Գևորգ Ժուդոլֆի Հովհաննիսյան

Ծնվել է 1972թ. փետրվարի 8-ին Երևան քաղաքում։

1995թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ

1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ

1998-1999թթ. Ծառայել է Զինված ուժերում

2000-2007թթ. ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ստաժոր-քննիչ, քննիչ, դատախազի օգնական, դատախազի ավագ օգնական

2007-2009թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի ՔԲ Չարենցավանի ՔԲ-ի պետ

2009թ. ազատվել է ՀՀ ոստիկանության համակարգից՝ անձնական նախաձեռնությամբ

2015-2015թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ (հետաքննիչ)

2015-2016թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ (հետաքննիչ)

2016-2018թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ

2018-2019թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի առաջատար մասնագետ

2019-2019թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի գլխավոր մասնագետ

ՀՀ արդարադատության նախարարի 2019թ. օգոստոսի 6-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: