ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ նվիրված Անկախության 28-ամյակին։ Մինչ միջոցառման մեկնարկը ջերմ և անմիջական մթնոլորտում հիմնարկի վարչակազմը և ներկաները բարեմաղթանքներով շնորհավորեցին միմյանց տոնի առթիվ։

Այնուհետև ազատազրկված կանայք անդրադարձան օրվա խորհրդին, որից հետո հանդես եկան անկախությանը նվիրված բանաստեղծությունների ընթերցմամբ։ Տոնական միջոցառումն ամփոփվեց հայրենասիրական երգերով և ազգագրական պարերով։

Նմանատիպ միջոցառում իրականացվեց նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Ավետիք Իսահակյանի տուն թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից:

Ազատազրկված անձանց ներկայացվեց Ա. Իսահակյանի մասին պատմող տեսաֆիլմ, որին հաջորդեց բանաստեղծի հայրենասիրական մոտիվներով ստեղծագործությունների շուրջ ծավալուն քննարկումը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև կարդացին Ա. Իսահակյանի ստեղծագործություններից։