«Բանտային արվեստ» տաղավարի մասին

2007 թվականից «Վերնիսաժում» գործում է «Բանտային արվեստ» տաղավարը, որտեղ ցուցադրվում ու վաճառվում են դատապարտյալների ձեռքի աշխատանքները:

Այս յուրօրինակ տաղավարը խթան է դարձել դատապարտյալների՝ անազատության մեջ օգտակար զբաղմունք ունենալու և բարոյական-հոգեբանական կապը ազատության հետ պահելու համար: «Վերնիսաժի» «Բանտային արվեստ» տաղավարում դատապարտյալների աշխատանքներից ստացված վաճառքի հասույթը, համաձայն դատապարտյալի հետ կնքված պայմանագրի, հատկացվում է նրա ընտանիքին կամ փոխանցվում է նրա հաշվեհամարին:  Ընդհանուր առմամբ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը նպատակ ունի նպաստել դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացմանը և նրանց ապահովել աշխատանքով: