Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից իր դրամի ազատ տնօրինումը:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց դրա սահմանափակման:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց, բացառությամբ այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` առանց դրանց սահմանափակման:

Դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն: