Մշակութային միջոցառումներ

Երաժշտական-գրական երեկո` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հայաստանի Հանրապետության  անկախության 27-րդ տարեդարձի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են տոնական միջոցառումները:

Նվիրտվություն հիմնարկի գրադարանին

2018 թվականի մարտից «Հայ գիրք» գրախանութը և «Անտարես» հրատարակչությունը հանդես եկան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նախաձեռնությամբ:

Համերգային ծրագիր՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ համերգային ծրագիր Գյումրի քաղաքի «Փարվանա» համույթի մասնակցությամբ:

Հունիսի 1-ի խորհուրդը «Աբովյան» ՔԿՀ-ում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ծնող-երեխա կապի ամրապնդման և զարգացման նպատակով կազմակերպեց անչափահաս երեխաների հանդիպում իրենց մայրերի հետ:

Մայիսյան տոներին նվիրված միջոցառումներ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը նշվում է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:

«Աբովյան» ՔԿՀ-ում նշվեց մայրության և գեղեցկության տոնը

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում:

«Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ…»

Հուլիսի 20-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանի «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ…» գրքույկի շնորհանդեսը, որին ներկա էին Քրեակատարողական ծառայության և հիմնարկի վարչակազմի  ներկայացուցիչներ www.hetq.am, www.iravaban.net, www.hraparak.am կայքերի, «Առավոտ» օրաթերթի և «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողներ, այլ հյուրեր:

Հունիսի 1-ը` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անցկացվեց տոնական միջոցառում կին դատապարտյալների և նրանց այցելած երեխաների համար:

Մտքի և գույնի համադրությամբ… 

Մայիսի 26-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:

Տոնական և սպորտային միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում

Երկրապահ կամավորականների միությունը մայիսի 24-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրեց տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես եկան դատապարտյալների առջև:

Դարի հրամայականը…

Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սարգսյանի հեղինակած մեծածավալ կտավը նվիրաբերվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Կանանց միամսյակի շրջանակներում

Կանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մի շարք տոնական միջոցառումներ և հանդիպումներ:

Կրթամշակութային դասընթացներ` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ դատապարտյալների կողմից պատրաստված իրերի ցուցադրություն, որին ներկա էին Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը և կենտրոնի դասավանդող ուսուցիչները:

Խոնարհում Մայրերին և Հայրենիքին…

Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն` Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող կանանց` Գավառի, Երևանի, Գյումրիի մանկատներում բնակվող և հարազատների խնամքին հանձնված շուրջ 10 երեխաներ տեսակցեցին իրենց մայրերին:

Պոեզիայի համաշխարհային օրը` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում

Մարտի 21-ին պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը երիտասարդ գրողների հետ համատեղ նախաձեռնել էր այցելություն ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Քրեակատարողական հիմնարկների առօրյայից

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկները, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում են նաև դատապարտյալների և կալանավորված անձանց վերասոցիալականացման, զբաղվածության, ինչպես նաև վերջիններիս ազատ ժամանցի կազմակերպման խնդիրների լուծումը:

Կանանց միամսյակին ընդառաջ

ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման պիլոտային ծրագրի շրջանակներում  կանանց միամսյակին ընդառաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ԱՊԿԲ Երևան քաղաքի բաժանմունքներում հաշվառված կանանց համար կազմակերպել էր այցելություններ տարբեր մշակութային օջախներ:

Ամանորյա և Սուրբ Ծննդի միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների ուժերով կազմակերպվել էր ամանորյա տոնական միջոցառում, որն անցավ ուրախ մթնոլորտում, տոնի խորհրդին համահունչ:

Գրքի շնորհանդես «Աբովյան» ՔԿ հիմնարկում

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ կին դատապարտյալների և ամերիկաբնակ գրող, բանաստեղծուհի Սոնա Վանի հանդիպումը, որի նախաձեռնողը ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն էր:

Ալցելություն «Էրեբունի» թանգարան

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակներում օգոստոսի 24-ին բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լ. Ավետիսյանի գլխավորությամբ 20 անչափահաս դատապարտյալների հետ, որոնց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, այցելեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Բարեգործական համերգներ` ՔԿ հիմնարկներում

2015թ. օգոստոսի 22-ին «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բարեգործական համերգով հանդես եկան ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների առջև:

Հարգանքի տուրք` Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին

Մայիսի 11-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բաց տիպի դատապարտյալները ՔԿՀ աշխատակիցների հետ միասին պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վ. Առաքելյանի գլխավորությամբ  այցելեցին «Հաղթանակ» զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Կինոդիտում՝ «Արթիկ» ՔԿ հիմնարկում

2015 թվականի մայիսի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ՀՀ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ տեղի ունեցավ «Յարխուշտա» և «Խնկարկում» գեղարվեստական ֆիլմերի ցուցադրում:

Բեմադրություն «Աբովյան» ՔԿՀ-ում

Այսօր՝  ապրիլի 17-ին,  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական ևւ իրավական աշխատանքների բաժնի միջնորդությամբ «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկում  «Թատրոն 8»  թատերախումբը Ժաննա Հովակիմյանի ղեկավարությամբ հանդես եկավ  «Ես կին եմ» ներկայացման բեմադրությամբ:

Մայրության և գեղեցկության տոնը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդես եկավ տիկնիկային ներկայացմամբ:

Հունվարի 29-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ հայկական բանակի օրվան նվիրված բարեգործական համերգ

 

Դատապարտյալի աշխատանքների ցուցահանդես

2014 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործական կենտրոնում կայացել է

Ստեղծագործական նոր հնարավորություններ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը