Արման Գուրգենի Մելքոնյան

Ծնվել է 1979թ. օգոստոսի 15-ին Էջմիածին քաղաքում։

1996-2001թթ. ՀՀ ոստիկանության ակադեմիայի ունկնդիր։

2001-2002թթ. Երևանի Արաբկիրի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:

2002-2005թթ. Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր:

2005-2006թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հանցագործի ինքնությունը չպարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին թաքցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման բաժանմունքի ավագ օպերլիազոր:

2006-2007թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր:

2007-2008թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետ:

2008-2010թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հանցավոր խմբավորումների և նրանց պարագլուխների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր:

2010-2011թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետ:

2011-2012թթ. Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնի պետ:

2012-2014թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնի պետ:

2014-2014թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի և նրանց պարագլուխների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ:

2014-2016թթ. ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ:

2018-2019թթ. ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետ։

30.03.2019-07.08.2019թթ. ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2019թ. օգոստոսի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: