13.04.2018 19:10

Գործնական խորհրդակցություն

Գործնական խորհրդակցություն

Ապրիլի 13-ին Քրեակատարողական ծառայությունում սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի նախաձեռնությամբ, բաժնի պետ, արդարադատության գնդապետ Մարինե Գասպարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում քրեակատարողական հիմնարկների պետերի ՍՀԻԱ գծով տեղակալների և բաժնի պետերի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ նոր կարգի, տեղաբաշխման հանձնաժողովին ներկայացվող բնութագրերի, դատապարտյալների ախտորոշման, ուղղման գործընթացին վերաբերող և այլ ընթացիկ հարցեր: Կայացվեց որոշում կալանավորված անձանց և դատապարտյալներին տրվող խրախուսանքների հարցի վերաբերյալ ներկայացնել առաջարկություն՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում համապատասխան փոփոխություն և լրացում կատարելու համար:

Արդյունքներն ամփոփելուց հետո քննարկված հարցերի շուրջ տրվեցին նոր հանձնարարականներ և ցուցումներ: