08.03.2018 13:20

Տոնական տրամադրություն Քրեակատարողական ծառայությունում

Տոնական տրամադրություն Քրեակատարողական ծառայությունում

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանը մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ իր և վարչության ղեկավարության անունից շնորհավորել է աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ մաղթելով երջանկություն, բարեկեցություն, առողջ կյանք և ամուր ընտանիքներ:

«Ձեր անսպառ բարությամբ, հոգատարությամբ և կանացի հմայքով դուք միշտ էլ նպաստել եք փոխադարձ վստահության և հանդուրժողականության մթնոլորտի հաստատմանը, մեզ հետ հավասար կրել ծառայողական հոգսերի ծանրության բեռը: Գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր սերն ու նվիրումը, երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ»,-իր խոսքում նշեց Ռ. Հովհաննիսյանը:

 

Գարնանային տոնի առթիվ վարչության պետ Ռ. Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև անազատության մեջ գտնվող կանանց՝ նրանց մաղթելով սեր, համբերություն, հավատ, հույս և վերադարձ հարազատ օջախներ: Իր և ծառայության ղեկավարության անունից նա նաև քաղցրավենիք և ծաղիկներ է փոխանցել ազատազրկված կանանց:

Մարտի 8-ի կապակցությամբ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը ևս նվերներ է փոխանցել անազատության մեջ գտնվող կանանց և շնորհավորել նրանց՝ ցանկանալով առողջություն, սեր, երջանկություն և վերամիավորում իրենց ընտանիքի անդամների հետ: