Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների ուժերով կազմակերպվել էր ամանորյա տոնական միջոցառում, որն անցավ ուրախ մթնոլորտում, տոնի խորհրդին համահունչ:

Հունվարի 5-ին` Ճրագալույցի պատարագից հետո, հիմնարկի աշխատակիցները Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցուց լույս են բերել, ինչին հաջորդել է դատապարտյալների աղոթքն առ Աստված: Տեղի է ունեցել նաև մոմավառություն:

Իսկ հունվարի 7-ին ՀՀ ԱՆ քրեկատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ կատարվել է ջրօրհնեքի և հոգեհանգստի արարողություն, ապա օրհնված ջուրը բաժանվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին:

Հունվարի 8-ին միաժամանակ չորս քրեակատարողական հիմնարկներում` ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի Սրբոց Նահատակաց, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի Սուրբ Հարություն եկեղեցիներում և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռում, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցան Սուրբ Ծննդի և ջրօրհնեքի արարողություններ:

Ծիսակատարությունից հետո ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մկրտվել են երկու դատապարտյալներ:

Քրեակատարողական հիմնարկներում Սուրբ Ծննդի, ջրօրհնեքի և տնօրհնեքի արարողությունները շարունակվում են: