Գերասիմ Կամոյի Գևորգյան

Ծնվել է 1961թ․ օգոստոսի 5-ին, Արթիկի շրջանի Գետափ գյուղում։

1990թ․ ավարտել է Բելգորոդի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։

2002թ․ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի որակավորմամբ։

1979-1981թթ․ ծառայել է խորհրդային բանակում։

1992-1992թթ․ ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 1 քննչական մեկուսարանի տնտեսական ապահովման բաժնի պետի պաշտոնում։

1992-1993թթ․ ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ բաժնի օպերլիազորի պաշտոնում։

1993-1995թթ․ ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ բաժնի պետի պաշտոնում։

1995-1999թթ․ ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 1 քննչական մեկուսարանի պետի տեղակալի ծառայության գծով տեղակալի պաշտոնում։

1999-2000թթ․ ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի պաշտոնում։

2000-2001թթ․ ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 13 գաղութ բնակավայրի պետ։

2001-2002թթ․ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ։

2002-2005թթ․ ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ։

2005-2007թթ․ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ։

2007թ․ անձնական զեկուցագրի համաձայն ազատվել է քրեակատարողական ծառայությունից։

2019թ․ հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։