01.03.2018 14:22

Խրախուսվել է…

Խրախուսվել է…

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակցի մոտից հայտնաբերվել էր աննախադեպ քանակի՝  345 հատ դեղապատիճ:

 ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ, արդարադատության մայոր Տիգրան Մանուկյանը վերոգրյալ հանցագործության բացահայտման ուղղությամբ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները գերազանց իրացնելու և ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանի հրամանով  խրախուսվել է: Քրեկատարողական վարչության պետն ընդունել է Տ. Մանուկյանին, տվել համապատասխան հանձնարարականներ: