Քրեակատարողական ծառայությունում կատարված աշխատանքների վիճակագրություն:

01.01.2017-01.01.2018թթ.

2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:

61 դեպքերով քրեական գործերը հարուցվել են քրեակատարողական հիմնարկների կողմից (2016թ.՝ 46):

Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են

ա) ոգելից խմիչք                          2052.95 լ.  (2016թ.՝ 2505լ.),                                                        

բ) թմրամիջոցներ                      415.7426 գ.    (2016թ.՝ 674,1 գ.),

գ) կտրող-ծակող գործիքներ       2063 միավոր, (2016թ.՝ 3069)                               

դ) դրամ և արժեքավոր իրեր     925.500 ՀՀ դրամ, 500 դոլար (2016թ.՝ 286.200 ՀՀ դրամ, 30 եվրո, 20 դոլար, 10.000 ռուփի),

ե)  բջջային հեռախոս           1839  հատ   (2016թ.՝ 2200):

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1699 կալանավորված անձինք և դատապարտյալներ:


Բժշկական սպասարկման հաշվետվություն

01.01.2017-01.01.2018թթ.

2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ. - 779) կալանավորված անձինք և դատապարտյալներ: Կատարվել է 133.192 (2016թ. – 91.260) ամբուլատոր ընդունելություն, 11.006 (2016թ. – 11.762) լաբորատոր, 5315 (2016թ. – 5.241) ֆլյուորոգրաֆիկ և 7.836 (2016թ. – 6.972) ռենտգեն հետազոտություններ: Բժշկական հետազոտություն և բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1.981 (2016թ. – 1.232) անձ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ:

Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 677 (2016թ. - 488) դատապարտյալներ և կալանավորված անձինք ենթարկվել են բժշկական հետազոտության և բուժման:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 462 (2016թ. - 455) անձ, որոնցից 51-ը (2016թ. - 99) վիրահատվել է:

Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ:


Իրավաստեղծ գործունեություն 

01.01.2017-01.01.2018թթ.

Ծառայության նախաձեռնությամբ 2017թ-ի ընթացքում կյանքի կոչված իրավաստեղծ գործունեությունից իրենց նշանակությամբ առանձնանում են արդեն իսկ ընդունված 2 իրավական ակտեր, ինչպիսիք են՝

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքը (2017թ. ՀՕ-49-Ն), որոնց արդյունքում ՔԿ հիմնարկներին տրվել են օրենսգրքի 186-րդ հոդվածով (արգելված առարկաների հանձնումը ՔԿ հիմնարկներում պահվող անձանց) նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, իսկ ՔԿ հիմնարկի պետերին՝ վարչական տույժեր նշանակելու լիազորություններ:

Արդյունքում՝ 2017 թվականի ընթացքում արձանագրված վարչական իրավախախտումների 52 դեպքերով նշանակված վարչական տույժերով պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1 մլն. ՀՀ դրամ, իսկ տուգանքը վճարելուց խուսափողների վերաբերյալ համապատասխան նյութերն ուղարկվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն՝ գանձումների հարկադիր կատարումն ապահովելու նպատակով:

2. ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի 1543-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը (14.12.2017 թվականի թիվ 1599-Ն որոշում), որով հնարավորություն է ստեղծվել օտարերկրյա կալանավորված անձանց և դատապարտյալների համար ՀՀ սահմաններից դուրս գտնվող և տեսակցության հնարավորություն չունեցող հարազատների հետ շփումները կազմակերպել տեսազանգի օգնությամբ:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018թ. նոյեմբերի 1-ից: 


Քրեակատարողական ծառայության կողմից արձանագրված մահվան դեպքերի վիճակագրություն

01.01.2017-01.01.2018թթ.

2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը: Այսպես՝ եթե 2010թ. արձանագրվել է մահվան 37, 2014թ.՝ 38 դեպք, ապա 2017 թվականին այդ թիվը եղել է 17:  Հիվանդության պատճառով 2017թ. մահացել է 14 անձ՝ 2010 թվականի 32, 2014թ. 34-ի համեմատությամբ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատությամբ (7 դեպք) նվազել է նաև ինքնասպանությունների թիվը: 2017թ. գրանցվել է ինքնասպանության 2 դեպք: 

Ստորև ներկայացվում է վիճակագրական տվյալների աղյուսակային պատկերը՝ ըստ տարիների՝

N

 

2010թ.

2011թ.

2012թ.

2013թ.

2014թ.

2015թ.

2016թ.

15.12.2017թ.

1.

Մահվան դեպքերի թիվը

37

32

28

19

38

28

29

17

2.

Հիվանդության պատճառով

32

26

25

17

34

24

22

14

 

 

Վիճակագրություն

01.01.2017թ. – 01.05.2017թ. 

2017թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատության են ենթարկվել 22 կալանավորված անձինք և դատապարտյալներ: Նույն ժամանակահատվածում 27 ազատազրկված անձինք վիրահատվել են քաղաքացիական բուժական հաստատություններում, որից 13-ը` պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում:

2017թ. առաջին 4 ամիսների ընթացքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 26 մայիսի 2006թ. N 825-Ն որոշման,  պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հիմքով պատժի հետագա կրումից ազատ է արձակվել 3 դատապարտյալ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2-ը):

Հաշվետու ժամանակաշրջանում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 8 դեպք, որից 1-ը` ինքնասպանություն, իսկ 2016թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել էր մահվան 12 դեպք, որոնցից 3-ը` ինքնասպանություն:

 

Արգելված իրերի հայտնաբերում

01.01.2016թ.-01.03.2016թ.

2016 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողների իրականացրած աշխատանքների արդյունքում կանխվել է ընդհանուր առմամբ 34,42 գրամ թմրամիջոցի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև 346 բջջային հեռախոս, 603 կտող-ծակող գործիք և 345 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք:

Հավելենք նաև, որ իրականացված աշխատանքների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են նաև շուրջ 1200 տարատեսակ այլ արգելված իրեր:


2015թ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի կատարած աշխատանքների վիճակագրություն

2015 թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85408 է (2014թ.`76911):

Ստոմատոլոգիական բուժօգնություն է ստացել 3716 (2014թ.`3742) ազատազրկված անձ, դիսպանսեր հաշվառման են վերցվել 1705(2014թ.`1392) դատապարտյալներ և կալանավորված անձինք:

2015 թվականի ընթացքում անց են կացվել նաև բազմաբնույթ հետազոտություններ:

Այսպես` լաբորատոր հետազոտությունների թիվը 12436 է, ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններինը` 4969, ռենտգենագրաֆիկը`2892:

2015 թվականին  ՀՀ տարբեր առողջապահական մարմինների բուժհիմնարկներ` քաղաքացիական հիվանդանոցներ են ուղեգրվել 778 (2014թ.`708) ազատազրկված անձինք:

Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների պատճառով պատժի կրումից 2015թ. ընթացքում ազատվել են  9 (2014թ.`2) դատապարտյալներ:

Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ ‹‹Դատապարտյալների հիվանդանոց›› քրեակատարողական հիմնարկում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք (2014 թվականի փետրվարի 28-ի դրությամբ` 171):


Վիճակագրություն

01.01.2015թ.-28.10.2015թ.

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ենթակա կառույցների ղեկավարների կողմից նշանակված ծառայական քննությունների, նախկինում հարուցված քրեական գործերի շրջանակներում կատարված խուզարկությունների միջոցով, ինչպես նաև դատապարտված և կալանավորված անձանց հասցեագրված հանձնուքներում 2015թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել են 1440 լիտր տարբեր տեսակի, այդ թվում՝ ինքնաշեն ոգելից խմիչք, 1903 բջջային հեռախոսներ, 3716 կտրող-ծակող գործիքներ և շուրջ 272,6 գրամ թմրանյութ:

Ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման փաստերով հարուցվել են 62 քրեական գործեր:


ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից դատապարտյալներին և կալանավորված անձանց ցուցաբերած վիրաբուժական օգնության շրջանակներում կատարված աշխատանքները

2013թ. ընթացքում 422 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 59 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են:

2014թ. ընթացքում 708 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 117 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են:

Միայն 2015թ. առաջին չորս ամիսների ընթացքում 200 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել են ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ, իսկ նրանցից 40-ը՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել են վիրահատության:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց բժշկական սպասարկումը գտնվում է քրեակատարողական ծառայության ղեկավարության խիստ հսկողության ներքո:

Հարկ է նշել նաև, որ նեղ մասնագիտական բժշկական միջամտության կարիք ունեցող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղափոխվում են համապատասխան բժշկական կենտրոններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, բուժումը կատարվում  է նաև պետական պատվերի շրջանակներում:


Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

01.01.2015թ.-31.03.2015թ.

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրացնելով օպերատիվ տվյալները, 2015թ. 1-ին երեք ամիսների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 13.121 գրամ տարբեր տեսակի թմրանյութ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստերով նախորդ 3 ամիսների ընթացքում հարուցվել է 16 քրեական գործ, մասնավորապես՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 2, «Հրազդան» ՔԿՀ-ում՝ 4, «Կոշ» ՔԿՀ-ում՝ 2, «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 1, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ 2, «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ 4, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ 1 քրեական գործ:


Արգելված իրերի հայտնաբերման վիճակագրություն

01.01.2014թ.-30.09.2014թ.

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից իրացված օպերատիվ տվյալների արդյունքում, ինչպես նաև դատապարտյալներին և կալանավորված անձանց անվամբ բերված հանձնուքների զննությամբ 2014 թվականի ինն ամիսների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ՝ 66.72982 գրամ թմրանյութ, որից՝

     .ափիոն - 3.73գ
     .մարիխուանա - 57.022գ
     .բուպրենորֆին - 1.13346գ
     .մեթադոն - 2.025գ
     .հաշիշ - 2.64գ
     .տետրահիդրոկանաբինոլ - 2.284գ

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել է նաև 634 լիտր ոգելից խմիչք, որից՝
     .ինքնաշեն օղի - 615.33լ
     .սպիրտ - 6.75լ
     .կոնյակ - 10.4լ

Անցած ինն ամիսներին դատապարտյալների և կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել և առգրավվել է 2284 կտրող-ծակող գործիք: