01.03.2018 14:43

Շրջայցեր քրեակատարողական հիմնարկներում

Շրջայցեր քրեակատարողական հիմնարկներում

Օրերս Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը  քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ- մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է մի շարք քրեակատարողական հիմնարկներ: Մասնավորապես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Կոշ», «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի շարային ստուգատեսի և հրահանգավորման ժամանակ վարչության պետը կարևորեց  տարվող ծառայության մի շարք ուղղություններ, այն է՝ արգելված  իրերի ներթափանցման կանխումը, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առավել խստացումը, քաղաքացիական բուժական հաստատություններում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանության ապահովման ուժեղացումը:

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ կատարած  այցի ժամանակ քրեակատարողական վարչության պետ Ռ. Հովհաննիսյանը ծանոթացավ օրվա ճաշացանկին, տրվող սննդի որակին, դիտաշտարակից զննեց հիմնարկի անվտանգության գոտիները, եղավ զինանոցում:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում  քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր  Ռ. Հովհաննիսյանը շրջեց կալանավորված անձանց խցերում, որից հետո ընդունեց մի շարք կին և անչափահաս  կալանավորված  անձանց և դատապարտյալներին, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին, այցելեց նաև մարզասրահ:

Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարվելիք այցերը կրելու են շարունակական բնույթ: