«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին

     Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական  կենտրոն» ՊՈԱԿ-ն ստեղծվել է 03.11.2005 թվականին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2118-Ն որոշմամբ, գործել է ՀՀ մշակույթի նախարարությանում որպես «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն», իսկ 2012 թվականից գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում: 2014թ.-ից կենտրոնի գործունեության շրջանակներն ընդլայնվել են ՀՀ Կառավարության   N 847-Ն որոշմամբ:

   Կենտրոնի հիմնական առաքելությունն է նպաստել իրավախախտում կատարած անձանց ուղղմանը, սոցիալական վերականգնմանն ու վերաինտեգրմանը, կրկնահանցագործությունների կանխմանը և հասարակության անվտանգության բարձրացմանը` մշակութային, ուսումնական, կրթական, մարզական և սոցիալ-հոգեբանական ծրագրերի և ծառայությունների միջոցով:

           Կենտրոնի շահառուներն են.

           1. քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք (մասնավորապես անչափահասները),
           2. այլընտրանքային պատիժ կրող անձինք
           3. պատժից ազատված, ինչպես նաև վերահսկողության տակ գտնվող անձինք
           4. պատիժ կրող անձանց ընտանիքները, հատկապես՝ երեխաները:

           Կենտրոնը մատուցում է հետևյալ ծառայությունները.

            Կրթական

  Քրեակատարողական հիմնարկներում, այլընտրանքային պատիժ կրող, պատժից ազատված, հսկողության տակ գտնվող անձանց (մասնավորապես անչափահասների), ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար կրթական դասընթացներ: 

     

            Մշակութային

  • Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց ստեղծագործական հմտությունների ձևավորմանն ուղղված դասընթացներ (մանրանկարչություն և դիզայն, բրուտագործություն և զարդարվեստ, խեցեգործություն, փայտափորագրություն և ապակենկար):
  • Քրեակատարողական հիմնարկներում, այլընտրանքային պատիժ կրող, պատժից ազատված, հսկողության տակ գտնվող  անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների, հատկապես երեխաների համար միջոցառումների կազմակերպում (թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրում, նկարիչների, ինչպես նաև դատապարյալների կողմից պատրաստված իրերի  ցուցահանդեսներ, տոնավաճառներ և այլն):            

 

               

         Մարզական

  Քրեակատարողական հիմնարկներում, հսկողության տակ գտնվող անձանց  ֆիզիկական առողջության պահպանումը, առողջ ապրելակերպի խթանմանը, ինչպես նաև՝ անչափահաս դատապարտյալների ֆիզիկական ներդաշնակ զարգացման ապահովմանն ուղղված մարզական դասընթացների և միջոցառումների կազմակերպում:

         Հոգեբանական

  Անհատական խորհրդատվական և խմբային հոգեբանական աշխատանքներ քրեակատարողական հիմնարկներում, այլընտրանքային պատիժը կրող, պատժից ազատված, հսկողության տակ գտնվող  անձանց, նրանց ընտանիքի անդամների, հատկապես երեխաների հետ:  

    

           Սոցիալական

   Քրեակատարողական հիմնարկներում կամ այլընտրանքային տարբերակով պատիժը կրող, հսկողության տակ գտնվող անձանց և նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն՝ ուղղված  պատիժ կրող անձանց, նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը, հասարակության մեջ վերաինտեգրվելուն, աշխատանք գտնելուն:

           Հետազոտական

  • Համաժողովների կազմակերպում, տեղեկատվական և վիճակագրական շտեմարանների ձևավորում, վերլու­ծությունների և ուսումնասիրությունների իրականացում, տեղեկատվական-վերլուծական նյութերի և գրականության պատրաստում
  • Ուսանողների և երիտասարդների համար կամավոր աշխատելու և պրակտիկա անցնելու հնարավորություն է ստեղծվել: 

 

          

  

 

«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ

Հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162ա

Հեռ. +(374)10 55 17 83

էլ.փոստ.  juvenileoffenders.ncso@yahoo.com