Հոգևոր ծառայություն

Մատուռի օծում և մկրտություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվեց նորակառույց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մատուռը` խաչքարով և սրբապատկերներով հանդերձ:

Աստվածամոր Վերափոխման տոնը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Օգոստոսի 12-ին Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով և հադիսավորությամբ նշեց հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Ցմահ դատապարտյալի Սուրբ Մկրտությունը

Մկրտությունը և դրոշմը աստվածային խորհուրդներ են և մաս են կազմում մի ընդհանուր, մեծ խորհրդի, որը ժողովրդի մեջ ընդունված է անվանել կնունք:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակման օրը «Արթիկ» ՔԿՀ-ում

Հունիսի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից: Տոնը 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի:

Քրիստոսի Հարության տոնին նվիրված միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

Ապրիլի 1-ին ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում մատուցվեց Սուրբ պատարագ Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատիկի տոնի առթիվ, որից հետո կատարվեց զատկական հավկիթների օրհնության կարգ:

Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

Ապրիլի 16-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ Տեր Փառեն Անդրանիկ քահանա Առաքելյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ:

Քրեակատարողական հիմնարկների առօրյայից

Ապրիլի 7-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը հիմնարկի տարածքում տեղադրված խաչքարի մոտ, օրվա խորհրդին համահունչ, կանանց օրհնության կարգ կատարեց, ապա Մայր Աթոռի սարկավագների խումբը հանդես եկավ հայ հոգևոր և ժողովրդական երգարվեստի ինքնատիպ կատարումներով:

Մատուռի օծում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 11-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց նորակառույց «Սուրբ Հարություն» մատուռը` խաչքարով և սրբապատկերներով հանդերձ:

Սուրբ մկրտություն` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

Ինչպես յուրաքանչյուր հայ մարդու, այնպես էլ առավել ևս անազատության մեջ գտնվողի համար մկրտության խորհուրդը առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մկրտությունը ադամական՝ սկզբնական մեղքից սրբվելու և հոգևոր վերածննդի խորհուրդն է:

Ի հիշատակ երկրաշարժի զոհերի…

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի զոհերի:

Սուրբ պատարագ քրեակատարողական հիմնարկում

Մայիսի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու հիշատակը։

Ավագ Շաբաթը` քրեակատարողական հիմնարկներում

Մեր Տիրոջ հրաշափառ Հարության տոնին՝ Սուրբ Զատկին նախորդող Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը և յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի:

Ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սուրբ Գրիգորի Լուսավորչի մուտն ի վիրապ տոնի կապակցությամբ մարտի 12-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրենց ընտանիքներով, հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մատուռի օծում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները:

Հոգևոր դաստիարակության մղումով

Հունվարի 21-ին Մայր Աթոռի անունից Նոր Կտակարաններ նվիրելու կապակցությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպեց ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների հետ:

Ամանորյա և Սուրբ Ծննդի միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների ուժերով կազմակերպվել էր ամանորյա տոնական միջոցառում, որն անցավ ուրախ մթնոլորտում, տոնի խորհրդին համահունչ:

Մկրտություն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

Ինչպես յուրաքանչյուր հայ մարդու, այնպես էլ առավել ևս անազատության մեջ գտնվողի համար մկրտության խորհուրդը առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մկրտությունը ադամական՝ սկզբնական մեղքից սրբվելու և հոգևոր վերածննդի խորհուրդն է:

«Մեկ օր Մայր Աթոռում»

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, քրեակատարողական ծառայության հոգևոր պատասխանատու Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ հունիսի 9-ին շրջայց էր կաազմակերպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում:

Սուրբ Պատարագ՝ ՔԿ հիմնարկում

Հունիսի 6-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հանդիսավորությամբ նշվել է Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու տոնը, ինչի առթիվ Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը Լմբատավանքի հոգևոր երգչախմբի և «Թրբանջյան» հոգևոր ընծայարանի սաների մասնակցությամբ մատուցեցին Սուրբ Պատարագ:

Մատուռի օծում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում

Մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով:

Սուրբ Պատարագ՝ Հարության տոնին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ զատկի կապակցությամբ ապրիլի 4-ին ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկում հոգևոր հովիվ տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը մատուցեց սուրբ Պատարագ: Պատարագի ավարտին հաղորդություն տրվեց պահեցողության մեջ գտնվող դատապարտյալներին, որոնք շնորհավորեցին միմյանց:

Սուրբծննդյան արարողություններ քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության սպասավորների մասնակցությամբ ՔԿ հիմնարկներում տեղի ունեցան սուրբծննդյան արարողություններ: