Այսօր՝ հունիսի 7-ին, զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով հրապարակվել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել էր 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ», որտեղից ջուրը ստանում էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը։

Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընթանում են լայնածավալ շինվերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերի։ Մինչև շինվերանորոգման աշխատանքների ավարտը օգտագործվում են նախկին ջրագծերը, քանի որ կառուցվող ջրագծերից դեռ հնարավոր չէ օգտվել։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և մասնագիտական ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունք է, ընդ որում՝ քրեակատարողական հիմնարկում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին պատշաճ տեղեկացվել է վերոգրյալի մասին։