Հովիկ Հայրիկի Պետրոսյան

Ծնվել է 1968թ․ նոյեմբերի 29-ին Երևան քաղաքում։

2000թ․ ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ իրավագիտություն մասնագիտությամբ։

1986թ․-1988թ․ Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1994թ․-1998թ․ ՀՀ ՆԳՆ-ՆԳ և ԱԱՆ հանրապետության նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության վարչություն։

1998թ․-2002թ․ ՀՀ ՆԳ և ԱԱՆ ԱԱՄ-ԱԱՆ ԱՊԳՎ «Ա» վարչություն։

2002թ․-2005թ․ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետ։

2005թ․-2006թ․ ՀՀ ԱՆ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։

2006թ․-2007թ․ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ։

2007թ․-2008թ․ ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ պետի տեղակալ։

2008թ․-2009թ․ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ։

2009թ․-2009թ․ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։

2009թ․-2011թ․ ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ պետ։

2011թ․-2013թ․ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ։

2013թ․ ազատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից անձնական նախաձեռնությամբ։

2013թ-2016թ․ ՀՀ ՊՆ 10724 զորամասի հրամանատարի ծառայության գծով տեղակալ։

2016թ․ ազատվել է ՀՀ ՊՆ համակարգից՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ։

2016թ․-2016թ․ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալ։

2016թ․-2019թ․ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։

2019թ․-2019թ․ ՀՀ ԱՆ ՔԿԾ անվտանգության ապահովման բաժնի պետ։

2019թ․ ազատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից իր զեկուցագրի համաձայն։

ՀՀ արդարադատության նախարարի 2019թ. սեպտեմբերի 6-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: