1. Փետրվարի 6-ին և 7-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկում ՀՀ շախմատի ֆեդերացիայի և Քրեակատարողական ծառայության կողմից անցկացվել է արագ շախմատի մրցաշար:
  2. 07.04.2017թ. «Արմավիր» ՔԿ հիմնարկում դատապարտյալները և հիմնարկի աշխատակիցները կատարել են ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ:
  3. 08.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Ակունք» ազգագրական համույթի կողմից կազմակերպվել է բարեգործական համերգ:
  4. 10.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային տոնի կապակցությամբ ցուցադրել են ‹‹Լույս առանց աչքերի›› և ‹‹Շնորհակալություն հայրիկ›› գեղարվեստական կինոնկարները:
  5. «Աբովյան» ՔԿ հիմնարկում  գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը դատապարտյալների համար իրականացնում է մասնագիտական ուսուցում` համակարգչի շահագործում: 2016-2017թթ ուստարում ընդգրկված են եղել 10 կին դատապարտյալներ, որից  9 ստացել են ավարտական վկայականներ:
  6. 10.05.2017թ. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» ՔԿ հիմնարկի աջակցությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը: Միջոցառման ավարտին մասնակից թվով 11 դատապարտյալների շնորհվել են ավարտական վկայականներ:
  7. Երկրապահ կամավորականների միությունը ս/թ մայիսի 24-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես են եկել դատապարտյալների առջև:
  8. 26.05.2017թ. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստ, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղ է անցկացրել 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:
  9. 01.06.2017թ.` երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անցկացվել է տոնական միջոցառում կին դատապարտյալների և նրանց այցելած երեխաների համար:
  10. ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացրել է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն»,  «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ»  դասընթացներ, որոնց մասնակցում են 27 դատապարտյալներ:
  11. Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին` ծիսական տոնակատարություններ:

Գրադարանները համալրվել են 900 կտոր գեղարվեստական գրականությամբ: