Մհեր Սերժիկի Անտոնյան

Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 27-ին Նոյեմբերյան քաղաքում։

2000թ. ավարտել է ՆԳՆ բարձրագույն դպրոցը։

2000-2002թթ. ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Վանաձորի պահպանության միլիցիայի բաժնի միլիցիայի վաշտի դասակի հրամանատար:

2002-2006թթ. ԼՄՆԳՎ Վանաձորի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր:

2006-2010թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր:

2010-2010թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր:

2010-2012թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ:

2012-2012թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ:

2012-2017թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

2017-2019թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ:

07.03.2019թ. ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2019թ. օգոստոսի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։