ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

«23» օգոստոսի 2018թ.                                                                               N 119 – Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԹԵԺ ԳԻԾ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 03-Ի N 71-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված հեռախոսազանգերի ընդունման և հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվող հեռախոսազանգերի ընդունման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներքին անվտանգության և հերթապահության բաժինների կողմից:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներքին անվտանգության բաժնի պետին՝

1) աշխատանքային ժամերին ապահովել «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվող հեռախոսազանգերի ընդունման աշխատանքները,

2) «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվող հեռախոսազանգերը գրանցելու համար վարել մատյան՝ նրանում պարտադիր նշելով հեռախոսազանգի ընդունման օրը, ժամը, զանգահարողի տվյալները (հայտնելու դեպքում), հայտնած տեղեկատվության և ձեռնարկված միջոցառումների համառոտ բովանդակությունը, հեռախոսազանգն ընդունող ծառայողի տվյալներն ու ստորագրությունը,

3) իրավախախտումների վերաբերյալ ստացված տեղեկատվության մասին անհապաղ զեկուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին, իսկ նրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հերթապահության բաժնի պետին՝

1) ոչ աշխատանքային օրերին և ժամերին ապահովել «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվող հեռախոսազանգերի ընդունման աշխատանքները,

2) «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվող հեռախոսազանգերի վերաբերյալ անհապաղ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներքին անվտանգության բաժնի պետին,

3) յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներքին անվտանգության բաժնի պետին տրամադրել ոչ աշխատանքային օրերին և ժամերին «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված հեռախոսազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 71-Լ հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայության պետ,
արդարադատության գնդապետ՝                                                                                                                      Ա.Մխոյան

 

2018թ. օգոստոսի 23
ք. Երևան