Մուրադ Պավլուշայի Դավթյան

Ծնվել է 1961թ. օգոստոսի 28-ին Քաջարան քաղաքում։

1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում։

1978-1980թթ. Քաջարան քաղաքի առևտրի սպասարկման բաժնում։

1983-1984թթ. Կապանի «Ռելե» գործարանում հակահրդեհային տեսչության հրահանգիչ։

1984-1989թթ. Սովորել է Մոսկվայի ԽՍՀՄ ՊԱԿ բարձրագույն դպրոցում՝ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։

1984-1991թթ. ԽՍՀՄ ՊԱԿ-ում։

1991-2014թթ. ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի և ՀՀ տարբեր մարզային ստորաբաժանումներում ղեկավար պաշտոններում։

2014թ. ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա։

2016-2019թթ. ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական։

2019թ. օգոստոսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով պարգևատրվել է պատվոգրերով, մեդալներով, շնորհակալագրերով, այդ թվում՝

2005թ. ՀՀ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:

2011թ. ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից պարգևատրվել է Գարգին Նժդեհի անվան հուշամեդալով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ «Անվտանգության մարմինների 100-ամյակ» մեդալով։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ «Անբասիր ծառայության համար» մեդալով։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։