Արտակ Սամսոնի Ղազարյան

Ծնվել է 1978թ. հոկտեմբերի 27-ին, Երևան քաղաքում:

1999թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը:

1999-2000թթ. ՀՀ ԶՈՒ, 3-րդ հրաձգային գումարտակի առաջին վաշտի հրամանատար:

2000-2001թթ. ՀՀ ՊՆ ՌՈՎ, Քննչական մեկուսարանի հերթապահ մասի սպա-հերթապահ:

2001-2001թթ. ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորի ՌՈ բաժնի շտաբի շարային մաս, սպա:

2001-2006թթ. ՀՀ ՊՆ N զորամասի դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ:

2006-2010թթ. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ:

2010-2011թթ. ՀՀ ՊՆ N զորամասի բաժանմունքի պետ:

2011-2012թթ. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ:

2012-2015թթ. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար:

2015-2016թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի տեղակալ:

2016-2016թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալ:

2016-2017թթ. ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ:

2017-2018թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ:

2018-2018թթ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ:

2018-2019թթ․ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ պետ:

ՀՀ արդարադատության նախարարի 2019թ. սեպտեմբերի 6-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի երկու որդի: