություն:
54. Բաժանմունքի ծառայողները դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո 3-օրյա ժամկետում հաղորդում են ուղարկում ոստիկանություն (ձև N 9):
55. Փորձաշրջանի ժամկետը հաշվվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով: Դատապարտյալի վարքագծի, ինչպես նաև դատարանի կողմից դատապարտյալի վրա դրված պարտականությունների կատարման կամ սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով բաժանմունքի ծառայողներն իրավունք ունեն ցանկացած ժամանակ այցելելու դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր, դատապարտյալից պահանջելու ամիսը մեկ անգամ բաժանմունք ներկայացնել սույն կարգի 52-րդ կետում նշված մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքները:
56. Դատապարտյալի կողմից Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները կատարելու դեպքում, ինչպես նաև սահմանված կարգով ծանուցվելուց հետո բաժանմունք չներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը 10 օրվա ընթացքում դատապարտյալին ծանուցագրով (ձև N 5) հրավիրում է բաժանմունք, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն: Արձանագրությունն ստորագրությամբ ծանոթացվում է դատապարտյալին:
Հարգելի պատճառների բացակայության դեպքում նրան գրավոր նախազգուշացվում է պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին (ձև N 10), որի կապակցությամբ բաժանմունքի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրությունն ստորագրությամբ ծանոթացվում է դատապարտյալին:
57. Այն դեպքում, երբ բաժանմունքն անհրաժեշտ է համարում ուժեղացնել դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը, բաժանմունքի պետը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան նրա վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին:
58. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումները կատարելու դեպքում, ինչպես նաև երկու և ավելի անգամ բաժանմունք չներկայանալու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատարանի դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելիս, միջնորդության մեջ նշվում են դատապարտյալի կողմից համապատասխան խախտումը կատարելու մասին վկայող փաստեր, այդ թվում` նրան տրված գրավոր նախազգուշացման մասին:
Միջնորդությանը կարող են կցվել նաև բնութագրեր դատապարտյալի աշխատանքի կամ ուսման, ինչպես նաև բնակության վայրերից:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալների նկատմամբ վերահսկողության իրականացման ավարտից հետո բաժանմունքի ծառայողը դատապարտյալին տալիս է պատժից ազատվելու մասին տեղեկանք (ձև N 3) և այդ մասին հայտնում ոստիկանություն:
59. Դատարանի դատավճռով նշանակված պատժից ազատվելուց հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

VI. ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

60. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված այն անձանց նկատմամբ վերահսկողությունը, որոնց վրա դատարանը դրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պարտականություններ, իրականացվում է սույն կարգի V գլխով սահմանված կարգով:

VII. ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՄ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼ Է ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ

61. Դատապարտյալ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց, որոնց նկատմամբ կիրառվել է պատժի կրման հետաձգում (այսուհետ` դատապարտյալ), նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է դատապարտյալի բնակության վայրի բաժանմունքը:
Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:
62. Պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը դատապարտյալի մասին կազմում է անձնական գործ (ձև N 1):
Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:
63. Դատապարտյալի՝ բաժանմունք ներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը նրա անունով լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), դատապարտյալին պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաև հաշվառման ներկայանալու օրվանից առնվազն ամիսը մեկ անգամ բաժանմունք ներկայանալու պարտականության մասին, ինչի մասին դատապարտյալից վերցվում է ստորագրություն (ձև N 4):
64. Բաժանմունքի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո հաղորդում է ուղարկում ոստիկանություն (ձև N 9):
65. Դատապարտյալին հաշվառման վերցնելու մասին կարող են տեղեկացվել նրա բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ երեխայի դաստիարակության և խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով:
66. Դատապարտյալին աշխատանքի տեղավորելու դեպքում բաժանմունքի ծառայողը ծանուցում է ուղարկում նրա աշխատավայրի վարչակազմ (ձև N 6): Բաժանմունքն աշխատանք ունեցող դատապարտյալներից կարող է պահանջել տեղեկանք` աշխատանքի վայրից:
67. Բաժանմունքի ծառայողները կարող են այցելել դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր՝ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Պարզաբանումներ ստանալու համար բաժանմունքի ծառայողը դատապարտյալին կարող է կանչել բաժանմունք, բայց ոչ ավելի, քան 2 շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների խախտման յուրաքանչյուր փաստով:
68. Եթե դատապարտյալը խուսափում է երեխայի դաստիարակությունից և խնամքից, ապա բաժանմունքի ծառայողը համապատասխան խախտման հայտնաբերման օրվանից 10 օրվա ընթացքում դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին (ձև N 10):
69. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո դատապարտյալը շարունակում է խուսափել երեխայի դաստիարակությունից և խնամքից, կամ պաշտոնապես հրաժարվել է երեխայից, կամ կատարել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները, ապա բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատարանի դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին:
Միջնորդագրին կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատարանի որոշման պատճենը, դատապարտյալի կողմից երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափելու մասին վկայող նյութերը, աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը կամ երեխայից պաշտոնապես հրաժարվելը վկայող համապատասխան փաստաթղթերը կամ դրանց պատճենները:
70. Երեխայի 3 տարին լրանալու կամ նրա մահվան դեպքում բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան պատժի կրումից ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կամ պատժի չկրած մասը կրելու ուղարկելու մասին:
71. Պատժի կրումը հետաձգված դատապարտյալները հաշվառումից հանվում են պատժի կրման հետաձգման ժամկետի ավարտից հետո` բաժանմունքի պետի որոշմամբ:
Պատժի կրման հետաձգման ժամկետի ավարտից հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:
72. Օրենքով նախատեսված այլ հիմքերով պատժի կրումը հետաձգված դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բաժանմունքը` սույն կարգի VII բաժնով սահմանված կարգով:

VIII. ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

73. Դատապարտյալը հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`
ա) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժների դեպքում` պատժի ժամկետի, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի, իսկ պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում, եթե դատապարտյալի վրա դատարանի կողմից դրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պարտականություններ` պատժի չկրած մասի ժամկետը լրանալիս, իսկ տուգանքի դեպքում` գումարն ամբողջությամբ վճարելիս,
բ) հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը կրելուց չարամտորեն խուսափելու դեպքում կալանքով կամ ազատազրկմամբ փոխարինելիս,
գ) պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ պատժի կրման հետաձգումը վերացնելիս և դատավճռով նշանակված պատիժը կատարելիս,
դ) օրենքով նախատեսված հիմքերով դատապարտյալին պատժից ազատելիս,
ե) համաներման կամ ներման դեպքում,
զ) բնակության վայրը փոխելիս:
Սույն կետի «զ» ենթակետով նախատեսված դեպքում մինչև պատժի ժամկետի լրանալը բաժանմունքի կողմից սպասարկվող տարածքի հաշվառումից հանված անձանց վերաբերյալ հաղորդում է ուղարկվում նոր բնակության վայրերի բաժանմունքներ: Դատապարտյալների անձնական գործերը, ինչպես նաև հաշվառման քարտերն ուղարկվում են դատապարտյալների նոր բնակության վայրերի բաժանմունքներ: Դատապարտյալի նոր բնակության վայրի բաժանմունքի ծառայողն անձնական գործն ու հաշվառման քարտն ստանալու մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնում է փաստաթղթերն ուղարկող բաժանմունքին:
Դատապարտյալները հաշվառումից կարող են հանվել օրենքով նախատեսված այլ հիմքերով:
74. Դատապարտյալի մահվան դեպքում նա հաշվառումից հանվում է սույն կարգով սահմանված կարգով:
75. Հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժների կրումը դադարում է պատժի ժամկետի վերջին օրը:
76. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատավճռով նշանակված պատիժը կատարելու, ինչպես նաև նոր հանցագործություն կատարելու համար դատապարտվելու դեպքում դատապարտյալներին հաշվառումից հանելը կատարվում է բաժանմունքում դատարանի դատավճիռը կամ որոշումն ստացվելու օրը:
77. Հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժների դեպքում` պատժի ժամկետի, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում պատժի չկրած մասի ժամկետները լրանալուց հետո դատապարտյալները հաշվառումից հանվում են բաժանմունքի պետի կողմից:
78. Դատապարտյալին հաշվառումից հանելու հիմքերի և ժամանակի մասին անձնական գործում և հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան գրառումներ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև N 1
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ
_____________________________________________________________
(տարածքային մարմնի անվանումը)

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ N ________
_____________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
Ծննդյան տարեթիվը և վայրը ___________________________________________
ՀՀ քրեական օրենսգրքի _______ հոդվածով _____ _______________ 200 թ.
դատապարտվել է ___________________________________________________
(պատիժն ու ժամկետը)
______________________________________________________________

Հաշվառման է վերցվել _____ __________________ 200 թ.
Հաշվառումից հանվել է _____ __________________ 200 թ.

Հանձնված է արխիվ _____ __________________ 200 թ.
Արխիվային թիվ _______________________________
Պահպանման ժամկետը ___________________________

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ N ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
NN
ը/կ Փաստաթղթերի անվանումները, ամիսը,
ամսաթիվը, տարեթիվը և համարը Թերթերի
համարները Ծանոթագրություն
1. 
2. 
3. 
ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ
NN
ը/կ Բաժանմունքի
անվանումը Բաժանմունքի
գտնվելու վայրը Գտնվելու ժամկետը Անձնական
գործի
հաշվառման
թիվը
ընդունվել է տեղափոխվել է 
1. 
2. 
3. 
Հ Ս Կ Ո Ղ Ա Կ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ստուգման
ժամանակը Ստուգողի պաշտոնը,
անունը, ազգանունը,
հայրանունը, ներկայաց-
վող մարմինը Ստուգման արդյունքները
(թերությունները և
առաջարկությունները) Ստուգողի
ստորագրությունը



ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Անձնական գործի երկրորդ մասում գրանցվում են առկա փաստաթղթերի ցանկում նշված, և ժամանակային հաջորդականությամբ կարվում են, հետևյալ փաստաթղթերը`
դատապարտյալի բնութագիրը,
հանձնաժողովների նիստերի արձանագրությունները կամ դրանց քաղվածքները կամ իրավական այլ ակտեր՝ պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու, որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին,
կողմնորոշիչ տեղեկանքներ` դատապարտյալի նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու անհրաժեշտության դեպքում (թմրադեղեր օգտագործելու և այլն),
խրախուսանքների և տույժերի մասին փաստաթղթեր,
վերադաս մարմիններին ուղարկվող դիմում-բողոքների ուղեկցող գրությունների պատճենները և ստացված պատասխանները,
դատապարտյալին բնութագրող, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

Ց Ա Ն Կ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ N ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
NN
ը/կ Փաստաթղթերի անվանումները, ամիսը,
ամսաթիվը, տարեթիվը և համարը Թերթերի
համարները Ծանոթագրություն
1. 
2. 
3. 
Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պատժից ազատվելու մասին տեղեկանքն ստացա:
Ստացողի ստորագրությունը և ազգանունը ______________________________________
____ __________________ 200 թ.
Գործը բաղկացած է _________ թերթից:
Անձնական գործը կազմված է`
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ ___________________________________________բաժանմունքի
___________________________________________________________ -ը:
(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կոչումը)
______________________________ _____ __________________ 200 թ.
(ստորագրությունը)


Անձնական գործը վարեց`
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ___________________________________________ բաժանմունքի

___________________________________________________________ -ը:
(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կոչումը)
______________________________ _____ __________________ 200 թ.
(ստորագրությունը)

Անձնական գործն ավարտեց`
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ___________________________________________ բաժանմունքի
___________________________________________________________ -ի կողմից:
(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կոչումը)
______________________________ _____ __________________ 200 թ.
(ստորագրությունը)

«Համաձայն եմ»
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ___________________________________________ բաժանմունքի
պետ_________________________________________________________________
(կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.
Ձև N 2
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Ք Ա Ր Տ
Ազգանունը ____________________________
Անունը ________________________________ Անձնական գործի համարը __________
Հայրանունը ____________________________
Ծննդյան տարեթիվն ու վայրը ______________
Հասցեն և հեռախոսահամարը ______________
Աշխատանքի վայրն ու պաշտոնը ________________________ ______________________
(նշում պայմանական վաղաժամկետի վերաբերյալ)

Քաղաքացիությունը ___________________

Դատապարտվել է _____ __________________ 200 թ.
______________________________________________
(դատարանի անվանումը, հոդվածը, պատժատեսակը և չափը)
_____________________________________________ ______________________
Լրացուցիչ պատժատեսակը ___________________________
Նշումներ պատժի ժամկետի ___________________________
փոփոխման մասին_________________________________
_____________________________________________ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿՍ
Պատժի ժամկետի սկիզբը_____________________ _______________ բաժանմունք
Պատժի ժամկետի ավարտը ___________________________
Հաշվառման է վերցվել _____ __________________ 200 թ.
________________________________________
Նախկին 
դատվածություններ________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Տեղեկություններ ընթացքի մասին ______________________________________________
____________________________________________________________________
Հաշվառումից հանվել է _____ __________________ 200 թ.
Քարտը լրացրեց
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ _______________________ բաժանմունքի _________________
(անվանումը) (պաշտոնը)

_________________ _____________________ ____________________________
(կոչումը) (ստորագրությունը) (ազգանունը)

 

Ձև N 3
Անձնական գործ _____________
Սերիա ...
Տեղեկանքի կռնակ N ...
Անունը, ազգանունը, հայրանունը
________________________
________________________
________________________
________________________
Բնակության վայրը ____________
________________________
________________________
________________________
________________________
________________________
Տեղեկանքը լրացնող ծառայողի պաշտոնը,
ազգանունը և ստորագրությունը
________________________
________________________
_____ ___________ 200 թ.
Անձնական գործ _____________

Սերիա ...
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Ի Պ Ա Տ Ճ Ե Ն N ...
Տրվում է քաղաքացի (քաղաքացուհի) ____________________________________,
(անունը, ազգանունը, հայրանունը)
ծննդյան տարեթիվը ___________________
(օրը, ամիսը, տարին)
Ծնված ___________________
(քաղաքը, մարզը, գյուղը)

ազգությամբ _______________________
ընտանեկան դրությունը ________________
զինապարտությունը ___________________
դատապարտված _____________________________________________________
_____________________________________________

նախկին դատվածություններ ____________________________________________ ,
այն մասին, որ պատիժ է կրել ՀՀ ԱՆ ՔՊՎ ԱՊԿԲ ________________ բաժանմունքում 
_____ ________________ 200 թ. մինչև _____ ________________ 200 թ., որտեղից 
ազատվել է ______________________________ ։

Բաժանմունքի առաջատար մասնագետ
Նկար ____________________
Տեղեկանքն ստացա
____________________

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սերիա ...
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ...
Տրվում է քաղաքացի (քաղաքացուհի) ____________________________________,
(անունը, ազգանունը, հայրանունը)
ծննդյան տարեթիվը ___________________
(օրը, ամիսը, տարին)
Ծնված ___________________
(քաղաքը, մարզը, գյուղը)

ազգությամբ _______________________
ընտանեկան դրությունը ________________
զինապարտությունը ___________________
դատապարտված _____________________________________________________
_____________________________________________

նախկին դատվածություններ ____________________________________________ ,
այն մասին, որ պատիժ է կրել ՀՀ ԱՆ ՔՊՎ ԱՊԿԲ ________________ բաժանմունքում 
_____ ________________ 200 թ. մինչև _____ ________________ 200 թ., որտեղից 
ազատվել է ______________________________ ։

Ազատվողի ստորագրությունը __________________

Նկար
Բաժանմունքի պետ __________________

Կնիք
Ձև 4
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` _____________________________________________________________
(դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը)
ՀՀ քրեական օրենսգրքի ______________________________ հոդվածի համաձայն
_____ __________________ 200 թ. ___________________________________
(դատարանի անվանումը)

կողմից (որոշմամբ փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված)
դատապարտված ___________________________________________ -ի,
(նշել պատիժը)

ստորագրությամբ հավաստում եմ այն մասին, որ ինձ պարզաբանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվությունը` դրանք չկատարելու համար:

Տեղեկացվել եմ նաև յուրաքանչյուր ամսվա __________ շաբաթվա __________-րդ օրվա ժամը ________ -ին բաժանմունք ներկայանալու պարտականության մասին (սույն պարբերությունը լրացվում է փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված դատապարտյալների նկատմամբ):

_____ __________________ 200 թ. _____________________________
(դատապարտվածի ստորագրությունը)


Ստորագրությունը վերցրեց
ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային
պատիժների կատարման բաժնի
_____________________________
(տարածքային բաժանմունքի անվանումը)
բաժանմունքի _____________________
(պաշտոնը)
_____________________ _____________________
(ստորագրությունը) (ազգանունը)

_____ __________________ 200 թ.
Ձև N 5
_______________________________________
(հասցեն)
____________________________________
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Հայտնվում է, որ դատարանի կողմից Ձեր նկատմամբ նշանակված պատիժն ի կատար ածելու
կապակցությամբ Դուք պարտավոր եք 200 թ. ___________ _____-ին ժամը ______-ին
ներկայանալ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման 
բաժնի __________________________ բաժանմունք (__________________________):
(հասցեն)

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
վարչության այլընտրանքային պատիժների կատարման
բաժնի ________________________
բաժանմունքի __________________________
(պաշտոնը)
________________________
_____________________ _____________________
(ստորագրությունը) (ազգանունը)
_____ __________________ 200 թ.
Ձև N 6

______________________________
(համապատասխան մարմնի (կազմակերպության) անվանումը)
______________________________
(ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը)
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ ________________________ բաժանմունքը հայտնում է, որ ___
(տարածքային մարմնի անվանումը)
___________________ ___________ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի ___
դատապարտյալի անունը, ազգանունը)

հոդվածով (հոդվածներով) _____ ______________ 200 թ. _____________________
(դատարանի անվանումը)

կողմից ______________________________:
(պատժատեսակը, պատժաչափը)


Կից` դատավճռի պատճենը ________________ թերթ:
Ձեզ խնդրում ենք _________ ժամկետում կատարել հետևյալ գործողությունները՝
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________

 

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
վարչության այլընտրանքային պատիժների կատարման
բաժնի ________________________

բաժանմունքի ___________________
(պաշտոնը)
_____________________ _____________________
(ստորագրությունը) (ազգանունը)

_____ __________________ 200 թ.
Ձև N 7
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ _____________________________
(տարածքային մարմնի անվանումը)
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐԻ
Սույն ժամանակացույցը կազմված է ՀՀ քրեական օրենսգրքի ______ հոդվածով (հոդվածներով)
___________________________ դատարանի ____ ________ 200 թ.
դատավճռով _________ժամ հանրային աշխատանքների դատապարտված ______________________________________________ -ի
(անունը, ազգանունը, հայրանունը)
կողմից պատիժը __________________________________________ -ում կրելու
(հանրային աշխատանքներն իրականացնող մարմնի
կամ կազմակերպության վարչակազմի անվանումը)
նպատակով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ________________________________ բաժանմունքի պետ
(տարածքային մարմնի անվանումը)
_________________________________ __________________________
(անունը, ազգանունը, հայրանունը) (ստորագրությունը)

_______________________________________ ______________________
(կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը) (ստորագրությունը)


_____ ________________ 200 թ.

Դատապարտյալի ստորագրությունը_________________________

Ամիսը,
ամսա-
թիվը,
տարե-
թիվը Հան-
րային
աշխա-
տանք-
ների
սկիզբը Հան-
րային
աշխա-
տանք-
ների
ավարտը Նախա-
տեսվող
աշխա-
տաժա-
մերի
քանակը Փաստացի
աշխատած
ժամերի
քանակը Գործատու
կազմակեր-
պության
անվանումը Դատա-
պարտյալի
ստորա-
գրությունը
(ստորա-
գրվում է
վարչա-
կազմի
օրինակում) Վարչակազմի
ներկայա-
ցուցչի
ստորա-
գրությունը
(ստորա-
գրվում է
դատա-
պարտյալի
օրինակում)








Ընդամենը

Ձև N 8
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ _______________________________ բաժանմունքի
(տարածքային մարմնի անվանումը)

______________________________________________________________
(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ դատապարտյալ _____________________

_________________________________ դատապարտված ՀՀ քրեական օրենսգրքի

__________հոդվածով (հոդվածներով) ___________________________________
(պատժի տեսակը)

թույլ է տվել պատիժը կրելու սահմանված կարգի ու կանոնների խախտում, որն արտահայտվել է

______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________ ։
Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի _________ հոդվածով` դատապարտյալ __________________________________ -ը նախազգուշացվում է, որ պատժի կրման կարգի ու կանոնների որևէ նոր խախտում թույլ տալու դեպքում բաժանմունքը կմիջնորդի դատարանին պատժի չկրած մասը փոխարինել այլ պատժատեսակով:
____ ___________ 200 թ. ______________________ __________________
(բաժանմունքի աշխատողի ազգանունը) (ստորագրությունը)
Սույն նախազգուշացման
մասին ինձ տեղեկացվել է ______________________________
(դատապարտյալի ստորագրությունը)
Ձև N 9
ՀՀ ոստիկանության_______________________________ պետ
(տարածքային ստորաբաժանման անվանումը)
______________________________________________
(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ______________________________բաժանմունքը հայտնում է, որ
(տարածքային մարմնի անվանումը)
___________________________________________ դատապարտվել է ՀՀ քրեական
(դատապարտյալի անունը, ազգանունը)

օրենսգրքի _______ հոդվածով (հոդվածներով) ____ ____________________ 200 թ.

___________________________ կողմից ____________________________
(դատարանի անվանումը)

_________________________________________________________________
(պատժի տեսակը և չափը, փորձաշրջանի կամ պատժաժամկետի հետաձգման ժամկետը,
_________________________________________________________________
դատապարտվածի մասին լրացուցիչ տեղեկություններ)
_________________________________________________________________

_________________________________________________________________:

Խնդրում եմ տրամադրել համապատասխան տեղեկատվություն _________________________
______________________________________________ -ի կողմից իրավախախտում
(անունը, ազգանունը, հայրանունը)

կատարելու դեպքում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային
պատիժների կատարման բաժնի

_______________________
(տարածքային բաժանմունքի անվանումը)

բաժանմունքի _____________________
(պաշտոնը)
_______________________ ______________________
(ստորագրությունը) (ազգանունը, կոչումը)

_____ _______________ 200 թ.


Ձև N 10
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

քաղ. _______________ ____ ____________ 200 թ.

Ես` ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ-ի _________________________________________________
(տարածքային բաժանմունքի անվանումը)

բաժանմունքի ________________________________________________________
(պաշտոնը, կոչումը, ազգանունը)

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ դատապարտյալ ________________________

_________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը)

թույլ է տվել __________________________________________________________
(նշել խախտման բնույթը)
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________ :

Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի _____ հոդվածի _______ մասով՝ դատապարտյալ ________________________ _______ -ը նախազգուշացվում է, որ իր վրա դրված պարտականություններից հետագայում ևս խուսափելու կամ նոր իրավախախտում թույլ տալու դեպքում հնարավոր է դատարանի դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժն ի կատար ածվի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերացվի պատժի հետաձգումը կամ պատիժը պայմանականորեն չկիրառելը):
_______________________________________________
(բաժանմունքի աշխատողի պաշտոնը և ստորագրությունը)
Ծանոթացա _____________________________________________
(դատապարտյալի ստորագրությունը և ազգանունը)


_____ _____________ 200 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2008 թվականի N 805-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 14.01.10 N 11-Ն)

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 14.01.10 N 11-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հուլիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 24-ի N 805-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը լրաց. 14.01.10 N 11-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի (այսուհետ` պետական կառավարման մարմին) զինծառայողների, պետական կառավարման մարմնից առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ծառայությունից ազատված, ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ հաշվառված, ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքերում անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով տնամերձ հողամաս տրամադրելու կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմաններն ու ընթացակարգը:
(1-ին կետը լրաց. 14.01.10 N 11-Ն)
2. Զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է պետական կառավարման մարմնի պահպանման ծախսերում այդ նպատակով նախատեսված բյուջետային միջոցների սահմաններում:
3. Սեփականության իրավունքով բնակելի տարածություն, տնամերձ հողամաս, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացած զինծառայողները հանվում են բնակարանային հաշվառումից և կրկին անգամ հաշվառման չեն վերցվում:

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

4. Պետական կառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանումում (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում) իրականացվում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառում:
5. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների շրջանակը որոշվում և նրանց բնակարանային հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման համաձայն:

III. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

6. Ծառայողական բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են պետական սեփականություն հանդիսացող և պետական կառավարման մարմնի հաշվեկշռում գտնվող շենքերից:
7. Ծառայողական բնակելի տարածությունները հատկացվում են` հաշվի առնելով բնակարանային հաշվառման մեջ գտնվելու ամսաթիվը` առաջնահերթությունը տալով`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից զինծառայողերին.
2) 10 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող զինծառայողներին.
3) 5 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող և պաշտոնի առաջխաղացման հեռանկար ունեցող զինծառայողներին.
4) բազմանդամ ընտանիք կամ ընտանիքի հաշմանդամ անդամ ունեցող զինծառայողներին.
5) երկվորյակ, եռյակ և ավելի երեխաներ ունեցող զինծառայողներին:
8. Ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված` պետական կառավարման մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ համապատասխան ստորաբաժանումը զինծառայողներին ծառայողական բնակելի տարածությունները հատկացնում է անկախ նրանց` բնակարանային հաշվառման մեջ գտնվելու և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքից` զինծառայողի դիմումի հիման վրա:
9. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակելի տարածություններն առանց այլ բնակելի տարածք տրամադրելու ազատվում են, եթե զինծառայողն ազատվել է ծառայությունից` բացառությամբ առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվելու դեպքերի կամ, երբ իր դիմումի համաձայն ծառայությունից ազատված զինծառայողն ունի առնվազն ութ տարվա զինվորական ծառայության ստաժ:
10. Ծառայողական բնակելի տարածությունները սեփականության իրավունքով տրամադրվում են սույն կարգի 18-րդ կետով սահմանված կարգով:
11. Բնակարանային հաշվառման մեջ գտնվող զինծառայողը սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ տնամերձ հողամաս ստանալու համար պետական կառավարման մարմնի ղեկավարին ներկայացնում է դիմում:
12. Դիմումում շարադրվում են այն փաստական հանգամանքները, որոնք հիմք են հանդիսանում զինծառայողին սույն կարգի իմաստով իրեն համարել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող:
13. Դիմումին կցվում են բնակչության պետական ռեգիստրից դիմումատուի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Հայաստանի Հանրապետությունում տվյալ զինծառայողի գրանցված գույքային իրավունքների կամ դրանց բացակայության մասին տեղեկանքները:
14. Բացի սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերից` զինծառայողի` բնակելի տարածություն կամ տնամերձ հողամաս ստանալու իրավունքի իրացումն ապահովելու համար հարցումներ կատարելու, զինծառայողի բնակարանային պայմանների ուսումնասիրմանն ուղղված ստուգայցեր կատարելու պարտականությունը կրում է համապատասխան ստորաբաժանումը:
15. Դիմումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում համապատասխան ստորաբաժանումը պետական կառավարման մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն` դիմումը բավարարելու իրավաչափության վերաբերյալ:
16. Դիմումը մերժվում է, եթե դիմումի քննության ընթացքում չեն հաստատվել զինծառայողին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու փաստական հանգամանքները կամ բացակայում են համապատասխան բյուջետային միջոցները: Մերժման հիմքերը ներկայացվում են դիմումատուին:
17. Պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելու մասին ցուցում ստանալու դեպքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական կառավարման մարմինը ձեռք է բերում բնակելի տարածություն կամ տնամերձ հողամաս:
18. Բնակելի տարածությունը կամ տնամերձ հողամասը սեփականության իրավունքով տրամադրվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որից հետո մի կողմից` Հայաստանի Հանրապետության` ի դեմս պետական կառավարման մարմնի, մյուս կողմից` զինծառայողի միջև կնքվում է բնակելի տարածության կամ տնամերձ հողամասի օտարման պայմանագիր:
19. Զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարաններ հատկացնելիս` բնակելի սենյակների թիվը որոշվում է ընտանիքի անդամների թվով`
1) 1-սենյականոց` միևնույն սեռի կամ տարբեր սեռի 2 անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև` ամուսիններին.
2) 2-սենյականոց` ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի 2 անձից (բացի ամուսիններից) և 3 անձից բաղկացած ընտանիքին.
3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին.
4) 4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:
20. Բնակելի տարածության չափը որոշելիս` հաշվի է առնվում նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 20 շաբաթական հղիությունը:
21. Մեկ անձին կարող է հատկացվել միայն մեկսենյականոց բնակարան:

IV. ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

22. Բնակարան ձեռք բերելու համար զինծառայողներին պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է սույն կարգի 11-16-րդ կետերով նախատեսված ընթացակարգով:
23. Պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, ֆինանսական աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի ձևավորված շուկայական միջին արժեքից` հետևյալ հաշվարկով`
1) Երևան քաղաքում` թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով.
2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով.
3) Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում` համապատասխան մարզի քաղաքային կամ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով:
24. Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանի մեկ քառակուսի մետրի` ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համապատասխան ստորաբաժանման հարցման հիման վրա:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հոկտեմբերի 2009 թվականի N 1143-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության տակ գտնվող «ՈՒՐԱԼ-4320» մակնիշի հատուկ ավտոմեքենան` համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տնօրինության տակ գտնվող «ԳԱԶ-3308-74» մակնիշի հատուկ ավտոմեքենան` համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկա¬նության տնօրինությանը:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված հատուկ ավտոմեքենաների ձևակերպման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարու¬թյան քրեակատարողականվարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հան¬րապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկա¬նու¬թյան պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների իրականա¬ցումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հոկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1143-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ

NN
ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Թողարկման տարեթիվը Հենասարքը Թափքը Շարժիչը Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. ՈՒՐԱԼ - 4320 1986 թ. 0121794 առանց համարի առանց համարի 865.371
2. ԳԱԶ - 3308-74 2007 թ. X9633080070930508 33070070125069 51300-71006095 18.400.000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2010 թվականի N 252-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԵՂՐԻ»ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Մեղրի»քրեակատարողական հիմնարկի գործունեությունը և այն վերակազմակերպել որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի տեղամաս:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողականծառայություն ստեղծելու մասին» N 1015 որոշման 3-րդ կետի «ժգ» ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մարտի 22
Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2010 թվականի N 530-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.11 N 1797-Ն)
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականծառայությունում քաղաքացիական ծառայողներին դասային աստիճաններ շնորհելու կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 17
Երևան
Հավելված N 1 
ՀՀ կառավարության 2010 թվականի
մայիսի 13-ի N 530-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ
(Հավելվածն ուժը կորցրել է 15.12.11 N 1797-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2010 թվականի
մայիսի 13-ի N 530-Ն որոշման

Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողներին (այսուհետ` քաղաքացիական ծառայող) դասային աստիճաններ շնորհելու կարգը և պայմանները:
2. Դասային աստիճանը քաղաքացիական ծառայողին շնորհվում է` զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանին համապատասխան:
3. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին և 2-րդ դասերի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի, շնորհում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը:
5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:
6. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո եռoրյա ժամկետում:
7. Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո:
8. Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անձնակազմի կառավարման բաժին է ուղարկվում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդությունը:
9. Միջնորդությունն ստանալուց հետո 10-oրյա ժամկետում քաղաքացիական ծառայողին դասային աստիճան շնորհելու մասին հրամանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական վարչության անձնակազմի կառավարման բաժնի կողմից նախապատրաստվում և ներկայացվում է քաղաքացիական ծառայողին դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` ստորագրության:
10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին և 2-րդ դասերի պետական խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քաղաքացիական ծառայողին բարձրագույն պաշտոնի նշանակելուց հետո 10-oրյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2009 թվականի N 550-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6.2-րդ մասի, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի վեցերորդ պարբերության, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի երրորդ պարբերության, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ պարբերության, «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունըորոշում է.

(նախաբանը փոփ. 08.07.15 N 743-Ն)

1. Սահմանել ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանության ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Քրեակատարողական ծառայության պաշտոններին զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը և հարկադիր կատարման ծառայության պաշտոններին զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 1199-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 30-ի N 550-Ն որոշման

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ,

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

ՀՀ կառավարությանն առընթեր 
ՀՀ ոստիկանության պաշտոններ

ՀՀ պաշտպանության նախարարության պետական ծառայողների պաշտոններ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության  պաշտոններ

Քրեակատարո-
ղական ծառայության պաշտոններ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության
պաշտոններ

Փրկարարա-
կան ծառայության պաշտոններ

Դատախազության պաշտոններ

 

1

2

3

4

5

6

7

8

 

1.

Ոստիկանության պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության պետի տեղակալ

 զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալներ

ազգային անվտանգության ծառայության  տնօրեն, ազգային անվտանգության ծառայության  տնօրենի 1-ին տեղակալ, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

-

-

-

գլխավոր դատախազի տեղակալ

 

2.

Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ

գլխավոր վարչության պետ և նրան  հավասարեցված պաշտոններ,
դիվիզիայի հրամանատար

գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության պետ, քրեակատարողական վարչության պետի  
1-ին տեղակալ

դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

փրկարար ծառայության ղեկավար

Երևան քաղաքի դատախազ, 
ՀՀ գլխավոր դատախազության վարչությունների պետեր

 

3.

Գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչության պետ և նրանց հավասարեցված պաշտոններ

վարչության պետ և նրան հավասարեց
ված պաշտոններ, բրիգադի հրամանատար

վարչության 
պետ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության պետի տեղակալ

դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի համայնքի դատախազ

 

4.

Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ, գնդի հրամանատար

վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի պետ, քրեակատարողական վարչության բաժնի պետ

կենտրոնա-
կան մարմնի բաժնի պետ

կենտրո-
նական ապարատի վարչության պետ

ՀՀ գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներ

 

5.

Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ, առանձին գումարտակի կամ առանձին դիվիզիոնի հրամանատար

բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ

մարզային
բաժնի պետ,
Երևանի
քաղաքային
բաժնի պետ

կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ, կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներ

 

6.

-

-

վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ (ավագ խումբ)

-

-

կենտրոնա-
կան ապարատի վարչության բաժնի պետ, տարածքային` ներառյալ Երևան քաղաքի, վարչության պետ

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ, մարզի դատախազի տեղակալ, կայազորի զինվորական դատախազ

 

7.

-

-

վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 
(ավագ խումբ)

-

-

տարածքային` ներառյալ Երևան քաղաքի, վարչության պետի տեղակալ

Երևան քաղաքի համայնքի դատախազի տեղակալ, 
ՀՀ գլխավոր դատախազության վարչության և բաժնի ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության բաժնի պետ

 

8.

-

-

բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 
(ավագ խումբ)

-

-

հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար

ՀՀ զինվորական դատախազու-
թյան բաժնի պետ, ՀՀ գլխավոր դատախազության վարչության բաժնի պետ

 

9.

Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

բաժնի պետի տեղակալ և 
նրան հավասարեցված պաշտոններ

բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական
հիմնարկի բաժնի պետ

բաժնի պետի
տեղակալ

բաժնի պետ

-

 

10.

Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

բաժանմունքի պետ և նրան հավասարեցված  պաշտոններ

բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեա-
կատարողական
հիմնարկի բաժանմունքի պետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի տեղամասի պետ

բաժանմունքի պետ

հատուկ փրկարա-
րական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ,
հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազության բաժնի պետի տեղակալ, 
ՀՀ զինվորական դատախազության բաժնի պետի տեղակալ

 

11.

Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր և նրանց հավասարեցված պաշտոններ

բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի խմբի ղեկավար

գլխավոր
խորհրդատու

լաբորատո-
րիայի պետ

ՀՀ զինվորական դատախազու
թյան դատախազ

 

12.

Ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր և նրանց հավասարեցված պաշտոններ

խմբի պետ, մասի պետ, ավագ սպա և նրան հավասարեցված պաշտոններ

ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի գլխավոր մասնագետ

առաջատար
խորհրդատու,
ավագ հարկադիր
կատարող

խմբի պետ, ջոկի հրամանատար

Երևան քաղաքի դատախազու-
թյան ավագ դատախազ, մարզի դատախազության ավագ դատախազ, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ, Երևան քաղաքի համայնքի դատախազության ավագ դատախազ

 

13.

Տեսուչ, օպերլիազոր 
և նրանց հավասարեցված պաշտոններ

սպա և նրան հավասարեց
ված պաշտոններ

օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության առաջատար մասնագետ

առաջին կարգի
խորհրդատու,
հարկադիր կատարող

-

Երևան քաղաքի դատախազու
թյան դատախազ, մարզի դատախազության դատախազ, կայազորի զինվորական դատախազության դատախազ, Երևան քաղաքի համայնքի դատախազության դատախազ

 

14.

-

-

կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության առաջին կարգի մասնագետ,
քրեակատարողական հիմնարկի առաջա-տար մասնագետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի առաջին կարգի մասնագետ

տեսուչ

ավագ փրկարար

-

 

15.

Կրտսեր տեսուչ, ավագ ոստիկան, ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

ենթասպաներով համալրվող պաշտոններ

ենթասպաներով համալրվող պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության երկրորդ կարգի մասնագետ,
քրեակատարողա-
կան վարչության երրորդ կարգի մասնագետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի երրորդ կարգի մասնագետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի կրտսեր մասնագետ

-

փրկարար

-

 

                                                                                                        (հավելվածը փոփ. 08.07.15 N 743-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2010 թվականի N 567-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականծառայողի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականծառայությունում քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 20
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
մայիսի 13-ի N 567-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով uահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական ծառայողին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական ծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) քաղաքացիական ծառայողին քրեակատարողական ծառայությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:
2. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զինվորական հաշվառման են վերցվում քրեակատարողական ծառայությունում:
3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված անձին քրեակատարողական ծառայությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է պաշտոնի նշանակելու մասին հրամանը:
4. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` բաժին) քաղաքացուն քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելու մասին հրամանի արձակման օրվանից 10-օրյա ժամկետում նրա զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում նրա զինվորական հաշվառումը քրեակատարողական ծառայությունում իրականացնելու մասին գրություն և կից ներկայացվում են`
1) քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելու մասին հրամանի քաղվածքը.
2) անվանական ցուցակ` համաձայն N 1 ձևի.
3) զինվորական գրքույկ:
5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինվորական հաշվառումըքրեակատարողական ծառայությունում իրականացնելու մասին: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում` հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, զինվորական գրքույկը, իսկ պահեստազորի սպաների համար` զինվորական կրճատված անձնական գործը փոխանցվում են բաժին, որտեղ այն պահվում է քրեակատարողական ծառայությունում ծառայության ամբողջ ընթացքում:
6. Քրեակատարողական ծառայության պաշտոնից «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.27-րդ հոդվածի (բացառությամբ 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերի) հիմքերով ազատված անձի զինվորական գրքույկը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման մասին հրամանի արձակման օրվանից հետո 10-օրյա ժամկետում բաժնի կողմից համապատասխան տեղեկանքի հետ միասին` համաձայն N 2 ձևի, ուղարկվում էքրեակատարողական ծառայողի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում` նշված նյութերն ուղարկվում են նոր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան

Ձև N 1


Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ

__________________________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ
NN
ը/կ Ազգանունը, անունը,
հայրանունը Ծննդյան տարե-թիվը Պահեստա-զորի զին-վորական կոչումը Զինվորահրամա-նատարական մասնագիտու-թյունը, թիվը Ում հրամանով և ինչ պաշտոնի է նշանակվել, հրամանի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը Երբ, ում և ինչ ելքի համարով են ուղարկվել հաշվառման փաստա-թղթերը






Քրեակատարողական ծառայության
կենտրոնական մարմնի անձնակազմի
կառավարման բաժնի ղեկավար _________________________________
(կոչումը)

_____________________ __________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)


Ձև N 2
_____________
(ելքի համարը)
_______________________
(ուր է ուղարկվում)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Տրվում է այն մասին, որ ___________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

ազատման պահին ունեցել է __________________________ կոչում (դասային աստիճան), որը շնորհվել է 20 թ. _______ ___ -ի N _______ հրամանով:
Ծնված` 19 թվականին, հաշվառման մեջ է գտնվել ՀՀ քրեակատարողական ծառայությունում _____ թ. ______ _______ -ից (N ________ հրաման) մինչև 20 թ. _______ ________ -ը:

Ազատվել է ____________________20 թ. ___________ _____ -ի N ______ հրամանով:

Բնակության վայրը___________________________________________________

Առդիր _____________________________________________________________
(զինվորական գրքույկ, զինվորական կրճատված անձնական գործ, զորակոչային կցագրման վկայական) (անհրաժեշտ է նշել)

Քրեակատարողական ծառայության
կենտրոնական մարմնի անձնակազմի
կառավարման բաժնի ղեկավար _____________________________________
(կոչումը)
_____________________ __________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)


_____ __________ 20 թ.
Կ.Տ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2010 թվականի N 549-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի նոյեմբերի 17-ի ՀO-218-Ն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականծառայողների պաշտոնների խմբերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
մայիսի 13-ի N 549-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ

Քրեակատարողական ծառայողների պաշտոնների խմբերը Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերը
Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ
Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ
Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ
Քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ
Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2010 թվականի N 596-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 50-րդ, 77-րդ, 85-րդ, 86-րդ, 87-րդ, 92-րդ, 110-րդ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածների պահանջների կատարումն ապահովելու, քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական հաշիվներում պահվող աշխատավարձերի, կենսաթոշակների և անձնական գումարների անկանխիկ շրջանառությունը կազմակերպելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողականհիմնարկներին իրենց սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումներում բացել դեպոզիտային հաշիվներ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշիվներում կուտակվող միջոցները տնօրինվում են առանց նախահաշիվների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշմանը համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական հիմնարկներն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումներում արտաբյուջետային հաշիվների վրա կուտակված գումարների մնացորդների փոխանցումը նոր բացված դեպոզիտային հաշիվների վրա` բացառությամբ միջազգային և դոնոր կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հատկացվող ֆինանսական աջակցության գումարների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 24
Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2012 թվականի N 282-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԱՐՄԱՎԻՐ» ՆՈՐՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարիքների համար «Արմավիր» նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման շարունակելի շինարարական աշխատանքների ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Գոհարիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2,475,887,395 դրամ արժեքով կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 19
Երևան 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1481-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ»ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողականհիմնարկի կառուցման վերջնական փուլի շինարարական աշխատանքների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով` հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 27
Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2014 թվականի N 712-Ն

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-րդ հոդվածի 18-րդ մասի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները` համաձայն N 1 հավելվածի.
2) զինված ուժերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի (համաձայն մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող չափերի)` համաձայն N 2 հավելվածի.
3) հույժ գաղտնի.
4) հույժ գաղտնի.
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության սպայական կազմին տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային գոտում ծառայող զինծառայողներին տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 6 հավելվածի.
7) հույժ գաղտնի.
8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 8 հավելվածի.
9) հույժ գաղտնի.
10) քրեակատարողական ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և առավելագույն չափերը` համաձայն N 10 հավելվածի.
11) փրկարար ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և առավելագույն չափերը` համաձայն N 11 հավելվածի:
2. Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումը պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում է, որը որոշվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստատված գործակցի և N 2 հավելվածով հաստատված` տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող հաշվարկային մեծության արտադրյալով, եթե ծառայության առանձնահատուկ այդ պայմանի համար սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չէ հավելման բացարձակ չափ:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին`
1) ապահովել, որ սույն որոշմամբ և այլ իրավական ակտերով զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների ծառայողների համար սահմանված հավելումների ընդհանուր գումարը չգերազանցի յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան մարմնին նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի 10 տոկոսը.
2) սույն որոշմամբ սահմանված հավելումները` ըստ առանձին զինծառայողների և քրեակատարողական ու փրկարար ծառայությունների ծառայողների թվաքանակի, սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան յուրաքանչյուր մարմնին նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների հաշվառման և փաստաթղթավորման կարգը.
4) ապահովել, որպեսզի սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների համար հավելումները հաշվարկվեն համապատասխան պայմաններում ծառայության փաստացի օրերի դիմաց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հուլիսի 22
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 712-Ն որոշման


ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ Հավելումների գործակիցը հաշվարկման մեծությունների նկատմամբ կամ բացարձակ չափը ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
ծածկագիրը անվանումը 
1 2 3 4
Ա. ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄ
1. Մարտական հերթապահություն 
1.1 Պետական սահմանի (շփման գծի) առաջնադիրքի խորությամբ (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում) 1,5 Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 1 օրը կամ 12 ժամ և դրանից ավելի ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը` չի համարվում:
Պայմանագրային շարքային կազմի (բացառությամբ սերժանտական դասընթացներ անցածների համար) սույն պայմանում փաստացի օրերի համար հավելավճարի սահմանված ամսական չափն ավելանում է 1,0 գործակցով:
1.2 Պետական սահմանի առաջին դիրքից դեպի պաշտպանության (երկրի) խորքն ընկած տարածքում և գումարտակի պահպանության շրջաններից դուրս (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններից դուրս), վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (մարտական դիրքերում) 0,2 Համալիր, հատուկ միջոցառումներ, որոնք անցկացվում են պետական սահմանի պահպանման և պաշտպանության նպատակով:
Ավիացիոն ստորաբաժանումների մարտական հերթապահության ամսական հաշվարկային ցուցանիշը սահմանել 6 օրացուցային օր:
2 Ծառայություն (աշխատանք) առաջնագծում 
2.1 Պետական սահմանից (շփման գծից) առաջ 
2.1.1 Խորքային հետախուզություն 3,0 Հակառակորդի հետ շփման գծի չեզոք գոտիներում հատուկ միջոցառումների կազմակերպման, առաջադրանքը և իրականացման ենթակա գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի և զորամասի հրամանատարի հրամաններով:
2.1.2 Հատուկ նշանակության գործունեություն 
2.1.2.1 պլանավորում և կազմակերպում 0,2 Հատուկ նշանակության գործողությունների (միջոցառումների) պլանավորում, կազմակերպում, վերահսկում, մոդելավորում:
2.1.2.2 հատուկ առաջադրանքներ և աշխատանքներ 1,0 բայց ոչ պակաս 68000 դրամ Առաջնագծում և հակառակորդի թիկունքում հատուկ գործողությունների իրականացման պատրաստություն ապահովող հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածություն:
2.1.3 Հակառակորդի, տեղանքի և օբյեկտների ինժեներական հետախուզում, ականազերծում, արգելափակոցների տեղադրում (սարքավորում) 3,0 Պայթյունավտանգ առարկաների վնասազերծման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով:
Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն:
2.2 Առաջնագծում` մինչև առաջին դիրքի խորությամբ 
2.2.1 Ինժեներական ապահովման խնդիրների (աշխատանքների) կատարում 1,5 Ականազերծման, ականապայթունային և ոչ պայթունային արգելափակոցների տեղադրման (սարքավորման), պայթեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով:
Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն:
2.2.2 Պետական սահմանի (շփման գծի) առաջնադիրքի խորությամբ (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում) առանձին առաջադրանքների և հանձնարարականների կատարում 1,5 Նշված տարածքներում սկսած 1 օրվանից և ավելի ծառայության փաստացի օրերի հաշվարկով:
2.3 Հատուկ նշանակության առաջադրանքի կատարում 
2.3.1 Օպերացիոն ուղղության ուսումնասիրում 1,5 Տեղանքի ուսումնասիրման, դիտարկման, հաշվառման և տեղեկությունների հայթայթման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են համապատասխան ծառայության պետի և զորամասի հրամանատարի հրամաններով:
Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն:
2.3.2 Ռադիոէլեկտրոնային իրավիճակի ուսումնասիրում 1,5 Հակառակորդի զորքերի ղեկավարման համակարգերի ռադիոէլեկտրոնային ճառագայթման միջոցների բացահայտման, հաշվառման և տեղորոշման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են համապատասխան ծառայության պետի և զորամասի հրամանատարի հրամաններով:
Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն:
Բ. Առողջության և կյանքի համար վտանգ ներկայացնող գործունեություն
3 Ծառայության (աշխատանքի) վնասակար պայմաններ 
3.1 Թռիչքների սպասարկում 0,1 Բարձր ձայնային, ճնշման, հաճախականության ագրեգատների, ճառագայթող սարքավորումների հետ առնչվող ծառայություն:
3.2 Բժշկական նեղ մասնագիտական գործունեություն 0,2 Մշտական շփում տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ, ռենտգենյան և այլ իոնիզացնող ճառագայթների ու էլեկտրոմագնիսական դաշտի ազդեցության, թունավոր գազերի ներգործության պայմաններում, հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների հետ շփման պայմաններում ծառայություն:
3.3 Թունավոր նյութերի հետ շփման պայմաններ 
3.3.1 Քիմիական նյութերի հետ շփում 0,2 Կուտակիչ մարտկոցների նորոգում, լիցքավորում:
3.3.2 Թունավոր վառելիքի բաղադրիչների հետ շփման գործունեություն 0,2 Հրթիռային վառելիքի բաղադրիչների հետ շփման պայմաններում, հրթիռների լիցքավորման, դրանց առկայության, վիճակի և պահպանման ստուգումների հետ կապված ծառայություն: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է եզրակացություն, իսկ չափագրման դեպքում` ակտ:
3.3.3 Դեզինֆեկցիոն-ցնցուղային սարքավորումների հետ կապված գործունեություն 0,2 Միջատազերծման գործունեություն:
Դեզինֆեկցիոն, դաշտային բաղնիքի աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով:
3.3.4 Կենդանական ծագում ունեցող սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն (անասնաբուժահամաճարակային և անասնաբուժական գործունեություն) 0,2 Ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների միջավայրում ծառայություն:
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է եզրակացություն:
3.4 Արխիվային գործ 0,2 Վնասակար մանրէների ազդեցության պայմաններում ծառայություն:
4. Ծառայության (աշխատանքի) ծանր պայմաններ 
4.1 Թռիչքների անվտանգության ապահովում 0,2 Թռիչքների ամենօրյա անվտանգ նախապատրաստման և անցկացման գործունեություն:
5. Ծառայության (աշխատանքի) առավել վնասակար պայմաններ 
5.1 Ավիացիոն տեխնիկայի շահագործում 0,2 Թռիչքների իրականացում տարբեր եղանակային և սարքավորումների ազդեցության պայմաններում:
5.2 Հատուկ վտանգավոր հիվանդությունների հետ աշխատանքային պայմաններ 0,3 Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ առնչվող ծառայություն:
5.3 Ճառագայթման և ստորգետնյա պայմաններում ռադիոլոկացիոն, ռադիոճնշման, հրթիռների ուղեկցման կայաններում ծառայություն 0,3 Գերբարձր` 150ՄԳՀց-ից մինչև 3.2ԳԳՀց հաճախականության ռենտգենային իոնիզացնող ճառագայթման, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկաների (ՍՌՏ-ների) 30ԿՀց-ից մինչև 300ԳՀց էլեկտրամագնիսական ճառագայթումների ազդեցության տիրույթների պայմաններում ծառայություն:
5.4 Փորձարարական թռիչքներ 5,0 Վերանորոգումից հետո ավիացիոն տեխնիկայի փորձարկում: Փորձարարական թռիչքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ – վարչության պետի հրամանով:
5.5 Թռիչքներ պարաշյուտով 0,3 Հակառակորդի թիկունք ներթափանցելու նպատակով ուսումնական թռիչքների իրականացում:
Թռիչքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են համապատասխան ծառայության պետի և զորամասի հրամանատարի հրամանով:
5.6 Ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական նյութերին առնչվող գործունեություն 
5.6.1 Արտակարգ իրավիճակների ժամանակ ծառայություն 0,5 Արտակարգ իրավիճակում հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով:
Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն:
5.6.2 Առօրյա գործունեության ժամանակ ծառայություն 0,3 Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման դասընթացի կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով:
5.7 Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվելու վտանգի համար 0,6 Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց ծառայությունը (աշխատանքը) կապված է մարդու իմունային անբավարարության վիրուս պարունակող նյութերի հետ:
5.7.1 Մինչև 1 տարվա ծառայության ստաժի համար 0,2 
5.7.2 1-2 տարվա ծառայության ստաժի համար 0,4 
5.7.3 2-3 տարվա ծառայության ստաժի համար 0,6 
5.7.4 3-4 տարվա ծառայության ստաժի համար 0,8 
5.7.5 4 և ավելի տարիների ծառայության ստաժի համար 1,0 
6. Ծառայության (աշխատանքի) առավել ծանր պայմաններ 
6.1 Պահպանության բազաներում, զինամթերքի պահեստներում պայթուցիկ սարքերի և նյութերի ու միջոցների հետ անմիջական շփում 
6.1.1 Ինժեներական զինամթերքի, միջոցների հետ անմիջական շփում 0,3 Պայթունավտանգ սարքերի, պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների մշտական անմիջական շփում:
6.1.2 Հրթիռահրետանային սպառազինության հետ անմիջական շփում 0,3 Պայթունավտանգ նյութերի և միջոցների հետ անմիջական շփում:
6.2 Ականազերծման և պայթեցման, ոչ պիտանի զինամթերքի տեղափոխման և ոչնչացման գործունեություն 
6.2.1 Ականազերծում և պայթեցում 0,8 Ականազերծման, պայթեցման աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով:
6.2.2 Ոչ պիտանի զինամթերքի տեղափոխում և ոչնչացում 0,7 Ոչ պիտանի զինամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով:
6.3 Սպառազինության զինամթերքի նորոգում, պայթուցիկ նյութերի, լիցքերի, պայթուցիչների և վառոդի օգտագործում 
6.3.1 Հրետանային զինամթերքի նորոգում 0,3 Հրետանային զինամթերքի նորոգման գործընթացում արտադրամասի անձնակազմն անմիջականորեն առնչվում է հրավտանգ, պայթունավտանգ և թունավոր նյութերի հետ:
6.3.2 Սպառազինության նորոգում 0,3 Սպառազինության նորոգման գործընթացում արտադրամասի անձնակազմն անմիջականորեն առնչվում է հրավտանգ նյութերի հետ:
6.4 Հրթիռահրետանային սպառազինության բարձում և բեռնաթափում 0,3 Հրավտանգ և պայթունավտանգ միջոցների բարձման և բեռնաթափման աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի գրավոր հանձնարարականի համաձայն:
Գ. Այլ բնույթի հատուկ գործունեություն
7. Սահմանված նորմաների ապահովում կամգերազանցում 
7.1 Թռիչքային նորմայի կատարում 0,3 Օդաչուական կազմի սահմանված թռիչքային նորմայի կատարում:
7.2 Բարձր արտադրողականության ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի լրացուցիչ ծառայություն 6000 դրամ յուրաքանչյուր լրացուցիչ ժամի համար «Կամացու», «Շանտու» բուլդոզերներ շահագործող անձնակազմի լրացուցիչ գործունեություն:
7.3 Բարձման և բեռնաթափման օրական նորմայի գերազանցում 1000 դրամ յուրաքանչյուր գերազանցող տոննայի համար Մեկ օրվա համար 6 տոննան գերազանցող բեռի դեպքում մեկ մարդու հաշվարկով բարձման և բեռնաթափման աշխատանքների մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի գրավոր հանձնարարականով:
Բարձման և բեռնաթափման առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ խմբի ավագի կողմից կազմվում է հաշվետվություն:
Մեկ օրվա համար 5 տոննան գերազանցող զինամթերքի դեպքում մեկ մարդու հաշվարկով բարձման և բեռնաթափման աշխատանքների մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի գրավոր հանձնարարականով:
Բարձման և բեռնաթափման առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ խմբի ավագի կողմից կազմվում է հաշվետվություն:
8. Բեռնափոխադրումներ և աշխատանքիծանրաբեռնվածություն, վարորդներիկարգայնություն 
8.1 Հատուկ տեխնիկայով վտանգավոր բեռների փոխադրում և տեղափոխում 
8.1.1 Մինչև 10 տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով 0,3 Հրթիռային զորքերի և հրետանու հատուկ տեխնիկայի շահագործման մասին ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով:
Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
Վտանգավոր բեռների (հրթիռների) տեղափոխության, մեծ չափսերի, ծանր քաշով (21տ-ից բարձր), բարդ կառավարվող, ծանրության կենտրոնը բարձր տեղակայված բազմահեծան ՀՕՊ հատուկ մեքենաների և կիսակցորդների շահագործման մասին ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով:
Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
ՍՌՏ-ի տեղափոխման ու տարատեղման իրականացում՝ բազմասռնանի, ծանրաքաշ ավտոմոբիլային քարշակներով կենտրոնի շահագործման մասին ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով:
Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
8.1.2 10 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով 0,8 բայց ոչ պակաս 68000 դրամ 
8.2 10 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտի շահագործում 0,8 բայց ոչ պակաս 68000 դրամ Արտադրող գործարանի կողմից սահմանված 10տ և ավելի բեռնատարողությամբ ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով:
Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
Հավելավճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի (տեխնիկայի) շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար:
8.3 Վարորդների կարգայնություն 
8.3.1 «Ե» կարգ 0,4 Ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով:
«Ե» կարգի վարորդական իրավունքի վկայական:
Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
Հավելավճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի (տեխնիկայի) շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար:
8.3.2 «Դ» կարգ 0,3 Ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով:
«Դ» կարգի վարորդական իրավունքի վկայական:
Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
Հավելավճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի (տեխնիկայի) շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար:
8.4 Աշխատանքի ծանրաբեռնվածություն 
8.4.1 5-10 տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտ 0,3 Ամսական 2.000 տ/կմ բեռնափոխադրումների ցուցանիշը գերազանցելու համար:
8.4.2 11-20 տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտ 0,5 Ամսական 5.000 տ/կմ բեռնափոխադրումների ցուցանիշը գերազանցելու համար:
8.4.3 21 տոննա և ավելի բեռնատարողությամբ ավտոտրանսպորտ 0,6 Ամսական 8.000 տ/կմ բեռնափոխադրումների ցուցանիշը գերազանցելու համար:
9. Մշտական հիմունքներով պետական ևծառայողական գաղտնիք կազմողտեղեկությունների օգտագործմամբծառայություն 
9.1 Հատուկ կարևորության (1-ին ձևի) տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց համար 0,2 1-ին ձևի թույլտվություն ունեցող անձնակազմ:
9.2 Հույժ գաղտնի (2-րդ ձևի) տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց համար 0,15 2-րդ ձևի թույլտվություն ունեցող գաղտնի մասերում (գործավարություններում) հաստիքային ծառայողներ (աշխատողներ):
10. Հատուկ տեխնիկայի շահագործում 
10.1 Ինժեներական տեխնիկայի շահագործում 0,7 բայց ոչ պակաս 68000 դրամ Բարձր որակավորում պահանջող միջին և ծանր բուլդոզերների, ավտոկռունկների, էքսկավատորների, ավտոգրեյդերների և այլ ինժեներական տեխնիկայի ամրակցման վեաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով:
Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
Հավելավճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի (տեխնիկայի) շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար:
10.2 Ինժեներական տեխնիկա շահագործելու համար մասնագիտական գործունեության ստաժ 
10.2.1 3-5 տարի մասնագիտական ստաժի առկայության դեպքում 0,15 
10.2.2 5-10 տարի մասնագիտական ստաժի առկայության դեպքում 0,3 
10.2.3 10-ից ավելի տարի մասնագիտական ստաժի առկայության դեպքում 0,4 
11. Հատուկ խաղաղապահ առաքելություն 
11.1 ծառայությունը խաղաղապահ զորամասում 0,5 Խաղաղապահ գործընթացում զինվորական ծառայությունը:
11.2 ծառայությունն առանձին խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակում 0,5 
11.3 ծառայությունը միջազգային առաքելություններում: 
12. Հատուկ տարածքներում ծառայությունիրականացնելու համար 1,0 Հատուկ տարածքներում` մարտական հերթապահություն իրականացնող, ինչպես նաև հիմնական բնակավայրերից հեռու գտնվող ստորաբաժանումներում ծառայություն իրականացնողներ:
13. Հրամանատարություն և ղեկավարում 0,3 բայց ոչ ավել քան 135000 դրամ Յուրաքանչյուր տարվա համար սպայական պաշտոնների ցանկը և հավելավճարի չափերը սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
14. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղում 
14.1 ՌԴ և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների սպա ունկնդիրներ 124 459 դրամ 
14.2 ՌԴ և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված սպաներ 91 216 դրամ 
14.3 ՌԴ և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներ 82 973 դրամ 
14.4 ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված զինծառայողներ 207 297 դրամ 
14.5 Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների սպա ունկնդիրներ 100 000 դրամ 
15. Դասային որակավորման կարգեր` ըստմասնագիտությունների և զորատեսակների Դասային որակավորման կարգը շնորհվում է համապատասխան իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով:

15.1 Մոտոհրաձգային, զրահատանկային, հրետանու, ՀՕՊ-ի կապի, ՌԷՊ-ի, ինժեներական, ՌՔԿՊ-ի, թիկունքային ապահովման, տեխնիկական ապահովման, ռազմատեղագրական, ստանդարտացման և չափագրման, հետախուզության մասնագետներ 
15.1.1 Վարպետ 0,2 
15.1.2 1-ին կարգ 0,15 
15.1.3 2-րդ կարգ 0,1 
15.1.4 3-րդ կարգ 
15.1.5 «Դյուցազն» որակավորման կարգով 0,5 
15.2 Ավիացիա 
15.2.1 Ռազմական օդաչու 
15.2.1.1 Նշանառու 1,0 
15.2.1.2 1-ին կարգ 0,9 
15.2.1.3 2-րդ կարգ 0,75 
15.2.1.4 3-րդ կարգ 0,5 
15.2.2 Օդագնացության կառավարման մասնագետ 
15.2.2.1 1-ին կարգ 0,9 
15.2.2.2 2-րդ կարգ 0,75 
15.2.2.3 3-րդ կարգ 0,5 
15.2.3 Պարաշյուտադեսանտային պատրաստության հրահանգիչ 
15.2.3.1 Վարպետ 1,0 
15.2.3.2 1-ին կարգ 0,9 
15.2.3.3 2-րդ կարգ 0,75 
15.2.3.4 3-րդ կարգ 0,5 
15.2.4 Ռազմական ավիացիոն ինժեներ, ռազմական ավիացիոն կապավոր, ինժեներ-օդերևութաբան 
15.2.4.1 վարպետ 0,75 
15.2.4.2 1-ին կարգ 0,5 
15.2.4.3 2-րդ կարգ 0,3 
15.2.4.4 3-րդ կարգ 0,15 
15.2.5 Տեխնիկ, տեխնիկ-դիտորդ, հերթապահ-օդերևութաբան 
15.2.5.1 1-ին կարգ 0,5 
15.2.5.2 2-րդ կարգ 0,3 
15.2.5.3 3-րդ կարգ 0,15 
15.2.6 Տրանսպորտային ավիացիա (ԻԼ-76, ՅԱԿ-40) 
15.2.6.1 թռիչքային անձնակազմ 
15.2.6.1.1 նշանառու օդաչու 1,0 
15.2.6.1.2 1-ին կարգ 0,9 
15.2.6.1.3 2-րդ կարգ 0,75 
15.2.6.1.4 3-րդ կարգ 0,5 
15.2.6.2 ինժեներաավիացիոն անձնակազմ 
15.2.6.2.1 վարպետ 0,75 
15.2.6.2.2 1-ին կարգ 0,5 
15.2.6.2.3 2-րդ կարգ 0,3 
15.2.6.2.4 3-րդ կարգ 0,1 
15.3 ՍՌՏ վերանորոգող 
15.3.1 IV-րդ կարգ (ՀՀ զինված ուժերում 8 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող) 0,25 
15.3.2 III-րդ կարգ (ՀՀ զինված ուժերում 5 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող) 0,2 
15.3.3 II-րդ կարգ (ՀՀ զինված ուժերում 3 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող) 0,15 
15.3.4 I-ին կարգ (ՀՀ զինված ուժերում մինչև 2 տարի մասնագիտական ստաժ ունեցող) 0,1 
15.4 Ֆիզիկական պատրաստությունից` ՀՀ ԶՈՒ-ում բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայող 
15.4.1 Պատվավոր մարզիկ 0,2 
15.4.2 1-ին կարգի մարզիկ 0,15 
15.4.3 2-րդ կարգի մարզիկ 0,1 
15.4.4 3-րդ կարգի մարզիկ 
15.5 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ վարչապետի 1999 թ. ապրիլի 16-ի N 226 որոշմամբ սահմանված ժամկետների համար:
15.5.1 Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած
- մարզիկներ
- մարզիկների մարզիչներ 113 100 դրամ 54 680 դրամ 
15.5.2 Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած
- մարզիկներ
- մարզիկների մարզիչներ 88 150 դրամ
43 120 դրամ 
15.5.3 Օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած
- մարզիկներ
- մարզիկների մարզիչներ 67 440 դրամ
32 760 դրամ 
15.5.4 Աշխարհի չեմպիոն դարձած
- մարզիկներ
- մարզիկների մարզիչներ 88 150 դրամ
43 120 դրամ 
15.5.5 Աշխարհի 2-րդ մրցանակակիր դարձած
- մարզիկներ
- մարզիկների մարզիչներ 40 000 դրամ
20 000 դրամ 
15.5.6 Աշխարհի 3-րդ մրցանակակիր դարձած
- մարզիկներ
- մարզիկների մարզիչներ 40 000 դրամ
20 000 դրամ 
15.5.7 Եվրոպայի չեմպիոն դարձած
- մարզիկներ
- մարզիկների մարզիչներ 68 150 դրամ
33 120 դրամ 
15.5.8 Եվրոպայի 2-րդ մրցանակակիր դարձած
- մարզիկներ
- մարզիկների մարզիչներ 40 000 դրամ
20 000 դրամ 
15.5.9 Եվրոպայի 3-րդ մրցանակակիր դարձած
- մարզիկներ
- մարզիկների մարզիչներ 40 000 դրամ
20 000 դրամ 
15.6 նախկին ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչներ 0,2 
15.7 սպորտի վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային վարպետի, գրոսմայստերի կոչում ունեցող, մասնագիտությամբ աշխատող մասնագետներ 0,15 
16. Բարձր լեռնային վայրերում ծառայության համար 
16.1 Ծովի մակերևույթից 2000 - 3000մ բարձրության վրա գտնվող վայրեր *) Ծանոթագրություն
ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց և հավելումների չափերը սահմանվում են մինչև 2014թ. հուլիսի 1-ը փաստացի հաշվարկված չափերով
16.2 Ծովի մակերևույթից 3000 մ և ավելի բարձրության վրա գտնվող վայրեր

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 712-Ն որոշման


ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԵՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԳՈՐԾՈՂ ՉԱՓԵՐԻ)

(դրամ)
NN
ը/կ Պաշտոնների խումբը կամ անվանումը Զինվորական կոչումները Հաշվարկման մեծություններ չափերը
1 2 3 4
1 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ 240,650
2 ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ 205,757
3 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ 1-ին տեղակալ 186,595
4 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ տեղակալ 159,570
5 1 155,578
6 2 141,456
7 3 գեներալ-մայոր 127,178
8 4 121,027
9 5 119,973
10 39 գնդապետ 118,200
11 38 111,646
12 37 105,092
13 36 97,511
14 35 95,862
15 34 94,214
16 33 92,565
17 32 90,917
18 31 փոխգնդապետ 89,251
19 30 87,602
20 29 85,962
21 28 84,349
22 27 82,708
23 26 82,179
24 25 81,636
25 24 մայոր 81,114
26 23 80,571
27 22 80,030
28 21 79,501
29 20 78,971
30 19 կապիտան 78,427
31 18 77,872
32 17 77,594
33 16 77,317
34 15 77,038
35 14 76,761
36 13 ավագ լեյտենանտ 76,484
37 12 76,154
38 11 59,525
39 10 54,050
40 9/5 ավագ ենթասպա 52,160
41 9/4 51,674
42 9/3 51,188
43 9/2 50,702
44 9/1 50,216
45 8/6 ենթասպա 49,727
46 8/5 49,241
47 8/4 48,755
48 8/3 48,269
49 8/2 47,783
50 8/1 47,297
51 7/3 ավագ (պ) 68,386
52 7/2 67,400
53 7/1 66,414
54 6/5 ավագ սերժանտ (պ) 65,478
55 6/4 64,883
56 6/3 64,288
57 6/2 63,693
58 6/1 63,098
59 5/5 սերժանտ (պ) 62,567
60 5/4 61,378
61 5/3 60,189
62 5/2 59,000
63 5/1 57,811
64 4/4 եֆրեյտոր (պ) 57,229
65 4/3 56,486
66 4/2 55,743
67 4/1 55,000
68 3/6 շարքային (պ) 54,460
69 3/5 53,973
70 3/4 53,486
71 3/3 53,000
72 3/2 52,513
73 3/1 52,027

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 712-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

(դրամ)
1. Քննչական վարչության սպայական կազմ 66 138

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 712-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

(դրամ)
1. Սահմանապահ զորքերի սահմանային գոտում ծառայող զինծառայողներ 39 682
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 712-Ն որոշման 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

NN Օպերատիվ-հետախուզական և հասարակական կարգի ապահովման գործունեություն, ինչպես նաև այդ գործունեությանն օժանդակող գործառույթներ ներառող պաշտոնները Ամսական հավելման առավելագույն չափը (դրամ)
1 2 3 4
Ա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, բաժանմունքների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝
1. պետ, բաժնի պետի տեղակալ (օպերատիվ գծով), տարածքային բաժանմունքի պետի տեղակալ, քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքի՝ պետ, տեղակալներ, ավագ օպերլիազոր, օպերլիազոր, կրտսեր օպերլիազոր 33,069
Բ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական և մարզային վարչությունների՝ 26,455
1. փորձաքրեագիտական բաժանմունքի` պետ, ավագ փորձագետ, փորձագետ 
2. ՔԳՎ-ի Երևան քաղաքի, մարզի քննչական բաժնի, «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքի՝ պետ, տեղակալ և ենթակա տարածքային բաժանմունքի պետ, ՀԿԳ ավագ քննիչ, ավագ քննիչ, քննիչ 
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝ 
1. պետի տեղակալ (ծառայության գծով) 
2. հետաքննության բաժանմունքի պետ 
Տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝ 
1. հետաքննության գծով ավագ տեսուչ, տեսուչ 
2. համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, տեսուչ 
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ՝
Գ 1. բաժնի պետի տեղակալ (անձնակազմի գծով) 21,164
2. անչափահասների գործերով (դպրոցական) ավագ տեսուչ, տեսուչ 
3. համայնքային ոստիկանության բաժանմունքի (խմբի) պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, տեսուչ 
4. կապի՝ ավագ ինժեներ, ինժեներ, կրտսեր տեսուչ 
5. թույլտվության համակարգի ավագ տեսուչ 
6. զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ 
7. հատուկ գաղտնագրման և տեղեկատվության գծով ավագ տեսուչ, տեսուչ 
8. ինֆորմացիայի և վերլուծության ավագ տեսուչ, տեսուչ 
9. համակարգչային վերլուծության խմբի ավագ տեսուչ 
10. ավագ 
Երևան քաղաքի և մարզային վարչությունների՝ 
1. պետ 
2. պետի տեղակալներ (օպերատիվ, ծառայության գծով և շտաբի պետ) 
3. քրեական հետախուզության բաժնի՝ պետ, տեղակալ, բաժանմունքի պետ 
4. անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ՀԿԳ ավագ օպերլիազոր, ավագ օպերլիազոր, կրտսեր օպերլիազոր 
5. Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի պետ, պետի տեղակալ (օպերատիվ գծով), ավագ օպերլիազոր, օպերլիազոր 
6. ջրային տրանսպորտի ավագ տեսուչ, տեսուչ, ոստիկան 
Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչություն 
Դ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի՝ 16,931
1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի՝ խորհրդական, օգնական, ավագ ռեֆերենտ, ռեֆերենտ, ոստիկանության պետի տեղակալի օգնական 
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության՝ 
1. քրեական հետախուզության, քննչական, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ներքին անվտանգության վարչության ծառայողներ 
Ե ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողներ 13,492
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների` 
1. պետի տեղակալներ (կադրերի և անձնակազմի գծով) 
2. շտաբի ծառայողներ 
Հասարակական կարգի ապահովման` բաժնի, պրոֆիլակտիկայի (ծառայության) բաժանմունքի (խմբի)` 
1. պետ, պետի տեղակալ, ավագ տեսուչ, տեսուչ 
Երևան քաղաքի ՁՊՎ-ի պետի տեղակալ (ծառայության գծով), ավագ տեսուչ,տեսուչ 
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ՝ 
1. ծառայության՝ ավագ տեսուչ, տեսուչ 
2. համակարգչային վերլուծության խմբի ոստիկան 
3. ծառայության վաշտի ծառայողներ 
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի, մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների պարեկապահակետային ծառայության վաշտի, դասակի, ջոկի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումների ծառայողներ 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ծառայողներ 
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների` 
1. զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ, հետաքննության բաժանմունքի` պետ, ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, հաշվառման գծով ավագ տեսուչ, թույլտվության համակարգի ավագ տեսուչ, կապի ավագ ինժեներ, ինժեներ, կազմ-վերլուծական բաժանմունքի` պետ, ավագ տեսուչ, տեսուչ 
Զ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության՝ 13,228
1. պետի աշխատակազմի ղեկավար, շտաբի, կադրերի, իրավաբանական, ֆինանսաբյուջետային, տնտեսական, հասարակայնության հետ կապերի և լրատվության, անձնագրային և վիզաների, ներքին աուդիտի, բժշկական վարչությունների, ինֆորմացիոն կենտրոնի, ՀՀ-ում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կապի ու մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինների պետեր

է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի (բացառությամբ 4-րդ (հատուկ) գումարտակի) ծառայողներ 20000
Ը Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանությւան գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի 
1. Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատար 214910
2. Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ 184200
3. Վաշտի հրամանատար 184200
4. Ավագ ինժեներ 156200
5. Դասակի հրամանատար 187650
6. Տեսուչ 168050
7. Ավագ ոստիկան 118440
Թ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողներ 13228
Ժ Հույժ գաղտնի

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 10
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 712-Ն որոշման


ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Հավելումների բովանդակությունը Հավելման չափը
(դրամ)
1 2 3
1. Եթե տվյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թիվը, որոնք ազատազրկումը պետք է կրեն կիսափակ տեսակի քրեակատարողական հիմնարկներում, գերազանցում է քրեակատարողական հիմնարկում սահմանված լրակազմի 50 տոկոսը 6700
2. Եթե տվյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թիվը, որոնք ազատազրկումը պետք է կրեն փակ տեսակի քրեակատարողական հիմնարկներում, միասին վերցրած, գերազանցում է քրեակատարողական հիմնարկում սահմանված լրակազմի 50 տոկոսը 10000
3. Մինչև 6 բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար աշխատելու համար 6500
4. 6-ից ավելի բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար աշխատելու համար 10200
5. Բժշկական աշխատանքային կամ բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ կամ անդամ լինելու համար 16300
6. Առողջության համար վնասակար աշխատանքներ կատարելու համար, մասնավորապես՝ 28600
1) համաճարակաբանական, բակտերիոլոգիական, վիրուսաբանական բաժնում, բաժանմունքում կամ լաբորատորիայում աշխատելու համար 
2) ռենտգենյան, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլների) բաժնում, բաժանմունքում, լաբորատորիայում կամ կաբինետում աշխատելու համար
3) տուբերկուլոզային կամ հակատուբերկուլոզային հիվանդանոցում, բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար
4) հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար
5) հոգեկան հիվանդների բուժման և պահպանման համար նախատեսված բուժական հիմնարկում, բաժնում, բաժանմունքում, պալատում կամ կաբինետում աշխատելու համար 
7. Առողջության համար առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար, մասնավորապես՝
1) հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժանմունքում աշխատելու համար
2) սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) բաժանմունքում աշխատելու համար
3) ՄԻԱՎ/ՁԻԱՎ բաժանմունքում, լաբորատորիայում աշխատելու համար
4) ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքում աշխատելու համար
5) մաշկավեներաբանական բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար
6) նարկոլոգիական բաժանմունքում աշխատելու համար
7) վիրաբուժական բաժանմունքում վիրահատություն և վիրակապություն անողների համար, ինչպես նաև ատամնաբուժական բաժանմունքում ատամների էքստրակցիա և սանացիա կատարողների համար 57200

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 11
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 712-Ն որոշման

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

Հավելումների դեպքերը ՓԾ ծառայողների պաշտոնները Կոչումը Քանակը Գումարը
ՀԱԿԷԿ-ի տարածքում տեղակայված ջոկատի կողմից հատուկ պայմաններում ծառայության համար հրամանատար գնդապետ 1 5000
հրամանատարի տեղակալ փոխգնդապետ 1 5000
ավագ հրահանգիչ մայոր 1 5000
խմբի հրամանատար մայոր 4 5000
հրահանգիչ կապիտան 4 5000
օղակի հրամանատար ավագ 12 5000
վարպետ փրկարար ավագ 1 5000
ավագ հրշեջ ավագ սերժանտ 12 5000
վարորդ սերժանտ 13 5000
հրշեջ սերժանտ 40 5000
ռադիոհեռախոսավար ավագ սերժանտ 4 5000
Ընդամենը 93 465000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2014 թվականի N 710-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 4 հավելվածի.
5) հույժ գաղտնի.
6) քրեակատարողական ծառայության ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 6 հավելվածի.
7) փրկարար ծառայության ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների ամսական լրավճարների դեպքերը և վճարման կարգը` համաձայն N 8 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ նախատեսված լրավճարները ներառում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում հաշվարկված ամսական լրավճարների, միանվագ դրամական օգնությունների և արձակուրդային վճարների հանրագումարը` սույն որոշման N 8 հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում նախատեսված պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների ավելացման դեպքում սույն որոշման 1-ին կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված լրավճարների չափերը ենթակա են նվազեցման` բազային աշխատավարձի չափի կամ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համապատասխան գործակցի ավելացման արդյունքում ստացվող լրացուցիչ գումարի չափով:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել, որպեսզի համապատասխան համակարգերում մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը հաշվարկվող միանվագ դրամական օգնության և միանվագ արձակուրդի վճարների չափերը սույն որոշմամբ նախատեսված լրավճարների չափի մեջ ներառվեն և 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկվեն այն դեպքում, եթե դրանք սահմանված կարգով չեն վճարվել 2014 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հուլիսի 22
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 710-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

NN
ը/կ Խումբը Զինվորական կոչումների անվանումները Մակարդակները
1-ին մակար-դակ
(0-2 տարի) 2-րդ մակար-դակ
(2-5 տարի) 3-րդ մակար-դակ
(5-10 տարի) 4-րդ մակար-դակ (10-15 տարի) 5-րդ մակար-դակ (15-20 տարի) 6-րդ մակար-դակ (20-25 տարի) 7-րդ մակար-դակ
(25 և ավելի տարի)
1 Բարձրագույն սպայական կազմ (գեներալական) - - - - 238,804 343,435 370,733
2 - - - - 327,010 418,478 446,736
3 65,152 147,706 173,411
4 - - - - 60,553 134,168 159,035
5 1 - - - - 45,469 116,678 139,911
6 2 - - - - 34,677 90,882 102,622
7 3 - - - - 13,212 63,717 73,481
8 4 - - - - 5,174 53,305 62,491
9 5 - - - - 4,492 51,920 60,939
10 39 Ավագ և կրտսեր սպայական կազմ 9,442 1,863 - - - - -
11 38 17,163 9,524 1,945 - - - -
12 37 24,399 17,366 9,730 2,154 - 1,379 -
13 36 31,688 24,600 17,570 9,936 2,363 10,186 1,600
14 35 38,172 31,688 24,600 17,570 9,936 18,172 10,187
15 34 44,907 38,368 31,886 24,800 17,772 25,771 18,386
16 33 50,840 44,907 38,368 31,886 24,800 33,216 25,771
17 32 56,827 50,840 44,907 38,368 31,886 40,062 33,217
18 31 48,321 42,861 36,792 30,780 24,158 32,409 25,418
19 30 53,943 48,431 42,972 36,906 30,894 38,920 32,532
20 29 58,953 54,051 48,541 43,084 37,019 45,484 39,040
21 28 64,013 59,061 54,161 48,652 43,196 51,441 45,603
22 27 69,120 64,119 59,168 54,269 48,761 57,449 51,557
23 26 73,650 69,261 64,262 59,313 54,416 62,890 57,604
24 25 78,262 73,823 69,436 64,439 59,492 68,418 63,081
25 24 69,488 65,552 61,003 56,501 52,050 60,273 55,420
26 23 73,798 69,817 65,887 61,340 56,843 65,539 60,637
27 22 77,824 73,798 69,817 65,887 61,340 69,831 65,539
28 21 81,235 77,824 73,798 69,817 65,887 74,173 69,830
29 20 85,008 81,553 78,145 74,123 70,147 78,913 74,523
30 19 90,323 87,380 84,481 80,965 77,496 86,264 82,371
31 18 93,399 90,414 87,472 84,574 81,059 89,643 86,364
32 17 95,854 93,489 90,505 87,564 84,667 93,066 89,741
33 16 98,350 95,942 93,578 90,595 87,655 96,536 93,164
34 15 100,886 98,438 96,031 93,668 90,686 99,386 96,631
35 14 103,462 100,973 98,526 96,121 93,759 102,281 99,483
36 13 97,954 96,021 94,128 91,614 89,141 97,864 94,948
37 12 100,063 98,092 96,160 94,270 91,757 100,313 98,017
38 11 102,192 100,182 98,213 96,283 94,393 102,783 100,445
39 10 104,322 102,274 100,265 98,296 96,367 105,254 102,873
40 9/5 «Ավագ ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 40,706 38,921 37,137 35,351 33,566 45,344 43,467
41 9/4 43,666 41,856 40,047 38,238 36,429 48,721 46,815
42 9/3 45,964 44,792 42,958 41,124 39,292 51,439 50,164
43 9/2 48,263 47,066 45,870 44,012 42,153 54,155 52,852
44 9/1 50,561 49,341 48,119 46,899 45,016 56,872 55,539
45 8/6 «Ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 42,411 42,458 42,504 41,889 41,274 54,119 54,043
46 8/5 43,464 43,486 43,509 43,530 42,891 55,591 55,485
47 8/4 44,517 44,514 44,512 44,510 44,508 57,061 56,927
48 8/3 45,569 45,543 45,516 45,489 45,464 58,533 58,369
49 8/2 46,622 46,571 46,521 46,470 46,418 59,342 59,810
50 8/1 47,674 47,600 47,524 47,450 47,374 60,152 60,591
51 7/3 «Ավագ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 37,168 38,789 40,409 42,030 43,652 63,299 65,641
52 7/2 36,264 38,497 40,069 41,640 43,211 62,562 64,845
53 7/1 35,360 37,545 39,728 41,251 42,772 61,828 64,051
54 6/5 Սերժանտական դասընթաց անցած «Ավագ սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 103,560 105,686 107,812 109,938 111,402 130,109 132,262
55 6/4 102,910 105,006 107,102 109,198 111,294 129,823 131,941
56 6/3 103,638 105,704 107,770 109,836 111,903 130,914 132,997
57 6/2 104,366 106,402 108,439 110,475 112,511 131,344 134,053
58 6/5 «Ավագ սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 34,342 36,468 38,594 40,720 42,184 60,891 63,044
59 6/4 35,070 37,166 39,262 41,358 43,454 61,983 64,101
60 6/3 35,798 37,864 39,930 41,996 44,063 63,074 65,157
61 6/2 36,526 38,562 40,599 42,635 44,671 63,504 66,213
62 6/1 37,253 39,261 41,267 43,274 45,280 63,935 66,607
63 5/5 Սերժանտական դասընթաց անցած «Սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 105,488 107,448 109,409 111,369 113,329 131,706 134,322
64 5/5 «Սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 37,648 39,608 41,569 43,529 45,489 63,866 66,482
65 5/4 37,782 39,683 41,583 43,485 45,386 63,404 65,950
66 5/3 37,916 39,757 41,598 43,440 45,282 62,944 65,418
67 5/2 38,050 39,832 41,614 43,395 45,177 62,484 64,887
68 5/1 38,183 39,906 41,629 43,351 45,073 62,023 64,355
69 4/4 «Եֆրեյտոր (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 33,201 34,739 36,278 37,816 39,356 55,201 57,313
70 4/3 33,781 35,282 36,784 38,285 39,786 55,411 57,476
71 4/2 34,360 35,825 37,289 38,753 40,218 55,618 57,640
72 4/1 34,940 36,367 37,795 39,222 40,649 55,826 57,803
73 3/6 «Շարքային (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 34,723 36,123 37,523 38,924 40,324 55,339 57,284
74 3/5 35,559 36,935 38,310 39,686 41,063 55,931 57,847
75 3/4 36,395 37,746 39,098 40,449 41,800 56,525 58,410
76 3/3 37,231 38,559 39,886 41,213 42,540 57,117 58,975
77 3/2 38,067 39,370 40,673 41,976 43,279 57,709 59,537
78 3/1 38,904 40,182 41,461 42,740 44,018 58,304 60,102

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի 
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 710-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

NN
ը/կ Խումբը Զինվորական կոչումների անվանումները Մակարդակները
1-ին
մակարդակ
(0-2 տարի) 2-րդ
մակարդակ
(2-5 տարի) 3-րդ
մակարդակ
(5-10 տարի) 4-րդ
մակարդակ
(10-15 տարի) 5-րդ
մակարդակ
(15-20 տարի) 6-րդ
մակարդակ
(20-25 տարի) 7-րդ
մակարդակ
(25 և ավելի տարի)
1 Տնօրեն - - - - - 104406 104406
2 Տնօրենի 1-ին տեղակալ - - - - - 77015 77015
3 Տնօրենի տեղակալ - - - - - 63503 63503
4 3 Բարձրագույն սպայական կազմ (գեներալական) - - - - - 35432 35432
5 4 - - - - - - -
6 5 - - - - - - -
7 39 Ավագ և կրտսեր սպայական կազմ - - - 33004 33004ուղղ.
33004 33004
8 38 - - - - - - -
9 37 - 32135 32135 32135 32135 32135 32135
10 36 - - - 28009 28009ուղղ.
28009 28009
11 35 - - - 27591 27591 27591 27591
12 34 - - - 27366 27366 27366 27366
13 33 - - - - - - -
14 32 - - - - - - -
15 31 - - - 25116 25116 25116 25116
16 30 - - - - - - -
17 29 - - - 23808 23808 23808 23808
18 28 - - - - - - -
19 27 - - - 22096 22096 22096 22096
20 26 - - - - - - -
21 25 - - - - - - -
22 24 60499 52562 44625 36688 28090 21461 21461
23 23 - - - - - - -
24 22 59336 52061 44785 36848 28912 20975 20747
25 21 - - - - - - -
26 20 - - - - - - -
27 19 58892 52939 46325 39711 33097 25822 19878
28 18 49844 43892 37939 31325 24711 19878 19878
29 17 - - - - - - -
30 16 - - - - - - -
31 15 - - - - - - -
32 14 - - - - - - -
33 13 54275 48983 43692 38401 32448 26496 20543
34 12 44566 39275 33983 28692 23401 18514 18514
35 11 - - - - - - -
36 10 - - - - - - -
37 9/5 «Ավագ ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 58153 54184 49554 44925 40295 35665 31035
38 9/4 59121 55153 51184 46554 41925 37295 32665
39 9/3 63089 59121 55153 51184 46554 41925 37295
40 9/2 - - - - - - -
41 9/1 - - - - - - -
42 8/6 «Ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 68688 66042 63396 60751 58105 55460 52153
43 8/5 68333 65688 63042 60396 57751 55105 52460
44 8/4 67979 65333 62688 60042 57396 54751 52105
45 8/3 - - - - - - -
46 8/2 - - - - - - -
47 8/1 - - - - - - -
48 7/3 «Ավագ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 52855 51532 50210 48225 46241 44257 42273
49 7/2 - - - - - - -
50 7/1 54841 53518 52195 50872 49550 47565 45581
51 6/5 «Ավագ սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ - - - - - - -
52 6/4 57156 55834 54511 53188 51865 50542 49220
53 6/3 - - - - - - -
54 6/2 59032 57709 56386 55064 53741 52418 51095
55 6/1 - - - - - - -
56 5/5 «Սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 60908 59585 58262 56939 55616 54294 52971
57 5/4 - - - - - - -
58 5/3 - - - - - - -
59 5/2 63776 62453 61130 59808 58485 57162 55839
60 5/1 - - - - - - -
61 4/4 «Եֆրեյտոր (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 64660 63337 62015 60692 59369 58046 56723
62 4/3 - - - - - - -
63 4/2 65106 63783 62460 61137 59815 58492 57169
64 4/1 - - - - - - -
65 3/4 «Շարքային (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ - - - - - - -
66 3/4 - - - - - - -
67 3/4 69902 68579 67256 65934 64611 63288 61965
68 3/4 - - - - - - -
69 3/4 - - - - - - -
70 3/4 - - - - - - -

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 710-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

Խումբը Պաշտոնների անվանումները Մակարդակները
1-ին
մակարդակ
(0-2 տարի) 2-րդ
մակարդակ
(2-5 տարի) 3-րդ
մակարդակ
(5-10 տարի) 4-րդ
մակարդակ
(10-15 տարի) 5-րդ
մակարդակ
(15-20 տարի) 6-րդ
մակարդակ
(20-25 տարի) 7-րդ
մակարդակ
(25 և ավելի տարի)
Պետ - - - - - - 77015
Պետի առաջին տեղակալ - - - - - 63503 63503
Պետի տեղակալ - - - - - 35432 35432
3 Բարձրագույն սպայական կազմ (գեներալական) - - - - - - -
4 - - - - - - -
5 - - - - - - -
39 Ավագ և կրտսեր սպայական կազմ - - - - - - -
37 - - - - - - -
37 - - - - - - -
36 - - - - - - -
35 - - - - - - -
34 - - - - 27366 27366 27366
33 - - - - - - -
32 - - - - - - -
31 - - - - - - -
30 - - - - - - -
29 - - - - 23808 23808 23808
28 - - - - - - -
27 - - - 22096 22096 22096 22096
26 - - - - - - -
25 - - - - - - -
24 60499 52562 44626 36689 28091 21461 21461
23 - - - - - - -
22 59336 52061 44785 36848 28912 20975 20747
21 - - - - - - -
20 - - - - - - -
19 58892 52940 46326 39712 33098 25822 19879
18 - - - - - - -
17 - - - - - - -
16 - - - - - - -
15 - - - - - - -
14 - - - - - - -
13 54275 48983 43692 38401 32448 39498 38434
12 - - - - - - -
11 - - - - - - -
10 - - - - - - -
9/5 «Ավագ ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 58153 54184 49555 44925 40295 45981 45907
9/4 - - - - - - -
9/3 - - - - - - -
9/2 - - - - - - -
9/1 - - - - - - -
8/6 «Ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ - - - - - - -
8/5 - - - - - - -
8/4 - - - - - - -
8/3 - - - - - - -
8/2 - - - - - - -
8/1 - - - - - - -
7/3 «Ավագ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ - - - - - - -
7/2 - - - - - - -
7/1 - - - - - - -
6/5 «Ավագ սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ - - - - - - -
6/4 - - - - - - -
6/3 - - - - - - -
6/2 - - - - - - -
6/1 - - - - - - -
5/5 «Սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ - - - - - - -
5/4 - - - - - - -
5/3 - - - - - - -
5/2 - - - - - - -
5/1 - - - - - - -
4/4 «Եֆրեյտոր (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ - - - - - - -
4/3 - - - - - - -
4/2 - - - - - - -
4/1 - - - - - - -
3/4 «Շարքային (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ - - - - - - -
3/4 - - - - - - -
3/4 - - - - - - -
3/4 - - - - - - -
3/4 - - - - - - -
3/4 - - - - - - -

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 710-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

Ա) ոստիկանության համակարգ (բացառությամբ ոստիկանության զորքերի, Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի, օպերատիվ փնտրողական վարչության և քննչական գլխավոր վարչության)

NN
ը/կ Խումբը Զինվորական կոչումների անվանումները Մակարդակները
1-ին
մակարդակ
(0-2 տարի) 2-րդ
մակարդակ
(2-5 տարի) 3-րդ մակարդակ
(5-10 տարի) 4-րդ
մակարդակ
(10-15 տարի) 5-րդ
մակարդակ
(15-20 տարի) 6-րդ
մակարդակ
(20-25 տարի) 7-րդ մակարդակ
(25 և ավելի տարի)
1 3 Գեներալական կազմ - - - 11,812 11,812 11,812 11,812
2 4 - - - 11,812 11,812 11,812 11,812
3 5 - - - 11,812 11,812 11,812 11,812
4 39 Գնդապետ - - 11,291 11,291 11,291 11,291 11,291
5 38 - - 11,004 11,004 11,004 11,004 11,004
6 37 - - 10,713 10,713 10,713 10,713 10,713
7 36 - - 10,713 10,713 10,713 10,713 10,713
8 35 - - 8,989 8,989 8,989 8,989 8,989
9 34 - - - - - - -
10 33 - - - - - - -
11 32 - - - - - - -
12 31 Փոխգնդապետ 8,938 8,938 8,938 8,938 8,938 8,938 8,938
13 30 8,938 8,938 8,938 8,938 8,938 8,938 8,938
14 29 8,176 8,176 8,176 8,176 8,176 8,176 8,176
15 28 7,413 7,413 7,413 7,413 7,413 9,781 12,705
16 27 7,365 7,365 7,365 7,365 7,365 17,348 20,080
17 26 7,365 7,365 7,365 7,365 7,365 26,607 30,001
18 25 7,294 7,294 7,294 7,294 7,294 7,294 7,294
19 24 Մայոր 7,296 7,296 7,296 7,296 7,296 23,004 26,707
20 23 7,225 7,225 7,225 7,225 7,225 7,225 7,225
21 22 7,011 7,011 7,011 7,011 7,011 7,011 7,011
22 21 5,696 5,696 5,696 5,696 5,696 5,696 5,696
23 20 - - - - - - -
24 19 Կապիտան 6,959 6,959 6,959 6,959 6,959 6,959 6,959
25 18 6,745 6,745 6,745 6,745 6,745 6,745 6,745
26 17 5,889 5,889 5,889 5,889 5,889 5,889 5,889
27 16 5,644 5,644 5,644 5,644 5,644 5,644 5,644
28 15 - - - - - - -
29 14 - - - - - - -
30 13 Ավագ լեյտենանտ 6,694 6,694 6,694 6,694 6,694 14,992 17,135
31 12 5,593 5,593 5,593 5,593 5,593 5,593 5,593
32 11 Լեյտենանտ 6,611 6,611 6,611 6,611 6,611 25,154 27,231
33 10 5,509 5,509 5,509 5,509 5,509 11,115 13,190
34 9/5 Ավագ ենթասպայական պաշտոններ - - - - - - -
35 9/4 - - - - - - -
36 9/3 9,186 9,217 10,349 10,480 10,351 20,021 18,391
37 9/2 - - - - - - -
38 9/1 - - - - - - -
39 8/6 Ենթասպայական պաշտոններ 15,732 17,086 18,441 21,995 22,149 34,504 34,197
40 8/5 - - - - - - -
41 8/4 - - - - - - -
42 8/3 - - - - - - -
43 8/2 - - - - - - -
44 8/1 - - - - - - -
45 7/3 Ավագի պաշտոններ 29,395 31,572 36,350 36,265 38,281 51,297 53,313
46 7/2 - - - - - - -
47 7/1 - - - - - - -
48 6/5 Ավագ սերժանտի պաշտոններ - - - - - - -
49 6/4 32,667 34,845 37,622 40,399 43,276 56,553 59,231
50 6/3 - - - - - - -
51 6/2 - - - - - - -
52 6/1 - - - - - - -
53 5/5 Սերժանտի պաշտոններ 35,926 38,103 40,880 43,657 46,534 59,812 62,489
54 5/4 - - - - - - -
55 5/3 - - - - - - -
56 5/2 - - - - - - -
57 5/1 - - - - - - -
58 3/6 Շարքային պաշտոններ - - - - - - -
59 3/5 - - - - - - -
60 3/4 - - - - - - -
61 3/3 - - - - - - -
62 3/2 - - - - - - -
63 3/1 - - - - - - -
Բ) ոստիկանության զորքեր
NN
ը/կ Խումբը Զինվորական կոչումների անվանումները Մակարդակները
1-ին
մակարդակ
(0-2 տարի) 2-րդ
մակարդակ
(2-5 տարի) 3-րդ մակարդակ
(5-10 տարի) 4-րդմակարդակ
(10-15 տարի) 5-րդ
մակարդակ
(15-20 տարի) 6-րդ
մակարդակ
(20-25 տարի) 7-րդ մակարդակ
(25 և ավելի տարի)
1 3 Գեներալական կազմ - - - - - - -
2 4 - - - - - - -
3 5 - - - - - - -
4 39 Գնդապետ - - 37,460 38,783 39,445 40,767 42,090
5 38 - - 35,846 37,169 38,492 39,153 40,476
6 37 - - - - - - -
7 36 - 31,477 32,138 33,461 34,122 35,445 36,768
8 35 - - - - - - -
9 34 27,514 28,836 29,498 30,821 31,482 32,805 33,466
10 33 - - - - - - -
11 32 - - - - - - -
12 31 Փոխգնդապետ - - - - - - -
13 30 23,494 24,156 24,817 25,479 26,140 26,801 27,463
14 29 22,833 23,494 24,156 24,817 25,479 26,140 26,801
15 28 21,734 22,396 23,057 23,719 24,380 25,041 25,703
16 27 20,784 21,445 22,107 22,768 23,430 24,091 24,752
17 26 - - - - - - -
18 25 - - - - - - -
19 24 Մայոր 18,588 18,588 19,249 19,911 19,911 20,572 21,233
20 23 17,799 18,461 18,461 19,122 19,784 19,784 20,445
21 22 17,205 17,866 18,528 18,528 19,189 19,851 19,851
22 21 17,146 17,146 17,807 18,469 18,469 19,130 19,792
23 20 16,413 17,074 17,074 17,735 18,397 18,397 19,058
24 19 Կապիտան 16,901 15,597 15,597 16,259 16,920 30,270 27,751
25 18 16,853 14,936 15,597 15,597 16,259 35,545 33,163
26 17 22,392 20,651 18,848 17,509 15,509 40,206 37,622
27 16 - - - - - - -
28 15 - - - - - - -
29 14 - - - - - - -
30 13 Ավագ լեյտենանտ 42,033 40,403 38,783 37,009 34,717 59,385 58,190
31 12 40,819 39,031 37,244 35,456 33,669 57,373 55,990
32 11 Լեյտենանտ - - - - - - -
33 10 - - - - - - -
34 9/5 Ավագ ենթասպայական պաշտոններ 5,834 5,834 5,834 5,834 5,834 15,717 15,164
35 9/4 7,554 7,586 7,717 8,188 7,358 17,728 16,098
36 9/3 - - - - - - -
37 9/2 - - - - - - -
38 9/1 - - - - - - -
39 8/6 Ենթասպայական պաշտոններ 16,548 17,902 19,257 22,811 22,965 35,320 35,013
40 8/5 17,921 19,276 20,630 21,985 23,339 35,693 37,048
41 8/4 19,023 20,377 22,232 23,086 24,441 36,795 38,149
42 8/3 20,669 22,023 24,677 24,732 26,086 38,441 39,795
43 8/2 - - - - - - -
44 8/1 - - - - - - -
45 7/3 Ավագի պաշտոններ - - - - - - -
46 7/2 - - - - - - -
47 7/1 31,780 33,957 36,734 39,312 41,989 55,004 -
48 6/5 Ավագ սերժանտի պաշտոններ - - - - - - -
49 6/4 - - - - - - -
50 6/3 - - - - - - -
51 6/2 34,809 36,986 39,764 42,540 45,418 58,695 -
52 6/1 - - - - - - -
53 5/5 Սերժանտի պաշտոններ - - - - - - -
54 5/4 - - - - - - -
55 5/3 - - - - - - -
56 5/2 39,148 41,326 44,102 46,880 49,756 63,034 -
57 5/1 - - - - - - -
58 3/6 Շարքային պաշտոններ 44,911 47,089 49,866 52,643 55,520 68,798 -
59 3/5 - - - - - - -
60 3/4 46,517 48,735 51,541 54,348 57,156 70,743 -
61 3/3 - - - - - - -
62 3/2 - - - - - - -
63 3/1 - - - - - - -
Գ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գունդ
NN
ը/կ Խումբը Զինվորական կոչումների անվանումները Մակարդակները
1-ին
մակարդակ
(0-2 տարի) 2-րդ
մակարդակ
(2-5 տարի) 3-րդ մակարդակ
(5-10 տարի) 4-րդ
մակարդակ
(10-15 տարի) 5-րդ
մակարդակ
(15-20 տարի) 6-րդ
մակարդակ
(20-25 տարի) 7-րդ մակարդակ
(25 և ավելի տարի)
1 3 Գեներալական կազմ - - - - - - -
2 4 - - - - - - -
3 5 - - - - - - -
4 39 Գնդապետ - - - - - - -
5 38 - - - - - - -
6 37 - - - - - - -
7 36 8,989 8,989 8,989 8,989 8,989 8,989 8,989
8 35 - - - - - - -
9 34 - - - - - - -
10 33 - - - - - - -
11 32 - - - - - - -
12 31 Փոխգնդապետ - - - - - - -
13 30 - - - - - - -
14 29 7,413 7,413 7,413 7,413 7,413 7,413 7,413
15 28 - - - - - - -
16 27 7,365 7,365 7,365 7,365 7,365 17,040 19,772
17 26 - - - - - - -
18 25 - - - - - - -
19 24 Մայոր 7,296 7,296 7,296 7,296 7,296 22,190 25,882
20 23 7,225 7,225 7,225 7,225 7,225 7,225 7,225
21 22 - - - - - - -
22 21 5,696 5,696 5,696 5,696 5,696 5,696 5,696
23 20 - - - - - - -
24 19 Կապիտան - - - - - - -
25 18 - - - - - - -
26 17 5,889 5,889 5,889 5,889 5,889 25,818 28,279
27 16 5,644 5,644 5,644 5,644 5,644 5,644 5,644
28 15 - - - - - - -
29 14 - - - - - - -
30 13 Ավագ լեյտենանտ - - - - - - -
31 12 5,593 5,593 5,593 5,593 5,593 23,912 25,986
32 11 Լեյտենանտ - - - - - - -
33 10 5,509 5,509 5,509 5,509 8,384 33,412 36,081
34 9/5 Ավագ ենթասպայական պաշտոններ - - - - - - -
35 9/4 - - - - - - -
36 9/3 10,891 9,291 10,349 10,480 10,351 24,189 22,997
37 9/2 - - - - - - -
38 9/1 - - - - - - -
39 8/6 Ենթասպայական պաշտոններ 15,732 17,086 18,441 21,995 22,149 34,504 34,197
40 8/5 - - - - - - -
41 8/4 - - - - - - -
42 8/3 - - - - - - -
43 8/2 - - - - - - -
44 8/1 - - - - - - -
45 7/3 Ավագի պաշտոններ 29,937 31,572 36,350 36,265 38,281 54,054 55,287
46 7/2 - - - - - - -
47 7/1 - - - - - - -
48 6/5 Ավագ սերժանտի պաշտոններ - - - - - - -
49 6/4 34,961 35,994 37,622 40,399 43,276 60,939 62,818
50 6/3 - - - - - - -
51 6/2 - - - - - - -
52 6/1 - - - - - - -
53 5/5 Սերժանտի պաշտոններ 39,783 40,794 41,804 43,657 46,534 65,542 67,395
54 5/4 - - - - - - -
55 5/3 - - - - - - -
56 5/2 - - - - - - -
57 5/1 - - - - - - -
58 3/6 Շարքային պաշտոններ - - - - - - -
59 3/5 - - - - - - -
60 3/4 - - - - - - -
61 3/3 - - - - - - -
62 3/2 - - - - - - -
63 3/1 - - - - - - -
Դ) ոստիկանության քննչական գլխավոր վարչություն
1 3 Գեներալական կազմ - - - - - - -
2 4 - - - - - - -
3 5 - - - - - - -
4 39 Գնդապետ 19,852 19,852 19,852 19,852 19,852 19,852 19,852
5 38 17,600 17,600 17,600 17,600 17,600 17,600 17,600
6 37 17,036 17,036 17,036 17,036 17,036 17,036 17,036
7 36 - - - - - - -
8 35 16,585 16,585 16,585 16,585 16,585 16,585 16,585
9 34 - - - - - - -
10 33 - - - - - - -
11 32 - - - - - - -
12 31 Փոխգնդապետ - - - - - - -
13 30 16,422 16,422 16,422 16,422 16,422 16,422 16,422
14 29 - - - - - - -
15 28 16,084 16,084 16,084 16,084 16,084 20,643 23,592
16 27 15,971 15,971 15,971 15,971 15,971 28,222 31,082
17 26 - - - - - - -
18 25 14,732 14,732 14,732 14,732 14,732 43,051 46,484
19 24 Մայոր 15,902 15,902 15,902 15,902 15,902 49,927 54,055
20 23 13,537 13,537 13,537 13,537 13,537 13,537 13,537
21 22 10,720 10,720 10,720 10,720 10,720 10,720 10,720
22 21 - - - - - - -
23 20 - - - - - - -
24 19 Կապիտան - - - - - - -
25 18 10,104 10,104 10,104 10,104 10,104 10,104 10,104
26 17 - - - - - - -
27 16 - - - - - - -
28 15 - - - - - - -
29 14 - - - - - - -
30 13 Ավագ լեյտենանտ 10,053 10,053 10,053 10,053 10,053 18,232 20,373
31 12 - - - - - - -
32 11 Լեյտենանտ 9,970 9,970 9,970 9,970 9,970 28,394 30,469
33 10 - - - - - - -

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 710-Ն որոշման


ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

(դրամ)
NN
ը/կ Պաշտոնի խումբը Զինվորական կոչումների անվանումները Մակարդակները
1-ին մակարդակ (0-2 տարի) 2-րդ մակարդակ (2-5 տարի) 3-րդ մակարդակ (5-10 տարի) 4-րդ մակարդակ (10-15 տարի) 5-րդ մակարդակ (15-20 տարի) 6-րդ մակարդակ (20-25 տարի) 7-րդ մակարդակ (25 և ավելի տարի)
1 2 3 4 5 6 7 8 9 10
1 3 Գեներալական կազմ - - - - - - -
2 4 - - - - - - -
3 5 - - - - - - -
4 39 Գնդապետ - - - - - - -
5 38 - - - - - - -
6 37 - - - - - - -
7 36 - - - - - - -
8 35 - - - - - - -
9 34 - - - - - - -
10 33 - - - - - - -
11 32 - - - - - - -
12 31 Փոխգնդապետ - - - - - - -
13 30 - - - - - - -
14 29 - - - - - - -
15 28 - - - - - - -
16 27 - - - - - - -
17 26 - - - - - - -
18 25 - - - - - - -
19 24 Մայոր - - - - - - -
20 23 - - - - - - -
21 22 - - - - - - -
22 21 - - - - - - -
23 20 - - - - - - -
24 19 Կապիտան - - - - - - -
25 18 - - - - - - -
26 17 - - - - - - -
27 16 - - - - - - -
28 15 - - - - - - -
29 14 - - - - - - -
30 13 Ավագ լեյտենանտ - - - - - 19972 21496
31 12 - - - - - - -
32 11 Լեյտենանտ 12507 10040 10819 11805 10526 29967 31831
33 10 - - - - - - -
34 9/5 Ավագ ենթասպա 10089 10446 11812 23220 22955 40542 39810
35 9/4 - - - - - - -
36 9/3 - - - - - - -
37 9/2 - - - - - - -
38 9/1 - - - - - - -
39 8/6 Ենթասպա 26623 28303 30991 43723 44780 64352 66265
40 8/5 - - - - - - -
41 8/4 - - - - - - -
42 8/3 - - - - - - -
43 8/2 - - - - - - -
44 8/1 - - - - - - -
45 7/3 Ավագ 43819 46821 50833 64226 66606 86842 88752
46 7/2 - - - - - - -
47 7/1 - - - - - - -
48 6/5 Ավագ սերժանտ 47787 50790 54801 68855 71235 92130 95366
49 6/4 - - - - - - -
50 6/3 - - - - - - -
51 6/2 - - - - - - -
52 6/1 - - - - - - -
53 5/5 Սերժանտ - - - - - - -
54 5/4 - - - - - - -
55 5/3 - - - - - - -
56 5/2 - - - - - - -
57 5/1 - - - - - - -
58 4/4 Եֆրեյտոր - - - - - - -
59 4/3 - - - - - - -
60 4/2 - - - - - - -
61 4/1 - - - - - - -
62 3/6 Շարքային - - - - - - -
63 3/5 - - - - - - -
64 3/4 - - - - - - -
65 3/3 - - - - - - -
66 3/2 - - - - - - -
67 3/1 - - - - - - -

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 710-Ն որոշման


ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

NN
ը/կ Խումբը ՓԾ կոչումների անվանումները Մակարդակները
1-ին մակարդակ
(0-2 տարի) 2-րդ մակարդակ (2-5 տարի) 3-րդ մակարդակ (5-10 տարի) 4-րդ մակարդակ (10-15 տարի) 5-րդ մակարդակ (15-20 տարի) 6-րդ մակարդակ (20-25 տարի) 7-րդ մակարդակ (25 և ավելի տարի)
1 3 Բարձրագույն սպայական կազմ (գեներալական) 46000
2 4 - - - - - - 8000
3 5 - - - - - - -
4 39 Գլխավոր սպայական կազմ (գնդապետ) - - - - - - -
5 38 - - - - - - -
6 37 - - - - - - -
7 36 - - - - - - -
8 35 - - - - - - -
9 34 - - - - - - -
10 33 - - - - - - -
11 32 - - - - - - -
12 31 Փոխգնդապետ - - - - - - -
13 30 - - - - - - -
14 29 - - - - - - -
15 28 - - - - - - -
16 27 - - - - - - -
17 26 - - - - - - -
18 25 - - - - - - -
19 24 Մայոր - - - - - - -
20 23 - - - - - - -
21 22 - - - - - - -
22 21 - - - - - - -
23 20 - - - - - - -
24 19 Կապիտան - - - - - - -
25 18 - - - - - - -
26 17 - - - - - - -
27 16 - - - - - - -
28 15 - - - - - - -
29 14 - - - - - - -
30 13 Ավագ լեյտենանտ - - - - - 10000 -
31 12 - - - - - - -
32 11 Լեյտենանտ - - - - - - -
33 10 - - - - - - -
34 9/5. Ավագ ենթասպա ՓԾ կոչումով հաստիքներ - - - - - - -
35 9/4. - - - - - - -
36 9/3. - - - - - - -
37 9/2. - - - - - - -
38 9/1. - - - - - - -
39 8/6. Ենթասպա ՓԾ կոչումով հաստիքներ - - - - - - -
40 8/5. - - - - - - -
41 8/4. - - - - - - -
42 8/3. - - - - - - -
43 8/2. - - - - - - -
44 8/1. - - - - - - -
45 7/3. Ավագ ՓԾ կոչումով հաստիքներ - - 4000 - - 16000 12000
46 7/2. - - - - - - -
47 7/1. - - - - - - -
48 6/5. Ավագ սերժանտ ՓԾ կոչումով հաստիքներ - - 1000 3000 18000 
49 6/4. - - - - - - -
50 6/3. - - - - - - -
51 6/2. - - - - - - -
52 6/1. - - - - - - -
53 5/5. Սերժանտ ՓԾ կոչումով հաստիքներ - 4000 6000 8000 10000 25000 -
54 5/4. - - - - - - -
55 5/3. - - - - - - -
56 5/2. - - - - - - -
57 5/1. - - - - - - -
58 4/4. Եֆրեյտոր - - - - - - -
59 4/3. - - - - - - -
60 4/2. - - - - - - -
61 4/1. - - - - - - -
62 3/6. Շարքային - - - - - - -
63 3/5. - - - - - - -
64 3/4. - - - - - - -
65 3/3. - - - - - - -
66 3/2. - - - - - - -
67 3/1. - - - - - - -

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար ՝ Դ. Հարությունյան

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 710-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (այսուհետ` զինծառայողներ), քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների (այսուհետ`քրեակատարողական և փրկարար ծառայողներ) ամսական լրավճարների դեպքերը, լրավճարների վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայողների ամսական լրավճարները սահմանվում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը փաստացի հաշվարկված պաշտոնային դրույքաչափի, զինվորական (հատուկ) կոչման դրույքաչափի, նշված դրույքաչափերի նկատմամբ հաշվարկված զինծառայության ստաժի հավելավճարի, 20 տարվա զինծառայության ստաժ ունեցողների և ծառայությունը շարունակողների հավելավճարի, պարենի փոխհատուցման, ամսական լրավճարի, միանվագ դրամական օգնությունների և արձակուրդային վճարի ընդհանուր հանրագումարի և օրենքով սահմանված կարգով 2014 թվականի հուլիսի 1-ից հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի միջև դրական տարբերություն լինելու դեպքում` տարբերության չափով:
3. Զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայողների ամսական լրավճարները հաշվարկվում են ըստ պաշտոնների խմբերի ու զինծառայության ստաժի մակարդակների` ամսական պարբերականությամբ, և վճարվում են պաշտոնային դրույքաչափի հետ միաժամանակ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2001 թվականի N 746
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372, 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 762 և 2001 թվականի մայիսի 8-ի N 355 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման N 1 հավելվածում «ՀՀ արդարադատության նախարարության համակարգ» բաժինը «Փորձագիտական կենտրոն» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ նոր ենթաբաժիններով՝

«Քրեակատարողական վարչություն

- վարչության պետ 20350
- վարչության պետի տեղակալ, աշխատակազմի ղեկավար 19760
- բաժնի, բաժանմունքի պետ, մամլո քարտուղար 18100
- բաժնի, բաժանմունքի պետի տեղակալ 17850
- գլխավոր մասնագետ, գրասենյակի պետ 16270
- առաջատար մասնագետ, պատասխանատու ավագ հերթապահ 16000
- առաջին կարգի մասնագետ, պատասխանատու հերթապահ 15840
- ավագ տեսուչ, արխիվի վարիչ 14510
- տեսուչ, պատասխանատու հերթապահի օգնական 13800

Քրեակատարողական հիմնարկ

- քրեակատարողական հիմնարկի պետ 18610
- քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, աշխատակազմի ղեկավար 18240
- տեղամասի պետ 18000
- քրեակատարողական հիմնարկի բաժնի, բաժանմունքի պետ 17440
- քրեակատարողական հիմնարկի բաժնի, բաժանմունքի պետի տեղակալ 17090
- քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ 16270
- խմբի ղեկավար 15840
- գլխավոր մասնագետ 15370
- առաջատար մասնագետ 15170
- առաջին կարգի մասնագետ, պատասխանատու հերթապահի օգնական 15030
- մասի պետ, մասնաշենքի ավագ տեսուչ, ավագ տեսուչ-տեխնիկ, ծառայողական շնապահության ավագ հրահանգիչ 13500
- ավագ տեսուչ, տեսուչ-տեխնիկ 13250
- տեսուչ 13000».

բ) որոշման N 11 հավելվածից հանել «Քրեական պատիժների իրականացման վարչության ենթակա ստորաբաժանումներ» ենթաբաժինը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատողների կոչումների համար սահմանել հետևյալ հավելավճարները՝

________________________________________
Կոչումը ՀավելավՃարի չափը 
________________________________________
նվազագույն ամսական աշխատավարձի

Արդարադատության գեներալ-մայոր 
13-ապատիկի չափով
Արդարադատության գնդապետ 11-ապատիկի չափով
Արդարադատության փոխգնդապետ 10-ապատիկի չափով
Արդարադատության մայոր 9-ապատիկի չափով
Արդարադատության կապիտան 8-ապատիկի չափով
Արդարադատության ավագ լեյտենանտ 7-ապատիկի չափով
Արդարադատության լեյտենանտ 6-ապատիկի չափով
Արդարադատության կրտսեր լեյտենանտ 5-ապատիկի չափով
Ավագ ենթասպա 4,5-ապատիկի չափով
Ենթասպա 4-ապատիկի չափով
Ավագ 3,5-ապատիկի չափով
Ավագ սերժանտ 3-ապատիկի չափով
Սերժանտ 2,5-ապատիկի չափով
Կրտսեր սերժանտ 2-ապատիկի չափով
Եֆրեյտոր 1,5-ապատիկի չափով
Շարքային 1-ապատիկի չափով

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրույքաչափերի համաձայն տրվող աշխատավարձերի հիման վրա հաշվարկվող կենսաթոշակների գծով առաջացած լրացուցիչ վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն այդ նպատակների համար նախատեսված միջոցներից:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի N 226 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 355 որոշման 2-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան