16.03.2018 14:13

Շրջայց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

Շրջայց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

Քրեակատարողական հիմնարկներ այցերի շրջանակներում ծառայության ղեկավար անձնակազմը  քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի գլխավորությամբ մարտի 16-ին այցելեց ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Անձնակազմի շարային հրահանգավորման ժամանակ վարչության պետը, շեշտելով հիմնարկի առանձնահատկությունները, կարևորեց աշխատակիցների իրավական գիտելիքների և սոցիալական հմտությունների պատշաճ մակարդակը, անդրադարձավ ծառայության կարևոր մի շարք ուղղությունների, այն է՝ արգելված իրերի ներթափանցման կանխմանը, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարին և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առավել խստացմանը:

Քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից հիմնարկներ կատարվող այցերը կրելու են շարունակական բնույթ: