ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 

ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ

2015թ. հունիսի 8-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը հրաման է ստորագրել, ըստ որի` սահմանվել է հստակ կանոնակարգ քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերված արգելված իրերի առգրավման, փաստաթղթավորման, պահպանման, ինչպես նաև սեփականատեր չունեցող գույքը հօգուտ պետության տիրազուրկ ճանաչելու գործընթացն ապահովելու մասին:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 

ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը 2015 թվականի ապրիլի 16-ին նոր հրաման է ստորագրել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում արձանագրված դեպքերի վերաբերյալ ներկայացվող օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման, մշակման և գործընթացն արդյունավետ կանոնակարգելու մասին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ

    ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ապրիլի 8-ինչծխող դատապարտյալների եւ կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ սահմանելու մասին հրաման է ստորագրել, ըստ որի` քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական սահմանափակումների բացակայության պարագայում կալանավորված անձանց կամ դատապարտյալների` ըստ խցերի (կացարանների) տեղաբաշխման գործողությունները հնարավորինս պետք է կազմակերպել այնպես, որ նվազագույնի հասցվեն չծխող անձանց ծխողների հետ միեւնույն խցում (կացարանում) պահելու դեպքերը:

 



 

 

 

«Գրանցված է»

 

ՀՀ արդարադատության

 

նախարարության կողմից

 

12 մարտի 2012 թ.

 

Պետական գրանցման թիվ 10212147

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 փետրվարի 2012 թ.
ք. Երևան

 N 30-Ն

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար բնակելի տարածքները մեկ անձի հաշվարկով, նվազագույնը՝ 4 քմ:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 215 մարդ, որից`

 ա. փակ ուղղիչ հիմնարկ` 100 մարդ,

 բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 20 մարդ,

 գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

 դ. բաց ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,

 ե. կալանավորվածներին պահելու վայր` 35 մարդ,

 2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` 373 մարդ, որից`

 ա. փակ ուղղիչ հիմնարկ` 115 մարդ,

 բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 42 մարդ,

 գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 141 մարդ,

 դ. բաց ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

 ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ,

 3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 548 մարդ, որից՝

 ա) կիսափակ ուղղիչ հիմնարկ՝ 50 մարդ,

 բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 483 մարդ,

 գ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 15 մարդ,

 4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ՝ 640 մարդ, որից՝

 ա) փակ ուղղիչ հիմնարկ՝ 100 մարդ,

 բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ՝ 465 մարդ,

 գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 50 մարդ,

 դ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 25 մարդ,

 5) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.14 N 420-Ն)

 6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` 265 մարդ, որից`

 ա. փակ ուղղիչ հիմնարկ` 15 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 10 մարդ,

 բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,

 գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 81 մարդ,

 դ. բաց ուղղիչ հիմնարկ` 29 մարդ,

 ե. կալանավորվածներին պահելու վայր` 100 մարդ,

 7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 820 մարդ, որից`

 ա. փակ ուղղիչ հիմնարկ` 138 մարդ,

 բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,

 գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 62 մարդ,

 դ. բաց ուղղիչ հիմնարկ` 20 մարդ,

 ե. կալանավորվածներին պահելու վայր` 550 մարդ,

 8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` 339 մարդ, որից`

 ա. փակ ուղղիչ հիմնարկ` 10 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 5 մարդ,

 բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

 գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,

 դ. բաց ուղղիչ հիմնարկ` 200 մարդ,

 ե. կալանավորվածներին պահելու վայր` 34 մարդ,

 9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` 245 մարդ, որից՝

 ա. փակ ուղղիչ հիմնարկ` 110 մարդ,

 բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 30 մարդ,

 գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,

 դ. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

 ե. կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,

 10) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` 464 մարդ, որից`

 ա. բուժական ուղղիչ հիմնարկ` 424 մարդ,

 բ. փակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

 գ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

 դ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 14 մարդ,

 ե. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

 զ. կալանավորվածներին պահելու վայր` 6 մարդ,

 11) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` 60 մարդ, որից`

 ա. փակ ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,

 բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 3 մարդ,

 գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

 դ. կալանավորվածներին պահելու վայր` 45 մարդ,

 12) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ` 215 մարդ, որից՝

 ա. փակ ուղղիչ հիմնարկ` 187 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 57 մարդ,

 բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 24 մարդ,

 գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 4 մարդ,

 13) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ 400 մարդ, որից՝

 ա) փակ ուղղիչ հիմնարկ՝ 160 մարդ,

 բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ՝ 155 մարդ,

 գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 40 մարդ,

 դ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 5 մարդ,

 ե) կալանավորվածներին պահելու վայր՝ 40 մարդ:

 (2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 31.01.14 N 22-Ն, փոփ. 02.12.14 N 420-Ն, փոփ., լրաց. 11.05.15 N 203-Ն, փոփ. 24.03.15 N 125-Ն)

 

3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին:

 4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» թիվ 41-Ն հրամանը:

 5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հ. Թովմասյան

 

 

 

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212162

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մարտի 2012 թ.
ք. Երևան

 N 34-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ ՔՀ-26-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածով`

 

Հրամայում եմ՝

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ կազմը`

1) Հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի առաջին տեղակալ,

2) Հանձնաժողովի նախագահի տեղակալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ,

3) Հանձնաժողովի անդամներ`

ա. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության բաժնի պետ,

բ. Հայասատանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության երկրորդ բաժնի պետ,

գ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

ե. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բժշկական սպասարկման բաժնի պետ,

զ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ,

է. Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ (համաձայնությամբ),

ը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 5-րդ բաժնի 2-րդ բաժանմունքի պետ (համաձայնությամբ),

է. Հանձնաժողովի քարտուղար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի տեղակալ:

(1-ին կետը խմբ., փոփ. 21.04.15 N 178-Ն)

2. Հաստատել Հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն Հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-26-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հ. Թովմասյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2012 թվականի մարտի 14-ի

N 34-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` Կենտրոնական մարմին) գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության ընթացակարգն ու պայմանները:

2. Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ամիս առնվազն երկու անգամ հրավիրում է նիստ դատապարտյալների` օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, հիմնարկի տեսակը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ողղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով:

3. Ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հարցով Հանձնաժողովի քննարկմանը ենթակա յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմվում է միջնորդագիր և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին: Միջնորդագրում նշվում է դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը (հոդվածները), որով տվյալ անձը դատապարտվել է, պատժաչափը, պատժի սկիզբը, նախկին դատվածության (ների) առկայությունը, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող նպատակահարմար այլ տեղեկատվություն:

4. Հանձնաժողովի նիստն անցկացվում է հիմնականում Կենտրոնական մարմնում: Այն կարող է անցկացվել նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

5. Նիստն իրավազոր է, եթե մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը: Ներկայացված միջնորդությունը (ները) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնում է նախագահի տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մեծամասնության համաձայնությամբ կարող են մասնակցել տվյալ դատապարտյալը, քրեակատարողական այլ ծառայողներ, ինչպես նաև հրավիրված այլ անձինք: Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել Կենտրոնական մարմնի ղեկավարը, որը կարող է նիստի ընթացքում կամ մինչև նիստի սկսվելը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ:

8. Հանձնաժողովի նիստի ժամանակ Հանձնաժողովի անդամների կողմից կարող է պահանջվել դատապարտյալի կամ նրա վարքագծի վերաբերյալ այլ տեղեկատվություն:

9. Հանձնաժողովի նիստում քննարկված հարցի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում, այդ թվում` կարող է ընդունվել որոշում` տվյալ հարցի քննարկումը հետաձգելու մասին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը վճռորոշ է: Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացակայության պայմաններում: Հանձնաժողովի անդամը` քննարկվող հարցի կապակցությամբ կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի համապատասխան որոշմանը:

10. Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումը կազմվում է հանձնաժողովի քարտուղարի և ստորագրվում Հանձնաժողովի` նիստին մասնակցող անդամների կողմից:

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները համարակալվում են ըստ տարիների և հերթականության:

11. Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումից Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է քաղվածք և կցվում դատապարտյալի անձնական գործին:

12. Հանձնաժողովի որոշման հիման վրա Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է դատապարտյալի` պատիժը կրելու ուղարկելու մասին կարգագիր, որը հաստատվում է Կենտրանական մարմնի ղեկավարի կողմից և Հանձնաժողովի որոշման ընդունումից հետո երեք օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

13. Հանձնաժողովի փաստաթղթերի վարումը և պահպանումն իրականացնում է Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը:

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10215424

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հոկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 519-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

Հրամայում եմ`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում բժշկական աշխատանքային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 197-Ն հրամանը:

 

 

Ա. Հովհաննիսյան

 

 

 

 

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60511122

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 փետրվարի 2011 թ.
ք. Երևան

N 98-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.1-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի։

 

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ                                                                                                          ՄԲադալյան

 

Հավելված
ՀՀ քաղաքացիական 
ծառայության խորհրդի
2011 թվականի փետրվարի 18-ի
N 98-Ն որոշման

 

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը:

2. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.1-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը ենթախմբերի չի դասակարգվում, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրով սահմանվում է տվյալ խմբում պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակը:

5. Սույն ընդհանուր նկարագրում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվություն` աշխատանքների կազմակերպումը, ծրագրումը, համակարգումը, ղեկավարումը, վերահսկումը, օժանդակումը, ինչպես նաև աշխատանքում ենթակա, հաշվետու և պատասխանատու լինելը.

2) որոշումներ կայացնելու լիազորություններ` հիմնախնդիրների լուծումը, որոշումների ընդունումը և հանձնարարականներ տալը.

3) շփումներ և ներկայացուցչություն` շփումների և ներկայացուցչության բնույթը, մակարդակը, հաճախականությունը, նշանակությունը և արդյունքները.

4) խնդիրների բարդություն և դրանց ստեղծագործական լուծում` խնդիրների բարդությունը, այդ խնդիրների բացահայտումը, վերլուծումը և գնահատումը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալը.

5) գիտելիքներ և հմտություններ` կրթությունը և մասնագիտական գիտելիքները, աշխատանքային հմտությունները և կարողությունները, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությունը, փորձառությունը, իրավական ակտերի և օտար լեզուների իմացությունը, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության տիրապետումը:

 

2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

6. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը`

1) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով`

ա. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ մարմնում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և/կամ վերահսկում է աշխատանքները.

բ. ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին.

գ. ունի իրեն ենթակա աշխատողներ.

դ. պատասխանատվություն է կրում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, կարգապահական ներքին կանոնները խախտելու համար.

2) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով` լուծում է հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ և տալիս հանձնարարականներ.

3) շփումների և ներկայացուցչության առումով`

ա. տվյալ մարմնի ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում.

բ. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ մարմնից դուրս շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին և այլն.

4) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով` իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում բացահայտում, վերլուծում և գնահատում է ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական այլընտրանքային լուծումներ.

5) գիտելիքների և հմտությունների առումով`

ա. ունի բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ.

բ. ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ. ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե. տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ, կարդում և կարող է բացատրվել).

զ. տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2):

 

3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

7. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը`

1) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով`

ա. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և/կամ վերահսկում է աշխատանքները.

բ. ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին.

գ. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ունի իրեն ենթակա աշխատողներ.

դ. պատասխանատվություն է կրում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, կարգապահական ներքին կանոնները խախտելու համար.

2) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով` իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում լուծում է հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ և տալիս հանձնարարականներ.

3) շփումների և ներկայացուցչության առումով`

ա. տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում.

բ. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ մարմնից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն.

4) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով` իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում բացահայտում, վերլուծում և գնահատում է մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ.

5) գիտելիքների և հմտությունների առումով`

ա. ունի բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ.

բ. ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ. ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է օտար լեզվի (լեզուների) (ազատ, կարդում և կարող է բացատրվել).

զ. տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 3-4):

 

4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը`

1) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով`

ա. աշխատանքների կազմակերպման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի.

բ. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում օժանդակում է իր կառուցվածքային ստորաբաժանման ավելի ցածր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում է իր կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների ծրագրմանը.

գ. ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին.

դ. չունի իրեն ենթակա աշխատողներ.

ե. պատասխանատվություն է կրում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, կարգապահական ներքին կանոնները խախտելու համար.

2) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով` իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կայացմանը.

3) շփումների և ներկայացուցչության առումով`

ա. իր կառուցվածքային ստորաբաժանման ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում.

բ. տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում.

գ. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ մարմնից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն.

4) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով` իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում մասնակցում է բարդ խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին.

5) գիտելիքների և հմտությունների առումով`

ա. ունի բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ.

բ. ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ. ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է օտար լեզվի (լեզուների) (ազատ, կարդում և կարող է բացատրվել).

զ. տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 5-6):

 

5. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

9. Քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը`

1) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով`

ա. աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի.

բ. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում օժանդակում է իր կառուցվածքային ստորաբաժանման ավելի ցածր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատանքներին.

գ. ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին.

դ. չունի իրեն ենթակա աշխատողներ.

ե. պատասխանատվություն է կրում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, կարգապահական ներքին կանոնները խախտելու համար.

2) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով` իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կայացմանը.

3) շփումների և ներկայացուցչության առումով`

ա. իր կառուցվածքային ստորաբաժանման ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում.

բ. տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում.

գ. տվյալ մարմնից դուրս շփվում է իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ.

դ. տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի.

4) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով`

ա. իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է խնդիրների վերլուծմանը և գնահատմանը.

բ. բարդ խնդիրների բացահայտմանը, դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին մասնակցելու լիազորություններ չունի.

5) գիտելիքների և հմտությունների առումով`

ա. ունի առնվազն միջնակարգ, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն.

բ. ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե. իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է օտար լեզվի (լեզուների) (ազատ, կարդում և կարող է բացատրվել).

զ. տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 7-8):

 

Ց Ա Ն Կ  N  1

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում

2. Առաջնորդում և թիմի ստեղծում

3. Արդյունքների ապահովում

4. Խնդիրների լուծում

5. Հաղորդակցություն

6. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

7. Միջանձնային հարաբերություններ

8. Մտածողության ոճեր

9. Որոշումների կայացում

10. Ռազմավարական պլանավորում

11. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

12. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

13. Քաղաքականության իրականացում:

 

Ց Ա Ն Կ  N  2

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Անձնակազմի կառավարում և զարգացում

2. Աշխատանքային պլանի մշակում

3. Արտակարգ իրավիճակների կառավարում

4. Բանակցությունների հմտություններ

5. Բողոքների բավարարում

6. Ելույթների հմտություններ

7. Ժամանակի կառավարում

8. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

9. Ծառայությունների մատուցում և կառավարում

10. Ծրագրերի մշակում և կառավարում

11. Կոնֆլիկտների կառավարում

12. Քաղաքացիների սպասարկում

13. Նպատակների սահմանում

14. Շահադրդում

15. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում

16. Պատվիրակում

17. Ռեսուրսների բաշխում և կառավարում

18. Սթրեսի կառավարում

19. Ուսուցում գործողությունների միջոցով

20. Փոփոխությունների կառավարում

21. Ֆինանսների կառավարում:

 

Ց Ա Ն Կ  N  3

 

ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Արդյունքների ապահովում

3. Թիմային աշխատանք

4. Հաղորդակցություն

5. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

6. Միջանձնային հարաբերություններ

7. Մտածողության ոճեր

8. Նպատակների սահմանում

9. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

10. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ:

 

Ց Ա Ն Կ  N  4

 

ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում

2. Առաջնորդման ոճեր

3. Բանակցությունների հմտություններ

4. Բողոքների բավարարում

5. Ելույթների հմտություններ

6. Ժամանակի կառավարում

7. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

8. Խնդիրների լուծում

9. Ծառայությունների մատուցում և կառավարում

10. Ծրագրերի մշակում և կառավարում

11. Կոնֆլիկտների կառավարում

12. Քաղաքացիների սպասարկում

13. Շահադրդում

14. Որոշումների կայացում

15. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում

16. Պատվիրակում

17. Ռեսուրսների բաշխում և կառավարում

18. Սթրեսի կառավարում

19. Ուսուցում գործողությունների միջոցով

20. Փոփոխությունների կառավարում

21. Քաղաքականության մշակում և իրականացում

22. Ֆինանսների կառավարում:

 

Ց Ա Ն Կ  N  5

 

ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Թիմային աշխատանք

2. Հաղորդակցություն

3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

4. Միջանձնային հարաբերություններ

5. Մտածողության ոճեր

6. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

7. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ:

 

Ց Ա Ն Կ  N  6

 

ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Բանակցությունների հմտություններ

3. Բողոքների բավարարում

4. Ելույթների հմտություններ

5. Խնդիրների լուծում

6. Ծառայությունների մատուցում և կառավարում

7. Ծրագրերի մշակում և կառավարում

8. Կառավարման ներածություն

9. Կոնֆլիկտների կառավարում

10. Քաղաքացիների սպասարկում

11. Նպատակների սահմանում

12. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում

13. Ուսուցում գործողությունների միջոցով:

 

Ց Ա Ն Կ  N  7

 

ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Թիմային աշխատանք

2. Հաղորդակցություն

3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

4. Միջանձնային հարաբերություններ

5. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

6. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ:

 

Ց Ա Ն Կ  N  8

 

ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Բանակցությունների հմտություններ

3. Բողոքների բավարարում

4. Ելույթների հմտություններ

5. Խնդիրների լուծում

6. Ծառայությունների մատուցում և կառավարում

7. Ծրագրերի մշակում և կառավարում

8. Կոնֆլիկտների կառավարում

9. Քաղաքացիների սպասարկում

10. Մտածողության ոճեր

11. Նպատակների սահմանում

12. Ուսուցում գործողությունների միջոցով: