ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՊԵՏԻ

                          «02» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019 Թ.                                                                    N 5 – Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱՊԱՀԱԿԱՆ (ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼ) ԿԱՐԳՈՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԱՐԿՂ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԲԱՑՄԱՆ ԵՎ ՆԱՄԱԿԱՆՈՒ ԱՌԱՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՂեկավարվելովՔրեակատարողական ծառայության մասին  օրենքի 26-րդ հոդվածի 1-ինմասի 3-րդ կետով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ  ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում պահվող՝ ազատությունից զրկված անձանց դիմումների, բողոքների և առաջարկությունների (սույն հրամանում այսուհետ՝ դիմում) ընդունման և հասցեատերերին խորհրդապահական (կոնֆիդենցիալ) կարգով փոստային առաքումն իրականացնելու նպատակովսահմանել դիմումների արկղ:

2. Հաստատել դիմումներիարկղիտեղադրման,բացման և նամականու առաքման ընթացակարգը՝համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարին՝ ապահովել դիմումների արկղերի անհրաժեշտ քանակ՝ դրանք Հայաստանի Հանրապետությանարդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տեղադրելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին՝ ապահովել դիմումների արկղերիտեղադրումը, պահպանումը, բացումըև դրանց՝ անխոչընդոտ և խորհրդապահական (կոնֆիդենցիալ) կարգով փոստային առաքումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ,
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ՝                                                                       ԱՐԹՈՒՐ ԳՈՅՈՒՆՅԱՆ

 

«02» հոկտեմբերի 2019 թ.
ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայության պետի
2019 թվականի հոկտեմբերի 02-ի N 5-L հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԱՐԿՂԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԲԱՑՄԱՆ ԵՎ ՆԱՄԱԿԱՆՈՒ ԱՌԱՔՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետությանարդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ բացառությամբ փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկների,դիմումների արկղը տեղադրվում է ազատությունից զրկված անձանց պահման համար նախատեսված ընդհանուր կացարանների, մասնաշենքերի ներսում, ըստ հնարավորության՝ կացարանի մուտքի դռան մոտ:

2. Փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում, ինչպես նաև կալանավորված անձանց պահելու վայրերում դիմումների արկղը, որպես կանոն, տեղադրվում է զբոսահրապարակում կամ դեպի զբոսահրապարակ տանող ճանապարհի առավել հարմարավետ հատվածում՝ եղանակային վատ պայմաններից պաշտպանված վայրում:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների առանձնահատկությամբ պայմանավորված կամ ըստ անհրաժեշտության՝ դիմումների արկղը կարող է տեղադրվել մի քանի վայրում:

4. Դիմումների արկղի չափերը և դիմումները գցելու բացվածքը պետք է ապահովեն դիմումները անխոչընդոտ գցելու և պահպանելու պատշաճ պայմաններ: Դիմումների արկղը կահավորվում է կողպեքով:

5. Դիմումների արկղի վրա փակցվում է քառալեզու գրառում.

1) հայերեն՝ «Դիմումների արկղ».

2) ռուսերեն՝ «Ящик для заявок».

3) անգլերեն՝ «Application box».

4) պարսկերեն՝ «صندوق وصول نامه»:

6. Դիմումների արկղի մոտ փակցվում է պարզաբանում՝ դիմումի հասցեատիրոջ տվյալների պարտադիր լրացման անհրաժեշտության վերաբերյալ:

7. Դիմումների արկղի բացման և դիմումների առաքման համար պատասխանատու անձ է հանդիսանում համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարող անձը կամ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից լիազորված պաշտոնատար անձը:

8. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարող անձըկամ հիմնարկի պետի հրամանով լիազորված պաշտոնատար անձը յուրաքանչյուր օր՝ օրվա առաջին կեսին, բացում է դիմումների արկղը, անձամբ հանում դրանք դիմումների արկղից և հանձնում համապատասխան քրեակատարողական հիմնարկի ընդհանուր աշխատանքների բաժնի պետին (խմբի ղեկավարին), ով անձամբ իրականացնում է նամակների առաքումը հասցեատերերին:

9. Դիմումների առաքումն իրականացվում է բացառապես թղթային եղանակով՝ սուրհանդակային ծառայության միջոցով: