08.03.2018 11:30

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի կանայք

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Դուք միշտ ունեցել եք խորին ակնածանքի ու երախտագիտության արժանի առաքելություն, եւ ձեր ծանրակշիռ դերակատարությունը եղել է մեր հաջողությունների երաշխիքներից մեկը: Ձեր անսպառ բարությամբ, հոգատարությամբ ու կանացի հմայքով դուք միշտ էլ նպաստել եք փոխադարձ վստահության և հանդուրժողականության մթնոլորտի հաստատմանը, մեզ հետ հավասար կրել ծառայողական հոգսերի ծանրության բեռը։ Համոզված եմ, որ շարունակելու եք հայապահպան ու ազգապահպան առաքելությունը եւ մեծացնելու եք ձեր մասնակցությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում` ի շահ Հայաստանի ու նրա ժողովրդի:

Ջերմորեն շնորհավորում եմ նաև անազատության մեջ գտնվող կանանց այս գարնանային տոնի կապակցությամբ: Մաղթում եմ սեր, համբերություն, կորով, հավատ և հույս: Ցանկանում եմ երկար սպասված ազատություն և վերադարձ հարազատ օջախներ:

Վերստին  շնորհավորելով գարնան, գեղեցկության եւ զարթոնքի գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ, սեր եւ երջանկություն: