Սպորտային միջոցառումներ

Գոլառատ խաղ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների միջև անցկացվեց ֆուտբոլային հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության  անկախության 27-րդ տարելիցին:

Շախմատի տոնական առաջնություն՝ քրեակատարողական հիմնարկում

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:

Մարզական միջոցառում՝ Անկախության տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվեց մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցեցին մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ:

Մարզական միջոցառում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հերթական սպորտային միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 15-ին կազմակերպվել էր վոլեյբոլի մրցաշար դատապարտյալ կանանց և քրեակատարողական ծառայողների միջև:

Եռօրյա մրցաշար՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում
Օրերս ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի  դատապարտյալների միջև անցկացվեց սեղանի թենիսի առաջնություն, որին ներկա էր նաև հիմնարկի վարչակազմը:

Թեժ մրցապայքար կին դատապարտյալների միջև

Հուլիսի 3-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել էր դատապարտյալ կանանց մասնակցությամբ զանգվածային մարզական միջոցառում վեց մարզաձևից՝ վազք 30մ, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, տեգախաղ (դարթս) և վոլեյբոլ:

Օտարերկրյա ֆուտբոլիստներն ընդդեմ հայերի

ֆուտբոլի աշխարհի առաջնության ոգևորվածության ալիքը հասավ նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հունիսի 22-ին հիմնարկում ֆուտբոլային հանդիպում անցկացվեց պատիժը կրող Հայաստանի Հանրապետության և  օտարերկրյա քաղաքացիների միջև:

Դատապարտյալի ռեկորդները

Ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի Progress ֆիզիկական զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության «Փաուերլիֆտինգի» (ուժային եռամարտի) առաջնություն, որին մասնակցում էին ՀՀ մարզերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից ժամանած 180 մարզիկներ:

Մարզական միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

2018թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց շախմատի հերթական մրցաշարը, որին մասնակցեցին 28 դատապարտյալներ:

Մարզական միջոցառում` «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

Օրերս ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը նախագահ Վ. Թովմասյանի գլխավորությամբ հիմնարկում արձանագրեց դատապարտյալ Դ. Հարությունյանի կողմից Գինեսի ռեկորդի նոր արդյունքները:

Մարզական միջոցառում

Հուլիսի 7-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Քրեակատարողական ծառայության հետ համատեղ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ԱՆ  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում  կայացավ ավանդական մարզական միջոցառումը կին դատապարտյալների մասնակցությամբ, որի ընթացքում ազատազրկված կանայք իրենց ուժերը չափեցին 30մ վազքի, հեռացատկի, բազկամարտի, սեղանի թենիսի, դարթսի և վոլեյբոլի մրցումներում:

Մարզական նվաճում

Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու և այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարեց վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով` դրանք կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ և ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ:

Մտքի և գույնի համադրությամբ… 

Մայիսի 26-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:

Տոնական և սպորտային միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում

Երկրապահ կամավորականների միությունը մայիսի 24-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրեց տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես եկան դատապարտյալների առջև:

Ֆուտբոլային հանդիպում «Կոշ» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անցկացվող մարզական միջոցառումների շրջանակներում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում օրերս դատապարտյալների և հիմնարկի աշխատակիցների միջև անցկացվեց ֆուտբոլային հանդիպում:

Արագ շախմատի մրցաշար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Փետրվարի 6-ին և 7-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը կազմակերպվեց:

Սպորտային միջոցառում քրեակատարողական հիմնարկում

Նոյեմբերի 18-ին ֆուտբոլային հանդիպում անցկացվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և  օտարերկրյա քաղաքացիների միջև:

Բարի ավանդույթը շարունակվում է

Մայիսի 24-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ մեկնարկեց արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումը կին դատապարտյալների համար:

Սպորտային միջոցառում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Մայիսի 12-ին ավարտվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցում էին հիմնարկի բոլոր տեղամասերի դատապարտյալները:

Շախմատի մրցաշար` քրեակատարողական հիմնարկներում

Շարունակվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջև անցկացվող շախմատային մրցաշարերը:

Քրեակատարողական հիմնարկների առօրյայից…

Հունվարի 1-ից մինչ օրս  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել է 18 կինոդիտում-քննարկում, որին մասնակցել են շուրջ 70 դատապարտյալներ, այդ թվում` նաև ցմահ ազատազրկման դատապարտվածներ:

Մարզական միջոցառումն ավարտվեց. հաղթողները պարգևատրվեցին

Մայիսի 22-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Քրեակատարողական  ծառայության հետ համատեղ  ՀՀ  ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացված զանգվածային մարզական միջոցառումը 6 մարզաձևից:

Սպորտային միջոցառումների մեկնարկը տրված է

Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը  Քրեակատարողական  ծառայության հետ համատեղ  ՀՀ  ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել

Շախմատային մենամարտ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, փետրվարի 7-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում  կազմակերպել էր միաժամանակյա շախմատային սեանս՝ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ: