29.06.2016 11:00

Միջպետական համագործակցության շրջանակներում

Միջպետական համագործակցության շրջանակներում

Հունիսի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում տեղի ունեցավ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և վերջինիս հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պատվիրակության հանդիպումը` պատվիրակության ղեկավար, դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արտադրության կազմակերպման և հատուկ կոնտինգենտի աշխատանքային զբաղվածության վարչության պետ Օ. Լաշչինովսկու գլխավորությամբ:

Քննարկվեցին երկու երկրների քրեակատարողական ծառայությունների համագործակցության ընդլայնման, այդ թվում` Բելառուսի Հանրապետության պատիժների կատարման դեպարտամենտի հաջողված փորձի կիրառմամբ` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպան և դատապարտյալների զբաղվածության ավելացման խնդիրները:

Այցի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց երկուստեք պարբերական տեղեկատվական խորհրդատվություն տրամադրելու հարցում: