Հրաչյա Սարգսի Այվազյան

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 1-ին Երևան քաղաքում։

1985թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։

1985թ. ընդունվել և 1993թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, ստացել է իրավաբանի որակավորում։

1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1993-1996թթ. «Էլեն» ՍՊԸ՝ որպես իրավախորհրդատու։

1985-1987թթ. ուսումնառությանը զուգընթաց աշխատել է ՆԳՆ հրշեջ պահպանության վարչությունում որպես հրահանգիչ։

1996-1998թթ. Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ։

1998-2006թթ. ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերի քննիչ։

2006-2007թթ. ՀՀ զինվորական դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ։

2007-2009թթ. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հարավային կայազորների զինվորական դատախազությունների դատախազների աշխատանքը համակարգող բաժնի դատախազ։

2009-2012թթ. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ։

2012-2013թթ. ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։

2013-2013թթ. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ։

2013-2016թթ. ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար։

2016-2017թթ. Շիրակի կայազորի զինվորական դատախազ։

2017թ. ՀՀ դատախազությունից անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մի շարք պետական մարմինների ղեկավարների համապատասխան հրամաններով պարգևատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով:

ՀՀ դատախազության համակարգում աշխատած ժամանակահատվածում մասնակցել է ծառայողական պարտականություններից բխող բազմաթիվ միջազգային և ներպետական գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների, գիտաժողովների և վերապատրաստումների։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։