Աշխատանքային հանդիպում Քրեակատարողական ծառայությունում

Սեպտեմբերի 27-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց` առողջության իրավունքից օգտվելու հետ կապված հարցեր, այդ թվում` այդ իրավունքի մատչելիության, հասանելիության առողջապահական ծառայությունների, բժշկական սարքավորումների որակի, ինչպես նաև խտրականության բացառման և առողջության հետ կապված կայուն զարգացման նպատակների վերաբերյալ: Քննարկվեցին նաև քրեկատարողական հիմնարկներում առաջնային բուժօգնության տրամադրման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությունը եղավ «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում, լսեց դատապարտյալներին, ծանոթացավ բժշկական ծառայությունների մատուցման և տեղադրված սարքավորումների որակին, առկա խնդիրներին և իրականացված բարեփոխումներին:

Աշխատանքային հանդիպում քրեակատարողական վարչությունում

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ընդունեց հերթական այցով Հայաստանում գտնվող «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (CPT) պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ՔԿ վարչության պետը ներկայացրեց նախորդ այցելության ընթացքում ԽԿԿ անդամների կողմից բարձրացված հիմնախնդիրների լուծման կապակցությամբ քրեակատարողական համակարգում իրականացված բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով 2014 թվականից առ այսօր ընթացող օրենսդրական փոփոխություններին, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, ՔԿ հիմնարկների ենթակառուցվածքների զարգացմանն ու բժշկական սպասարկմանը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցերի:

ԽԿԿ –ի պատվիրակության կողմից ևս արծարծվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

«Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (CPT) պատվիրակության անդամները կայցելեն նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ:

Կարդացեք նաև