Մայիսի 15-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ամփոփվեց  «Արդյունավետ ծնողավարման հմտություններ»  դասընթացը, որը կազմակերպվել և անց էր կացվել Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Դասընթացի մասնակիցներին տրվեցին վկայականներ, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձևավորված գրադարանը համալրվեց  հետաքրքիր և օգտակար  գրքերով,  մանկական զարգացնող  խաղերով,  պատկերազարդ հեքիաթներով, որոնցից դատապարտյալների և կալանավորված անձանց երեխաները կարող են օգտվել երկարատև և կարճատև տեսակցությունների ժամանակ:

Կարևորելով «Ծնողական ակումբ»-ի գործունեությունը՝ առաջարկվեց ակումբի պահպանման նպատակով շարունակել մասնագիտական  աջակցության ապահովումը և քրեակատարողական ծառայության կողմից կրթական-վերականգնողական ծրագրերի ներդրման և կիրառման պարբերականությունը: