Մայիսի 14-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություն է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իսկությունը ստուգելու նպատակով համատեղ ձեռնարկվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչի արդյունքում պարզվեց, որ ահազանգի հեղինակը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ. Ա․-ն է։ Չնախատեսված խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվեց և առգրավվեց 1 «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև բջջային հեռախոսաքարտ, որով կատարվել էր պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:

Փաստի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում: