Հայկ Էդիկի Քոչինյան

 

 

 

 

 

 

 

 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 1-ին, Թումանյանի շրջանի Շնող գյուղում:

2001թ.-ին ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան իրավաբանի որակավորմամբ:

2008թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի ասպիրանտուրան քաղաքացիական դատավարություն մասնագիտությամբ:

2018թ. ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը:

2001-2005թթ. ՀՀ ոստիկանության կադրերի գլխավոր տեսուչ:

2005-2010թթ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի ավագ տեսուչ:

2010-2012թթ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետի տեղակալ:

2012-2013թթ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ:

2013-2014թթ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ:

2014-2015թթ. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետի տեղակալ:

2015-2018թթ. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ:

2017թ.-ից հանդիսանում է ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի փորձագետ:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ.-ի հունիսի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ:

Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: