Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը անցկացրին խորհրդակցություն ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման բաժինների պետերի և ծառայության պահպանության ապահովման բաժնի ծառայողների հետ: Օրակարգում ամանորյա և սուրբծննդյան տոնական օրերին քրեակատարողական հիմնարկներում ուժեղացված տարբերակով ծառայության կազմակերպման, դրա իրականացման և խնդրահարույց այլ հարցերի քննարկումն էր:

Հատկապես ներկաների ուշադրությունը հրավիրվեց ծառայողական կարգապահության ամրապնդման և հավանական արտանետման ու արգելված իրերի ներթափանցման փորձերը կանխելու վրա:

Ծառայության պետի տեղակալների կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ, ցուցումներ ուժեղացված տարբերակով ծառայության աշխատանքների իրականացման ուղղությամբ: