Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը և վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն աշխատանքային հանդիպում ունեցան Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի, հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի, Օլդենբուրգի գերագույն երկրամասային դատարանի նախագահող դատավոր Դոկտոր Շտեֆան Ֆոն Դեռ Բեքի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ:

Վարչության պետի առաջին տեղակալը նշեց, որ չնայած Հայաստանում դեռևս ներդրված չէ պրոբացիոն ծառայությունը, բայց որպես այդպիսին գործում է այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որն ունի պրոբացիոն ծառայությանը բնորոշ մի շարք գործառույթներ:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ քննարկման համար, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ղեկավար-անձնակազմը հույս հայտնեց, որ առաջիկայում ևս կլինեն նմանատիպ անկաշկանդ հանդիպումներ և հյուրերին առաջարկեց այցելել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ` ծառայության մասին առավել հստակ պատկերացում կազմելու համար: