05.03.2018 10:46

Սեմինար-պարապմունք քրեակատարողական վարչությունում

Սեմինար-պարապմունք քրեակատարողական վարչությունում

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեմինար-պարապմունք օպերատիվ ծառայության աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արգելված իրերի ներթափանցման կանխարգելման ակտիվացմանն ուղղված աշխատանքներին:  Պարապմունքի ընթացքում Ռ. Հովհաննիսյանը, բացի պրակտիկ փորձը փոխանցելուց, պատասխանեց գործնական աշխատանքին առնչվող, ծառայողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:

Սեմինարի վերջում ծառայության պետ Ռ. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հետ ձեռք կբերվի պայմանավորվածություն, և կհրավիրվեն համապատասխան մասնագետներ սեմինար-պարապմունքներին մասնակցելու համար: